Տես, http://oukhtararati.com/khmbagrakanner/3_04.php:
————————————————
ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ “ԴԵՄՈԿՐԱՏԱՑՄԱՆ” ՆԱԽԱԳԻԾԸ ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Ներկայացնում ենք ինտերնետ կայքում տեղադրված Միջին Արևելքի առկա իրողությունն ու Արևմուտքի կողմից այն առաջիկայում վերա¬ձևելու քարտեզը /տե՛ս, Ralph Peters, “Blood borders”, Armed Forces Journal, 2006 /“Never Quit the Fight” and ‘his’ new chopped off ‘Middle East Map’/ (Մայր օրինակները տե՛ս, կից գունավոր էջում: Հոդվածի թարգմանությու¬նը լույս է տեսել “Ազգ” օրաթերթի 25.08.2006-ի համա¬րում): Քարտեզը, որպես Միջին Արևելքի նկատմամբ Արևմուտքի կողմից ծրագրված և հետևողականորեն իրականացվող, այսպես կոչված՝ աշխարհի գլոբալացման ընդհանուր ծրագրի բացահայտված պատկեր, ըստ էության, ներկայացնում է միջանկյալ, անցումային այն իրո¬ղու¬թյունը, որի ստեղծ¬ման հիմքի վրա, հաջորդ փուլում պետք է (ամերիկանացման սկզբունքով) ձևավորեն “Միջին Արևելքի Միացյալ Նա¬հանգներ” անվանում ունեցող ընդհանուր պետություն:
Ներկայացված քարտեզում մնացած Թուրքիան էլ սեղմվելու է հյուսիս-կենտրոնական մասում՝ ելք ունենալով միայն դեպի Սև ծով: Իսկ հա¬րավային կեսում՝ Միջերկրական ծովի ելքով, ստեղծվելու է Միջերկրյածովյան ընդհանուր պետության կազմում ներառվող մեկ այլ, նոր պետություն:
Հասկանալի է, որ “ընդարձակում” նշանակում է տվյալ երկրի կողմից զավթում հետապնդող պատերազմ, իսկ “մասնատումը” ներառելու է ինչպես ներքին՝ անջատողական – քաղաքացիական, նույնպես և արտաքին՝ պաշտպանողական պատերազմներ: Պատկերը սարսափազ¬դու է: Հսկայական մի տարածք միանգամից վերածվելու է տարաբնույթ և տարաշերտ լոկալ պատերազմների ընդհանուր մի թատերաբե¬մի: Ճիշտ այնպիսին, ինչպիսին Առաջին համաշխարհային պատերազմն էր, երբ երկրներն ու ժողովուրդները այդպես էլ չհասկացան, թե ո՞վ, ո՞ւմ դեմ և ինչո՞ւ է պատերազմում:
Քարտեզում առկա աշխարհաքաղաքական տրամաբանությունը գործնականորեն բացահայտում է նաև վերջին մի քանի տասնամյակնե¬րում կատարվածի իրական պատկերը. Աֆղանստանի, Իրանի և Իրաքի նախկին պատերազմների, Իրանի ներկայիս ատոմային էներ¬գե¬տիկայի հիմնախնդրի, նաև ԱՄՆ – Իրաք զավթողական և ներկայիս Իրաքի կրոնա – քաղաքացիական պատերազմների բուն դրդապատ¬ճառ¬ներն ու հեռահար նպատակները: Այն նաև քողազերծում է Հյուսիսային Կովկասի ահաբեկչական գործողությունների, ինչպես և կով¬կասյան, այսպես կոչված՝ լոկալ հակամարտությունների, այդ թվում՝ Չեչնիայի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Աջարիայի և Արցա¬խի հիմնախնդիրների 15-ամյա “անլուծելիության” բուն պատճառներն ու դրանց “լուծման” արևմտյան ակնկալիքները:
Առաջին իսկ հայացքից քարտեզը համահունչ է Արևմուտքի (հիմնականում ԱՄՆ – Անգլիա – Իսրայել եռյակի) կողմից վերջին տարիներին հաճախակի արծարծվող, այսպես կոչված՝ “Մեծ Միջին Արևեք” ստեղծելու ծրագրին: Այն, ինչպես հայտնի է, համարվում է աշխարհի գլո¬բալացման (“Աշխարհի Միացյալ Նահանգների” ստեղծման, դեռ 1890-1908թթ. նախագծված) ծրագրի երկրորդ փուլի գործընթաց: Առաջին՝ հիմնադիր փուլը, ինչպես հայտնի է, այսպես կոչված՝ “Եվրոպայի Միացյալ Նահանգներ” կոչվող ընդհանուր պետության ստեղ¬ծումը պետք է լիներ, որի առաջին քայլը՝ Եվրոմիության ստեղծումը, գործնական առումով՝ 2005-ին, գրեթե ավարտուն վիճակի էր բերվել: Խանգարեցին Ֆրանսիան ու Հոլանդիան՝ հանրաքվեով մերժելով Եվրոմիության Սահմանադրությունը: Ի դեպ, ներկայիս, որպես ուժերի վերադասավոր¬ման և նոր գրոհի նախապատրաստման մարտավարական քայլ, սառեցված են ինչպես ԵՄ Սահմանադրության ընդու¬նու¬մը, այնպես էլ ԵՄ բյուջեի ձևավորումը:
Ըստ ծրագված հաջորդականության, աշխարհի գլոբալացման երկրորդ փուլում “Միջին Արևելքի Միացյալ Նահանգների” ստեղծման գործ¬ընթացին պետք է նախորդի Միջին Արևելքի քարտեզի ամբողջական վերաձևումը (“Բաժանիր, որ տիրես” սկզբունքով), այսինքն այն, ինչ պատ¬կերված է ներկայացված քարտեզում: Ինչպես ակնհայտ է, դա ներկայացնում է բազմաշերտ և բազմաբովանդակ հակամարտու¬թյուն¬ներ խթանող և մեծ լարվածություն կուտակող ներքին սահմաններով ամբողջացող մի հսկայական՝ պայթունավտանգ տարածք, որի զսպ¬ման, ասել է թե՝ խաղաղ համակեցության ընթացքի կարգավորման, ինչպես և ներքին “պայթյունների” խթանման բոլոր լծակներն ու մեխա¬նիզմ¬ները դուրս են բերվել ընդհանուր տարածքից:
Այսինքն՝ ընդհանուր այս տարածքում ներառված բոլոր երկրների ու ժողովուրդների կյանքը, կենսագործընթացները, նրանց ներկան և ա¬պա¬գան լիովին կախվածության մեջ են դրվում արտաքին ազդեցության կառույցների կամային ցանկություններից: Դրան զուգահեռ պետք է խթանվի, նաև, այսպես կոչված՝ “Սևծովյան Ընդհանուր Պետության” ստեղծման գործընթացը, որի սկզբնառու քայլը պետք է լիներ “Կով¬կասյան Ընդհանուր Պետության” ստեղծումը (դեռ 2003-2005թթ.): Ինչպես հայտնի է, այն տապալվեց ժամանակացույցից հետ ընկնելու պատ¬ճառով: Ներկայումս, արևմտյան – քաղաքական ժամանակացույցի մեջ չտեղավորվելու պատճառով, Եվրոմիության նախա¬ձեռնութ¬յամբ փորձ է արվում երկու՝ հաջորդական (Կովկասյան և Սևծովյան) քայլերը իրագործման տանել մեկ ընդհանուր, այսպես կոչված՝ “Սև¬ծովյան Միության” ստեղծմանը հանգեցնող “Նոր հարևաններ” գործընթացով: Դրանով է պայմանավորված վերջերս վրաց – աբխազական և վրաց – օսական հակամարտությունների՝ ռազմական գործողությունների խթանման փորձերը: Դրանց կհաջորդի “Սևծովյան Միացյալ Նա¬հանգներ” կոչվող ընդհանուր (Եվրոմիության համար առժամանակ բուֆերային տարածքի դեր ունեցող) պետության ստեղծումը: Վերջի¬նիս էլ, ըստ նախատեսվածի, կհաջորդի պայմանականորեն “Միջերկրյածովյան Միացյալ Նահանգեր” կոչվող ընդհանուր պետության ստեղ¬ծումը: Որտեղ, ինչպես երևում է ներկայացված քարտեզից, Իսրայելի գլխավորությամբ, ի շարս Աֆրիկա մայրցամաքի հյուսիսային մի շարք երկրների, կներառվեն 1. Կիպրոսը, 2. Եգիպտոսը, 3. Էրիտրան, 4. Եվթոպիան, 5. Ջիբուտին, 6. Սոմալին (ամբողջությամբ, կամ մի¬այն հյուսիսային մասը), 7. Օմանը, 8. Միացյալ Արաբական Էմիրությունները, 9. Կատարը և 10. Քուվեյթը:
Եվրոպական երկրների կողմից 2005-ին Եվրոմիության Սահմանադրության մերժումը լուրջ հարված էր աշխարհի գլոբալացմանը: Քանզի կրկին (ինչպես նախորդ դարասկզբին) հառնում է “Եվրոպայի Միացյալ Նահանգների” ստեղծումը տապալող հեռանկարը: Խոչընդոտը վե¬րացնելու, ասել է թե՝ եվրոպական երկրներին ԵՄ Սահմանադրությունը ընդունել հարկադրելու, ինչպես և երկրորդ փուլով դրան հաջոր¬դող գործողություններն իրագործելու համար (ըստ Եվրոմիության և աշխարհի գլոբալացման “ճարտարապետների”), նպաստավոր է հա¬մարվում Եվրոպայի շրջակայքում՝ մոտիկ և հեռու հարևանությամբ հրահրվող պատերազմները: Նրանց կարծիքով, Կովկասում և Միջին Արևելքում լոկալ – անջատողական, նաև զավթողական պատերազմները ոչ միայն կնպաստեն Միջին Արևելքի քարտեզի վերաձևմանը, այլև կհանդիսանան գործուն միջոց եվրոպական երկրներին Եվրոմիության Սահմանադրությունն ընդունել հարկադրելու համար. իբրև թե՝ կանխարգելելու համար արևելյան պատերազմները Եվրոպա ներթափանցելու սպառնալիքը, ինչպես և իսլամական աշխարհից իբրև թե՝ ընդհանուր՝ համաեվրոպական պաշտպանվածություն ստեղծելու անհրաժեշտությունը:
Այդ, երիցս մարդատյաց և ամբողջ աշխարհին լրջորեն սպառնացող խնդրին էր, որ ծառայեցրին տարիներ առաջ Թալիբանին, Ալ Ղաի-դա¬յին վերացնելու պատրվակով, Աֆղանստանն ու Իրաքը զավթելու, ավերելու և քարուքանդ անելու պատերազմները: Հիմա էլ, Հեզբալլահի (թարգմանելիս՝ Աստծո կուսակցություն) պատրվակով, նույն հանցագործության թիրախը դարձրել են Լիբանանը, ուր Իսրայելը (կանո¬նա¬վոր բանակը) պատերազմում է հենց միայն Լիբանանի ժողովրդի դեմ՝ նպատակայնորեն քարուքանդ անելով ամբողջ Լիբանանը:
Աշխարհին տիրելու արևմտյան հիվանդագին մտածողության ու նպատակային հանցագործ գործողությունների այս ծրագրված շարքում հաջորդ թիրախները, ինչպես երևում է քարտեզից, Իրանը, Սիրիան, Սաուդյան Արաբիան ու Պակիստանն են:
Ինչպես հետևում է ստորև ներկայացված քարտեզից.
