Նժդեհը ազգայի՛ն հերոս է, ոչ թե ընտրական հաղթաթուղթ
«Բոլորովին զարմանալի չէ, որ ժամանակին ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակած անձնավորությունն այսօր էլ հայկակա-նության գաղափարախոսությունը, այն է՝ ցեղակրոնությունը, համեմատում է ռասիզմի հետե,- ասել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հանրահավաքում ՀՀ 1-ին նախագահի հնչեցրած այն հայտարարությանը, թե ցեղակրոնութ-յունը ոչ այլ ինչ է, եթե ոչ «ռասիզմե բառի հայերեն թարգմանությունը… ԱԺ պատգամավորի խոսքերով՝ ցեղակրոնությունը ռասիզմի հետ համեմատողները կամ գիտությունից կիլոմետրերով հեռու են կամ միտումնավոր ցեխ են շպրտում ազգային արժեքային համակարգի վրա:
Իհարկե ամեն բան ճիշտ է ասված, միայն ափսոս, որ ՀՀԿ-ն՝ իշխող քաղաքական կուսակցությունը, նժդեհյան գաղափարներից խոսում կամ այդ գաղափարների պաշտպանությամբ հանդես է գալիս բացառապես ընտրական գործընթացների նախաշեմին…
Վահագն Նանյան
Արտահերթ, թե հերթական. Թեժ գարնան սպասումով
Օրերս Մատենադարանի մոտ կայացավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը առանձնակի նշեց, որ «ոմանց թվում է, թե Կոնգրեսի ողջ ջանքերն ուղղված են եվրոչինովնիկների շուրթերից Հայաստանի ընդդիմության զնդանված ներկայացուցիչնե-րի վերաբերյալ «քաղբանտարկյալե բառը կորզելունե, ինչը, թերեւս, լիակատար անհեթեթություն է, քանզի «Կոնգրեսն իր առջեւ երբեք այդպիսի խնդիր չի դրելե: Նաեւ հավելեց, որ ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերում էլ «քաղբանտարկյալներե տերմինի փոխարեն նշված է՝ «ար-հեստական ու քաղաքական շարժառիթ պարունակող մեղադրանքների հիման վրա կալանավորվածներե:
Սակայն, հետագա ելույթներից հասկանալի էր, որ հանրահավաքի նպատակն այն է, որ ՀԱԿ-ն այսպիսով արդեն իսկ նախապատրաստվում է խորհրդարանա-կան հաջորդ ընտրություններին եւ ակնկալում է, որ այդ ընտրություններն արտահերթ կլինեն:
ՀԱԿ-ը նաեւ երթ կազմակերպեց, որն ընթացավ լարված մթնոլորտում, պարբերաբար միջադեպեր էին արձանագրվում Կոնգրեսի ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ: Երթի ընթացքում ոստիկանները մասնակիցներին ուղեկցեցին շղթա կազմած՝ պարբերաբար հրմշտելով նրանց: Երթն ա-ռաջնորդեցին Կոնգրեսի ղեկավարներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը եւ մյուսները:
Գալիք ընտրությունները նոր քաղաքական դրսեւորումներ են առաջացրել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժե-րի մոտ:
Այդ մասին խոսում են եւ՛ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, եւ՛ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունե-ը, ինչպեսեւ՝ ՀԱԿ-ն ու այլ քաղաքական ուժեր: Վեր-ջերս հայ արիականները հեռահար մի հայտարարություն արեցին, երբ Հայ Արիական միաբանության «Ոգու պահապաններե երիտասարդական եւ ուսանողական միությունը կոչ հղեց Հայաստանի ու սփյուռքի ազգայնական ուժերին՝ միավորվելու՝‘օրենսդիր ու գործադիր մարմին-ներում ազգայնական ներկայացուցիչներ ներգրավելու համար: Կարծում ենք՝ հայ ազգայնականները (Հայ ազգայնականների համախմբումը) դեռ հնարավորություն կունենան առավել կազմակերպված նախընտրական նախաձեռնություն ցուցաբերելու:
Սակայն առաջիկա ձմեռը առժամանակ կհանդարտեցնի քաղաքական կրքերը: Թեեւ շատ բան կպայմանավորվի միջազգային գործոնով՝ հատկապես Արցախյան հիմնախնդրի ու Ցեղասպանության ճանաչման հետ կապված:
Արտակ Հայոցյան
Տեր-Պետրոսյանի գենոտիպում հայկականը քիչ է կամ ընդհանրապես չկա
«Հայոց աշխարհե-ը հարցազրույց է վերցրել «Նժդեհյան ցեղակրոնե կուսակցության նախագահ Գեւորգ Հովսեփյանից, ով «Համաձա՞յն եք Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե ցեղակրոնությունը կամ ցեղապաշտությունը ռասիզմ էե հարցին պատասխանել է. «Հայաստանի վերանկախացմա-նը հաջորդած առաջին տարիներին շատերը չէին հասկանում ու ընկալում նժդեհականության գաղափարները: Եվ դա հասկանալի էր, քանի որ քչերն էին կարդացել: Նույնիսկ նժդեհականներս առանձնակի տագնապ չունեցանք, երբ իր իշխանավարման տարիներին Լ. Տեր-Պետրոսյանը ազգային գա-
ղափարախոսությունը կեղծ կատեգորիա հռչակեց: Մենք անգամ չվրդովվեցինք, քանի որ ազգային անկախ հանրապետության նախագահ դարձած խորհր-դային բանասեր-գիտնականը ազգայնական գրականությունից անտեղյակների շարքում էր մնացել: Եթե համադրենք ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի ու մեր արտաքին թշնամու արարքները, ապա տարբերություններ դժվար կլինի գտնել: Տեր-Պետրոսյանի խոսքում ազգային ոգի, ցավ չկա: Հետեւաբար այն օգտակար չի կարող լինել: Նժդեհի գնահատմամբ` սին է քննադատությունը, եթե ստեղծագործ չէ: Ազգի խնդիրներով մտահոգ մարդու խոսքը եթե կտրես, ապա արյուն պետք է գա, քանի որ այդ խոսքի մեջ ոգի կա: Տեր-Պետրոսյանը չի քննադատում, այլ նենգամտորեն փնովում է ամեն հայ-կականը, ինչպես դա անում են թուրքերն ու ադրբեջանցիները: Հետեւաբար նա օտար կառույցների է ծառայումե:
ՀԱԿ` Հակահայկական կոալիցիայի 5-րդ սյունը
«Հայ բլոգերներն առաջարկում են «Հայ ազգային կոնգրեսըե վերանվանել «Հայկական 5-րդ սյունե, քանի որ «ազգային կոնգրես անվանումը չա-փազանց շատ է սովորական պառակտիչների համարեե,- գրում են որոշ կայքեր: … Անդրադառնալով նոյեմբերի 9-ի ցույցի Տեր-Պետրոսյանի ե-լույթին` թերթը մատնանշվում է, որ Տեր-Պետրոսյանը եւ Ադրբեջանի իշխանությունը նույն կերպ արձագնքեցին Գորիսում սփյուռքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին: Տեր-Պետրոսյանին մասնավորապես վրդովվեցրել է այն, որ իր ելույ-թում ՀՀ նախագահը շեշտել է հայ ժողովրդի ծագման վաղեմությունն ու հնադարյան մշակույթը` նշելով, որ ադրբեջանցիները դեռ չգիտեն էլ, թե կոնկրետ որ էթնոսին են պատկանում իրենք: Հայ ժողովրդի իրական պատմության փաստումը ՀՀ նախագահի կողմից Տեր-Պետրոսյանն ան-վանել է ռասիզմ եւ նշել. «Ինչ կարող ենք ասել, սա շատ կարեւոր ներդրում է ԼՂ-ի հակամարտության կարգավորման մեջ, հույս ունենանք, որ հռետորական արվեստը ըստ արժանվույն կգնահատվի միջազգային հանրության կողմիցե,- ասել է ԼՏՊ-ն:
Հատկանշական է այն փաստը, որ իր ելույթի «մարգարիտներըե Տեր-Պետրոսյանը փոխառել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված ադրբեջանցի-ների բողոք նամակից, որում մասնավորապես ասվում է. «Սա առաջին դեպքը չէ, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հայտարարություններ են արվում էթնիկ բացառիկության վերաբերյալ, ինչը հակասում է միջազգային իրավունքին եւ մարդկության էթի-կական սկզբունքներինե: Ընդգծելով ԼՏՊ-ի եւ ադրբեջանական քարոզչամեքենայի բառապաշարի եւ գաղափարների նույնականությունը` նյութի հեղինակը նշում է. «Ազգային գաղափարախոսությունըե կեղծ կատեգորիա անվանող մարդու համար նման գաղափարների արտահայտումն, անշուշտ, սովորական է դարձելե:
ԲՀԿ-ի դիրքերը թուլանո՞ւմ են
«168 ժամըե գրում է, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 4-ի նիստում որոշում է ընդունվել ՀՀ Քաղաքաշինության նախարարության են-թակայությունից հանել «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոնե ՊՈԱԿ-ը եւ տեղափոխել էկոնոմիկայի նախարարության ենթակայութ-յան տակ: «Դրա հիմքում կապիտալ ծախսերի հաշվարկման տարանջատումն է գնումների գործընթացիցե,- կառավարության որոշումն այդպես է պարզա-բանել վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Վերջերս այդ ՊՈԱԿ-ում ստուգումներ է անցկացրել եւ խախտումներ է հայտնաբերել ՀՀ Վերահսկիչ պալա-տը: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, այս քայլը եւս տեղավորվում է պետական կառավարման համակարգում «Բարգավաճ Հայաս-տանե կուսակցության (նաեւ գագիկ Ծառուկյանի) դիրքերը թուլացնելու՝ քաղաքական որոշման տրամաբանության շրջանակներումե,- գրում է թեր-թը:
Սեփ. լրատվություն
«Լուսանցքե թիվ 39 (170), 2010թ.
Կարդացեք «Լուսանցքե-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլե բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնումե բաժնում



