Մե՞նք գայլերի հախից կգանք, թե՞ գայլերը մեր… Ներքին խնդիրներ…

Մե՞նք գայլերի հախից կգանք, թե՞ գայլերը՝ մեր
Կառավարությունը յուրաքանչյուր որսած գայլի դիմաց առաջարկում է 100 հազար դրամ

Կառավարությունը որոշել է գայլերի դեմ պայքարել քաղաքացիների միջոցով: Տվեք կառավարությանը մեկ որսած գայլի մորթի ու դրա դիմաց ստացեք 100 հազար դրամ:
Երեկ գործադիրը որոշում ընդունեց գայլերի թվաքանակի կարգավորման հետ կապված: Սահմանվեց, որ ոչնչացված գայլերի դիմաց պարգեւատրման չափը կլինի յուրաքանչյուր գլխի համար‘100.000 (հարյուր հազար) դրամ: Պարգեւատրման գումարները վճարելու հետ կապված ծախսերը փոխհատու-ցելու համար ՀՀ բնապահպանության նախարարությանը 2011թ. առաջին եռամսյակում կհատկացվի 10000.0 հազ. դրամ՝ պետական բյուջեով նախա-տեսված՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

Տեղեկացնենք, որ կառավարության հաստատած կարգի համաձայն, գայլերի թվաքանակի կարգավորման հետ կապված միջոցառումները (որսը) կարող են իրա-կանացնել ՀՀ քաղաքացիները: Բայց միայն նրանք, ովքեր ունեն որսորդական վկայական,  հրազենով որս իրականացնելու դեպքում՝ որսորդական զենք կրելու վկայական: Գայլերի որսը պետք է իրականացվի որսորդական ողորկափող հրազենով, ակոսափող հրազենով, ինքնաորս գործիքներով՝  թակարդներով:  Բացառիկ դեպքերում գայլերի ոչնչացումը ՀՀ տարածքում անձինք կարող են իրականացնել նաեւ առանց նշված պայմանների, եթե գայլերը իրենց կենսակերպով եւ վարքով հասցնում են կամ կարող են վնաս հասցնել մարդու գործունեությանը կամ կյանքին:
Գայլերի որսն իրականացնող անձինք պետք է գրանցվեն բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված՝ գայլերի թվաքանակի կարգավորման մի-ջոցառումների ապահովման հանձնաժողովում: Որսած գայլերի դիմաց սահմանված պարգեւատրման գումարները անձանց տրամադրվում են կարգում նշված պայմանների համաձայն, ինչպես նաեւ՝ գայլի մորթին հանձնաժողովին ներկայացնելու դեպքում:
Գայլի մորթին հանձնաժողովին պետք է ներկայացվի  կատարված գործողության պահից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում: Պարգեւատրման գումար-ներն էլ պետք է տրամադրվեն համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում եւ գայլի մորթին հանձնաժողովի կողմից ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ժամկետում:
Ինչու՞ էր անհրաժեշտ այս որոշումը: Արդյո՞ք գայլերն այնքան են լցվել երկրով մեկ, որոնց քանակը քչացնելու անհրաժեշտությունն արդեն կառավարության քննարկման հարց է դառնում: Գործադիրը մանրամասնում է, որ մեր երկրի տարածքում վերջին տարիներին նկատվում է գայ-լերի թվաքանակի կտրուկ աճ, որն արտահայտվում է տարբեր համայնքներում գայլերի հարձակումներով ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդկանց վրա: Գայլերի թվաքանակի աճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից կարելի է առանձնացնել որսորդական զենք-զի-նամթերքի, դաշտային հանդերձանքի եւ տրանսպորտային միջոցների շահագործման գների աճով: Վերջին 30 տարիների ընթացքում գայլերի ոչնչացման համար պարգեւատրման մեխանիզմներ չեն կիրառվել եւ այդ գործընթացի բացակայությունը  հանգեցրել է գայլերի թվաքանակի ա-ճին:
«Այս հանգամանքը առաջ է բերել ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաեւ բնապահպանական լուրջ խնդիրներ, ինչը, օրինակ, վերջին տարինե-րին արձանագրվում է «Խոսրովի անտառ» եւ «Շիկահող» պետական արգելոցներում մի շարք կենդանատեսակների, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կար-միր գրքում գրանցված կենդանատեսակներին հասցված վնասով: Որոշման ընդունման նպատակն է խրախուսել գայլերի թվաքանակի կարգավորումը եւ դրա-նով վերականգնել  բնության մեջ խախտված էկոլոգիական հավասարակշռությունը ու կանխարգելել ընտանի կենդանիներին եւ մարդկանց հասցվող վնասը»:
Մնում է, որ հիմա էլ այնքան չոչնչացնենք գայլերին, որ հանկարծ այս անգամ էլ կենդանական աշխարհի բնական հավասարակշռությունը խախտվի այլ ուղղությամբ:
Մի հարց էլ է ծագում՝ իսկ գուցե գայլերը չեն շատացել, այլ՝ շատ են թվում, որովհետեւ սովածության պատճառով մարդկանց բնակավայրեր են հաս-նում: Իսկ սոված են, որովհետեւ անտառները վերացրել ենք՝ կենսաբազմազանությամբ հանդերձ: Արդյունքում՝ ոչ թե մենք ենք գայլերի հախից գալիս, այլ գայլերը՝ մեր:

Ա.sստղինե Քարամյան
    
Բնակարան տամ՝ 90%-ով պատրաստ

Կառավարությունը երեկվա նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը թույլատրել է սեփականության իրավունքով իրեն պատ-կանող Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գտնվող բնակելի բազմաբնակարան շենքով վճարել ընկերության տեղաբաշխած՝ պետությանը պատկա-նող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց եւ նշված գույքը նվիրաբերել Մեծամորի քաղաքային համայնքին: Նվիրաբեր-ման պայմանը մեկն է. համայնքը գույքը, որպես բնակելի ֆոնդ, իր հերթին նվիրատվությամբ տրամադրի ՀԱԷԿ-ի աշխատակիցներին: Նրան-ցից 50-ը կապահովվի բնակելի տարածքով:
Մանրամասնենք որոշումը: «ՀԱԷԿ»-ին թույլատրվեց սեփականության իրավունքով իրեն պատկանող‘216.6 մլն դրամ հաշվեկշռային արժեք (2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ) ունեցող՝ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 39 հասցեում գտնվող 3623.2 քառ. մետր ընդհանուր տարածքով (որից բնակելի՝ 3572 քառ. մետր) բնակելի բազմաբնակարանային շենքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի ձեռքբերման դիմաց: Գույքը նվիրաբերելու մասով կառավարության հիմնավորումը հետեւյալն է. դա պայմանավորված է բազմաբնակարանային բնակելի շենքի հետագա քայքայում թույլ չտալու, լրացուցիչ պահպանման ծախսեր չկատարելու եւ որ կարեւորն է՝ ընկերության աշխատակիցների բնակարանային խնդրի կարգավորման անհրաժեշտությամբ:
Շենքն ունի 90% պատրաստվածության աստիճան եւ բաղկացած է երկու, երեք սենյականոց թվով 50 բնակարաններից: Շենքով կվճարվի ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի հետ գնման (ձեռքբերման) դիմաց, որի արդյունքում շենքի հաշվեկշռային արժեքի չափով կնվազի ընկերության կանոնադրական կապիտալը (բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով), իսկ շեն-քի սեփականության իրավունքը կանցնի պետությանը:
Ի դեպ, շենքի շինարարությունը սկսել է 1990թ. մարտից՝ ԽՍՀՄ էներգետիկայի եւ էլեկտրաֆիկացման նախարարության 1986թ. որոշման հիման վրա՝ ՀԱԷԿ-ի ընդլայնման ծրագրի շրջանակներում: Շենքի բնակարանները պետք է բաշխվեին ՀԽՍՀ «Բնակարանային օրենսգրքի» համա-ձայն՝ ՀԱԷԿ-ի բնակարանի կարիք ունեցող աշխատակիցներին: Շենքի կառուցման աշխատանքները դադարեցվել են 2001թ. դեկտեմբերին: Այժմ շենքի հանձնում-ընդունումից հետո 50 ընտանիք միայն մասամբ պատրաստ բնակարան կունենա: Մնում է հուսալ, որ այդ 90% պատրաստվածութ-յան ցուցանիշը սովետական չափանիշով չի լինի…

