Վերջին օրերին կրկին արծարծվում է նոյեմբերի 12-16-ը ՆԱՏՕ-ի ԽՎ լիագումար նիստի շրջանակներում քննարկվելիք «Լեռնային Ղարաբա-ղի հակամարտության կարգավորման վերաբերյալ» բանաձեւի նախագիծը: Panorama.am-ը ներկայացրել է այդ նախագիծը:
Վեհաժողովը՝
1. վերահաստատելով իր անսասան հավատարմությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը,
2. ընդունելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունն ու նախկին ինքնավար մարզի հարակից 7 շրջանների օկուպա-ցիան տարածաշրջանի ժողովրդին մեծ տառապանքներ են պատճառել,
3. համոզված, որ հակամարտության խաղաղ լուծումը մեծապես կնպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու կընդլայնի էական տնտեսական զարգացման հեռանկարները,
4. նշելով, որ իրավիճակը փոփոխական է եւ մտահոգված, որ ուժի ցանկացած կիրառում ոչ միայն կվտանգի հարատեւ լուծման հասնելու ջանքերը, այ-լեւ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի կայունության համար հակառակ հետեւանքներ կունենա,
5. կոչ է անում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ կառավարություններին եւ խորհրդարաններին՝
բ. աջակցել հակամարտության կողմերին խաղաղ լուծում գտնելու հարցում,
6. կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին ու խորհրդարաններին՝ աշխատել Մինսկի խմբի հետ հակամարտության խա-ղաղ լուծմանը հասնելու համար, որը հիմնված կլինի Հելսինկյան եզրափակիչ ակտում պարունակվող սկզբունքների վրա, ի մասնավորի, այն սկզբունքների, որոնք վերաբերում են ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից ձեռնպահ մնալուն, պետությունների տարածքային ամ-բողջականությանը եւ ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը:
Հայաստանի ներկայացուցիչներն ասում են, որ բանաձեւը բաց է քննարկումներ համար եւ, բնականաբար, հայկական կողմն իր առաջարկություն-ներն է պատրաստում, որտեղ «օկուպացված տարածքներ» անվանումը կա: Այդ ձեւակերպումը ենթակա է փոփոխման, եւ արդեն իսկ համապատասխան առաջար-կներ են մշակված: Եթե բանաձեւը անգամ նույն տեսքով ընդունվի, ապա այն պարտադիր կատարման ուժ չունի, քանզի խորհրդատվական բնույթի է:
Ինչեւէ, մենք պարտավոր ենք ամենուր եւ ամեն անգամ ի չիք դարձնել ադրբեջանա-թուրքական հակահայ քարոզներն ու գործերը:
Նարե Մշեցյան
Թուրքիան ու Ադրբեջանը պետք է օրինակ վերցնեն Սերբիայից
«Սա իրոք մարդասիրական քայլ էր եւ ցույց է տալիս, որ Սերբիան եւ նրա նախագահը եվրոպական արժեքների կրող են: Եվ ինչպես ժամանակին Գերմանիայի ղեկավարները ներողություն խնդրեցին հրեա ժողովրդից՝ ցեղասպանություն իրականացնելու համար, այսօր էլ այդ ճա-նապարհով գնում է Սերբիան՝ ցույց տալով, որ համամարդկային արժեքները եվրասիական տարածաշրջանում գերիշխող են»,- անդրադառնալով Սեր-բիայի նախագահի Խորվաթիա կատարած այցին եւ այնտեղ հնչեցրած հայտարարություններին՝ նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քար-տուղար Էդուարդ Շարմազանովը:
Օրերս Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը ժամանել է Խորվաթիա եւ պաշտոնական ներողություն խնդրել՝ Վուկովարում սերբերի կողմից ի-րականացված խորվաթների ջարդի համար:
Խորհրդարանականի կարծիքով՝ սրանից պետք է օրինակ վերցնեն հարեւան Թուրքիայի ղեկավարները եւ «ներողություն խնդրեն 1,5 միլիոն հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության համար, այլ ոչ թե իմիտացիոն քայլեր կատարեն»:
«Այստեղ պետք է հաշվի առնել այն փաստը, որ եւ՛ Սերբիան, եւ՛ Թուրքիան փորձում են անդամակցել Եվրամիությանը ու այդ 2 երկրներն էլ որդեգրել են եվրոպական արժեքներին եւ եվրոպական կառույցներին անդամակցելու քաղաքականություն»,- ասել է Է. Շարմազանովը, ում հա-մոզմամբ՝ սա լավ օրինակ կլինի ոչ միայն Թուրքիայի, այլ նրա կրտսեր եղբոր Ադրբեջանի համար, որը ցանկացած պատեհ կամ անպատեհ առիթ օգ-տագործելով փորձում է ռազմատենչ հայտարարություններ անել, սակայն Ադրբեջանում սպասվող ընտրություններից առաջ շատ ավելի լավ կլի-ներ, որ նրանք դասեր քաղեին պատմությունից եւ ներողություն խնդրեին հայ ժողովրդից՝ մի շարք ադրբեջանական քաղաքներում՝ Բաք-վում, Սումգայիթում, Կիրովաբադում, ինչպես նաեւ բուն Արցախում էթնիկական զտումներ իրականացնելու համար:
«Կարմիր խաչը չի կատարում իր պարտականությունները»
«Ժառանգության» ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում տեղեկացրեցրել էին, որ նախաձեռնել են խորհրդարանական բոլոր խմբակցություննե-րի ստորագրությամբ նամակ-պահանջ ուղարկել միջազգային մի շարք կազմակերպություններին` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ, ԵԽ եւ ԵԽԽՎ նա
խագահներին, որպեսզի Ադրբեջանում գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի մահվան հանգամանքները պարզող հետաքննութ-յանն անպայման մասնակցեն հայաստանյան փորձագետները:
Panorama.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը, սակայն, նշել էր, որ դեռեւս պատաս-խան չի ստացել, թեպետ ընթացակարգով դեռ ամիսը չի լրացել, որի ընթացքում պարտավոր են պատասխանել: Բայց եւ տեղեկացրել է, որ նա չի պատ-րաստվում սպասել ու նոր քայլեր է նախատեսում իրականացնել` մասնավորապես բարձրաձայնելու, որ դժգոհ է միջազգային որոշ կազմակեր-պությունների աշխատանքից:
Այն է` Լ. Ալավերդյանը բավականին վերապահումով է մոտենում Կարմիր խաչ միջազգային կազմակերպության երեւանյան գրասենյակի հայտարա-րությանը, որոնք առանց այցելության ու, փաստորեն, աճյունը տեսնելու հայտարարում են, որ կարող են հաստատել Մ. Սարիբեկյանի մահվան փաստը. «Սա այն դեպքն ու առավել եւս ձեւը չէ, որով պետք է հանդես գա միջազգային մի կազմակերպություն, ինչպիսին որ Կարմիր խաչն է, որը երեք վայրերում էլ ունի պատվիրակություն»,- ընդգծեց պատգամավորը: Տիկին Ալավերդյանի համոզմամբ, ԿԽՄԿ-ը պետք է հասնի նրան, որ ինքը տեսնի դին կամ հստակ իդենտիֆիկացնի աճյունը, իսկ ներկայիս իր գործողություններն ուղղված են ոչ այնքան վերոհիշյալ նամակ-պահանջի կատարմանը, որքան մատնանշելուն, որ Կարմիր խաչը, փաստորեն, չի կատարում իր պարտականությունները:
Մնում է միայն ավելացնել, որ անցած շաբաթ Աստրախանում նախագահների եռակողմ հանդիպմանը համատեղ հայտարարություն է ընդունվել, համաձայն որի Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի և Կարմիր Խաչի միջազ-գային կոմիտեի աջակցությամբ անհապաղ կատարել ռազմագերիների փոխանակում եւ զոհվածների աճյունների վերադարձ, ինչպես նաեւ` առաջ-նորդվել այս մոտեցումներով նաեւ հետագայում` ելնելով այդ հարցերի բացառապես հումանիտար բնույթից: Իսկ դրանից մի քանի օր անց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը հայտարարել էլ, թե` ԿԽՄԿ-ն պատրաստ է կատարել Աստրա-խանում նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունը: Եվ գերության մեջ սպանված Մանվել Սարիբեկյանի դին ադրբեջանցիները պատրաստ-վում են վերադարձնել:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 38 (169), 2010թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



