Ազատագրենք նաեւ մեր դիվանադիտությունը…

Ազատագրենք նաեւ մեր դիվանագիտությունը –
Ու դա սկսենք տեղանուններից

Բաքվի քաղաքական հայտարարությունների հերթական տարափը ոչ միայն ալիեւական ոճի հետեւանք են, այլեւ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայանալիք ընտրություններին են առնչվում: Չնայած, վստահաբար, ընտրություններից հետո էլ այդ ամպագոռգոռ կոչերը կմնան. Բաքվի մոտե-ցումները հազիվ թե փոխվեն Արցախի հարցում:
Չնայած, վերլուծաբաններից ոմանք կարծում են, թե հոկտեմբերի 6-13-ը ԼՂ-ի հարակից տարածքներում կատարված միջազգային առաքելությամբ «իրավիճակ է փոխվում բանակցային գործընթացում»: Կարծիք կա, թե Դաշտային գնահատման առաքելության անցկացումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա-յի 65-րդ նիստից Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի հետկանչման պատասխանն էր:
Բայց որոշակի մտահոգիչ է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում վերջերս գործածվել են «օկուպացված տարածքներ» եւ «Ստեփանա-կերտ/Խանքենդի» արտահայտությունները:

Անթույլատրելի են համանախագահների այս ձեւակերպումները, մասնավորապես, աննախադեպ է «Ստեփանակերտ/Խանքենդի»-ն, ուստի սա կարելի է համարել մեր դիվանագիտության հերթական պարտությունը, խնդրին համակողմանի եւ մանրամասնորեն չմոտենալու քաղաքականությունը: Բայց սա կարեւորվում է, երբ այժմ նորից ինքնորոշման եւ անկախության շուրջ ծավալվող կարծիքները նոր թափ են հավաքում:
Ուստի՝ այսուհետ միջազգային փաստահավաք առաքելության ընթացքում (եւ առհասարակ) ԼՂՀ տարածքների հարցում տերմինաբանական հստակութ-յուն պետք է մտցվի: «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ՊՆ առընթեր հասարակական խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալ-յանն ասել է. «Տարիներ շարունակ մեզանում տիրում է կատարյալ տերմինաբանական շփոթ այն հարցի շուրջ, թե ինչպես անվանել նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող եւ հայկական զինուժի կողմից վերահսկվող տարածքները: Այժմ, երբ այդ տարածքները Արցախի Սահմանադրությամբ հռչակված են իբրեւ այդ երկրի անբաժանելի մաս՝ անորոշության տեղ այլեւս չկա, սակայն անհրաժեշտ է առավելագույն տերմինաբանական հստա-կություն: Առաջնահերթ կարեւորության խնդրի է վերածվում միջազգային քաղաքական շրջանառության մեջ եղած այնպիսի եզրույթների ներմուծումը, որոնք առավել ամբողջական կարտահայտեին տարածաշրջանում ձեւավորված աշխարհաքաղաքական իրողությունները: Սա արդիական է դառնում, երբ Արցախի Հանրապետություն է ժամանում միջազգային փաստահավաք առաքելությունը: Մենք գործ ունենք առնվազն 2 այդպիսի տերմինի հետ, որոնցից մեկը «ԼՂՀ օկուպացված տարածքներ» տերմինն է, որը հայ դիվանագիտությունը, ի դեմս փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի, արդեն դրել է շրջանառության մեջ: Ըստ այդմ, հարկավոր է առավելագույն հետեւողականությամբ այդ տերմինը տարբեր միջազգա-յին կառույցներում կիրառության մեջ դնել՝ այն հակադրելով «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» եզրույթին»:
«ԼՂՀ օկուպացված տարածքներ» եզրույթը վերաբերում է ներկայիս ԼՂՀ Շահումյանի շրջանի հյուսիսային հատվածին, որը վերահսկում են ադրբեջանական օկուպացիոն ուժերը: Այդ տարածքում վերջին տարիներին վերաբնակեցում է արվել: Այս տարածքի իսկական տերերը, որոնք 1992թ. ողբերգական անցքերի հետեւանքով վերածվեցին փախստականների, ներկայումս բնակվում են ԼՂՀ այդ նույն Շահումյանի շրջանի հա-րավ-արեւմտյան հատվածում (նախկին Ադրբեջանական ԽՍՀ Քելբաջարի շրջան): Փաստահավաք առաքելությանը պետք է հստակորեն ներկայացվի այս իրո-ղությունը, սա ադրբեջանահայության իրավունքների մասին բարձրաձայնելու պատեհ առիթ է:
Գոյություն ունի նաեւ «ԼՂՀ սահմանադրորեն ամրագրված տարածք» տերմինը: Այն տարածքները, որոնք անվանում ենք «ազատագրված», «ԼՂ-ին հարակից» կամ «անվտանգության գոտի», իրականում Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված են իբրեւ այդ երկրի անբաժանելի մաս, կազմում են հանրապետության 4 վարչական միավորների՝ Շահումյանի, Քաշաթաղի, Հադրութի եւ Ասկերանի շրջանների մասը:
Այնպես որ, ներկայիս Արցախի Հանրապետություն-ԼՂՀ-ն նախկին ԼՂԻՄ-ը չէ: «Անվտանգության գոտու» կամ «ազատագրված տարածքների» իրավական պատկանելությունը Արցախին անվիճարկելի է (մանավանդ՝ դա ամբողջապես պատմական Արցախն է): Եվ հակառակը. անտրամաբանական է ներկայիս Արցախի տա-րածքը նախկին ԼՂԻՄ-ի տարածքի հետ նույնացնելը: Գոյություն ունի Արցախ՝ պետական շինարարության ասպարեզում լրջագույն հաջո-ղություններ ունեցող 2-րդ հայկական պետությունը՝ ավելի քան 12.000 քառ. կմ տարածքով:
Երեւանը պետք է հետեւողական լինի եւ միջազգային քաղաքականություն ներմուծի «ԼՂՀ օկուպացված տարածքներ» տերմինը, սակայն ոչ պակաս կարեւոր է նաեւ Արցախի քաղաքների պատմական անունների օգտագործումը: Սա պետք է ինչ-որ ձեւով չեզոքացնի «օկուպացված տարածքներ» արտա-հայտության հետագա գործածումը: Մեզ համար երբեք այդ արտահայտությունը
ընդունելի չի եղել ու չի կարող լինել: Ստեփանակերտ/Խան-քենդի անվանումը նույնպես վտանգավոր նախադեպ է: 1992թ. սկսած ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում երբեւէ նման միտում չէր նկատվել: Բանակցային գործընթացը դեռեւս շարունակվում է եւ միջնորդներին չպետք է թույլ տալ, որ մինչեւ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրա-ցումն ու անկախ պետականության կարգավիճակի միջազգային ճանաչումը, հակահայկական դրսեւորուներ լինեն:

Համանախագահներին առաջիկայում ԵԱՀԿ ներքին զեկույցը պատրաստելու համար պետք է առաջարկել օգտագործել Արցախի քաղաքների պատմական ա-նունները եւս: Բայց նախ ինքներս պետք է դա կիրառենք մեր արտաքին քաղաքականությունում:
Ասենք՝ Տիգրանակերտ-Ակն (Աղդամի փոխարեն), Բերձոր (Լաչին), Քարվաճառ (Քելբաջար), Կովսական (Զանգելան) եւ այլ անունները պետք է շրջանառ-վեն: Իսկ Ղարաբաղ բառը առհասարակ պետք է դուրս գա դիվանագիտական լեզվից եւ կիրառվի միայն Արցախը:
Հարկ է շրջանառել նաեւ անկախ Արցախի քարտեզը (Ադրբեջանի կազմից դուրս, երբեմն նաեւ՝ Հայաստանի կազմում): Ռուսական «ՌԲԿ» հեռուստաըն-կերությունը ԼՂՀ-ն հիշատակել է Հայաստանի կազմում: Այս մասին հաղորդում է «Վեստի.ազ» լրատվական կայքը: Նաեւ նշվում է, որ ՌԴ-հայտ-նի «QIP» սոցիալական ցանցում հեռախոսային կոդերի բաժնում ԼՂ-ն  Հայաստանի կազմում է:
«Վեստի. ազ»-ը դիմել է «ՌԲԿ» հեռուստաընկերությանը՝ «սխալի ուղղման» ակնկալիքով, սակայն հեռուստաընկերության վերահսկողության եւ բողոքների բաժնի մասնագետ Մարինա Բուլանկինան պատասխանել է, որ այդպիսի հարցերի լուծումը իրենց բաժնի իրավասությունից դուրս է եւ խորհուրդ է տվել դիմել «QIP.ru»-ի մասնագետներին:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը նույնպես փորձում է հետ չմնալ իր «շեֆ»-ից. Վրաստանի ԱԳ նախարարի հետ Թբիլիսիում հանդիպման ընթացքում նա հայտարարել է, թե Բաքուն ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման աշխատանքային առաջարկների վերաբերյալ դեռեւս պատաս-խան է սպասում Երեւանից: Սա տարօրինակ է, քանզի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը կողմերին ներկայացրել է Մադրիդյան սկզբունքների հիման վրա աշխատանքային առաջարկներ, որին հետեւել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ դրանց հիմամբ շարունակել բանակցությունները:
Մինչդեռ Ադրբեջանը այսպես կոչված «Պետերբուրգյան առաջարկների» վերաբերյալ նախ՝ դժգոհություն էր հայտնել, որ այն բոլոր համանախա-գահների կողմից ներկայացված չէ, իսկ այն բանից հետո, երբ ՄԽ համանախագահներն իրենց աջակցությունն էին հայտնել ՌԴ նախագահի առա-ջարկներին, պարզապես լռել է…
Այս դեպքում «զարմանալի» է, որ Մամեդյարովը տեղյակ չէ իր գերատեսչությանը վերաբերող ընթացիկ զարգացումներին… Կամ էլ Ադրբեջա-նում Ալիեւների ընտանիքին չնեղացնելու համար ձեռնտու է այդպես խուլ-անտեղյակ ձեւանալը: Այս պատճառով է, որ տեսակետ է ձեւավոր-վել, թե բանակցային գործընթացը փակուղում է:
Նաեւ այլ կարծիք կա, թե արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ տեղաշարժեր են ակնկալվում, քանզի խնդրի լուծումը նորից առնչվում է գերտերությունների շահերի հերթական բախմանը:
«Առաջին անգամ չէ, որ նման խոսակցություններ են տարածվում, եւ ամեն անգամ դրանք, մեղմ ասած, ժամանակավրեպ են: Այսօրվա դրությամբ էլ այդ լուրերը հակասում են իրադարձությունների իրական դինամիկային, քանի որ բանակցային գործընթացը փակուղում է»,- մեկնաբանել է ռուս քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Արեշեւը:
Նա նշել է, որ վերջին շրջանում շփման գծում հաճախակիացած հրադադարի խախտման դեպքերը դրա վկայությունն են. «Չեմ կարծում, թե ԵԱՀԿ ՄԽ-ն իրականում ունի հակամարտող կողմերի վրա ազդելու էֆեկտիվ միջոցներ, թեպետ եւ կուզենայի հավատալ, որ նրանց ակտիվացումը իսկապես կապված է ցանկության հետ՝ թույլ չտալ, որպեսզի ռազմական գործողությունները վերսկսվեն»:
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մի հայտարարության առիթով ասել է, թե «Ադրբեջանի սուլթանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյան ընդունում է իր երկրի արտաքին քաղաքականության տապալումը՝ նշելով, որ Հայաստանի դիրքերն ուժեղանում են, եւ Հայաստանն իր կամքն է թելադրում Թուրքիային… Եվ Ադրբեջանը փակուղու մեջ է»: Ըստ Շարմազանովի, Ադրբեջանում հակառուսական եւ հակաամերիկյան հիսթերիայի նոր ալիք է բարձրացել, աղաղակում են, թե Արեւմուտքը հայերին է պաշտպանում, իսկ Ռուսաստանին մեղադ-րում են անաչառ միջնորդ չլինելու մեջ…
Ադրբեջանը նաեւ բացահայտ խախտում է պայմանավորվածությունները, ինչն առաջին անգամը չէ: Համանախագահների հայտարարությունը պատահա-կան չէր: Դա ավելի շատ պահանջված հայտարարություն էր, քանի որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը մեկ փորձում է փոխել ձեւաչափը, մեկ հարցը ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափից փորձում է տեղափոխել այլ ձեւաչափեր: Փորձու
մ է ճիգեր գործադրել՝ Թուրքիային որպես միջ-նորդ գործածելու համար՝ նույնիսկ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ խնդրի խաղաղ կարգավորման միակ ճիշտ եւ միջազգային հանրութ-յան կողմից ընդունված ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբինն է, որի կազմը կարող է փոփոխվել միայն 2 կողմերի համաձայնությամբ:

Այսօր էլ Բաքուն աշխատում է հարցը տեղափոխել եւ բարձրացնել ՆԱՏՕ ԽՎ-ում, Թուրքիայի հետ համատեղ փորձում են հարցը վերակենդա-նացնել ԵԽԽՎ-ի հատուկ կոմիտեում կամ ՄԱԿ-ի ԳԱ-ում նոր բանաձեւ առաջ քաշել:
Բայց, ի վերջո, բոլոր կողմերը կհանգեն այն եզրակացությանը, որ այսպես կոչված փոխզիջումների սահմանը որոշելու է Ստեփանակերտը, եթե իհարկե, փոխզիջումներ արվեն առհասարակ:
Փոխզիջումների մասով ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հայտնել է, որ վաղաժամ է փոխզիջումների մասին խոսելը, քանի որ դա նշանա-կում է ցույց տալ, թե առավելագույնս ինչ կարող ենք կորցնել կամ շահել:
– Ադրբեջանի բացահայտ չկամության իրավիճակում, որ այսօր առկա է, մենք որեւէ ձեւով չենք կարող մտնել այդ խոսակցությունների մեջ: Փոխզիջումների սահմանը կախված է Ադրբեջանի պատրաստակամությունից, որովհետեւ այնպես չէ, թե տարածքների հարցը միայն Ադրբեջանին է վերաբերում… Մի խոսքով, փոխզիջումների սահմանը որոշելու է Ղարաբաղը,- ասել է նա: Իսկ «ԼՂՀ օկուպացված տարածքներ»-ի մասին վե-րը նշեցինք…

Հայկ Թորգոմյան

* * *

ԱՊՀ-ում միասի՞ն ենք

Ուկրաինայում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների 50-րդ նիստը:
Մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի (ոչ ԱՊՀ երկիր, ինչը մտահոգիչ է), Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի պաշտպանության նախարարները:
Ուկրաինայի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է միջոցառմանը դիտորդի կարգավիճակով: Միջոցառման մասնակիցները քննարկել է շուրջ 20 հարց, այդ թվում՝ մինչեւ 2010թ. ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության Կոնցեպցիայի իրականացման, ԱՊՀ 20-ամյակին նվիրված բարե-կամական բանակների 8-րդ սպարտակիադայի անցկացման, 2011թ. աշխատանքային պլանի հաստատման եւ այլ հարցեր:
Ղրիմում ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ‘ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օ-հանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հետ: Այդ ընթացքում քննարկվել են երկկողմ ձեւաչափով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ  36 (167), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.