Գազդ թանկացնեմ… մեկ ամիս ուշ

«Հայռուսգազարդ» ընկերությունը գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողո-վին դեռ չի ներկայացրել: Երեկ այս մասին ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Նա նկատեց. «Պետք է վստահաբար ասել, որ ապրիլի 1-ից հետո գազի սակագնի փոփոխություն այլեւս չի կարող լինել, քանի որ հանձնաժողո-վի կանոնակարգի ու «Էներգետիկայի մասին» օրենքի համաձայն, պետք է սակագինը սահմանվի, որից հետո մեկ ամիս հետո դա ուժի մեջ մտնի»:
Ժամկետի հետ կապված գործընթացային խնդիրներ կան, եւ եթե վաղն էլ բանակցություններն ավարտվեն ու հստակեցվի սակագինը, ապա, միեւնույնն է,  ապրիլի 1-ից Հայաստանում գազի սակագնի փոփոխություն չի կարող լինել: Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ»-ի հետ բանակցութ-յունները շարունակվում են, եւ գազի սակագնի փոփոխության մասին հայտնի կլինի մինչեւ փետրվարի վերջ:
Նազարյանը շտապեց մխիթարել. «Անկախ նրանից, գազի սակագնի շուրջ բանակցություններն ինչ ելք կունենան, էլէնեգիայի սակագնի մասով պետք է վստահաբար ասեմ, որ 2011-ին սակագինը կմնա նույնը. չի բարձրանա, չի իջնի»:
Իսկ էլէներգիան չի թանկանա Երեւանի ՋԷԿ-ի շահագործման շնորհիվ:

…մետրոն՝ հիմա

Ժողովրդի «ընտրյալ» երեսփոխանները երեկ ԱԺ-ում 85 կողմ եւ 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին երեւանյան մետ-րոպոլիտենում ներդրումներ կատարելու մասին ՀՀ եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի մետրոպոլիտենի վերակառու-ցում-առաջին փուլ» ֆինանսական պայմանագիրը:
Պայմանագրով այս՝ առաջին փուլում հատկացվելու է 15 մլն եվրո վարկ:
Առաջին փուլում, ինչպես տեղեկացնում է ֆինանսների փոխնախարարը,‘կվերանորոգվեն մետրոպոլիտենի շարժակազմը, մաշված ուղեգծերը եւ էլեկտրամատակարարման բաղադրիչները, կնորացվեն պոմպակայանները՝ ջրի ներհոսքի խնդիրը մեղմելու համար:
Ի դեպ, ջրի ներհոսքը նախատեսվում է վերջնականապես լուծել ծրագրի երկրորդ փուլի ընթացքում, որը կսկսվի 2013թ.-ից:
Այս ներդրումները ենթադրում են մեկ բան. մետրոյի ուղեվարձը թանկանալու է: Ոչ ավել ոչ պակաս՝ կրկնակի կամ 100 տոկոսով:
«Այդ թանկացումն արդարացված է, քանի որ միլիոնավոր ներդրումներ են կատարվելու»,-սա ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի տեսակետն է:
Հետաքրքիր է, իսկ այդ ո՞ր թանկացումն է, որ մեր երկրում չի արդարացվում…

Անի Մարության եւ Գոհար Վանեսյան

Կայացավ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը

Գեղարքունիքի մարզում տեղի է ունեցել ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքա-յին կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:
Տեղեկատվության համաձայն, նիստում ներկայացվել եւ հավանության է արժանացել ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի լրամշակված նախագիծը: Տեղեկացվել է, որ փաստաթղթում հաշվի է առնվել ՊՈԱԿ-ի բազային եկամուտների ե իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ամբողջ ծա-վալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատամամբ: Բյուջեն եկամտային մասով կազմելու է 369,7 մլն, ծախսային մասով` 461,9 մլն դրամ: Խորհուրդը որոշել է պակասուրդի գումարը հատկացնելու առաջարկով դիմել կառավարությանը` ՊՈԱԿ-ի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Խորհուրդը քննարկել է ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 2010թ. սեպտեմբերի 1-ից հետո կնքված հողերի վարձակալության պայմանագրերը: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կնքված պայմանագրերը, եւ վերջնական որոշումը կկայացվի հաջորդ նիստում: Իսկ բնապահպանության նախարարին առաջարկվել է ներկայացնել տեղեկատվություն ՊՈԱԿ-ի 2007-2011թթ. կառավարման պլանի մասին, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի եկամուտների ավելացման նպատակով վերջինիս կողմից մատուցվող ծառայություններն ընդլայնելու վերաբերյալ առաջարկութ-յուններ տալ:
Նշենք, որ խորհուրդը որոշել է նաեւ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություն-ներ կիրականացնի եւ կներկայացնի առաջարկություններ` ազգային պարկի հողերի վարձակալության նվազագույն սակագնի վերաբերյալ:

Նարե Մշեցյան

«Լուսանցք» թիվ 5 (181), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.