Ներքին խնդիրներ եւ լուրեր

Զարգացման հայկական գործակալությունը Հայաստանի հետամնացության քարոզն է անում
Եվ Հայաստանը ներկայացնում առանց Արցախի

Հայ-էմիրաթական առեւտրատնտեսական հարաբերություններն ընդլայնելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ՝ ՀՀ ներդրումային հնարավո-րությունները դիտարկելու նպատակով Զարգացման հայկական գործակալությունը այս շաբաթ կազմակերպել էր հայ-էմիրաթական գործարար համաժո-ղով: Եվ շատ վատ էր կազմակերպել: Առաջին լուսանկարը հենց դրա վկայությունն է: Բայց սկզբից սկսենք:
ԱՄԷ-ից պատվիարկություն էր ժամանել Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմիի գլխավորությամբ: Հա-մաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

– Գաղտնիք չէ, որ ԱՄԷ-ի հետ մենք բարի դրացիական հարաբերություններ ունենք, որոնք գալիս են դարերից եւ խարսխված են հայ եւ արաբ ժողովուրդների միջեւ համակրանքի, փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա: Ես ոգեւորված եմ կառավարությունում մեր հանդիպմամբ: Մեր երկու երկրների միջեւ քաղաքական հարաբերությունները շատ բարձր եմ գնահատում: Այս գործարար համաժողովը նպատակ ունի բացահայ-տելու մեր երկկողմ տնտեսական հարաբերությունների դաշտում գոյություն ունեցող ներուժը, որ պետք է անպայման իրացնենք: Վստահ եմ, որ ավելի լավ կհասկանանք միմյանց…
Հենց այս պահին էլ վարչապետի խոսքը բերանում մնաց: Այն ընդմիջեցին էմիրաթական կողմի գործարարները, ովքեր ասացին, թե իրենք հնարավորություն չունեն լսելու թարգմանությունը: Պարզվեց, որ համաժողովի կազմակերպչական աշխատանքը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէր արվել. չէին աշխատում համաժամանակյա (սինքրոն) թարգմանությունը հաղորդող սարքերը: Վարչապետը զարմացավ, զսպված, բայց անթա-քույց բարկությամբ ընդհատեց իր ելույթը, սակայն տեխնիկան կարգի բերել անմիջապես չհաջողվեց: Տիգրան Սարգսյանին այլ բան չէր մնում, քան թարգմանչին ստիպված իր մոտ հրավիրելը: Սակայն, այս ամենը տեխնիկական անհարթության առաջին «վրձնահարվածն» էր:  Կազմակեր-պիչները մի բանի մասին էլ էին լավ հոգացել. թարգմանչական սարքերը պատվիրել էին միայն արաբ հյուրերի հաշվարկով եւ հրաժարվեցին այն տրամադրել լրագրողներին, թեեւ արաբ նախարարը խոսեց անգլերեն: Իսկ այն լրագրողները, ովքեր հասցրել էին այդ սարքերից ունե-նալ, զրկվեցին արաբ նախարարի ելույթի թարգմանությունը լսելուց, քանզի կազմակերպիչները նրանց ձեռքից, բառացիորեն, խլեցին այդ սարքերը, որպեսզի հյուրերի առաջ խայտառակ չլինեին: Հյուրերի թիվն էլ էին սխալ հաշվել:
Ցավալի է, որ այս կարգի միջոցառումները, որոնք միտված են երկկողմ համագործակցությունը զարգացնելուն, եւ որ իսկապես կարող են շատ ա-րագ գործնական հաջողությունների պատճառ դառնալ, վատ տպավորություն են թողնում կազմակերպիչների անփութության ու սխալ աշխատանքի «շնորհիվ»: Եվ ամենաամոթալին այն է, որ կազմակերպիչների թերացման պատճառով երկրի վարչապետը կարող է իր ելույթը նորից սկսել: Թեեւ կազմակերպիչը, որ, ինչպես արդեն նշեցինք, Զարգացման հայկական գործակալությունն էր, հազիվ թե հասկանա խնդրի լրջությունը, քանի որ խախտելով ՀՀ Սահմանադրությունը եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, միջոցառման օրակարգը ներկայացրել էր անգլերեն (տես լու-սանկարը):
Ինչպես բացատրել այս գործակալությանը, որ դու պարտավոր ես Հայաստանի զարգացման, այլ ոչ թե հետամնացության քարոզն անել: Ինչպես բացատրել, որ երբ երկիրը միջոցառման օրակարգը ներկայացնում է ոչ իր պետական լեզվով, ավելին՝ բացառապես օտար լեզվով (շատ երկրներում եմ եղել ու կարող եմ ինձ թույլ տալ համեմատություն անել), դա զարգացման նշան չէ: Քանզի երբ գիտելիքի ցուցադրությունը ազգա-յին ու պետական արժանապատվության հաշվին է արվում, ապա դա ոչ թե խելքի, այլ քաղքենիության նշան է: Իսկ քաղքենուց միշտ հետամնացի, լավագույն դեպքում՝ թերզարգացածի հոտ է գալիս: Ու թերզարգացածներին էլ միշտ վերաբերում են իբրեւ թերզարգացածի:
Ընդհանրապես, այս գործակալությունը աչքի է ընկնում իր սխալներով: Վերջերս էլ, երբ Երեւանում կազմակերպել էր մեկ այլ միջոցա-ռում՝ հայ-սլովենական գործարար համաժողով ու ներկայացնում էր ՀՀ աշխարհագրական դիրքը, ներդրումային միջավայրը եւն, ՀՀ քարտեզը սլովենացիներին ներկայացրեց առանց Արցախի: ՀՀ-ում լինում են տնտեսական միջոցառումներ, որտեղ ՀՀ-ի հետ միասին Արցախից չի խոսվում, բայց Արցախը քարտեզից չի հանվում ու ցուցադրվում է ՀՀ-ի հետ միասին: Կարծում եմ՝ գործակալությունն ու դրա ղեկավարութ-յունը չեն կարող արդարանալ, թե քաղաքականությամբ չեն զբաղվում: Քթածակ ունենալու համար մեծ քաղաքականություն պետք չէ: Շվեդիայում մի այցի ժամանակ ինձ նյութերի թղթապանակ հանձնեցին, որտեղ իբրեւ ՀՀ-ի խորհրդանիշ Արարատ լեռան պատկերն էր…
Միջոցառման սկզբից այսքան սխալներից հետո այդ միջոցառումը լուսաբանելն այլեւս անիմաստ է դառնում:
Լավ կլինի, որ վարչպետը միջոցառումից հետո այլեւս չզսպի իր զայրույթը, այլապես կրկին ո կրկին ստիպված կլինի ելույթները սկսել նորից, ինչպես հայ-էմիրաթական համաժողվի ժամանակ: Մոտ 2 րոպե խոսելուց հետո նորից թե՝ «Ձերդ գեազանցություն, հարգար-ժան հյուրեր, տիկնայք, պարոնայք…»:

Աստղինե Քարամյան

*** ՀՀ-ի եւ ԱՄԷ-ի միջեւ 2006-2009թթ. առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 124.9 մլն դոլար, որից արտահանումը՝ 28 մլն, ներ-մուծումը՝ 101.3 մլն դոլար: 2009թ. արտահանումը կազմել է 5.3 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 30.7 մլն դոլար: Արտահանում ենք բանջա-րեղենի, պտուղների, ընկույզների, բույսերի մասերի վերամշակումից ստացված մթերքը, բնական կամ արհեստական մարգարիտ, թանկարժեք, կի-սաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղ, պղինձ: Ներմուծում ենք ներկանյութեր, լաքեր, մեխանիկական մասեր, կահույք, անկողնային պարա-գաներ:

Կենսաթոշակի վճարումը՝ քաղաքակիրթ ձեւով
Մնում է ապրելն էլ քաղաքակիրթ լինի

Կառավարության երեկվա նիստում քննարկվեց մի որոշում, համաձայն որի, կենսաթոշակային վճարման կարգը փոփոխություններ է կրում: Այ-սուհետ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է բացել հաշիվ առեւտրային բանկում եւ ստանալ իր թոշակը: Պետությունը թոշակառուին բանկային քարտը տրամադրում է անվճար: Վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզված է, որ այս փոփոխությամբ կլուծվի հերթերի խնդիրը: Ի վերջո, կենսաթոշակ ստանալու անկանխիկ ձեւը քաղաքակիրթ է:
Այսուհետ, կենսաթոշակը կվճարվի ոչ միայն կանխիկ, այլեւ անկանխիկ եղանակով՝ բանկի կամ կազմակերպության միջոցով: Կենսաթոշակը կվճարվի ան-կանխիկ կամ կանխիկ եղանակով՝ կենսաթոշակառուի դիմումի հիման վրա: Սոցապ պետական ծառայությունը, յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակ-ները բանկին կամ կազմակերպությանն է տրամադրում ոչ ուշ, քան մինչեւ տվյալ ամսվա 7-րդ աշխատանքային օրը: Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել տարածքային բաժին՝ կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը կամ կազմակերպությունը փոխելու համար: Կեն-սաթոշակը ստանալու եղանակը ընտրելու (փոխելու, այլ բանկի կամ կազմակերպության միջոցով կենսաթոշակը ստանալու) համար կենսաթոշակա-ռուն դիմում է ներկայացնում ծառայության՝ իր բնակության վայրի տարածքային բաժին: Կենսաթոշակը բանկի միջոցով վճարվում է տեղեկատ-վությունը ստանալու ամսվան հաջորդող ամսից:
Նշենք նաեւ կենսաթոշակների վճարման համար սահմանված նվազագույն ծառայությունների առավելագույն սակագները: Բանկային (քարտային) հաշվի բացումը եւ սպասարկումը անվճար է: Քարտերի թողարկումը եւ տրամադրումը նույնպես անվճար է: Անվճար է նաեւ բանկային (քարտային) հաշվից միջոցների կանխիկացումը (տվյալ բանկի սպասարկման կետերում):  Քարտային գործարքների վերաբերյալ ամսական քաղվածքի տրամադրու-մն էլ է անվճար: Դեմ չեմ, կենսաթոշակ ստանալու քաղաքակիրթ ձեւ է: Մնում է, որ թոշակի չափն էլ… քաղաքակիրթ լինի, որ տարեցները արժա-նավայել ապրեն:

Աստղինե Քարամյան

Ընտրական տեխնոլոգիաներն արդեն գործում են
«Голос Армении»-ն տեղեկացնում է, որ «Մարդու իրավունքներ-96» հ/կ-ն տեղեկատվություն է տարածել, թե իբր ՀՀ քաղաքացիների հետ հե-ռախոսային հարցումների արդյունքում պարզել է, որ եթե խորհրդարանական ընտրությունները կայանային վաղը, ապա դրանց արդյունքնե-րը հետեւյալը կլինեին. «ՀԱԿ-16,3%, Բարգավաճ Հայաստան- 8,8%, ՀՀԿ-8.2%, Ժողովրդական կուսակցություն-5%, ՀՅԴ-4%, Ժառանգություն-2.8%, Օրինաց երկիր-0%»: Թերթը գրում է, որ նման արհեստական թվերը շատ հեռու են իրականությունից եւ ուղղված են բացառապես արտաքին լսարանին, քանի որ ներքին լսարանն այդ անհեթեթությանը պարզապես չի հավատա:
Հոդվածագիրը նշում է, որ այս զեկույցի գլխավոր ինտրիգը նրանում է, թե իբր ՀԱԿ-ը ՀՀԿ-ից երկու անգամ ավել ձայն է հավաքել: Ըստ նյու-թի հեղինակի` այս զեկույցը ընդդիմադիր կուսակցության եւ օտար գրանտերից սնվող կազմակերպությունների պատվերն է, որոնք հող են նախապատրաստում հետագայում` արդեն ընտրություններից հետո, խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված համարելու եւ ցույցեր ու մարտի 1-ի մոդելով տարատեսակ երթեր ու սադրանքներ կազմակերպելու համար:

Գարեգին Նժդեհի կամուրջն արդեն երթևեկելի է
Հայ մեծանուն հերոս Գարեգին Նժդեհի կամրջի վերակառուցումը, որը Երեւանի քաղաքապետարանի ծրագրերով սկսվել էր այս տարվա մարտին, ավարտ-ված է: Կամուրջը բաց է երթեւեկության համար: 450 մ ընդհանուր երկարությամբ կառույցը իրար է կապում Շենգավիթ ու Էրեբունի վարչական համայնքները: 1968թ. շահագործման հանձնված կամուրջը նախկինում երբեւէ չէր հիմնանորոգվել: 1985թ. կամրջի տակ բռնկված հրդեհի պատ-ճառով ուղետարի կրող կոնստրուկցիաները լրջորեն վնասվել էին, ինչի հետեւանքով դրանց կրողունակությունը նվազել էր: 1997թ.-ից կա-ռույցը վթարային էր ճանաչվել, սակայն որեւէ աշխատանք չէր արվել: Փլուզման եզրին հասած կամրջի նորոգումը առաջնային անհրաժեշ-տություն էր:
Քաղաքապետարանի տեղեկացմամբ, ուղետարի վերակառուցման նախահաշվային արժեքը 1 մլրդ. 823 մլն. դրամ է: «Կամուրջշին» ընկերության տնօրեն Վլադ Ասատրյանի տեղեկացմամբ` վերակառուցման ընթացքում հին կամուրջը գրեթե ամբողջությամբ կազմաքանդվել է, փոխարենը կա-ռուցվել նորը: Փոխվել են ուղետարի բոլոր 23 թռիչքներն ու 328 հեծանները, ուժեղացվել է կրողունակությունը: Օգտագործվել է մոտ 2600 խմ միաձույլ բետոն եւ երկաթբետոն, 1510 տոննա ասֆալտբետոն: Թարմացվել է կամրջի արտաքին տեսքը, տեղադրվել են նոր բազրիքներ: Ասֆալտապատվել է 20 մետր լայնությամբ երթեւեկելի շերտը, նորոգվել են 3 մ լայնությամբ երկկողմանի մայթերը, անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ:

ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցում Հայաստանը 76-րդն է
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հրապարակել է Մարդկային զարգացման հերթական զեկույցը: Ըստ զեկույցի` աշխարհում ապրելու համար ամենալավ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 76-րդ տեղը: Ցուցակում երկրները բաժանված են խմբերի, ըստ զարգացվածության աստիճաննե-րի` շատ բարձր, բարձր, միջին, ցածր:
169 երկրների մեջ ցուցակը գլխավորում է Նորվեգիան, 2-րդ տեղում է Ավստրալիան, 3-րդը` Նոր Զելանդիան:
Հատկանշական է, որ վերոնշյալ դասկարգման մեջ Թուրքիան զբաղեցնում է 83-րդ տեղը, Ադրբեջանը` 67-րդ, Վրաստանը` 74-րդ, Ռուսաստանը` 65-րդ -տեղը: Ցուցակը եզրափակում են Նիգերիան, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը եւ Զիմբաբվեն:

Իրական գնաճը 15-17% կլինի
Այս տարեվերջին գնաճի ցուցանիշը կլինի 7-10%-ի սահմանում: Նման կանխատեսում է արել ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Համենայն դեպս իրենց ասած 4%-ը հեքիաթ է, չի լինի»,- կարծիք է հայտնել նա, ապա ավելացրել, որ Հայաստանում գնաճը հաշվելու լուրջ խնդիր կա:
«Նոր ծառայությունները ուշ են ընդգրկում, հին ծառայությունները շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների անընդհատ իջնում են: Նորմալ գնաճ հաշվելուց սա պետք է բացառել: Եթե այդպես հաշվեին գնաճի կլիներ 15-17%»,- բացատրել է Հայ ազգային կոնգրեսի անդամ, ընդ-դիմադիր տնտեսագետը, ապա նշել, որ այս խորամանկ հնարքը վաղուց օգտագործում են Կենտրոնական բանկն ու Ազգային վիճակագրակլան ծառայությու-նը:

32.903 ծնունդ` այս տարվա ինն ամիսների ընթացքում
Այս տարվա  9-ը ամիսների ընթացքում ծնունդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,8%-ով, ասել է Ազգային վի-ճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
2010թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 32.903 ծնունդ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 32.019-ի համեմատ: Կ. Կույումջյանից նաեւ տեղեկացնաք, որ նույն ժամանակահատվածում հանրապետությունում մահացության դեպքերն աճել են 1%-ով: Հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է մահացության 20.793 դեպք, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում` 20.588 դեպք:
2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակն, ըստ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրա-կան բաժնի պետի, կազմել է 3 մլն. 259 հազար. 100 մարդ: 2010թ. հունվարից հոկտեմբերի 1-ի ընկած ժամանակահատվածում բնակչության թիվն ա-վելացել է 9.600 մարդով, իսկ 2009թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2010թ. հոկտեմբերի 1-ը բնակչության թիվն ավելացել է 13.200 մարդով:

«1-03»-ը օրական շուրջ 448 կանչ է ստանում
«Շտապ օգնության»-«1-03. ծառայությունը 1 օրում ստանում է 448 կանչ: Այս մասին ասել է ծառայության փոխտնօրեն Նունե Ժամկոչյանը: Նրա խոսքով, օրական մոտավորապես այդքան ահազանգեր է ստանում ծառայությունը: Հիմնականում, ծառայության փոխտնօրենի փոխանցմամբ, գրանցվում են հիպերտոնիկ, սիրտ-անոթային հիվանդություններին վերաբերող կանչեր. կանչերի մի մասն էլ մանկական հասակի բնաչութ-յան ,գանգատով» է գրանցում: Իսկ սեզոնային կանչերի վերաբերյալ մասնագետը նշեց, որ անհանգստանալու առիթներ չեն եղել: «Ցրտերը նոր ես սկսվել: Դեռ սպասել է հարկավոր, արդյունքը հետո կերեւա»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է վերջերս հանրապետությունում հաճախակի գրանցվող թունավորման դեպքերին, ապա «1-03» ծառայությունը այդպիսի ա-հազանգեր չի գրանցել: «Թունավորման դեպքեր, եթե լինեն էլ, մենք հիվանդին տանում ենք «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Բայց այդպի-սի զանգեր չկան, գուցե հիվանդներին սեփական միջոցներով միանգամից այդ հիվանդանոց են տանում»,-ասաց Ն. Ժամկոչյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս (06.08.2010թ.), ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը նշել էր, որ ծառայության կանչերը հենց տարվա սկզբից 2009թ. համեմատ ավելացել են ու մինչեւ օգոստոս` անցյալ տարվա համեմատ այս տարի 1300-1500 ավելի կանչ է գրանցվել:
 
Կապի ծառայություններից ստացած հասույթն ավելացել է ավելի քան 2%-ով
Հայաստանում այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում փոստային եւ սուրհանդակային ծառայություններից ստացված հասույթը կազմել է 1.642.0 մլն. դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 14,8%:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, նույն ընթացքում կապի ծառայություններից ստացված հասույթն, ընթացիկ գնե-րով, կազմել է 124.858.3 մլն. դրամ: Աճը համադրելի գներով կազմել է 2,2%:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 38 (169), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.