Երկու օր առաջ ԱԱԾ լրատվական բաժինը հաղորդագրություն տարածեց, թե «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի եւ «Մեթըլ Փրինս» կորպորա-ցիայի սեփականատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալված է: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 140 հոդվածի հատկա-նիշներով՝ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը: Նա մեղադրվում է սոցիալապես անապահով ընտանիքների անչափահաս տղանե-րին մեծ գումարներով դեպի իրեն գրավելու եւ նրանց պղծելու մեջ:
Մինչ ձերբակալությունը, Aysor.am կայքին Սերոբ Տեր-Պողոսյանը ասել էր. «Մեկ անգամ եւս հաստատում եմ, որ մամուլում եւ համացան-ցում իմ դեմ կազմակերպված քարոզչական արշավով փորձում են վարկաբեկել իմ անունն ու պատիվը»: «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի կարծիքով, Ս. Տեր-Պողոսյանին շատ մեղմ մեղադրանք են առաջադրել. «Գոնե այն ամենի համար, ինչը մեզ է հայտնի: Այն ինչ տեղի է ունեցել, սարսափելի է, եւ մեղադրանքը պետք է փոխվի»:
Հիշեցնենք, որ «Լուսանցք»-ի համար այս ամբողջ պատմության մեջ զարմանալի ու զայրացուցիչ էր եղել մի բան եւս. ինչու՞ են լռել ծնողները. «… Ումի՞ց են վախեցել, կամ այդ ինչքա՞ն են վախեցել, որ վախը մոռացնել է տվել սեփական երեխայի ճակատագիրը: Անչափահաս երեխանե-րին ծնողները հարց չե՞ն տվել, թե այդ որտեղից նրանց այդ գումարները, չե՞ն հետաքրքրվել, թե՞ երեխայի սուտն այդ պահին ձեռնտու է ե-ղել: Հայրե՞րն էլ են վախեցել»: «…Դա (հարազատների լռելը նկատի ունի,- Ա.Ք.) ինձ համար էլ է շատ անհասկանալի,- Ա1+-ին ասել էր էդիկ Բաղդա-սարյանը,- բայց ինձ ավելի շատ զարմացնում են տեղի իրավապահները, հատկապես ոստիկանապետի եւ ԱԱԾ այդ բաժնի պետի, որովհետեւ նրանք այդ ամե-նի մասին գիտեին: Մենք մեկ տարի առաջ ցանկանում էինք այս ամենը հրապարակել, սակայն Ալավերդիի ոստիկանապետը մեզ խորհուրդ տվեց չհրապա-րակել՝ ասելով, թե Սերոբի հետեւում շատ բարձր մարդիկ են կանգնած, եւ մենք վատ վիճակում կհայտնվեինք: Ես կարծում եմ, որ իրավապահները այդ ա-մենի մասին գիտեին»:
Ա1+-ի այն հարցին, թե քանի՞ երեխա են Սերոբ Տեր-Պողոսյանի զոհը դարձել, Էդիկ Բաղդասարյանը պատասխանել է. «Մենք 20 երեխայի անուն ունենք»: Սա նշանակում է՝ 20 երեխայի մեջ (խոսքն առայժմ կարծս միայն տղաների մասին է) մեռել է տղամարդը, ինչպե՞ս են նրանք վաղը ընտա-նիք կազմելու, կամ՝ կկազմե՞ն արդյոք… Այս ի՞նչ է կատարվում, իբր այնքան սերունդ ենք տալիս, որ 20-ը պիտի պղծվեն, մի 20-նն էլ արվամոլ դառնան, մի այդքանն էլ… «Շնորհավորում» եմ բոլորիս, լա՜վ յուրացրել ենք արեւմտյան արժեքները: Վաղը դրանք մեզանից ո՞ր մեկիս դռանը կչոքեն: Մեռանք ասելով՝ ապրենք որպես հայ՝ մեր արժեհամակարգին հարազատ՝ ազատ, բայց ոչ սանձարձակ…
Հիմա՝ ընդհանրապես ի՞նչ օրենքներով հայը պետք է պատժի «հայ» մանկապիղծներին: «Մանկապղծությունը պետք է պատժվի հենց դրակոնյան օ-րենքներով»,- խնդրո առարկայի թեման արծարծելիս՝ ասել էր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 5 (181), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



