Ծնունդդ շնորհավոր

 Հայ Արիական Միաբանությունը իր բոլոր կառույցներով (քաղաքական, հասարակական, լրատվական, երիտասարդական եւ այլ), տարածքային եւ սփյուռքյան մասնաճյուղերով հանդերձ շնորհավորում է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին` ծննդյան 48-ամյակի առթիվ, որը լրացավ հունվարի 15-ին:
Մաղթում ենք առողջություն, երջանկություն, հաջողություններ անձնական եւ ազգային կյանքերում, որոնք այդպես էլ անբաժանելի են մնացել միմյանցից:
ՀԱՄ առաջնորդին կամենում ենք հոգեւոր իմաստնություն, անդրդվելի կամք եւ զորություն, նպատակասլացության ու հաղթանակի առավելագույն  կարողություններ:
Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը պահապան…
Շնորհավորանքներին միանում է նաեւ Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդը` իր բոլոր կառույցներով:


This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.