1. Հյուսիսային Կովկասի և Ղազախստանի հարավային մասերը չեն նշվել որպես Ռուսաստան և Ղազախստան. պարզապես չեն ցանկացել դրանց ճակատագիրը կանխավ բացահայտել: Սակայն, հենվելով սույն քարտեզի տրամաբանությանն ու 1987-88թթ. առ այսօր Կովկասի և Միջին Ասիայի տարածաշրջաններում ընթացող ԽՍՀՄ՝ հետագայում նաև արտաքին ազդեցության աշխարհաքաղաքական գործընթաց¬ներին, ամենևին էլ դժվար չէ պատկերացնել թե ինչպես են վերագծելու Հյուսիսային Կովկասի, Ղազախստանի և Միջինասիական մյուս երկրների քարտեզները:
2. Վրաստանին ձեռք չեն տվել, քանզի նա ընդգրկվելու է Սևծովյան ընդհանուր պետության կազմում: Սակայն ուշագրավ է, որ չի նշված Թբի¬լիսին: Իրականում պատճառն այն է, որ Վրաստանը մասնատվելու է, ուստի, հարկ չեն համարել կանխավ բացահայտել նոր ձևավոր¬ման կարգավիճակն ու մայրաքաղաքը: Չի նշված նաև Երևանը, դրա փոխարեն օղակը ցույց է տալիս Արարատ լեռը: Այլ է Բաքուն, նա լրիվ նոր՝ հարավից ընդլանվող, Ադրբեջանի մայրաքաղաքն է լինելու:
3. Ըստ ձևափոխության, Հայաստանին է միանալու Արևելյան Հայաստանի, ինչպես մինչ այդ, նույնպես և 1918-20թթ. ՀՀ-ն մաս կազմող Արդահան – Կարս – Իգդիր հատվածը՝ ներառյալ Արարատ լեռը, որը 1921թ. մարտի 16-ի Ռուս – թուրքական բարեկամության պայմանագ¬րով, բոլշևիկյան Ռուսաստանը (25 տարով) “նվիրել է” Թուրքիային: Ի դեպ, 1991թ. մարտի 12-ին, Գորբաչովն այդ պայմանագիրը կրկին եր¬կարաձգել է ևս 20 տարով, որը պետք է վերանայվի 2011թ.: Չենք կարծում, որ Արևելյան Հայաստանի այդ հատվածը ՀՀ-ին միացնելը ու¬նի միջազգային դիվանագիտության պատմության մեջ նախադեպը չունեցող այդ հանցագործության հետևանքները վերացնելու, պատ¬մա¬կան արդարությունը վերականգնելու միտում: Այն, ավելի շուտ, հետապնդում է մեկ այլ նպատակ: Պայմանավորվող երկրներից մեկի կող¬մից պայմանագիրն այլևս անվավեր ճանաչելու միջոցով Ռուսաստանին զրկել Հարավային Կովկասի երեք երկրների (առաջնահերթորեն Հայաստանի) նկատմամբ ունեցած պայմանագրային պարտավորություններից, այդ թվում, Թուրքիայի ներկայիս սահմանները Հայաս¬տա¬նին ճանաչել հարկադրելու պարտավորությունից (քանզի 1990-ից՝ Հայաստանի Անկախության Հռչակագրից հետո, ՀՀ-ի համար ուժը կոր¬ց¬րած Կարսի պայմագիրն առկախ է դարձրել Թուրքիայի պետական սահմանների հարցը):
Պայմանագրի անվավեր ճանաչումը լուրջ հիմք է հանդիսանալու Թուրքիայի քարտեզի լրիվ վերաձևման համար: Քանզի Թուրքիայի ներ¬կայիս սահմանները Խորհրդային Ռուսաստանի կողմից, այդ պայմանագրով, առաջինը ճանաչված լինելու փաստացի հենքի վրա էր, որ տարիներ հետո, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատած միջազգային հանրությունը դեֆակտո ճանաչեց Խոր¬հրդային Ռուսաստանի՝ հետագայում նաև ԽՍՀՄ-ի կողմից, 1921թ. Ռուս – թուրքական պայմանագրով որոշված սահմանները, որպես Թուրքիայի պետական սահման:
4. Ինչ վերաբերում է հայկական Նախիջևանին, որը նույն պայմանագրով՝ երրորդ կողմին (նկատի ունենալով Իրանին) չզիջելու պայմա-նով, որպես ինքնավար հանրապետություն, դրվել էր Ադրբեջանի խնամակալության տակ, կրկին դուրս է մնում Հայաստանին մաս կազմե¬լուց: Այս անգամ դա թողնում են լրիվ նոր ձևավորվող Ադրբեջանի կազմում: Այդ նոր Ադրբեջանի ստեղծումով նաև վերացնում են Մեղրիի ռազմավարական խնդիրը:
5. Ներկայացված քարտեզում ընդհանրապես բացակայում է Արցախը: Ասել է թե՝ Արևմուտքը ընդլայնվող Ադրբեջանի կազմի մեջ է թող-նում ոչ միայն Նախիջևանը, այլև 15 տարի հաղթականորեն կանգուն Արցախը, մեզ՝ համայն հայությանը, պարտադրված ազգային ազա-տա¬գրական պատերազմով իսկ ազատագրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այն ընդամենը որպես տարածք միացված է Ադրբեջանին: Ասես՝ Արցախը ոչ կա, ոչ էլ եղել է: Այնպես որ, նույնիսկ ամենաթունդ “եվրոհավատացյալին” իսկ հիմա արդեն հասկանալի պետք է դառնա, թե ինչո՞ւ էր Մինսկի հանձնախբի շրջանակներում Արևմուտքի կողմից 14 տարի շարունակ “խաղաղ կարգավորման” տարվող Արցախի խնդիրը դարձել “անլուծելի”: Պարզ է, դեռ ժամանակը չի եկել: Իսկ ժամանակը, ոչ միայն հայանպաստ չէ, այլև ավելի քան վտանգավոր՝ ՀՀ-ի, ԼՂՀ-ի և հայության համար: Քանզի դա կգա, երբ ընթացքի մեջ կլինի Միջինարևելյան ռազմաքաղաքական մեծ խառնաշփոթը, և կմասնատվեն Իրանը, Իրաքը և Սիրիան:
6. Քարտեզի վրա Արցախի բացակայությունը չի կարելի դիտել որպես Մինսկի խմբի կողմից առաջարկելիք փոխզիջումային տարբերակ: Ասել է թե՝ Արցախը հանձնելու դիմաց Արդահանը, Կարսը, Իգդիրն ու Մասիսները ՀՀ-ին վերադարձնելու “փոխզիջում”: Խնդիրն ավելի խորքային է և շատ ավելի դավադիր: Քանզի պլանավորել են Արցախը, որպես տարածք կրկին Ադրբեջանին բռնակցել կամ հանրաքվեի, կամ պատերազմի, կամ էլ, այսպես կոչված՝ “ինքնալուծարման” ճանապարհով: Հասկանալու համար Արցախյան խնդրով եվրոարևմտյան այսօրինակ մերժողական համառությունը, հարկ է հիշել, որ 1921թ.՝ Արևմտյան Հայաստանում դեռևս ընթացող (1915-23թթ.) ցեղասպա¬նու¬թյան իրողությունում, կնքված Ռուս – թուրքական բարեկամության պայմանագիրը առաջնահերթորեն հետապնդում էր հայերի ցեղաս¬պանությունը Արևելյան Հայաստանում՝ միջնորդված ձևով, ավարտին հասցնելու նպատակ: Միջնորդվածության տարբերակի ընտրության պատճառը Թուրքիայի կողմից ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ուղղակի կերպով ավարտին հասցնելու անկարողությունն էր: Քանզի 1918-20թթ., չնայած բոլշևիկյան Ռուսաստանի բազմակողմանի աջակցությանն ու ջանքերին, Թուրքիային չէր հաջողվում ցեղաս¬պա¬նությունը ուղղակիորեն ավարտելու համար զավթել քառակողմ պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունը: Ըստ միջ¬նորդված տարրերի, ակնկալվում էր խորհրդայնացվող՝ լրիվ զինաթափված, սովի ու անպաշտպանվածության մատնված Հայաստանը ա¬ռա¬ջիկայում ստեղծվելիք Թուրքիա – Ադրբեջան – Վրաստան ֆեդերատիվ հանրապետության մեջ հարկադրաբար ներառելու ճանապար¬հով, մի քանի տարվա ընթացքում (հայաթափելու և բռնագաղթի ենթարկելու արդյունքում) որպես պետություն լուծարել, իսկ տարածքն էլ բռնակցել Ադրբեջանին ու Վրաստանին:
Ի դեպ, ինչպես վկայում են վերջի 15 տարիների դեպքերի զարգացումները, Հայաստանը՝ որպես պետություն վերացնելու արևմտյան ծրա¬գ¬րերը չեն փոխվել: Փոխվել է ձեռագիրը, նաև ավելացել են հաջորդ փուլում Վրաստանի և Ադրբեջանի մասնատման, լուծարման խնդիրնե¬րը: Մեր հոգսը չէ, ուստի, այստեղ չենք քննարկում այդ երկրների ճակատագրերի հետագա ընթացքի մանրամասները: Ինչ վերաբերում է Հայաստանը, նաև շատ այլ երկրներ, որպես պետություն վերացնելու արևմտյան նոր ծրագրերին, հարկ է նշել, որ ընտրել են այնպիսի ձե¬ռագիր, որպեսզի վաղը ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից, որևէ եվրոպական կամ այլ երկիր պատասխանատվության չենթարկվի մարդկության դեմ կատարած հանցագործության համար: Այդ խնդիրն ապահովելու համար է, որ 2001-ից առ այսօր Եվրոմիությունը ՀՀ-ի, հիմա նաև ԼՂՀ-ի նկատմամբ իրագործում է Սահմանադրական – օրենսդրական դիվերսիոն ներխուժումներ: Ասել է թե՝ ծրագրում են առա¬ջի¬կայում հայկական մեր երկու երկրների իշխանավորների ձեռքերով իրագործել ՀՀ-ի և ԼՂՀ-ի “ինքնալուծարման” գործընթացը:
7. ԱՄՆ-ը, Անգլիայի և Իսրայելի հետ միասին՝ Իրաքի տարբերակով, Իրանին պատերազմի մեջ ներքաշելով, նաև Իրաքում ավելի մեծ ծա¬վալների հասցնելով շիաների և սյունիների միջև, իրենց՝ Արևմուտքի կողմից (միջնորդված ձևերով) հրահրված ու թափ առնող քաղաքացի¬ական պատերազմը, ինչպես և ռազմաքաղաքական ընդհանուր այդ խառնաշփոթի մեջ ներքաշելով Սիրիային, Թուրքիային ու քրդական շարժումը, փորձելու են ստեղծել նոր “Ազատագրված Քուրդիստան” պետություն: Այն, ինչպես պատկերված է քարտեզում, տեղավորելու են. ա) ներկայիս Թուրքիայից անջատվող, ըստ էության, Արևմտյան Հայաստանի արևելյան կեսի, բ) Սիրիայի հյուսիսարևելյան մասից (3) անջատվող, գ) ներկայիս Իրաքի հյուսիսից անջատվող՝ Քիրկուկն ու Մոսուլը ընդգրկող (4) մասի և դ) Իրանի հյուսիսարևելյան մասից անջատվող՝ Թավրիզը ներառող (5) մասի տարածքներով ձևավորվող ընդհանուր տարածքում:
Ուշագրավ է, որ 1985-ից սկսած միջազգային հարաբերություններում Ազգերի ինքնորոշման սկզբունքին հենված, և ազգային ազատագ-րա¬կանն ու ազատագրումը իբր թե չճանաչող Արևմուտքը, հանձինս իր կողմից ստեղծելիք Քուրդիստանի և Բելուջիստանի, կրկին հիշել է ոչ մի¬այն ազգերի ազատագրական պայքարն ու ազատության ձեռքբերումը, այլև Հայրենիք հասկացությունը: Այն, ինչը 1988-ից առ այսօր հա¬կա¬ցուցված է հիշել Արցախին, որին թույլատրված է միայն կողմորոշվել ինքնորոշման իրավունքով, անտեսելով անշուշտ, որ հազար¬ամ¬յակների պատմություն ունեցող ազգերը գաղութային կախվածությունից միայն ազատագրվում են և ոչ թե ինքնորոշվում:
8. Իրաքը բաժանվում է երկու առանձին՝ “Սյունի Իրաք” (8) և “Արաբական Շիա Նահանգ” (8) կոչվող երկրների: Իսկ Բաղդադը, որպես քա¬ղաք – նահանգ, դրվում այդ երկու պետությունների սահմանի վրա: Ասել է թե՝ պատկանելով և չպատկանելով նրանց, նա հանդիսա-նալու է նաև ինքնուրույն քաղաք – պետություն, որի միջոցով Արևմուտքը՝ դրսից, հսկողություն կհաստատի այդ երկու երկրների վրա, միգուցե նաև ամբողջ “Միջին Արևելքի Նահանգներ” կոչվող ընդհանուր պետության վրա:
9. Բացի Քուրդիստանին միացող մասից, Իրանից անջատելու են նաև նրա հյուսիսային (6) հատվածն ու Թավրիզը և միացնելու են ընդ-ար¬ձակվող Ադրբեջանին: Անջատվելու է նաև Իրանի հարավարևելյան (9) մասը, որն էլ միացնելու են “Արաբական Շիա Նահանգ” կոչվող պե¬տությանը:
10. Պարզվում է, “ոչ այնքան դաժան” է լինելու ներկայումս՝ շուրջ մեկ ամիս, պատերազմի թատերաբեմ դարձած Լիբանանի հետագա ճա¬կա¬տագիրը: Քանզի քարուքանդ արվող և հիմնազուրկ ավերվող, խաղաղ բնակչությանը սպանելու, նաև արտագաղթի հարկադրելու ճա¬նապարհով մեծամասամբ լքված Լիբանանը հետո արդեն ընդարձակվելու է Սիրիայի հաշվին՝ վերածվելով “Մեծ Լիբանանի”: Ակնհայտ է. վաղը՝ Լիբանանում ընթացող պատերազմը միջազգային խաղապահների միջոցով զսպելու պարագայում, մեկ էլ հանկարծ կպարզվի, որ Հեզբալլահը հիմա էլ տեղավորվել է Սիրիայում՝ Միջերկրական ծովի ամբողջ եզերքով մեկ և կրկին ահաբեկում է Իսրայելին: Ուստի, հիմա էլ “ստիպված” են լինելու Իսրայելի անվտանգությունը ապահովելու համար Հեզբալլահից, կամ Ալ Ղաիդայից “ազատագրել” Սիրիայի ամ¬բողջ ծովափնյա գոտին և դա միացնել “Մեծ Լիբանանին”: Այդպես Սիրիային կզրկեն ծով դուրս գալու հնարավորությունից, նաև այդ սահ¬մանով նույնպես հսկողություն կհաստատեն Միջերկրական ծովում: Քանզի ակնկալում են, որ նորացված “Մեծ Լիբանանի” բնակչությունը նույնպես՝ մեծամասամբ, նորացված կլինի:
11. Իսրայելը, որը (ըստ քարտեզի) չի մտնելու “Միջին Արևեքի Միացյալ Նահանգներ” կոչվելիք ընդհանուր պետության մեջ, տարածքային առումով մնալու է 1967-ի սահմաններում: Ուշագրավ է սակայն, որ քարտեզի վրա բացակայում է Պաղեստին անունն անգամ: Պա¬ղես¬տի¬նի գոյության մասին է հիշեցնում քարտեզում Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքի նշումը, որի տակ առկա է, սակայն, “Անորոշ կար¬գավիճակ” մակագրությունը:
12. Ոչ պակաս լուրջ ձևափոխություն է կրելու Սաուդյան Արաբիան: Այն, որպես պետություն, արևմտյան այս մկրատումների արդյուն-քում, վերանվանվելու է “Սաուդյան Հայրենիքի Անկախ Տարածք”: Նախատեսել են Սաուդյան Արաբիայից անջատել. 1. հյուսիսային (13) և հյուսիսարևմտյան (14) հատվածները՝ դրանք միացնելով Հորդանանին, դա էլ վերանվանելով “Մեծ Հորդանան”: 2. Արևելյան՝ Մեքքա քա¬ղաքը ներառող (13) մասը, ուր ստեղծելու են “Իսլամական Սուրբ Նահանգ” կոչվող լրիվ նոր պետություն: 3. Արևելյան՝ Քուվեյթի և Կատա¬րի միջև ընկած (10) տարածքն էլ միացնելու են “Արաբական Շիա Նահանգին”, այդպես վաղվա “միջերկրյածովյան” ընդհանուր պետութ¬յանը պատկանող Քուվեյթն ու Կատարը դարձնում են անկլավ “Միջինարևելյան” ընդհանուր պետության մեջ: 4. Իսկ հարավային (16) հա¬տ¬վածը կտրելով՝ միացնում են Եմենին ընդարձակելով Եմենի Կարմիր ծովով ունեցած սահմանը, նաև լրջորեն փոքրացնելով Սաուդյան Արաբիայի տարածքը:
13. Ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիայի սույն մկրատումը, նաև Իրանի հաշվին նորաստեղծ “Արաբական Շիա Նահանգ” կոչվող պետու¬թ¬յան ամբողջ արևելյան սահմանի այսօրինակ ձևավորումը ընդամենը պայմանավորված է Կարմիր ծովի և Պարսից ծոցի նկատմամբ Արև¬մուտքի կատարյալ՝ բազմաշերտ և բազմալծակ, հսկողություն սահմանելու խնդրով: Այսպես, Կարմիր ծովի համար. 1. Եգիպտոսի ափա¬մերձ սահմանին դեմ դիմաց ի հայտ է գալիս ընդարձկվող “Մեծ Հորդանան” պետության սահմանը: 2. Սուդանի դիմացը՝ մասամբ Սաուդ¬յան Արաբիայի մկրատումից մնացած “Սաուդյան Հայրենիքի Անկախ Տարածք” պետության սահմանը և մասամբ էլ ընդարձակված Եմենը: Պարսից ծոցի նկատմամբ լիակատար հսկողություն սահմանելու համար է, որ. 1. Պարսից ծոցի ամբողջ հյուսիսը, հյուսիս-արևելքն ու հյու¬սիս-Արևմուտքը աքցանի պես ներառված են նորաստեղծ “Արաբական Շիա Նահանգ” կոչվող պետության տարածքում. իր մեջ որպես ան¬կ¬¬լավ ներառելով մեկ այլ՝ միջերկրածովյան ընդհանուր պետությանը պատկանող Քուվեյթը: Ծոցի հարավարևմտյան հատվածը հսկ¬վե¬լու է երեք մասով՝ Կատարի, Արաբական Միացյալ Էմիությունների և նորաստեղծ “Սաուդյան Հայրենիքի Անկախ Տարածք” պետության մի¬ջոցով: Որոնց հակակշիռ է լինելու, Իրանը՝ իր հարավային սահմանի միջոցով:
14. Չնայած նրան, որ Իրանին լրիվ կտրում են կովկասյան աշխարհաքաղաքական՝ (ճանապարհակոմունիկացիոն) խաչմերուկի հարա-վա¬յին թև լինելուց, փոխարենը՝ Աֆղանստանի հյուսիսարևելյան (17) հատվածը միացնելով Իրանին, իբր թե փորձում են սիրաշահել նրան, սակայն իրականում նոր հակամարտությունների լուրջ լարվածություն են ստեղծում Իրանի և Աֆղանստանի միջև: Միաժամանակ, նույն սկզբունքով լարվածություն են ստեղծում նորաստեղծվող “Ազատագրված Բելուջիստանի” համար՝ Իրանից օտարելով նաև նրա հարավ¬արև¬ել¬յան (18) հատվածը (ի դեպ՝ օրեր առաջ Բելուջիստանի նահանգում իրականացվեց առաջին ահաբեկչություններից մեկը):
15. Ըստ սույն ծրագրի, Արևմուտքից հրահրվող և ղեկավարվող քաղաքացիական պատերազմի լուրջ փորձություն է սպասվում նաև միջուկային սպառազինություն ունեցող ներկայիս Պակիստանին: Որոշել են Պակիստանը մկրատել երեք մասի, ընդ որում, Պակիստանի ամ¬բողջ հյուսիսը և երկրի արևմտյան կեսը (19) պետք է միացնեն Աֆղանստանին: Իսկ Պակիստանի հարավարևմտյան (20) կեսի և Իրա¬նից անջատվող հարավարևելյան (18) հատվածի ընդհանուր տարածքում, Իրանի և Պակիստանի դեմ պատերազմող բելուջիները կազա¬տագրեն և կհռչակեն իրենց “Ազատագրված Բելուջիստան” պետությունը:
Սույն քարտեզը և, ըստ այդմ, Արևմուտքի դիվային ծրագրերի ձեռագիրը հիշեցնում են Առաջին համաշխարհային պատերազմն ու 1916-ի Անտանտի երկրների միջև գաղտնի համաձայնության բերված Սայքս – Պիկոյի պայմանագրի պատմությունը: Որի տրամաբանությամբ էլ 1918-ին արևմտյան գերտերությունները մասնատեցին և իրար մեջ բաժանեցին Օսմանյան կայսրությունը՝ անմասն թողնելով միայն Ռու¬սաստանին և պարտության կրած Գերմանիային: Ներկա իրողությունը տարբերվում է նրանով, որ այս անգամ մասնատման մկրատի տակ է առնված ոչ միայն Թուրքիան, այլև գրեթե ամբողջ Միջին և Կենտրոնական Արևելքը: Ասել է թե՝ նախատեսել են առաջիկայում, մոտ կես միլիարդ մարդ ներքաշել պատերազմական գործողությունների թատերաբեմ, դրան հետևող բոլոր արհավիրքներով, զանգվածային կո¬րուս¬տներով և ողբերգություններով:
Հարց է, ինչո՞վ սա սկիզբը չէ կանխավ ծրագրված Երրորդ համաշխարհային պատերազմի, այն տարբերությամբ միայն, որ Հերցոգ Ֆրանց Ֆերդինանտի սպանության փոխարեն հիմա ընտրված է Հեզբալլահի կողմից Իսրայելի երկու զինվորների առևանգումը:
* * *
Խմբագրական “Ուխտ Արարատի”, թիվ 5 (11), նոյեմբեր – դեկտեմբեր, 2006, էջ 1-2:
Տես, http://oukhtararati.com/khmbagrakanner/3_05.php :
————————————————
ՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ՀՀ-ԻՆ, ԼՂՀ-ԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԵՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ
Հայը հայրենիքով և հայրենիքում ապրելու իր իրավունքը հազարամյակներ շարունակ վաստակել է իր աշխարհաճանաչողության, հոգևոր – մշակութային, ազգային – քաղաքակրթական արժեքների ստեղծման նաև ազգային անվտանգության ապահովման ճանապարհով: Աշ¬խար¬հին տիրելու մուլուցքով Արևմտյան համաշխարհային ռազմաքաղաքական աղետների և միջազգային քաղաքական անկատար համա¬կարգերի մարտահրավերներին պատրաստ չլինելու պատճառով վերջին հարյուրամյակում կրել ենք մեծ կորուստներ: Այժմ երաշխավորե¬լու և իրագործելու համար մեր ազգային պետական գոյությունը` պարտավոր ենք մեր հարատևման իրավունքը հաստատել նաև միջազ¬գա¬յին իրավական դաշտում:
Աշխարհը կառավարելու, համայն մարդկությանը ստրկացնելու, անհայրենիք քոչվորների վերածելու մոլուցքով տարված, մշտապես մար¬դա¬տյաց ու արյան ծարավ Արևմուտքը, անգամ իր իսկ երկրների ժողովուրդներին ողջակիզող եվրոամերիկյան հանցագործ քաղաքակա¬նու¬թյունը համայն աշխարհի մարդկության կյանքը վերածել է նատուրալիզացված թատրոնի: Մի քանի միլիոն հանդիսատեսի համար հի¬մա էլ ներկայացվում է իր սցենարով գրված՝ 6 միլիարդին պարտադրվող, համաշխարհային – համամարդկային նոր մեծ ողբերգություն` տրամաբանական շարունակությունը ամբողջ XX դարի ընթացքում իրագործած սցենարի:
Սա է Լիբանանի նկատմամբ Իսրայելի ագրեսիայի առաջին օրերին, Միջին Արևելքի, այդ թվում՝ հայության, ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ ներ¬կայումս (ժամանակագրական որոշակի հաջորդականությամբ) իրագործվող ԱՄՆ-ի և Եվրոմիության ծրագրած հանցագործ քաղաքակա¬նու¬թյան` Ռալֆ Պիտերսի կազմած քարտեզով (1), նաև հիմնական դրվագներով (բաց տեքստով և ուղիղ խոսքով) արված բացահայտումը (2):
Հեշտ է նկատել, որ Արևմուտքի հետապնդած նպատակն ու դրան հասնելու ընդհանուր գործելաոճը նույնն է, ինչը իրագործման էր դրվել անցյալ դարասկզբին` որպես աշխարհին տիրելու անգլիական և եվրոբոլշևիկյան իրար լրացնող ծրագրեր: Որոնք, որպես իրագործվող քաղաքականություն, ժամանակին բաց տեքստով (ինչպես հիմա) ներկայացվեցին` որպես Լոուրենս Արաբացու (3) (1919թ.) և Տրոցկու (4) (1921թ.) բացահայտումներ: Նույնն է, ինչն էր Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի հրահրման բուն դրդապատճառներն ու 1985-ից, հանձինս ԽՍՀՄ “պերեստրոյկայի”, ընթացք տրված աշխարհի ընդհանուր վերակառուցման՝ երկրների ստրկացման ծրագիրը: Փոխվել է միայն նախկին իրագործման դասական ձեռագիրը. 1945-ի գարնանը` դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմը ավարտելուց առաջ, որդեգրված, այսպես կոչված, Ալեն Դալեսի հայտնի ծրագիրը, ըստ որի, արտաքին անմիջական ազդեցությունը իրականացվում է ներքին ներուժի (երկրներում իշխանության բերված, նաև շահադիտորեն և ակնկալիքով նրանց աջակցող, այլոց ինքնաստրկացնող հանցագործ տարրի), նաև նրանց միջոցով կեղծ արժեքների քարոզչության լկտի բռնությունների տարատեսակ միջոցներով: Ի դեպ, որի հրեշավոր “ար¬դյունավետությունը” փորձարկվեց և 1957-97թթ. գործնականորեն հաստատվեց, հանձինս փուլ առ փուլ, դրվագ առ դրվագ կառուցվող Եվրոմիության իրողության` որպես Ա. Դալեսի խոսքերով ասած, եվրոպական երկրների ժողովուրդների հիմարացման և ապուշացման ինքնաստրկացման գործընթաց (5): Հիմա հերթը Միջին Արևելքինն է: Վաղը՝ Ռուսաստանինը… ու բուն Արևելքինը:
Այդ են վկայում Ռալֆ Պիտերսի կողմից վերագծված քարտեզն ու կից տրվող “Միջին Արևելքի նոր քարտեզը` ըստ արյունակցական կա-պերի և հավատի նմանությունների” հոդվածը, որտեղ, ըստ Ռալֆ Պիտերսի մտածումի, “Միջազգային սահմանները երբեք էլ ամբողջովին արդար չեն եղել”:
Պարզվում է, որ ներկայիս երկրները այլևս պետական սահմաններ չունեն, կան միայն “միջազգային” սահմաններ: Կա նաև ինչ-որ Հա-մաշ¬խարհային (պարզ է` ընդամենը մեկ) Կառավարություն, որն էլ ամբողջ աշխարհը (ցամաքն ու ջրերը), ըստ իր հայեցողության, ցանկու¬թ¬յան, բաժանում և վերաբաժանում է երկրների միջև. “այս կամ այն երկրին պարտադրված անարդարության աստիճանը (որով նրան ստի¬պել են միանալ մեկին և անջատվել ուրիշից) չափազանց տարբեր է եղել”:
Պարզվեց, որ 1945-ին` համաշխարհային երկրորդ մեծ աղետից հետո, մարդկային ճակատագրերի բազմամիլիոն կորուստների և ողբեր¬գու¬թ¬յուն¬ների գնով, ֆաշիզմի՝ մարդկության ստրկացման համաշխարհային ոտնձգություններից սեփական տունը, արժանապատվու¬թյու¬նը, կյանքն ու հայրենիքը պաշտպանելը նույնն է` երկրի պետական սահմանները ամուր պահելու իրողությունը, ինչպես և հետագա տաս¬նամ¬յակներում, նույնական ողբերգությունների գնով, սեփական կամ գերտերությունների կողմից՝ նրանց ցանկությամբ վերախմբագրված սահմանները պահելը, ինչպես և այն վերակագնելու ցանկությունը այլևս ազգերին ու ժողովուրդներին չի պատկանում. միջազգային են: Նույնն է, որ ազգերի ու ժողովուրդների ճակատագրերը, ներկան ու ապագան, նույնպես իրենցը չէ. միջազգային են: Ուստի և նրանց բոլո¬րի լինել կամ չլինելը, ազատություն և անկախություն ունենալ կամ չունենալը, գոյատևման մղձավանջում տառապելը կամ էլ երջանիկ ապուշի սոցիալական ապահովվածության և սակայն բարոյահոգևոր ու բարոյամտավոր սնանկության մեջ ”ապրելը” այսուհետ կախված է մի¬ջազգայն սահմաններից, նույնն է` քո սեփական կենսաձևն ու կենսաբովանդակությունը որոշողներից:
Պարզվեց նաև, որ Ռալֆի քարտեզում նշված երկրներին “պարտադրված սահմանների անարդարության աստիճանը” այսօր չի համա-պա¬տասխանում ԱՄՆ-ի ներկայիս քաղաքական աշխարհաճանաչողության պահանջներին: Եվ այնքան տարբեր է. “…, որքան, ասենք, անկա¬խու¬թյունը` բռնատիրությունից, օրենքի իշխանությունը` ահաբեկչությունից, հանդուրժողականությունը` դաժանությունից և նույնիսկ խա¬ղաղությունը` պատերազմից”, որ կարիք ունի վերաճշտման, ասել է թե քարտեզում ներառված երկրներից որի՞ն է, որ պետք է տալ “անկա¬խու¬թյուն” և որի՞ “բռնատիրությունով” է, որ դա պետք հակակշռվի, ո՞ր մեկին է պետք “օրենքի իշխանություն” հարկադրել և որո՞վ է, որ հնա¬րավոր կլինի նրա նկատմամբ “ահաբեկչություն” իրականացնել, ո՞ր երկրին է պարտադրվելու “հանդուրժողականություն” և որո՞վ է նրա նկատմամբ “դաժանություն” իրագործվելու, ի վերջո, ո՞ր մեկից է պահանջվելու “խաղաղություն”, և որո՞վ է նրան “պատերազմ” պար¬տադրվելու:
Իսկ քանի որ “Միջին Արևելքում… “անարդար սահմանները” առաջացնում են առավել բարդ խնդիրներ, որոնց լուծումը վեր է տեղական իշխանությունների հնարավորություններից”, ապա այդ ամենը փորձել է լուծել քարտեզի հեղինակը, մեղմ ասած “զգուշացնելով”, որ “Այ¬դու¬հանդերձ, ինչքան էլ մեր պատկերացմամբ կազմված նոր քարտեզը թերություններ ունենա, առանց սահմանները վերագծելու, մենք երբեք խաղաղություն չենք տեսնի Միջին Արևելքում”:
Քարտեզը հավաստում է, որ 1921-ին Արցախը Հայաստանից անջատելու և Արևմուտքի կողմից հորինված նորաստեղծ Խորհրդային Ադր¬բեջանին բռնակցելու նախկին իրողությունը շարունակում է համապատասխանել միջազգային սահմանների արևմտյան արդարության ներ¬կայիս քմահաճ պահանջներին: Այնպես որ Ռալֆ Պիտերսը՝ կենտրոնական իշխանության պաշտոնյան, մեզ և մեր տեղական իշխա¬նությունների համար պարզել է, որ առանց կենտրոնի միջազգային թույլտվության, սեփական կամոք և ուժերով, հանուն արցախահայու¬թյան հետագա լինելությանն անգամ, անցյալ դարասկզբին Հայոց հայրենիքի 9/10-րդը բռնազավթած մեծ անարդարությունը մի փոքր մա¬սով անգամ վերականգնելը, այն էլ առանց Արևմուտքի նվիրատվական օգնության, չէր կարելի: Քանզի, գուցե թե միջազգայնորեն որոշված է (և այդ մենք է, որ դեռ չգիտենք), որ առաջիկայում, ինչպես նույն 1921-ին, “Ռուս – թուրքական բարեկամության” պայմանագրով Հայա¬ստանից բռնանջատված ու Ադրբեջանին բռնակցված (խնամատարության տրված) Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, նույնպես և ազատագրված Արցախի Հանրապետության պետական սահմաններից ներս հայություն չպետք է լինի: Նրանց պետական սահմաններն էլ, ինչպես նշված է քարտեզում, կտարալուծվեն, պարզապես չեն լինի ու չեն խեղաթյուրի ընդարձակվող նոր Ադրբեջանի “միջազգային” սահմանները:
Իսկ տասնամյակից ավել ձգվող Արցախի, այսպես կոչված, “լոկալ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը” ընդամենը ժամանակ ձգելու միջոց է, մինչև որ Իրանը Արևմուտքին կզիջի քարտեզում նշված հյուսիսային տարածքը` ի լրացումն ընդարձակվող Ադրբեջանի “միջազգային” սահմանների:
Այս ամենը տեսել էինք, նոր չէր, հին իրողություն է: Ծանոթ էինք դեռ 1921-ից ու բախվում ենք դրան 1988-ից առ այսօր: Նորը, կարելի է ասել “զարմանահրաշ” նորությունը մեզ համար Ռալֆ Պիտերսի այն բացահայտումն է, ըստ որի, պարզվում է, որ “էթնիկ զտումները” ոչ թե ֆաշիստական, այլ հենց ամերիկյան ժողովրդավարությանը հատուկ, ճիշտ է կեղտոտ, բայց լիովին ժողովրդավարական՝ էթնոսների զտ¬ման գործընթացը կարգավորող, բնականաբար գաղտնի իրականացվող իրողություն է. “Հիշենք նաև հինգհազարամյա վաղեմություն ունե¬ցող մի փոքրիկ կեղտոտ գաղտնիք: Էթնիկական զտումն իր գործն անում է”:
Իսկ այդ “գործ” ասվածը վերաբերում է մարդկության դեմ կատարվող հանցագործությանը՝ ցեղասպանությանը: Չնշելով, նաև չհամաձայն¬վելով անշուշտ, որ հենց իր առաջարկած քարտեզը Միջին Արևելքում նոր ցեղասպանություններ, ասել է թե “էթնիկ զտումներ” իրականաց¬նելու, ինչպես և ազգամիջյան նոր բախումներ և քաղաքացիական կոչվող ներքին՝ անջատողական ու արտաքին՝ “լոկալ կոնֆլիկներ” կոչ¬վող պատերազմներ հրահրող, քարոզող, նաև դրանք ձևավորելուն նպաստող հանցագործ գործունեություն է:
Փորձելով իր բնորոշմամբ “վերանայել ամենաշատ տուժած կամ “խաբված” խմբավորումների վիճակը”, որոնց “թվում են քրդերը”, չհիշելով ան¬շուշտ, որ նույն այդ քրդերն էին, որոնք մինչև ցեղասպանությունը և 1915-ից հետո մեծմասամբ “ամենաշատ տուժած կամ “խաբված”, իսկ իրականում մեծ մասամբ թուրքական պետության կողմից քաջալերված ու հրահրված, թուրքերի հետ միասին Արևմտյան Հայաստա¬նում և Օսմանյան Թուրքիայի տարածքում կոտորում էին հայերին, հույներին, ասորիներին, եզդիներին և այլոց, հենց միայն նրանց ունեց¬ված¬քին և ինչքին տիրանալու համար` ինչպես խոստացել էր պետությունը: Նա բարձրացնում է ամբողջ Արևմտյան Հայաստանի, նաև հա¬րակից, ներկայիս Սիրիայի, Իրաքի և Իրանի որոշ տարածքների վրա “Ազատագրվող Քուրդիստան” ստեղծելու հարցը. “Դիարբեքիրից մին¬չև Թավրիզ երկարող անկախ Քուրդիստանը կլինի նաև Բուլղարիայի և Ճապոնիայի միջև գտնվող ամենաարևմտամետ պետությունը”, հա¬մոզում է Ռալֆ Պիտերսը արևմտյան իր գործընկերներին:
Այդուհանդերձ, նաև շտապում է որպես վերջին ճշմարտություն հայտարարել. “Իսկ մի սարսափելի չարագործություն, ինչպիսին է հայերի հան¬դեպ հոգեվարքի մեջ գտնվող Օսմանյան կայսրության ցեղասպանությունը, երբեք չի կարող փոխհատուցվել տարածքային նվիրատ¬վությամբ”:
Ասել է թե, միջազգայնորեն կարելի է տվյալ ազգին պատկանող երկիրը ամբողջությամբ զավթելու նպատակով՝ ցեղասպանություն իրա¬գոր¬ծել: Եվ քանի որ միջազգային սահմաններում ներառվող տարածքները, տվյալ դեպքում, ԱՄՆ-ը ինքն է ծառայությունների դիմաց որ¬պես “նվեր տալիս”, ապա թող հայերը հույս չունենան Արևմտյան Հայաստանը որպես “նվիրատվություն” ստանալու: Առավել ևս, որ ժամանակին եվրոպական գերտերությունները նույնպես դեմ չեն եղել Հայերի ցեղասպանության ճանապարհով Հայկական հարցի լուծ¬մա¬նը, ասել է թե Արևմուտքի համար (ըստ Ռալֆի) ոչ միայն անցյալում, նաև ներկայում, կարևոր է հայկական տարածքները վտարանդի՝ աշ¬խարհասփյուռ ժողովրդից “սեփանակազրկելու”, ասել է թե հայությանն իր հայրենիքից բռնի օտարելու խնդիրը:
Ռալֆի քարտեզը գալիս է խորացնելու մեր համոզմունքը առ այն, որ աշխարհը վերակառուցող, նոր կարգեր հաստատող Արևմուտքը ևս մեկ անգամ ինչպես, 1918-22-ին, 1941-43-ին նաև 1953-61-ին փորձում է Արևելյան Հայաստանում ավարտի բերել, իրեն առ այսօր շահե¬կան թվացող 1915-23-ի Հայերի ցեղասպանությունը: Խնդիր, որը նախ և առաջ, սթափություն և զգոնություն է պահանջում հայից, Հայոց երկու պետությունների ղեկավարներից, նաև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդից, ՄԱԿ-ից և բոլոր առաջադեմ երկրներից:
Բավ է: Համբերությունն էլ սահման ունի, այն էլ ոչ քմահաճ ու մշտապես արդարացի:
Փառք Աստծո, որ անգամ, ըստ արևմտյան քաղաքական մտածողության, գոնե համբերության սահմանը ըստ երկրների է, ազգային է, պե¬տա¬կան և ոչ` միջազգային:
Արդ, այսուհետ և առմիշտ պարտավոր ենք կռել ու կոփել արտաքին բոլոր մարտահրավերները դիմակայող Հայոց պետության և պետա¬կա¬նության գերհզոր զենքը՝ իրավական հենքը:
Եվ, ըստ այդմ դիմակայենք, նաև իրենց սեփական (1 քառակուսի մետր) տեղը ցույց տանք բոլոր էթնիկ զտումներով ու ազգերի և ժողո-վուր¬դ¬ների բուծումներով զբաղվողներին, նաև ցեղասպանություններ, ազգամիջյան ու կրոնական բախումներ, քաղաքացիական, լոկալ և գլոբալ պատերազմներ ծրագրող ու քարոզող և, ըստ այդմ, “միջազգային” սահմաններ գծող, ու իրենք իրենց աշխարհի տիրակալ երևա-կայող մոլեռանդներին:
Այս մտահոգություններից մեկնած դիմում ենք ՀՀ Նախագահին, ՀՀ Արտգործնախարարին և ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդին, որ հիմք ունենալով ԱՄՆ քաղաքացի Ռալֆ Պիտերսի “ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՆՈՐ ՔԱՐՏԵԶԸ ԸՍՏ ԱՐՅՈՒՆԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՏԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ” հոդվածը, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային մի շարք այլ համապատասխան պայմանագրերի` առաջարկել ԱՄՆ-ի իշխանությանը պատասխանատվության ենթարկել Ռալֆ Պիտերսին, նաև “Զինյալ ուժերի հանդեսի” խմբագրությանը, իրենց հրապարակումով նշված երկրների, այդ թվում` ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգությանը սպառնալու, այն է` Միջին Արևելքում ազգա¬մի¬ջյան բախումներ և քաղաքացիական պատերազմներ, երկրների միջև “լոկալ կոնֆլիկտներ” ու պատերազմներ հրահրելու և քարոզչութ¬յուն անելու, ինչպես և մարդկության դեմ կատարվող հանցագործությունը՝ ցեղասպանությունը, նաև դրա հետևանքները, որպես պատաս¬խա¬նա¬տվության ոչ ենթակա, ասել է թե անպատժելի չարագործություն որակելու, ուստի և, ըստ այդմ, նոր ցեղասպանություններ քաջալե¬րելու և քարոզչություն տանելու համար:
ԿԱՐ¬ԵՎՈՐ ԵՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ՆԱԵՎ, որ ԼՂՀ Նախագահը, ԼՂՀ Արտգործնախարարը և ԼՂՀ Ազգային Անվտանգության Խորհուրդը ԼՂՀ ՊԵ¬ՏՈՒԹՅԱՆ և ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՈՒՆԻՑ ԴԻՄԵՆ ՀՀ Նախագահին (որպես ՄԱԿ-ի անդամ, ինչպես և Հայաստանի Անկախության Հռչակա-գրով և միջպետական պայմանագրերով ԼՂՀ ազգային անվտանգությանը սատարող երկրի ղեկավարի), նաև Միավորված Ազգերի Կազ-մա¬կերպության Անվտանգության (ընդլայնված) Խորհրդի անդամ երկրների ղեկավարներին. ԼՂՀ պետությանը և ժողովրդին, ըստ Ռալֆ Պիտերսի ներկայացրած սցենարի, սպառնացող հնարավոր վտանգների կանխարգելման խնդրով:
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ նաև, որ ԲՈՂՈՔԻ ՁԱՅՆ բարձրացնեն մեր երկրի ազգային անվտանգության հարցում պատասխանատվության զգա¬ցում ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիները, իշխող և ընդդիմադիր կուսակցությունները, հասարակական (գրանտներով և առանց գրանտ¬ների՝ ինքնուրույն գործող) կազմակերպությունները, ազգային ու հանրային կազմակերպչական մյուս բոլոր կառույցները…
Անտարբեր մնալ, չպահանջել ԱՄՆ-ից Ռալֆ Պիտերսին պատասխանատվության կանչել, նշանակում է նպաստել, նաև հանցակից դառ-նալ Միջին Արևելքին, այդ թվում՝ ԼՂՀ-ին և ՀՀ-ին սպառնացող միջազգային հանցագործության առաջիկա իրագործման խնդրում:
Ծանոթագրություն
1. Տե՛ս, “Ուխտ Արարատի”, թիվ 4 (10) հունիս-հուլիս, 2006:
2. Քարտեզին կից Ռալֆ Պիտերսի հոդվածի թարգմանությունը ամբողջությամբ, տե՛ս “Ազգ” 25.08.2006թ.:
3. Տե՛ս, “Այդ անտանելի հայերը” (Լինկոլն Սթեֆընսի հարցազրույցը Լոուրենս Արաբացու (Թոմաս Էդուարդ Լոուրենսի) հետ, “Շեմ” հրտ., Երեւան, 2004:
4. Տե՛ս, Լ. Բ. Տրոցկի, Հայաստանը և Թուրքիան առաջիկա կոնֆերանսում, հոդվածը (ծանոթագրություններով), “Ուխտ Արարատի” 2 (8) փետրվար-մարտ, 2006, էջ 10-13:
5. Տե՛ս, “Պրավդա” 11 մարտ 1994թ., Մոսկվա, (1945-ի սկզբին, Յալթայի կոնֆերանսի օրերին` գաղտնի խորհրդակցության ժամանակ, Ա. Դալեսի ելույթը, որտեղ ներկա էին ԱՄՆ փոխնախագահ Հ. Տրումենը, ֆինանսների նախարար Հ. Մորգենթաուն և Բ. Բարուխը):
* * *
Խմբագրական “Ուխտ Արարատի”, թիվ 1 (12), մարտ – ապրիլ, 2007, էջ 1-5:
———————————————–
ՀԱՐՎԱԾԻ ԳԼԽԱՎՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ` ՀՀ ԱԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Տարօրինակ է այն, որ Հայաստանի Հանրապետության ոչ իշխանություններին, ոչ էլ ընդդիմադիր կուսակցություններին (գոնե այդպիսին է առաջին տպավորությունը) չի անհանգստացնում տարածաշրջանում ուրվագծվող այն սցենարը, որ ի հայտ է գալիս Իսրայել – Լիբանան պա¬տերազմի, իրաքյան փորձառության, ԱՄՆ – Իրան առաջիկա պատերազմի, Ղրիմը Թուրքիային հանձնելու ուկրաինական այս նոր գու¬նավոր հեղափոխական քաոսի բուն տրամաբանությամբ: Այն, որպես Իսրայել – ԱՄՆ – Անգլիա եռանկյան աշխարհաքաղաքական ագրե¬սիվ նկրտումներ, բաց տեքստով ներկայացրել է Ռալֆ Պիտերսը 2006-ի օգոստոսին, ամերիկյան “Զինված ուժերի հանդես”-ում տպագրված հոդվածում և կից քարտեզներում:
Հրապարակմանը հաջորդող ամիսների ռազմաքաղաքական զարգացումները գալիս են կրկին հաստատելու, որ Եվրոմիություն – Իսրայել – ԱՄՆ ալյանսը ավելի քան վճռական է (հիմա էլ Մերձավոր Արևելքը, ամբողջ Հայկական Լեռնաշխարհն ու Հարավային Կովկասը համաշ¬խարհային նոր պատերազմի սկզբնառու թատերաբեմ սարքելու ճանապարհով) համաշխարհային միաբևեռ գերտերություն ստեղծելու այս վերջին հուսահատ քայլը նույնպես փորձարկելու խնդրում:
Մտահոգող է այն, որ մեր ազգային-պետական մտածողությունը առ այսօր, չգիտես ինչո՞ւ (ըստ մեկ ընդհանուր նպատակային տրամաբա¬նու¬թյան), համեմատական վերլուծություն չի արել, չի փորձել պարզել հայերի 1915-1923թթ. ցեղասպանության հրահրման, կազմակերպ¬ման և իրագործման ու 1921թ. մարտի 16-ի ՌՍՖՍՌ – քեմալական (ոչ օրինական) Թուրքիայի (Անկարայի) միջև կնքված Ռուս – թուրքա¬կան բարեկամության պայմանագրի ու այն Արևմուտքի կողմից հաստատագրող Լոզանում (1922թ. նոյեմբերի 20-ից 1923թ-ի հուլիսի 24-ը) կայացած կոնֆերանսի արդյունքում կնքված հաշտության երկկողմ (մի կողմից Օսմանյան (օրինական) Թուրքիայի (Ստամբուլի) և մյուս կողմից Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի, Ճապոնիայի, Ռումինիայի, և Հարավսլավիայի միջև) պայմանագրի դրդա¬պատճառները, դրանց մոտիվներն ու աշխարհաքաղաքական ակնկալիքները:
Այսօր ոչ պակաս մտահոգիչ է նաև այն, որ անհրաժեշտ էր Մոսկվայի ու Լոզանի պայմանագրերի համատեքստում, ըստ Հայությանը, ՀՀ-ին և ԼՂՀ-ին 1991-ից առ այսօր և առաջիկայում սպառնացող վտանգների ու մարտահրավերների, քննության առնել նաև 1) 2-ը փետրվարի 1920թ. ՌՍՖՍՌ – էստոնիայի միջև խաղաղության պայմանագիրը, 2) 6-ը ապրիլի 1920թ. Հեռավոր Արևելյան Հանրապետության հռչակ¬ման ճանապարհով Ռուսաստանը կիսելու իրողությունը, 3) 12-ը հուլիսի 1920թ. ՌՍՖՍՌ – Լիտվայի և 4) 11-ը օգոստոսի 1920թ. ՌՍՖՍՌ – Լատվիայի միջև կնքված Խաղաղության պայմանագրերը, 5) 30-ը սեպտեմբերի 1920թ. ՌՍՖՍՌ – Ադրբեջանական ՍՍՀ-ի միջև Միութե¬նական պայմանագիրը, 6) 26-ը փետրվարի 1921թ. ՌՍՖՍՌ – Պարսկաստան և 7) 28-ը փետրվարի 1921թ. ՌՍՖՍՌ – Աֆղանստան պայ¬մա¬նագրերի, 8) 18-ը մարտի 1921թ. ՌՍՖՍՌ – Լեհաստանի միջև Ռիգայում կնքված հաշտության պայմանագիրը, ինչպես և 9) 12-ը մար¬տի 1922թ. Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծման և 10) 3-ը ապրիլի 1922թ. Տրոց¬կու փոխարեն Ստալինին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Գլխավոր քարտուղար ընտրելու իրողությունները, ըստ այդմ՝ 11) 13-ը դեկտեմբերի 1922թ. Անդրկովկասյան Սովետական Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծման ու 12) 30-ը դեկտեմբերի 1922թ. ՍՍՀՄ-ի ստեղծման իրողությունը, նաև 13) 1936թ. համաձայն ՍՍՀՄ նոր Սահմանադրության Անդրֆեդերացիայի լուծարման ու Վրա¬ցա¬կան ՍՍՀ-ի, Ադրբեջանական ՍՍՀ-ի ու Հայկական ՍՍՀ-ի ձևավորման ժամանակ հայկական Նախիջևանն ու Արցախը Ադրբեջանի, իսկ Ջա¬վախքը Վրաստանի կազմում թողնելուն իր վճռական անհամաձայնությունը հայտնած Աղասի Խանջյանին Թբիլիսիում (Անդրֆեդերացիայի կենտրոնում) սպանելու փաստը, 14) Ղրիմը Հրեական ինքնավար մարզ դարձնելու Իսրայելի նորաստեղծ պետության 1948թ. պաշտոնական խնդրանքը ՍՍՀՄ արտաքին անվտանգության տեսանկյունից Ստալինի կողմից մերժելու փաստը (այն հիմնավոր¬մամբ, որ այն կվերածվի ՍՍՀՄ-ի փորի տակ գտնվող ամերիկյան անխորտակելի ականակիր հածանավի) և 15) 1953թ. հուլիսի 26-ից նա¬խապատրաստվող “Կարիբյան”՝ 1959-61թթ., ճգնաժամից (ասել է թե Համաշխարհային Երրորդ՝ ատոմային պատերազմից) տարիներ ա¬ռաջ՝ 1954թ. փետրվարի 19-ին ռուսական Ղրիմը Ուկրաինային տալու աշխարհաքաղաքական հեռահար տրամաբանությունը:
Պատմաքաղաքական քննության արդյունքում պարզվում է, որ եթե 1880-ականներից մինչև 1917թ. Հայաստանն ու հայությունը աշխարհի մի շարք երկրների (այդ թվում, օրինակ, Իսպանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Աֆղանստանի և այլնի) հետ “խանգարում էին” Մեծ Բրիտանիայի թագավորությանը համաշխարհային կայսրություն դառնալու հարցում, իսկ 1918-23թթ. ցեղա¬սպանությունից փրկված հայությունն ու Արևելյան Հայաստանը “խանգարել սկսեցին” համաշխարհային պրոլետարիատին՝ համաշխար¬հային հեղափոխության, դիկտատուրայի ստեղծման ու կոմունիզմին հասնելու հարցերում, ապա 1985-ից արդեն ՀՀ-ն, ԼՂՀ-ն և հայությու¬նը “խանգարում են” համաշխարհային կապիտալիզմին՝ գլոբալիզմի ու համաշխարհային ինտեգրացիոն միաբևեռ ժողովրդավարության ստեղծման “պատմական” գործընթացին: Խնդիր, որը ինչպես երևում է ՀՀ-ի կողմից 1990թ. առ այսօր վարած արտաքին քաղաքականութ¬յունից, զանց է առնվել թե ՀՀ գործադիրի և թե օրենսդիրի կողմից:
Այդ են վկայում, օրինակ, ՀՀ-ի կողմից առանց նախապայմանների Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու, դիվանագիտա-կան, առևտրական և այլ հարաբերություններ հաստատելու մշտառկա պատրաստակամության մասին արվող հավաստումները. այն էլ, իբրև թե հանուն ՀՀ շրջափակման վերացման, նաև տարածաշրջանում խաղաղության ու տրանսպորտային հաղորդակցության վերակագ¬նման ու առևտրային համագործակցության հաստատման: Կարելի է կարծել, թե 1) ՀՀ տնտեսության սույն ցավալի իրողության բուն պա¬տ¬ճառը հենց միայն Ադրբեջանի հետ առևտուր չանելն է, կամ էլ՝ 2) սահմանների փակ լինելն էր պատճառը, որ Ադրբեջանը Սումգայի¬թով պատասխանեց ԼՂԻՄ մարզխորհրդի 1988-ի որոշմանը, 1991-ից լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ, իսկ պար¬տությունից տարիներ անց՝ առ այսօր, պետական մակարդակով շարունակում է սպառնալ նոր պատերազմով, կամ էլ՝ 3) 1918-21թթ. առ այսօր հայ-թուրքական սահմանի փակ լինելն է 1991-ից առկա ՀՀ շրջափակման բուն պատճառը (Վրաստանի կողմից ՀՀ-ի երկաթու¬ղա¬յին շրջափակման), որից իբրև թե ուզում են փրկել մեզ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը Հայաստան-Թուրքիա սահմանը բացելու միջոցով, անտեսելով, ան¬շուշտ, հենց միայն Հայաստանի համար Աբխազիայով անցնող երկաթուղին փակ պահող Վրաստանի կողմից իրականացվող շրջա¬փակ¬ման իրողությունը. խնդիր, որը ԱՄՆ և ԵՄ քաղաքականության հետ միասին առ այսօր լռության է մատնում նաև ՀՀ արտաքին քաղաքա¬կա¬նությունը: Հարց է ծագում, ինչո՞ւ …
Այն դեպքում, երբ ինքնախաբեությունից զուրկ եզրահանգումները գալիս են հաստատելու, որ 1985թ. (վերակառուցման անվան տակ) Արև¬մուտքի կողմից իրագործման է դրվել 1918-23թթ. Ռուսաստանի, Կովկասի, Հայկական Լեռնաշխարհի, Միջին Ասիայի ու Մերձավոր Արև¬ելքի տարածքներում բոլոր կիսատ թողած “գործերը” նորովի ու նոր ռազմաքաղաքական և այլ տեխնոլոգիաներով ծրագրային ավար¬տին բերելու հրեշավոր խնդիրը:
Արևմուտքի կողմից ծրագրված այս նոր Մեծ Խառնակությունը, որն իրագործվելու է Արևելքի երկրների մասնատումների, հակամարտ լար¬վածությունների նոր օջախների ստեղծման ճանապարհով, թելադրված է “վաղվա աշխարհը” մեկ կենտրոնից կառավարելու ցանկու¬թյամբ: Ռուսաստանի Դաշնությունը վերստին փորձելու են պարզապես մասնատել: ՀՀ-ին ու ԼՂՀ-ին, ըստ արևմտյան՝ դեռևս 1902թ. եկող ծրա¬գ¬րի, սպառնում է չգոյությունը: Ասել է թե՝ առկա է, նորովի (միջազգային տեռորիզմի տակ անցկացվող նոր մեթոդներով ու տեխ¬նո¬լո¬գի¬աներով) Հայության նկատմամբ անցյալում կիսատ թողած ցեղասպանությունը առաջիկայում ավարտին հասցնելու հեռանկարը: Միաբևեռության ձգտող Արևմուտքը փորձում է իրագործել այն, ինչը նրան չհաջողվեց 1918-23թթ., ինչպես նաև հայտնի պատճառներով արգելափակվեց 1923-ից մինչև 1985-ը:
Ամեն մի հանցագործություն կրկնվում է, քանի դեռ չի դատապարտվել ոչ միայն հանցագործություն կատարողը, այլև հանցագործությունը ծրագրողը, այն քարոզողն ու հրահրողը: Անցյալ դարասկզբի առաջին ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ պետականորեն կազ¬մակերպված ու 1915-23թթ. իրագործված հանցագործություն, չէր լինի, եթե հենց 1902թ. Գերմանիայի դատարաններից որևէ մեկում պա¬տաս¬խանատվության կանչվեր գերմանահպատակ Պաուլ Ռորբախը. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող այլ տարածքներում պետության կողմից հայերի նկատմամբ ցեղասպանություն իրագործելու գաղափարը (նաև այն իրագոր¬ծ¬ելու կազմակերպչական ամբողջ ընթացքը վերլուծական հաշվարկներով մանրամասնող տվյալներով) հրապարակավ ներկայացնելու, ինչպես և քարոզչություն անելու համար: Չէին լինի նաև ցեղասպանության ենթակված ժողովրդի Երկիրն ու Ազգային Հարստությունը հան¬ցագործի կողմից զավթելն ու սեփականցնելը միջազգայնորեն “դե ֆակտո” արդարացնել և “դե յուրե“ օրինականացնել փորձող 1921թ. մար¬տի 16-ի Ռուս-թուրքական և 1923թ. Լոզանի պայմանագրերը, եթե ժամանակին, հենց 1919թ. Անգլիայում և 1921թ. ՌՍՀՍՌ-ում, հայերին բնաջնջելու՝ ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ավարտին հասցնելու հրապարակային, բացահայտ քարոզչության ու հրա¬հրման մեղադրանքով, մեղադրյալի աթոռին նստեին ու պատասխանատվության ենթարկվեին Լոուրենց Արաբացին և Լեվ Տրոցկին: Հայտնի է` պատասխանատվություն չկրած յուրաքանչյուր հանցագործ ծնում է իր հետնորդին: Ուստի, ամենևին էլ անսպասելի չէր, որ Ռոր¬բախին, Արաբացուն, Տրոցկուն, ինչպես և Հիտլերի ու Պոլպոտի գաղափարախոսներին հիմա էլ ԱՄՆ-ում փոխարինելու է եկել ոմն Ռալֆ Պիտերս:
Մեզ համար, արևմտյան անթաքույց լկտիության դրսևորումներով ընթացան 2003-2006թթ., որպես հենց այդ ծրագրի իրագործումը նախա¬պատրաստող (առաջիկա դեպքերի և գործընթացների նկատմամբ ՀՀ-ն և ԼՂՀ-ն միջազգային և ներպետական իրավական առում-ներով ան¬պաշտպանվածության բերելու) շրջան: Դրա վերջին “վառ” դրսևորումներից են, օրինակ, 2005թ., ընդդեմ համաժողովրդական կամքի (2003թ. ու 2005թ. համաժողովրդական հանրաքվեով մերժված) Մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը ՀՀ-ում արգելող, ՀՀ ամ¬բողջ իշխանությունը ժողովրդից խլող և պետապարատի յուրացմանը տվող, ՀՀ-ն կոռուպցիայի ու հանցագործ աշխարհի երկիր դառնա¬լուն ծառայող, ՀՀ նոր Սահմանադրության նախագիծն ու Երկքաղաքացիության մասին ՀՀ Օրենքը:
Իսկ նախապատրաստական փուլը ընթացել է ոչ միայն օրենսդրական-սահմանադրական ներխուժումների, այլև, այսպես կոչված, միջազգային ահաբեկչության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, ազգային-պետական անվտանգության հարցում պետական կա¬ռույց¬ների ոչ գործուն վիճակի բերելու միջոցով:
ՀՀ իշխանություններին այսօր չի անհանգստացնում անգամ այն, որ 1. ԱՄՆ-ը, չգիտես ինչո՞ւ և հանուն ինչի՞, պատրաստ է կետային մի¬ջու¬կային հարվածներ հասցնել Իրանին, որի ողբերգական հետևանքները իրենց վրա անպայմանորեն զգալու են տարածաշրջանի բոլոր երկրները անխտիր: 2. Վրաստանում արագորեն կառուցվում են շուրջ 150 հիվանդանոցներ, ո՞ւմ համար, ո՞ր դեպքի համար: 3. Արցախն ու Նախիջևանը, գոնե քարտեզում, տեղադրվում են ուռճածված, նորաստեղծ նոր ադրբեջանական պետության կազմում: 4. Ծրագրված Քուրդիստան պետությունը ստեղծման առաջին քայլը, փորձում են կատարել Արևմտյան Հայաստանի տարածքում:
ՀՀ իշխանությունները հիմա էլ հույսները դրել են թուրքերի վրա ու երևի կարծում են, թե Թուրքիան թույլ չի տա քրդական պետության ստեղծում, ըստ այդմ, ի դեպ, անուշադրության մատնելով Ուկրաինայում ընթացող դեպքերը: Քանզի, ըստ աշխահաքաղաքական իրենց նախագծումների նոր տրամաբանության՝ Արևմուտքը, Թուրքիային ընձեռում է Հյուսիսով` պանթուրքիզմի ճանապարհով, ընթանալու հնարավորություն, Հարավը թողնելով քրդերին, ադրբեջանցիներին: Վաղը մենք չենք զարմանա, եթե նախագահ Յուշչենկոն Ղրիմը փորձի հանձնել թուրքերին՝ ի կատարումն Ղրիմի թաթարների պահանջի և համաձայն Ուկրաինայի սահմանադրության տեղական կառավար¬ման օրենքի կետի:
Իրականում շաբաթների, գուցե ամիսների հարց է համաշխարհային ռազմաքաղաքական այս նոր` մեծ աղետի սկզբնավորումը, որի ըն-թաց¬քում, ի շարս այլ երկրների ու ժողովուրդների, կրկին Մեծ վտանգի տակ է հայտվելու հայությունն իր երկու պետությունների և Ջա¬վախքի հատվածով: Չգիտակցել այս ամենը ու ընթանալ դեպքերի հետևից ուղղակի աններելի ոչ միայն ՀՀ իշխանությունների, այլև յուրա¬քանչյուր հայի ու ՀՀ յուրաքանչյուր հասարակական ու քաղաքական կառույցի համար:
Իսկ Արևմուտքին, ինչպես Եվրո-ամերիկյան միսիոներներն են պահանջում, անհրաժեշտ է մի բան` ընտրությունները լինեն լեգիտիմ: Ու¬շադրություն դարձրեք, ոչ թե ժողովրդավարական այլ “լեգիտիմ”. այն դեպքում, երբ լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ կարող են լինել միայն իշխա¬նությունները, տվյալ դեպքում Ազգային Ժողովը և ոչ երբեք այն ձևավորող ընտրությունները: Եվրո “հեղինակավոր” բարձրաստիճան պաշ¬տոնյաների սույն “անգրագիտությունը” խորքային հարցադրում և լուրջ սպառնալիք է պարունակում: Իրողություն, որն ինքնին պետք է զգո¬նացներ ինքնամոռաց ընտրաշոուի մեջ նետված կուսակցությունների գոնե վերնախավին:
Քանզի Արևմուտքը, առաջնահերթորեն ԵՄ-ն, ժողովրդի կողմից կրկնակի (2003թ. և 2005թ.) մերժված ՀՀ սահմանադրության իրողությու¬նում անհանգստանալու լուրջ հիմքեր ունի, ուստի, իր այս դիտորդական եվրոդեսանտի աննախադեպ ներխուժումով վերջին ճիգերն է գոր¬¬ծադրում ՀՀ սահմանադրության ոչ լեգիտիմությունը ինչ-որ կերպ ծածկելու, ասել է թե՝ “լեգիտիմ ընտրությունների” միջոցով ա¬ռաջի¬կայում ՀՀ ԱԺ-ին պարտադրվող հակապետական օրենքները օրինականացնելու ակնկալիքով: Մոռանալով, անուշտ, ՀՀ Մայր Օրենքի՝ Հայաստանի Անկախության Հռչակագրի մասին, նաև այն մասին, որ 2005թ. սահմանադրության ոչ լեգիտիմությունից (միջազգային իրա¬վական կարգով անգամ) հետևում է, որ գործող է մնում 1995թ. ՀՀ սահմանադրությունը:
Փաստ է` Արևմուտքը մեծ ջանք է դնում, որպեսզի իր սցենարով ու կազմով ձևավորելիք ՀՀ նորընտիր Աժ-ը, հենց միայն Արևմուտքի հա-մար ու նրա պահանջով, շարունակի գնալ իր նախորդի կողմից հարթված ազգային-պետական խոտոր ճանապարհով: Հարց է. կկարողա¬նա՞, կհաջողի՞ արդյոք Արևմուտքը: Կհաջողի, եթե թույլ տանք…
Երրորդը չի տրված
Ինչ ունենք այսօր: 1988-1991թթ. ազգային զարթոնքի օրերից որպես անօտարելի ձեռքբերում ունենք՝
Ա. 1988թ. նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի կողմից ընդունված Օրենքը Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայերի ցեղասպանությունը դատապարտելու մասին:
Բ. 1989թ. դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի և Լեռնայի Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ ընդունված պատ-մա¬կան ՈՐՈՇՈՒՄԸ, որը հիմնվելով ազգերի ինքորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով բռնի ուժով բաժանված հայ ժողովրդի երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը ՀՌՉԱԿԵՑ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնայի Ղարաբաղի վերամի¬ավորումը:
Գ. 1990թ. մայիսի 21-ը. վերամիավորված (ԼՂ-ն ներառած) Հայկ. ԽՍՀ Գեր. Խորհրդի ընտրությունները: Ուր, համաձայն միացյալ Հայկ. ԽՍՀ Գեր. Խորհրդի ընտրական օրենքի, ԼՂ ընտրական օկրուգներում ընտրված 14 դեպուտատները՝ Քոչարյան Ռոբերտը, Աղաջանյան Ռո¬լեսը, Պետրոսյան Ռազմիկը, Մանուչարով Արկադին, Սարգսյան Սերժիկը, Պետրոսյան Գեորգին, Գրիգորյան Համլետը, Ղուկասյան Էդիկը, Շիրինյան Վիգենը, Իշխանյան Զավենը, Աթանեսյան Վահրամը, Առուշանյան Սլավիկը, Բախշյան Մանֆրեդը և Բաղյան Գրիշան ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համահավաք կամքը:
Դ. 1990թ. օգոստոսի 23-ը. երբ Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդը ԱՐՏԱՀԱՅՏԵԼՈՎ Հայաստանի (վերամիավորված Հայկ. ԽՍՀ և ԼՂ) ժողովրդի միասնական կամքը, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հա¬յության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ՀԻՄՆՎԵԼՈՎ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի “Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին” Հայկական ԽՍՀ Գեր. Խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշման վրա, Հռչակելով Անկախ Պետականության հաստատման գործընթացի սկիզբը, ընդունեց ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ:
Ե. 1991թ. հունվար – 1994թ. մայիսի 11. Արդբեջանի կողմից սանձազերված զավթողական պատերազմ: Սկսեցինք Արցախի ու արցախա¬հայու¬թյան լինել չլինելու վճռական գոյապայքարով, Հայրենիքի ու Հող Հայրենյացի հերոսական պաշտպանությունով, ավարտեցինք Հայ¬կական Արցախի մասնակի՝ ոչ ամբողջական ազատագրումով:
Զ. 1991թ. սեպտեմբերի 2-ը. Լեռնայի Ղարաբաղի Անկախության գործընթացի ավարտի ճշգրտումը, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղը բնական և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համարելով Հայ ժողովրդի վերամիավորման ձգտումը, հաշվի առնելով իրավիճակի բարդությունն ու հակասականությունը, վստահելով փոխզիջումների մասին միջազգային հորդորներին, որպես առաջին զիջում Հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. որպես Ազատ, Անկախ և Ինքնիշխան պետություն:
Է. 1991թ. սեպտեմբերի 21-ը. Հայաստանի Հանրապետության Անկախության գործընթացի ավարտը, երբ համաժողովրդական հանրաքվեն ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱ ՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ հաստագրեց` որպես Հայաստանի Հանրապետության ՄԱՅՐ ՕՐԵՆՔ:
Ը. 1991թ. դեկտեմբերի 10-ը. ԼՂՀ Անկախության Հանրաքվեն, ուր ԼՂՀ ժողովրդը իր համահավաք կամքի դրսևորումով, վավերացրեց 23 օգոստոսի 1990թ. ՀՀ Գեր. Խորհրդի կողմից ընդունված Հայաստանի Անկախության Հռչակագիրը, նաև համաձայն 2 սեպտեմբերի 1991թ. ո¬րոշման, ԼՂՀ Անկախության գործընթացը ավարտեց, որպես ԼՂՀ Մայր Օրենք հաստատագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետու¬թյան Պետական Անկախության մասին Հռչակագիրը. դա, համաձայն հանրաքվեի արդյունքների, ԼՂՀ Գեր. Խորհրդի կողմից հաստատվեց 1992թ. հունվարի 6-ին:
Թ. 1994թ. մայիսի 11-ը. ՀԱՂԹԱՆԱԿ, և անժամկետ հրադադարով պահպանվող ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, որպես ի կատարում հանուն խաղա¬ղության արվող “փոխզիջումների” հորդորների հաղթողի՝ ԼՂՀ-ի և ՀՀ-ի կողմից երկրորդ (կրկին միակողմանի) զիջման արդյունք: Ասել է թե` վստահելով միջազգային կառույցներին, անխոհեմաբար խախտեցինք պատերազմը ավարտին հասցնելու և հաղթանակը ամրագրելու դասական (միջազգային հանրության կողմից ճանաչվող) միակ օրենքը, ըստ որի, մեր առաջարկով կամ սեփական նախաձեռնությամբ Ադրբեջանի կողմից իր պարտությունը ճանաչելուց և հանձնվելուց հետո է, միայն որ պետք է համաձայնեինք հրադադարին, որից հետո, միջազգային կարգով ամրագրելով մեր հաղթանակը, պետք է նախաձեռնեինք պատերազմի ավարտն ու ետպատերազմյա խաղաղությունը միջազգային նորմերով կարգավորելու գործընթացը: Հայոց մեծահոգության ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԽԱԼ, որից այսօր օգտվում են Հայոց Հայ¬րենիքի պատկանելիությունը վիճարկել փորձող Ադրբեջանն ու Թուրքիան, երբեմն էլ կասկածելի հեղինակության միջազգային որոշ կա¬ռույց¬ներ:
Ժամանակին եվրոամերիկյան քաղաքականությունը չուզեց հաշտվել ԼՂՀ-ն ՀՀ-ի հետ փաստացի և իրավականորեն միացյալ լինելու 1989–91թթ. 2-ամյա իրողության հետ: Հիմա էլ (իր համար պատերազմի անսպասելի ելքից հետո) չի ուզում հաշտվել ԼՂՀ-ի 16-ամյա փաստացի և իրավական անկախության հետ: Սա արդեն սեփական ցանկությունը բացահայտ չասելու պարզունակ կամակորություն չէ, այլ հենց մի¬այն ՀՀ և ԼՂՀ ժողովրդի դեմ ուղղված ծարագույն հանցագործության միջազգային-դիվանագիտական հրահրում:
Համբերությունն էլ սահման ունի. առավել ևս երբ այն ընթանում է մի աբողջ ժողովրդի կյանքի ու կենսագործունեության բնականոն ռիթմի 20-ամյա խաթարման հաշվին: Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման փոխզիջումային տարբերակը, որպես ՀՀ և ԼՂՀ միակող¬մա¬նի արված փաստացի զիջումների գործընթաց, հայոց համար ավարտված է:
Երրորդը չի տրված: Արևմուտքը, եթե նա իրոք ժողովրդավար է ու իրապես ձգտում է աշխարհի խաղաղ համակեցության, կամ պետք է ճանաչի (նաև միջազգային հանրության հետ միասին երաշխավորի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1991-2007թթ. “դե ֆակտո” և “դե յուրե“ անկախությունը, կամ էլ ճանաչելով ԼՂ և ՀՀ 1989-91թթ. “դե ֆակտո” և “դե յուրե“ միացյալ լինելը, առաջարկի ԼՂՀ-ին ու ՀՀ-ին համատեղ քննարկել կրկին վերամիավորվելու առկա հնարավորությունը (կանխավ երաշխավորելով այն միջազգային հանրության կող¬մից ճանաչելու և տարածաշրջանում առկա խաղաղությունը պահպանելու իր վճռականությունը):
Միակ զիջումը կարող է լինել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ԼՂՀ-ին և ՀՀ-ին պատճառած նյութական և ոչ նյութական վնասների հատուցումից հրաժարվելը. այն էլ այս անգամ միջազգայնորեն միակողմանի, քանզի պատերազմ սանձազերծողը չի կարող ակնկալել վնասի հատուցում:



