Հայ Արիները տոնում են եւ քայլում դեպի Արիական Հայաստան

Դեկտեմբերի 15-ին լրացավ Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) 17-ամյակը: ՀԱՄ կառույցը հիմնադրվել է 1993թ. դեկտեմբերի 15-ին Աբովյան քաղաքում, որտեղ էլ սկզբնական շրջանում ստեղծվեց Հայ Արիական կենտրոնը:
Կառույցում գործող «Հայ ԱրիականՑեղապաշտական դաշինք» հասարակական կազմակերպությունը պետական գրանցում է ստացել 8-րդ դիմումից հետո՝ 1996թ., երբ հաջորդական մերժումներից հետո պատրաստվում էր դիմել դատարան, իսկ «Հայաստանի ՀայԱրիական» կուսակցությունը՝ 2-րդ դիմումից հետո՝ 1998թ.:
ՀԱՄն ունի պաշտոնաթերթ «ՀայԱրիներ», տպագրվում է 2002թ.-ից, հրատարակվել է 100 թողարկում (8 թողարկում հրատարակվել է նաեւ «Հայեր» հավելվածը եւ 1 թողարկում՝ «ՀայԱրիա» ամսագիրը): ՀԱՄն ունի պաշտոնական կայքէջ՝ www.hayary.org (որտեղ այցելելով՝ առավել մանրամասն կարելի է ծանոթանալ ՀԱՄ կազմավորման ու գործունեության հետ):

ՀԱՄն ունի Հոգեւոր (Քրմական), Արցախյան ազատամարտի մասնակիցների, երիտասարտական եւ ուսանողական («Ոգու պահապաններ»), մանկապատանեկան («Հայ-Արորդիներ»), Արիական հետազոտությունների, գիտակրթական, մարտարվեստների եւ այլ միավորումներ ու խորհուրդներ:

Դեկտեմբերի 15-ի առավոտյան ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց հիմնադրման 17-ամյակի տոնական միջոցառում: Ներկա էին կառույցի պատասխանատուներ, հիմնադիր եւ օժանդակ անդամներ, հյուրեր: Նման միջոցառումներ եղան նաեւ ՀՀ մարզերի, Արցախի, Ջավախքի ու սփյուռքի ՀԱՄ կառույցներում:
ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց հոգեւոր հայարիական (հեթանոսական) ծիսակարգ եւ արարողություն եւ փառաբանվեցին Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, Հայոց փառահեղ Նախնիք եւ Հայրենիքը, ՀԱՄ կառույցի անցած ճանապարհը
Տոնական խոսքով հանդես եկավ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, որից հետո եղան բարեմաղթանքներ, գինեձոներ եւ հայկական ուտեստների համտեսում:

Վերջում կայացավ ՀԱՄ Գերագույն Խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվեցին կառույցի առաջիկա եւ հետագա անելիքները, հատկապես՝ միասնական ազգայնական թիմով ՀՀ ԱԺ ընտրություններին հնարավոր մասնակցության հարցը, եւ հայադրբեջանական (թուրքական) հակամարտության խորացման՝ ռազմական գործողությունների դեպքում ՀԱՄ անդամների մասնակցության ձեւն ու ընդհանուր գործունեությունը:

Հայ Արիական Միաբանության
Լրատվական կենտրոն
15.12.20
10թ. – Երեւան

 

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.