Արցախյան եւ հայապահպան խնդիրներ

Արդեն տապալվե՞ց Աստրախանի բանակցությունը

Մերձկասպյան Աստրախան քաղաքում Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական եռակողմ հանդիպումը: Այս ձեւաչափով նախագահների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել ս.թ. հունիսի 17-ին՝ Սանկտ Պե-տերբուրգում, եւ Դ. Մեդվեդեւը որոշակի առաջարկներ էր ներկայացրել Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիեւին: Հանդիպման ընթացքում նախագահները հավանություն էին տվել հնչած առաջարկներին, սակայն հանդիպումից հետո Ալիեւը լքել էր Սանկտ Պետերբուրգը՝ չնայած նա-խապես ծրագրել էր մասնակցել նաեւ հաջորդ օրը նախատեսված Պետերբուրգյան տնտեսական ֆորումին:
Եվ ավելին՝ հանդիպումից ժամեր անց, ադրբեջանական բանակի դիվերսիոն խումբը ներխուժում է շփման գծի թիկունք, եւ երկուստեք զո-հեր են լինում: Եվ այդուհետ, արցախա-ադրբեջանական շփման գծում բանակցային գործընթացին հաջորդող օրերին պարբերաբար զինված բա-խումներ են լինում ադրբեջանական կողմից սանձազերծված:


Բայց միջազգային արձագանքները կարծես զարգանում են Բաքվի սադրանքներին հակառակ, չնայած Աստրախանում կայացած հանդիպումից ժամեր ա-ռաջ ադրբեջանական դիպուկահարները սպանել են Արցախի պաշտպանության բանակի եւս մեկ զինծառայողի: Հանդիպման ընթացքում նույն-պես սադրանքներ են եղել: Պարզ է, որ սա Աստրախանի ոչ այնքան ադրբեջանամետ արդյունքները վիժեցնելու ծրագրված գործողություն է:
Իսկ հայկական կողմում նախապես հարց էր ծագում՝ ի՞նչ էր քննարկվել Սանկտ Պետերբուրգում եւ ինչու՞ Բաքուն չհետեւեց պայմանավորվա-ծություններին, եւ ի՞նչ է նախատեսված Աստրախանում, որին նախորոք չկարողանալով բանակցությունների սեղանի շուրջ հակադրվել, Ի. Ալիեւը, կրկին փորձեց խուսափել համաձայնություններից…
Գործընթացը վաղուց կարգավորող ԵԱՀԿ Մինսկի խումբն էլ, ՌԴ նախագահն էլ փորձում են խաղաղությամբ հաղթահարել հակամարտությու-նը, գտնել ընդունելի լուծումը, իսկ դրան հասնելու համար հասկանում են, որ պետք է պահպանել ու ամրապնդել հրադադարի ռեժիմը, ին-չը մշտապես խախտում է ադրբեջանական կողմը:
Ուստի զարմանալի չէ, որ միջնորդների հիմնական ջանքերն այս փուլում ուղղված են գոնե բանակցությունների չտապալմանը: Մայն-դորֆյան հռչակագիրը, շփման գծում ԵԱՀԿ մոնիտորինգի հաճախակիացումը հենց այս ծրագրի իրականացմանն են միտված: Շրջանառվում է 2 առա-ջարկ՝ դիպուկահարներին առաջնային գծից հետ քաշելու համաձայնությունը եւ ուժի կիրառումից ու դրա սպառնալիքից հրաժարվելու մասին պայմանագրի ստորագրումը: Առաջարկները հնչել են եւ՛ միջնորդների եւ՛ ՄԱԿ գլխավոր քարտուղարի կողմից: Բայց Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է այս հարցերում համագործակցությունից: Իսկ ուժի կիրառումից հրաժարվելու փաստաթուղթ ստորագրելն էլ դե-ռ չի հաջողվում միջնորդներին: Ջանքերն ուղղված են հենց սրան: Ավելին՝ Սանկտ Պետերբուրգում հենց այս առաջարակն էր հավանության արժանացել, բայց գործնականում մերժվել Ադրբեջանի նախագահի կողմից: Եվ ահա, Աստրախանում Ի. Ալիեւին կրկին առաջարկվեց հրաժարվել հա-կամարտությունը բորբոքելու մտքերից: Այդ ջանքերն այս անգամ էլ զուր են լինելու, քանզի հանդիպումից ժամեր առաջ իրավիճակը թեժացնելով՝ Բաքուն արդեն իսկ մերժում է այդ գաղափարը: Պայմանավորվածությունների դեպքում էլ հազիվ դրանք պահպանվեն Բաքվի կող-մից: Եվ համատեղ հայտարարությունն էլ նախորդների պես հերթապահ փաստաթուղթ է, որում նշվում է. «Վերահաստատելով 2008թ. նոյեմ-բերի 2-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հռչակագրի դրույթները, նախագահներն ընդգծեցին, որ հակամարտության կարգավորումը քաղաքա-կան-դիվանագիտական միջոցներով պահանջում է հետագա ջանքերի գործադրում՝ հրադադարի ռեժիմի եւ ռազմական ոլորտում վստահության ամրա-պնդման համար… Նախագահները պայմանավորվեցին որպես առաջին քայլ՝ ԵԱՀԿ ՄԽ եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցմամբ անհա-պաղ կատարել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների աճյունների վերադարձ…»:
Իսկը պահն է, որ միջազգային հանրություն կոչվածն ավելի խիստ ու անհանդուրժող գտնվի Ադրբեջանի սադրանքների նկատմամբ (նույնիսկ բանակցությունների ընթացքում), իսկ Երեւանը, արդեն վաղուց ժամանակն է, որ կա՛մ ճանաչի Արցախ-ԼՂՀ անկախությունը, կա՛մ հաստատի հայկական պատմական Արցախի տարածքում ստեղծված անկախ պետության վերամիավորումը Հայաստանին: Ադրբեջանին վստահելու չափաբաժինը վաղուց սպառվել է…

Արտակ Հայոցյան

Արցախը, հայկական եկեղեցիներն ու վանքերը՝ քննարկումներում –
Պաշտպանել է պետք հայերի ներդրումը աշխարհի երկրներում

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում առաջին անգամ ընդգրկվել է արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ, որում մասնավորապես ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահնե-րի ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին՝ շարունակել բանակցությունները ՄԽ համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա՝ որպես այս հակամարտության հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման հիմք»:
Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայա-ցել է կազմակերպության 40-ամյակի շրջանակներում:
Մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակութ-յունները: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

*  *  *
Աֆրիկյան Միությունն իր պատրաստակամությունն է հայտնել Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ համատեղ աշխատել համար:
Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Աֆրիկյան Միության (ԱՄ) հանձնաժողովի նախա-գահ Ժան Փինգին է հանձնել ԱՄ դիտորդ, լիազոր ներկայացուցիչ նշանակվելու մասին հավատարմագրերը:  Հավատարմագրերի հանձնման հանդի-սավոր արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում քննարկվել են ՀՀ եւ ԱՄ միջեւ, ինչպես նաեւ երկ-կողմ հարթությունում անդամ պետությունների հետ տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ու խորաց-ման հեռանկարները: Քննարկվել են նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ներգրավվածությունը միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներում, պարզաբանումներ են եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացի շուրջ: Երկուստեք կարեւորվել է պատմության տարբեր հանգրվաններում հայերի ներդրումը մի շարք աֆրիկյան երկրներում՝ ինչպես օրինակ Ե-գիպտոսում, Սուդանում ու Եթովպիայում եւ այլն:
 
*  *  *
Հռոմի Սանտա Մարիա Բամբինա համալսարանում (Իտալիա) տեղի է ունեցել «Փրկենք վանքերը» խորագրով ժողով, որին մասնակցում էին Օ-րիենտալ Ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչները. հայտնել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերություննե-րի բաժնից: Ժողովի ընթացքում հիմնական քննարկման առարկան էր եկեղեցիների, վանքերի ու համաշխարհային մշակույթի կոթողնե-րի պահպանության հարցը եւ դրանց պահպանման ու վերականգնմանն ուղղված գործնական քայլերի ձեռնարկումը:
Որոշում է ընդունվել ստեղծել կոորդինացիոն խումբ, որը կհամակարգի ֆինանսական, հրատարակչական եւ հուշարձանների պահպանությանն ուղղված հստակ ծրագրերը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այդ ժողովին մասնակցել եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկա-յացրել է Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, ով զեկույց է ներկայացրել հայկական եկեղեցինե-րի եւ վանքերի վերաբերյալ:

Արտակ Հայոցյան
Անի Մարության

«Լուսանցք» թիվ  37 (168), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.