Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հայտարարությունը

2009թ. մայիսի 4-ին իմ դեմ իրականացվեց հերթական մահափորձը:
Այդ մասին ՀԱՄ հայտարարությանը հետեւեց ոստիկանության համապատասխան բաժնի՝ իմ նկատմամբ կատարված իբր վրաերթի մասին հաղորդագրությունը:
Կազմված քրեական գործը բավականաչափ անփույթ եւ հակասական էր, ինչի մասին բազմիցս խոսել եմ գրեթե 1 տարվա ծանր ապաքինումից հետո:
Ես դեռ բժիշկների հսկողության տակ էի, երբ ինձ «վրաերթի» ենթարկելու փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վար-չության ՃՏՀ քննության բաժնում հարուցված քր.գործի վարույթն էլ կարճվեց ՀՀ ԱԺ կողմից 19.06.2009թ. ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ:
Իսկ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում կազմված քր.գործում (որի պատճենն ունեմ) այդ-պես էլ հիմնավորված չէ այսպես կոչված վրաերթի փաստը, քանի որ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մ. Օհանյանի պաշտոնական գրության համաձայն, այդ «վրաերթի» տեղում, եւ այդ օրն ընդհանրապես վրաերթ կամ վթար չի գրանցվել, ա-ռավել եւս ինձ հետ: ՀԱՄ կենտրոնական գրասենյակն այդ փողոցում է, եւ տարածքի բնակիչները լավ են ճանաչում ինձ, ու որե-ւէ վկա չի հայտնաբերվել ոստիկանների կողմից (իհարկե՝ նաեւ մեր), ով ինձ տեսած լիներ «վրաերթված»…

 

Այնուամենայնիվ, որոշեցի դիմել դատարան՝ ինձ պատճառած վնասների փոխհատուցման համար, որը քիչ չէ: Դատարանը բո-ղոքն ընդունել է եւ՛ ընդդեմ Շողակաթ Ամիրխանյանի եւ՛ նրա տնօրինման տակ գտնվող «Սիթի Քեբ» ՍՊԸ-ի (որի ավտոմեքենա-յով էլ իբր եղել է վրաերթը): Նաեւ հարկադիր կատարման որոշումներ են եղել՝ պարտապանի գույքի վրա արգելանք դնելու, պար-տապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու եւ պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասով: Սակայն այն հասցեներում (ք. Երեւանում), որոնք ոստիկանությունում նշել էր Շ. Ամիրխանյանը, ոչ ինքը հայտնաբերվեց, ոչ էլ իր ՍՊԸ-ն… Եվ առ այսօր չեն հայտաբերվել:
Իմ նախկին կասկածները, թե այս տարօրինակ վրաերթի տարօրինակ մեղավորը կասկածելի է, եւ մտահոգություն ունեմ, որ նա ինչպես հայտնվել է, այնպես էլ կկորի… կարծես թե իրականանում են:
Տեսնելով, որ դատարանն ի վիճակի չէ գտնել Շ. Ամիրխանյանին եւ նրա ՍՊԸ-ն, ես դիմեցի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հով-սեփյանին, որպեսզի միջամտի, որ այս տարօրինակ անհետացումները պարզաբանվեն, քանի որ այսպես կոչված մեղադրյալը կորել է … Կամ կորցրել են…
Դիմումս ուղարկվել է Երեւան քաղաքի դատախազություն, որտեղից ինձ պատասխանել-հիշեցրել են, թե «ինձ վրաեր-թի ենթարկելու փաստի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցված քր.գործի վարույթը կարճվել է ՀՀ ԱԺ կողմից 19.06.2009թ. ընդունած «Համաներում հայտարարելու մասին» որոշման կիրառմամբ»… Երեւի մտածել են, թե այդ «վրաերթից» հետո հիշողությունս լավ չէ…
Քանի որ այլեւս վստահ չեմ, որ իմ դեմ հերթական ոտնձգություն անողը կգտնվի ու կպատժվի, այժմ, այս հայտարարությամբ, դիմում եմ բոլոր պատկան մարմիններին, պատասխանատուներին, զլմ-ներին եւ շահագրգիռ կողմերին՝ օգնել ինձ, որպեսզի որոշակի հայտնված եւ անորոշ կորած մեղադրյալը ու նրա պատվիրատուն հայտնաբերվեն, եթե իհարկե մեղադրյալը նպատակայնորեն  ներդրված չէր որպես այդպիսին, եւ այդ հողի վրա էլ անհետացած չէ…

22.10.2010թ. – ք. Երեւան

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.