Ամու՛ր պահենք մեր սահմանները, Ջավախքի խնդիրը, Իսլամական հեղափոխության տարեդարձը եւ Արցախի հարցը

Մեր սահմանները մե՛նք ամուր պահենք

ՀՀ սահմանային անվտանգության ապահովման եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարության հաստատումից հետո ստեղծվել է միջ-գերատեսչական հանձնաժողով, որը կդիտարկի ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Հանձնաժողովի 1-ին նիստում հանձնաժողովի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել էր, որ ՀՀ-ում սահմանային անվտանգության մակարդակի առավել բարձրացման, սահմանային ենթակառուցվածքների արդիականացման, պետական սահմանի համալիր կառավարման գործընթացները մեր պետության հա-մար գերակա նշանակություն ունեն: Հանձնաժողովն աշխատում է 2 հիմնական ուղղություններով՝ Ռուսաստանի հետ՝ Իրան-Թուրքիա պետական սահմանի երկայնքով սահմանային ենթակառուցվածքների եւ ուղեկալների արդիականացման եւ ԵՄ-ի հետ՝ Հարավային Կովկասում պետական սահման-ների համալիր կառավարման շրջանակում:

Մոսկվայի հետ արդեն ստորագրվել է համապատասխան արձանագրություն: Մարտին սպասվում է ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատարի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ: ԵՄ-ի հետ նախաձեռվում է աննախադեպ լայն գործընթաց, որի նպատակն է՝ արդիականացնել Վրաստանի հետ մեր պետական սահմանի բոլոր 3 անցակետերը՝ Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի, ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան սահմանային անցակետեր եւ հասնել նրան, որ մի կողմից՝ ունենանք հուսալիորեն պաշտպանված պետական սահմաններ, մյուս կողմից՝ ապահովենք մարդկանց եւ ապ-րանքների՝ հնարավորինս դյուրին տեղաշարժը: Հաստատված է հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը, որոշվել է մայիսի սկզբին ավարտել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի մշակումը եւ հունիսից մեկնարկել ենթակառուցվածքների արդիականացման գործընթացը: Ծրագրի իրականացմանը կներգրավվեն նաեւ ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի փորձագետները:

Անի Մարության

Արցախյան պատերազմում մենք հաղթեցինք… կհաղթենք նաեւ հիմա
Ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի խոսքը ջավախքահայությանը (հատվածներ)

«2011թ. հունվարի 21-ին լրացավ երկուսուկես տարին, ինչ վրացական իշխանությունները փորձեցին ուժի միջոցով լռեցնել ջավախքահա-յության պահանջատիրությունը՝ դիմելով «Միասնական Ջավախք»-ի առաջնորդներին ձերբակալելու, արտաքսելու եւ ահաբեկելու ծայրահեղ միջոցներին:
2011-ը, իր հետ նոր հույսեր բերելով, նաեւ առաջ է քաշում նոր մարտահրավերներ, որոնց դիմակայելու համար մեզանից ջանքեր, հա-մախմբվածություն եւ ուժերը կենտրոնացնելու կարողություն է պահանջվելու: Այդ մարտահրավերներից ամենեւին էլ երկյուղել կամ տագ-նապի մատնվել պետք չէ: Ճիշտ է, մեծ են տարածաշրջանը հայաթափել ցանկացող ուժերի հնարավորությունները, սակայն ջավախքահայությունն էլ այսօր մենակ չէ:
Այսօր մենք ո՛չ մեկին չենք ուզում իր տնից բռնի հանել ու բնակվել նրա տեղը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր տնե-րը ուրիշի ոտնձգություններից:
Մենք ո՛չ մեկին չենք պարտադրում մոռանալ իրենց Մայրենին ու Պատմությունը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պաշտպանում ենք մե՛ր Մայ-րենին ու Պատմությունը:
Այսօր մենք ո՛չ մեկին չենք հորդորում ուրանալ իրենց հավատքը: Ընդհակառա՛կը, մենք այսօր չենք ուզում ուրանալ մե՛ր հավատը:
Այսօր մենք ո՛չ մեկին չենք ստիպում հեռու մնալ իրենց եկեղեցիներից, դրանք թողնել ժամանակի ու բնության քմահաճությանը: Ընդհակառա՛կը, մենք այսօր պայքարում ենք, որ մեզ վերադարձնեն մեզանից խլված մեր անօտարելի իրավունքը՝ տեր կանգնել մեր պապերի ձեռքով կառուցված, մեր պապերի արյունով պաշտպանած Աստծո տաճարներին:
Այսօր մենք ո՛չ մեկին չենք պարտադրում հայերեն սովորել, ազգանունների վերջավորությունները յան դարձել: Ընդհակառա՛կը, մենք այ-սօր մե՛րն ենք պաշտպանում:
Ուրիշի ունեցածի վրա աչք չունենք, բայց մերն էլ ոչ մեկին չե՛նք տա, ինչքան էլ այդ «մեկը» մեզանից ֆիզիկապես ուժեղ ու քանակապես շատ լինի: Մենք ո՛չ մեկից վախենալու խնդիր չունենք, թող մեզանի՛ց, մեր համբերության բաժակը լցվելու՛ց վախենան:
Մենք պայքարում ենք հանուն Ջավախքի հայապահպանության, մենք Քութայիսի հայացման համար չենք պայքարում, որ մտածենք… Անհրա-ժեշտ է դիմադրություն, հակառակորդը մեր աչքերում չպիտի նկատի թուլություն կամ հոգնածության հետք իսկ: Թույլերն ու հոգնածները երկար չեն կարող դիմանալ այս արեւի տակ: Մեր դիմադրությունը, ամենքիս մեջ մեկ անտեսանելի, հոգեւոր կապը եւ այն գիտակցությունը, որ ծառայում ենք մեկ ընդհանուր, ազգային գործի, մեր կյանքի անգույն առօրյան ավելի հետաքրքիր կդարձնի…

Վրաստան, Ռուսթավի թիվ 6 խիստ ռեժիմի բանտ, 2011թ.

Իսլամական հեղափոխության  տարեդարձը Երեւանում եւ … Բաքվում

Իրանում նշվում է իսլամական հեղափոխության 33-րդ տարեդարձը: Այս առիթով, երեկ, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան պատասխանատուները ՀՀ կառա-վարության ընդունելությունների տանը կազմակերպել էին միջոցառում, որին մասնակցեցին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ ոլորտների գործիչներ, այլ երկրների դիվանագիտական բնագավառի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը հրավիրված էին նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման ներկայացուցիչներ: ՀԱՄ առաջնորդը հայ արիների եւ ազգայնականների անունից շնորհավորեց դեսպանատան աշխատակիցներին, ԻՀՀ իշխա-նություններին, ժողովրդին եւ միասնություն ու հաղթանակներ մաղթեց հայ եւ պարսիկ ազգերին, Հայաստանին եւ Իրանին:

*  *  *
Իսկ Ադրբեջանում մի խումբ ազգայնամոլներ ԻՀՀ դեսպանատան առջեւ ցույց էին կազմակերպել եւ մեղադրել իրանական իշխանություն-ներին Հայաստանի հետ համագործակցելու համար: Ադրբեջանի իշխանությունները արեւէ կերպ չեն խոչընդոտել ցուցարարներին, նույ-նիսկ այն ժամանակ, երբ նրանք այնքան էին տարվել իրենց բղավոցներով, որ Իրանին արդեն հողային պահանջներ էին ներկայացնում, ինչ-պես Հայաստանին:
Ադրբեջանական զլմ-ները նորից փորձում են Իրանում հրահրել միջէթնիկական լարվածություն: Վերջին տարիների ընթացքում այդ երկ-րի հեռուստաալիքները պարբերաբար թողարկում են հակաիրանական ուղղվածությամբ հաղորդումներ, որոնք ազդում են նաեւ բնակչության կարծիքի վրա:
Այս մասին ահազանգում է իրանական «Արաննյուզ.իռ» կայքը. «Իսլամական հեղափոխության տարեդարձի օրն ադրբեջանական «ATV» հեռուստաա-լիքը ցուցադրելու է «300 սպարտացիներ» հակաիրանական ֆիլմը: Բացի այդ, ադրբեջանական զլմ-ներն իրենց հակաիրանական հաղորդումներով նպատակ ունեն նաեւ որոշակի լարվածություն առաջացնել Իրանի հյուսիսային՝ մեծամասամբ իրանցի թյուրքախոս ազերիներով բնակեցված նահանգներում»,- նշվում է կայքի մի հոդվածում:
Իրանի «Ղաֆղազ.իռ» կայքն էլ հաղորդում է, որ Բաքվի քաղաքապետարանի կողմից արդեն սկսվել են իրանական «Սահար» հեռուստաալիքի արբան-յակային ալեհավաքների ապամոնտաժման աշխատանքները: Տեղեկատվության մեջ նշվում է, որ ապամոնտաժման աշխատանքների մասին դեռեւս պաշտո-նապես չի հայտարարվել, սակայն գործընթացը սկսվել է: Նշենք, որ իրանական այդ հեռուստաալիքը ադրբեջանական կողմում «չսիրվեց», երբ սկսեց ցուցադրել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի ցույցե-րը, եւ ադրբեջանական զլմ-ները հանդես եկան հակաիրանական բովանդակությամբ լայնածավալ հրապարակումներով:
Սա նոր բան չէ, Բաքուն եւ առհասարակ թյուրքական տարրը պարբերաբար տարածքային հարցեր է բարձրացնում Հայաստանի եւ Իրանի նկատմամբ: Մենք «Լուսանցք»-ի էջերում անդրադարձել ենք այս խնդրին եւ վստահ ենք, որ հայ-իրանական արիական դաշինքը մի օր համախմբված սրբելու է թյուրքական տարրը մեր երկու ազգերի պատմական տարածքներից:

*  *  *
Միեւնույն ժամանակ օրերս բողոքի ցույց է եղել Թավրիզում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ, ցուցարարները վանկարկել են. «Սիո-նիստ Ալիեւ», «Հեջաբի ընդդիմադիրները դատապարտված են մահվան» եւ այլն: Իրանի հյուսիսային՝ իրանցի թյուրքախոս ադրբեջանցիներով բնակեցված Թավրիզ քաղաքի բնակիչներն ասել են, որ «Ադրբեջանի ղեկավարները պետք է դատապարտվեն» սիոնիստական քաղաքականության համար… Այս մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:

*  *  *
Հակառակ այս ամենի՝ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հայտնել է, որ Հայաստանն ու Իրանն ունեն պատմական խորը հարաբերություն-ներ եւ ներկայում էլ իրականացվող տնտեսական նախագծերը եւ այլ հարաբերությունները կխորացնեն այդ կապը:  
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն էլ նշել է, որ Հայաստանն ու Իրանը քաղաքական խնդիր չունեն, եւ դա լավ նախադրյալ է երկ-կողմ հարաբերությունները տարբեր ոլորտներում զարգացնելու համար: Իրան-Հայաստան տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում ոչ մի խնդիր գոյություն չունի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցից հետո առավել են սերտացել հայ-իրանական հարաբերությունները, ինչը կխորանա ԻԻՀ նախագահ Մահ-մուդ Ահմադինեժադի՝ ՀՀ այցից հետո:

Նարե Մշեցյան

Ադրբեջանը փորձում է իր ներքին պրոպագանդան տեղափոխել արտաքին ասպարեզ

ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի վերաբացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է հակամարտության լուծումը գտնել ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այլ պարզապես փորձում է իր ներքին պրոպագանդան տեղափոխել արտաքին ասպարեզ: Այս մա-սին այսօր Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալ-բանդյանը: Ըստ նրա, Ադրբեջանը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափը տեղափոխել այլ հարթակներ, ոչ թե շա-րունակել բանակցությունները երկար տարիների ընթացքում գոյություն ունեցող ձեւաչափում: Ըստ նախարարի, Ադրբեջանը փորձում է աղմուկ բարձրացնել հակամարտության շուրջ, այլ ոչ թե զբաղվել կոնկրետ դրա լուծմամբ: Անդրադառնալով ենթահանձնաժողովի վերաբացմանը` Է.Նալբանդյանը նշեց, որ նախկինում այդ կառույցի գործունեությունը առանձնապես արդյունավետությամբ աչքի չէր ընկնում` բանակցա-յին գործընթացում առաջընթացի ապահովման տեսանկյունից:
Է. Նալբանդյանը նշեց, որ այս կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումն այն էր, ինչ արտահայտեցին խորհրդարականաններն ու արտգործնախա-րարությունը:
Նույնիսկ փորձագիտական գնահատականներ ներկայացնելիս պետք է լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքը, ասել է ԱԳ նախարարը: «Ես ծանոթ եմ Մի-ջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) վերջին զեկույցին: Հեղինակները ներկայացնում են այն որպես փորձագիտական կարծիք, սակայն փոր-ձագետները ևս կարող են տարբեր կարծիքներ ունենալ եւ միշտ չէ, որ այդ կարծիքները համապատասխանում են իրականությանը»:
Ըստ նախարարի, մինչեւ փորձագիտական կարծիք հնչեցնելը, գնահատականներ տալը, հարկավոր է այնպես անել, որ այդ կարծիքները կրակին յուղ չլցնեն: «ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբ, որը ոչ միայն ծանոթ է հակամարտության պատմությանը, այլ նաեւ բանակցային գործընթացում առկա ներկա իրավիճակին: Այսինքն` նույնիսկ փորձագիտական գնահատականներ ներկայացնելիս պետք է լսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարծիքը»,- ընդգծել է Է.Նալբանդյանը:
Հայաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարները անդրադարձան նաեւ այս տարի Ուկրաինայի Գերագույն Ռադայի ղեկավարի եւ վարչապետի` Հայաս-տան կատարելիք այցելություններին:
Էդվարդ Նալբանդյյան ու Կոնստանտին Գրիշչենկոն պայմանավորվել են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման, ապակենտրոնացված փոխգործակցության խրախուսման, հումանիտար բնագավառի փոխանակումների, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման շուրջ: Այս ենթատեքստում կարեւորվեց այս տարի Ուկրաինայում Հայաստանի մշակութային օրերի անցկացումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին: Ուկրաինայի ԱԳ նախարարի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին 2011-2012թթ. հայ-ուկրաինական համագործակցության ծրագիրը, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ Դիվա-նագիտական դպրոցի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ին կից Դիվանագիտական ակադեմիայի միջեւ համագործակցության հուշագիրը:

«Լուսանցք» թիվ 5 (181), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.