Շնորհավորում ենք Իրանի եղբայրական ու արիական ժողովրդին

 Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը շնորհավորում են եղբայրական արիական Իրանի ժողովրդին՝ պետա-կան տոնի՝ Իսլամական հեղափոխության հերթական տարեդարձի առթիվ:
ՀՀ կառավարության ընդունելությունների տանը, ս.թ. փետրվարի 10-ին կազմակերպվել էր միջոցառում, նվիրված Իրանում իսլամական հե-ղափոխության 33-րդ տարելիցին: Մասնակցում էին ՀՀ քաղաքական, հանրային եւ մշակույքի բնագավառների ներկայացուցիչներ, տարբեր հյուրեր եւ ՀՀ-ում օտար երկրների դիվանագետներ:
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ներկա էին նախարարներ եւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ նա-խագահի եւ Կառավարության տարբեր ներկայացուցիչներ:


Մասնակցում էին նաեւ ՀԱՄ եւ ՀԱՀ ներկայացուցիչները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

* * *

Իսլամական հեղափոխության  տարեդարձը Երեւանում եւ … Բաքվում

Իրանում նշվում է իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձը: Այս առիթով, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան պատասխանատուները ՀՀ կառավա-րության ընդունելությունների տանը կազմակերպել էին միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ ոլորտների գործիչներ, այլ երկրների դիվանագիտական բնագավառի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը հրավիրված էին նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման ներկայացուցիչներ: ՀԱՄ առաջնորդը հայ արիների եւ ազգայնականների անունից շնորհավորեց դեսպանատան աշխատակիցներին, ԻՀՀ իշխա-նություններին, ժողովրդին եւ միասնություն ու հաղթանակներ մաղթեց հայ եւ պարսիկ ազգերին, Հայաստանին եւ Իրանին:

*  *  *
Իսկ Ադրբեջանում մի խումբ ազգայնամոլներ ԻՀՀ դեսպանատան առջեւ ցույց էին կազմակերպել եւ մեղադրել իրանական իշխանություն-ներին Հայաստանի հետ համագործակցելու համար: Ադրբեջանի իշխանությունները արեւէ կերպ չեն խոչընդոտել ցուցարարներին, նույ-նիսկ այն ժամանակ, երբ նրանք այնքան էին տարվել իրենց բղավոցներով, որ Իրանին արդեն հողային պահանջներ էին ներկայացնում, ինչ-պես Հայաստանին:
Ադրբեջանական զլմ-ները նորից փորձում են Իրանում հրահրել միջէթնիկական լարվածություն: Վերջին տարիների ընթացքում այդ երկ-րի հեռուստաալիքները պարբերաբար թողարկում են հակաիրանական ուղղվածությամբ հաղորդումներ, որոնք ազդում են նաեւ բնակչության կարծիքի վրա:
Այս մասին ահազանգում է իրանական «Արաննյուզ.իռ» կայքը. «Իսլամական հեղափոխության տարեդարձի օրն ադրբեջանական «ATV» հեռուստաա-լիքը ցուցադրելու է «300 սպարտացիներ» հակաիրանական ֆիլմը: Բացի այդ, ադրբեջանական զլմ-ներն իրենց հակաիրանական հաղորդումներով նպատակ ունեն նաեւ որոշակի լարվածություն առաջացնել Իրանի հյուսիսային՝ մեծամասամբ իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված նահանգներում»,- նշվում է կայքի մի հոդվածում:
Իրանի «Ղաֆղազ.իռ» կայքն էլ հաղորդում է, որ Բաքվի քաղաքապետարանի կողմից արդեն սկսվել են իրանական «Սահար» հեռուստաալիքի արբան-յակային ալեհավաքների ապամոնտաժման աշխատանքները: Տեղեկատվության մեջ նշվում է, որ ապամոնտաժման աշխատանքների մասին դեռեւս պաշտո-նապես չի հայտարարվել, սակայն գործընթացը սկսվել է: Նշենք, որ իրանական այդ հեռուստաալիքը ադրբեջանական կողմում «չսիրվեց», երբ սկսեց ցուցադրել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի ցույցե-րը, եւ ադրբեջանական զլմ-ները հանդես եկան հակաիրանական բովանդակությամբ լայնածավալ հրապարակումներով:
Սա նոր բան չէ, Բաքուն եւ առհասարակ թյուրքական տարրը պարբերաբար տարածքային հարցեր է բարձրացնում Հայաստանի եւ Իրանի նկատմամբ: Մենք «Լուսանցք»-ի էջերում անդրադարձել ենք այս խնդրին եւ վստահ ենք, որ հայ-իրանական արիական դաշինքը մի օր համախմբված սրբելու է թյուրքական տարրը մեր երկու ազգերի պատմական տարածքներից:

*  *  *
Միեւնույն ժամանակ օրերս բողոքի ցույց է եղել Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ, ցուցարարները վանկարկել են. «Սիո-նիստ Ալիեւ», «Հեջաբի ընդդիմադիրները դատապարտված են մահվան» եւ այլն: Իրանի հյուսիսային՝ իրանցի թյուրքախոս ադրբեջանցիներով բնակեցված Թավրիզ քաղաքի բնակիչներն ասել են, որ «Ադրբեջանի ղեկավարները պետք է դատապարտվեն» սիոնիստական քաղաքականության համար… Այս մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

*  *  *
Հակառակ այս ամենի՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն պատմական խորը հարաբերություն-ներ եւ ներկայում էլ իրականացվող տնտեսական նախագծերը եւ այլ հարաբերությունները կխորացնեն այդ կապը:  
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ նշել է, որ Հայաստանն ու Իրանը քաղաքական խնդիր չունեն, եւ դա լավ նախադրյալ է երկ-կողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու համար: Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում ոչ մի խնդիր գոյություն չունի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո առավել են սերտացել հայ-իրանական հարաբերությունները, ինչը կխորանա ԻԻՀ նախագահ Մահ-մուդ Ահմադինեժադի՝ ՀՀ այցից հետո:

Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 5 (181), 2011թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.