(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը,
հեռ` 531-027, 531-028)
Բաղադրությունը
Գառի փափկամիս – 300 գ
կարմիր սոխ – 200 գ
կանաչ, կարմիր տաքդեղ – 200գ
չոր ծիտրոն – 2գ
աղ – 2-4գ
խառը կանաչի
բարբարիս – 40գ
բուսական յուղ – 30գ
լավաշ – 2 հատ
Պատրաստման եղանակը
Գառան միսը բարակ կտրատել, նախապես թավան տաքացնել, մեջը ավելացնել 30 գրամ բուսական յուղ եւ 30գ կարագ:
Միսը տապակել փակ կապարիչով 3 րոպեի չափ:
Ավելացնել նախապես կտրատված կարմիր սոխը, այնուհետեւ, երկու րոպե անց, ավելացնել կանաչ-կարմիր տաքդեղը եւ բարբարիսը:
Այս ամենը անմիջապես համեմել աղով ու սեւ պղպեղով, հետո լցնել խառը կանաչին (ցանկալի է՝ գերիշխի ծիտրոնն ու համեմը):
Լավաշի եզրերը դանակով հեռացնել, ուղղանկյուն տեսք տալ, լավաշի շերտին քսել մնացած կարագը հալեցրած վիճակում: Եփված միջուկը դնել լավա-շի մեջ եւ տալ խուրջինի տեսք ու դրա բերանն էլ կապել եզրի լավաշով:
Ջեռոցում եփել 10 րոպե 1800-ի տակ:
Այս կերակուրը շատ դյուրամարս է: Եվ որ ամենակարեւորն է՝ այն իրապես հարուստ խուրջին է՝ մեջը լիքը համեղ բաներ: Բարի ախորժակ:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Շախմատային խաչմերուկ
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Չիգորինի հուշամրցաշարում 5-րդ փուլրից հետո վաստակել է 4 միա-վոր: Նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից՝ գրոսմայստեր Իվան Սոկոլովից (Բոսնիա-Հերցեգովինա): 3,5-ական միավոր ունեն միջազգա-յին վարպետ Գոռ Հայրապետյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանը: Գրոսմայստերներ Դավիթ Գ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, ինչպեսեւ՝ Վլադիմիր Պողոսյանն ու Սուրեն Պողոսյանը վաստակել են 3-ական միավոր:
* * *
Մեր 19 պատանի մասնակիցներից միայն գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը հաջող հանդես եկավ Հունաստանի Պորտո Կարաս (Հալկիդիկի) քաղա-քում ավարտված պատանիների աշխարհի առաջնությանը եւ մինչեւ 18 տարեկանների առաջնությունում նվաճեց մոլորակի փոխչեմպիոնի կո-չումը՝ արծաթե մեդալ:
* * *
Լեւոն Արոնյանը նոյեմբերի 4-14-ը կմասնակցի Միխայիլ Տալի 5-րդ հուշամրցաշարին, որը կկայանա Մոսկվայում: Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Կրամնիկը, Գրիշչուկը, Կարյակինը (Ռուսաստան), Էլյանովը (Ուկրաինա), Մամեդյարովը (Ադրբեջան), Գելֆանդը (Իսրա-յել), Շիրովը (Իսպանիա), Նակամուրան (ԱՄՆ), Վան Հաոն (Չինաստան):
* * *
Նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը հաղթող ճանաչվեց չինական Նանցզինում տեղի ունեցող շախմատի գերմրցաշարում: Նախավեր-ջին, 9-րդ տուրում, շախմատային հրաշամանուկը, սեւերով հաղթելով բուլղարացի Վեսելին Թոփալովին, վաստակեց 6,5 միավոր ու անհասանե-լի դարձավ իր գլխավոր մրցակիցների՝ Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Էթիեն Բաքրոյի (Ֆրանսիա) համար, քանի որ նրանք ոչ-ոքի ավարտե-ցին իրենց պարտիաները եւ վաստակեցին 5-ական միավոր:
* * *
Եվրոպական 14 երկրների շախմատային ֆեդերացիաները միասնական նամակ են ուղարկել Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դա-նաիլովին՝ բողոքարկելով ՖԻԴԵ-ի փոխնախագահների ընտրությունը: Այդ երկրների ներկայացուցիչները կարծում են, որ Խանտի Մանսիյ-սկում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի համաժողովին խախտվել է կանոնակարգը, քանի որ ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը փոխնախագահ-ների պաշտոնում նշանակել է միայն իր համախոհներին եւ նրանք չեն հաստատվել ՖԻԴԵ-ի գերագույն մարմնի կողմից: ՀՀ շախմատի ֆեդե-րացիան չի մտնում նամակը ստորագրած երկրների ֆեդերացիաների մեջ:
Լողորդները փորձում են ուժերը
Նոյեմբերի 2-3-ը Հայաստանի 2 լողորդներ (1 տղա, 1 աղջիկ) Մոսկվայում մասնակցեցին կարճ լողավազանում անցկացվող լողի աշխարհի գա-վաթի հերթական փուլին: Իսկ նոյեմբերի 25-28-ը Հոլանդիայում նախատեսված Եվրոպայի առաջնությանը մեր հանրապետության ներկայա-ցուցիչները չեն մասնակցի, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենան պատրաստվելու աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա Միացյալ Ա-րաբական Էմիրություններում՝ դեկտեմբերի 15-19-ը:
Տեխնիկական նոկաուտ
Բելգիական Իզեգեմեում նոյեմբերի 1-ին կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի շրջանակներում դոմինիկցի Ֆելիքս Լորան եւ Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Ժամկոչյանը թեթեւքաշային կարգում մենամարտեցին WBC-ի վարկածով արծաթե գոտու համար, որը հա-մարժեք է աշխարհի ժամանակավոր չեմպիոնի կոչմանը: Մենամարտը բաղկացած էր 12 ռաունդից, սակայն ավարտվեց արդեն առաջինում: Ժամկոչյանը պարտություն կրեց տեխնիկական նոկաուտով:
Բոդիբիլդինգի չեմպիոնները
Երեւանի «Կիլիկիա» մարզադահլիճում տեղի ունեցավ բոդիբիլդինգի Գագիկ Ծառուկյանի գավաթի 2-րդ խաղարկությունը: Մրցումներին մասնակցեցին Երեւանի եւ հանրապետության բոլոր ուժեղագույն բոդիբիլդինգիստները: Մինչեւ 170 սմ հասակ ունեցող մարզիկների մրցաշարում 1-ին տեղը գրավեց Արման Մանուկյանը, մինչեւ 178 սմ-ում՝ Ղազարոս Բարսեղյանը: Տարբեր քաշային կարգերում հաղթող դար-ձան Արեգ Մելքոնյանը (մինչեւ 70 կգ), Ռոման Մանուկյանը (մինչեւ 80 կգ), Վադիմ Մորոզովը (մինչեւ 90 կգ): Իսկ ահա գերծանր քաշային կարգում (90 կգ ավելի) լավագույնը ճանաչվեց Գագիկ Տոնոյանը: Հենց նա էլ հռչակվեց խաղարկության բացարձակ չեմպիոն:
Չեմպիոնն առաջ անցավ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը, բարձրագույն խմբի 26-րդ փուլում սեփական հարկի տակ հաղթելով «Բանանց»-ին, շրջանցեց իր անմիջական մրցակցին եւ գլխավորեց աղյուսակը: Այս փուլի ամենակենտրոնական խաղը, ինչպես եւ սպասվում էր, անցավ լարված պայքարում: Սկզբում գոլային լավ պահեր ունեցան հյուրերը, սակայն այդպես էլ չկարողացան իրացնել դրանք: Թվում էր, որ խաղի հա-շիվն այդպես էլ անփոփոխ կմնա, սակայն երբ հանդիպման ավարտին մնում էին հաշված վայրկյաններ, դաշտի տերերը արագ գրոհ կազմակերպեցին, Կառլեն Մկրտչյանը միայնակ ճեղքեց «Բանանց»-ի պաշտպանական գիծը եւ մոտ տարածությունից գրավեց դարպասը՝ 1:0: Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը վաստակեց 59 միավոր եւ առաջ անցավ առաջնությունը երկար ժամանակ գլխավորած «Բանանց»-ից:
Սակայն, մինչեւ առաջնության ավարտը դեռ 2 խաղ կա, ուստի շարունակվելու է պայքարը չեմպիոնության համար: Մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի՝ 1. Փյունիկ՝ 26 խաղ՝ 59 միավոր, 2. Բանանց՝ 26 խաղ՝ 58, 3. Ուլիս՝ 26 խաղ՝ 51, 4. Միկա՝ 26 խաղ՝ 46, 5. Իմպուլս՝ 26 խաղ՝ 34, 6. Գանձասար՝ 26 խաղ՝ 24, 7. Կիլիկիա՝ 26 խաղ՝ 15, 8. Շիրակ՝ 26 խաղ՝ 9:
* * *
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշումներ է կայացրել մանկապատանեկան առաջնությունների շուրջ: «Սոլակ-96»-«Մուշ-96» խաղին կեղծ ոստիկան է մասնակցել: Իսկ «Մուշ-96» թիմում կեղծ փաստաթղթերով ֆուտբոլիստներ են մասնակցել, թիմին գրան-ցել են տեխնիկական պարտություն: Շենավանի դպրոցը տուգանվել է 40 հազ. դրամ: 4-րդ տեխնիկական պարտության համար «Մուշ-96» թիմը, ըստ ՀՖՖ-ի կարգապահական կանոնագրքի, հեռացվել է առաջնությունից: Չեն կայացել պատանեկան առաջնությունների «ԽՄՕՄՄ-96»-«Աչաջուր-96», «Գորիս-95»-«Սելեն-95», «Սիսիան-97»-«Արամուս-97» խաղերը, որի համար ՀՖՖ-ն հյուրերին գրանցել է տեխնիկական պարտություններ, թիմերին՝ տուգանել:
Հայաստանի սամբոյի հավաքականը մեկնեց Տաշքենդ
Նոյեմբերի 4-8-ը կկայանա Սամբոյի աշխարհի առաջնությանը: Մեր պատվիրակության կազմում են 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը, Տիգ-րան Կիրակոսյանը (52կգ), Վահան Վարդանյանը (57կգ), Վահրամ Գրիգորյանը (62կգ), Վաչիկ Վարդանյանը (68կգ), Աշոտ Դանիելյանը (74կգ)/, Մուշեղ Հով-սեփյանը (82կգ) եւ Արտակ Ծատինյանը (90կգ), մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստա-նի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ 2010թ.-ն, ընդհանուր առմամբ, հաջող էր հայ սամբիստների համար: Մայիսի 13-16-ը Մինսկում կայացած Սամբոյի եվրո-պայի առաջնությանը Ռուզաննա Սարգսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Վահան Վարդանյանը, Արտակ Ծատինյանը նվաճել էին բրոնզե, Վաչիկ Վարդանյանը` արծաթե, իսկ Աշոտ Դանիելյանը` ոսկե մեդալ:
Մեր պատանի եւ երիտասարդ սամբիստները Եվրոպայի առաջնությունից (Սալոնիկ, ապրիլի 10-13) վերադարձել էին 5 բրոնզե, 1 արծաթե, 1 ոսկե, իսկ Աշխարհի առաջնությունից (Թբիլիսի, հոկտեմբերի 7-10)` 3 բրոնզե, 2 արծաթե եւ 1 ոսկե մեդալով:
Այսպիսով, հայ սամբիստները 2010թ. Աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում արդեն նվաճել են 19 մեդալ:
Նորից պարտվեց
Երեւանի «Հատիս» բասկետբոլի կանանց թիմը 2-րդ խաղն անցկացրեց Եվրոպայի գավաթի 2010/11թթ. խաղարկության շրջանակում: Մեր բասկետբո-լիստուհիները «Միկա» մարզադահլիճում հյուրընկալեցին Իսրայելի «Էլիտզուր»-ին եւ լարված պայքարում անցած մրցախաղն ավարտվեց հյուրերի առավելությամբ` 69:82:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 38 (169), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



