Որ լուծենք բուն հայկական խնդիրը
Արեւմտյան Հայաստանի, Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի… տերը հայն է՝ տարածքների բնիկ ազգը…
* * *
Արեւմտեան Հայաստանի կառավարութիւն
Հռչակագիր Արեւմտեան Հայաստանի հայերու Ազգային խորհուրդի
Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդը, արտայայտելով Արեւմտեան Հայաստանի հայոց կամքը ու գիտակցելով իր պատասխանատւու-թեան խիստ կարեւորութիւնը իր ժողովուրդի հանդէպ, զոր կ՛առնչուի անոնց իղձերու իրականացման եւ խեղաթիւրուած արդարութեան վերա-կանգնման գործընթացին, հանդէս կու գայ հրապարակելու հետեւեալ որոշումը՝ Յենուելով միջազգային հետեւեալ հանգամանքներու վրայ.
բ) միջազգային իրաւունքի հանրածանօթ չափանիշներուն,
գ) Արեւմտեան Հայաստանի հայերու ինքնորոշման իրաւունքի կիրառման անհրաժեշտութեան, որ պահանջուած է Ազգային Խորհուրդի կողմէ 2004թ. դեկտեմբեր 17-ին
ԿԸ ՀՌՉԱԿԷ
Աշխարհասփիւռ հայութեան լիիրաւ պետական կառոյցի մը ստեղծումը, այսինքն՝ Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութեան սկիզբը:
Սոյն կառավարութեան ձեւաւորման երաշխիքները հաստատուած են իրաւական հետեւեալ որոշումներով.
2. ՅՕԴՈՒԱԾ ԱՌԱՋԻՆ
1. 29 դեկտեմբեր 1917թ. (11 յունուար 1918թ.) Ռուսաստանի հրամանագիրը, որ կը ճանչնայ Արեւմտեան Հայաստանի անկախութիւնը.
«Ռուսիոյ Ժողովրդական պատուիրակներու Խորհուրդը լոյս կ՛ընծայէ« Թրքահայաստանի վերաբերող հրամանագիրը» 1917թ. դեկտեմբեր 31-ին (1918թ. յունուար 13) «Բրաւտայի» թիւ 227-ի մէջ:
2. 2 յունուար 1918թ. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդի դիմումը՝ ներկայացուած ֆրանսական կառավարութեան ճանչնալու Արեւմտեան Հայաստանի անկախութիւնը:
3. 10 օգոստոս 1920թ. Սեւրի դաշնագիրը եւ ԱՄՆ-ու նախագահ Ու. Ուիլսընի իրաւարար վճիռը (22 նոյեմբեր 1920թ.) եւ մինչեւ օրս վավե-րական ու իրենց իրաւաբանական ոյժը չկորսնցուցած միջազգային փաստաթուղթերու տը իւրէ (De jure) եւ տը ֆաքթօ (De facto) գոյութիւնը Արեւմտեան Հայաստանի վերաբերեալ:
Կը՛նշենք հետեւեւալ կարեւոր ամսաթիւերը. 1920թ. Սան Ռէմօյի խորհրդաժողով, 1920թ. ապրիլ 24, Սեւրի դաշնագրի ստորագրումը ա-րեւմտեան գերտէրութիւններու կողմէ, 1920թ. մայիս 11, Սեւրի դաշնագրի յանձնումը թրքական կառավարութեան, 1920թ. օգոստոս 10, Սեւ-րի դաշնագրի ստորագրումը Թուրքիոյ կողմէ: 1960թ. դեկտեմբեր 14,
4. 14 դեկտեմբեր 1960, ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողովի Որոշումը Գաղութային ժողովուրդներու եւ երկիրներու անկախութեան արտօնութեան յայտարարութեան հիմամբ:
5. Արեւմտեան Հայաստանի հայերը իբրեւ բնիկ ժողովուրդ իրենց ինքնորոշման իրաւունքի տէրն են՝ համաձայն ՄԱԿ-ի Ընդհանուր Ժողո-վի կողմէ ընդունուած Յայտարարութեան 2007թ. սեպտեմբեր 13-ին:
«Բնիկ ժողովուրդները ինքնորոշման իրաւունք ունին, որու հիման վրայ անոնք ազատօրէն կ՛որոշեն իրենց քաղաքական կարգավիճակը, եւ ա-զատօրէն կ’ապահովեն իրենց տնտեսական, ընկերային եւ մշակութային բարգաւաճումը» (Յօդ. 3):
3. ՅՕԴՈՒԱԾ ԵՐԿՐՈՐԴ
1. Արեւմտեան Հայաստանի հայոց իրաւունքներու ապահովումն ու իրականացումը կարելի է միայն Արեւմտեան Հայաստանի կառավարութեան հո-վանաւորութեամբ:
2. Ամէն աքսորուած հայու շառաւիղի իրաւունքն է վերադառնալու իր պապենական հայրենիքը ու բարգաւաճելու այդտեղ:
3. Հայ Ազգային Խորհուրդը կը հրաւիրէ արտաքին աշխարհի ուշադրութիւնը՝ մասնակցելու Արեւմտեան Հայաստանի պատմական տարածքներու ճա-նաչմանը իր նահանգներով (վիլայէթներով)՝ ներառեալ ուիլսընեան սահմանները եւ ընդունելու զայն իբրեւ անհերքելի իրողու-թիւն:
4. 1894-1923թթ. թուրքական յաջորդական իշխանութիւններու կողմէն Անատոլիայի եւ Արեւմտեան Հայսատանի մէջ գործադրած ցեղասպանու-թեան հետեւանքով ոչնչացուած եւ իւրացուած են բռնութեամբ աքսորուած հայերու գոյքերը, որոնց համար կը պահանջուի վերադարձնել Ա-րեւմտեան Հայաստանի կառավարութեանը՝ իբրեւ միակ հեղինակաւոր իշխանութիւն:
4. ՅՕԴՈՒԱԾ ԵՐՐՈՐԴ
Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեան կազմութիւնը տարագիր հայոց կարգավիճակի ծնունդն է: Ուստի, հարկ է նկատի ունենալ հետեւեալ սահմանումները.
1. Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութիւնը կը կազմուի Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդի պատգամաւորներու կողմէ:
Վտարանդի կառավարութիւնը օժտուած է նաեւ պետական իշխանութեան գերակայութեամբ եւ լիազօրութեամբ:
2. Արեւմտեան Հայաստանի հայոց անունով հանդէս գալու իրաւունքը կը պատկանի բացառապէս Արեւմտեան Հայաստանի վտարանդի կառավարութեանը:
3. Աշխարհասփիւռ հայութիւնը Արեւմտեան Հայաստանի քաղաքացիութեան իրաւունք ունի: Արեւմտեան Հայաստանի քաղաքացիները կը գտնո-ւին անոր պաշտպանութեան եւ հովանաւորութեան ներքոյ:
4. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը կ՛ապահովէ իր քաղաքացիներու ազատ եւ իրաւահաւասար զարգացումը՝ անկախ անոնց ազգային, ցեղա-յին եւ դաւանական պատկանելիութենէն:
5. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը հանրային անվտանգութեան պահպանման համար կը ստեղծէ համապատասխան մարմիններ եւ կառավարական կա-ռոյցներ:
6. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը, իբրեւ միջազգային իրաւունքի ենթակայ, անմիջական յարաբերութիւններ կը հաստատէ այլ պե-տութիւններու եւ ազգային պետական կազմաւորումներու հետ, կը մասնակցի միջազգային կազմակերպութիւններու գործունէութիւննե-րուն:
5.ՅՕԴՈՒԱԾ ՉՈՐՐՈՐԴ
1. Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհուրդը կը յանձնարարէ Արեւմտեան Հայաստանի կառավարութեան՝ միջազգային յայտարարութիւններու եւ պայմանագրերու ընդունման միջոցով հաստատել, որ.
ա) Արեւմտեան Հայաստանի հարստութիւնը՝ հողը, ընդերքը, օդային տարածութիւնը, ջրային եւ այլ բնական պաշարները, տնտեսական, մտաւոր եւ պատմամշակութային կարողութիւնները, Արեւմտեան Հայաստանի հայերու սեփականութիւնն են:
բ) Արեւմտեան Հայաստանի հարստութեան տիրապետման, օգտագործման եւ տնօրինման կարգը կ՛որոշուի Արեւմտեան Հայաստանի կառավարութեան օ-րէնքներով:
գ) Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը Թուրքիոյ Հանրապետութեան մէջ նաեւ ունի ազգային հարստութիւն, որոնց կարգին ոսկիի պա-շարներու, ալմաստի եւ արտարժոյթի հիմնադրամներու մասնաբաժնի իրաւունք:
2. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը իր տիրապետութեան տակ գտնուելիք ամբողջ տարածքին վրայ ապահովելու է խօսքի, մամուլի եւ խղճի ազատութիւն, օրէնսդրական, դատական եւ գործադիր իշխանութիւններու իրաւահաւասարութիւն, ինչպէս նաեւ՝ Արեւմտեան Հայաստանի տա-րածքի վրայ տեղակայուելիք իրաւապահ մարմիններու եւ զինեալ ոյժերու ապաքաղաքականացում:
3. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը կը հռչակէ հայերենը որպէս պետական լեզու, ընդունելով արեւմտահայերէնի եւ արեւելահայե-րէնի համազօր օգտագործումը, կառավարութեան պաշտօնական գրագրութեան լեզուն կը յայտարարէ արեւմտահայերենը: Կառավարութիւնը կը ստեղծէ կրթական, գիտական եւ մշակութային սեփական համակարգ:
4. Արեւմտեան Հայաստանի կառավարութիւնը կը սատարէ Արեւմտեան Հայաստանի եւ Թուրքիոյ մէջ կատարուած ցեղասպանութեան ճանաչման գործին՝ համաձայն Հայ Ազգային Խորհուրդի յայտարարութեան:
5. Սոյն Հռչակագիրը հիմք կը ծառայէ Ազգային Խորհուրդի համար՝ ժամանակաւորապէս նշանակելու եւ հաստատելու Արեւմտեան Հայաստանի կառա-վարութեան լիազօր ներկայացուցիչ մը միջազգային կառոյցներու մէջ՝ որոշում կայացնելու իրաւունքով:
Ուստի, կոչ կ՛ընենք ձեզ, հայե՛ր, Արեւմտեան Հայաստանի, Հայաստանի Հանրապետութեան, Արցախի, Ջաւախքի, եւ թէ՛ աշխարհով մէկ սփռուած, մասնակցիլ կառավարութեան գործունէութեանց՝ ձեր գիտելիքներով, փորձառութիւններով եւ մասնագիտութիւններով:
Արեւմտեան Հայաստանի Հայերու Ազգային Խորհուրդ, Փարիզ, Ֆրանսա, 4 փետրուար, 2011թ.
* * *
Աշխարհա-քաղաքական իրադարձությունները, կամա թե ակամա, պարտադրում են Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետություններին դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել երկրների միջեւ առկա «սահմանը»: Բայց իրականում դա հայկական «սահման» է, որը սահմանազատում է Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստանները…
Հայ-թուրքական կոչված արձանագրություններից անտրամաբանական տրամաբանությունից էլ բխեց նաեւ 2010-ի ապրիլի 22-ին Բեռն (Շվեյցա-րիա) քաղաքում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ «Ճանապարհային քարտեզ» անվանումով փաստաթղթի ստորագրու-մը:
Հիմք ընդունելով Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի (հիմնվել է 1915թ. Վանում) 1918թ. հունվարի 2-ի դիմումը Ֆրանսիա-յին՝ ճանաչելու Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) անկախությունը, ինչպես նաեւ Լենինի 1918թ. հունվարի 4-ի՝ Ֆինլանդիայի ընդհանուր անկախության, ռուսական բանակի Պարսկաստանից դուրսբերման եւ Թուրքահայաստանի (Արեւմտյան Հայաստան) ինքնորոշման իրա-վունքի եւ անկախության ճանաչման վերաբերյալ հայտարարությունը (ռուսական խորհրդային հանրապետության աշխատավորական ժողովրդի իրա-վունքների համագումար, Ժողկոմխորհի որոշում, հոդված 3, կետ 2) եւ 1918թ. հունվարի 13-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի Թուրքահա-յաստանի (Արեւմտյան Հայաստան) մասին հրապարակած դեկրետը, 2004թ. դեկտեմբերի 17-ին Շուշիում վերակազմավորված Արեւմտյան Հայաստանի Ազ-գային խորհրդը Հայաստանի ու Թուրքիայի հանրապետություններից պահանջում է ճանաչել Արեւմտյան Հայաստանի անկախությունը եւ Ա-րեւմտյան Հայաստանի հայերի ինքնորոշման իր
ավունքը, որը ժամանակին ճանաչել է Ռուսաստանը:
Տեղեկացնենք, որ 1918թ. հունվարի 13 -ին Պետրոգրադում հրապարակվել է հետեւյալ դեկրետը.
«Ռուսաստանը հռչակում է Հայաստանի ինքնավարությունը՝ Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռու-սաստանի բանվորագյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից գրավված Թուրքահայաստանի հայերի իրավունքը՝ ազատո-րեն ինքնորոշվելու, ներառյալ նույնիսկ նրանց անկախության իրավունքը: Կոմիսարների Խորհուրդն ընդունում է, որ այս իրավունքի իրականացումը հնարավոր է միայն մի շարք նախնական երաշխիքների հաստատմամբ, որոնք միանգամայն անհրաժեշտ են հայ ժողովրդի հանրաք-վեի համար: Կոմիսարների Խորհուրդը որպես մասնակի երաշխիքներ է ճանաչում հետեւյալ պայմանները.
Հոդված Ա. Թուրքահայաստանից ռուսական զորքերի դուրսբերում եւ անհապաղ հայ ազգային միլիցիայի բանակի ստեղծում՝ Թուրքահայաստա-նի բնակիչների անձնական եւ նյութական անվտանգությունն ապահովելու նպատակով:
Հոդված Բ. Հայ փախստականների, ինչպես նաեւ տարբեր երկրներում սփռված հայ գաղթականների՝ անխոչընդոտ վերադարձը Թուրքահայաստան:
Հոդված Գ. Պատերազմի ժամանակ թուրքական
իշխանությունների կողմից Թուրքիայի ներսում բռնի կերպով աքսորած հայերի՝ անխոչընդոտ վերադարձը Թուրքահայաստան: Կոմիսար-ների Խորհուրդը կպնդի այս պայմանը թուրք պատվիրակների հետ բանակցությունների ընթացքում:
Հոդված Դ. Թուրքահայաստանում Ժամանակավոր կառավարության կազմավորում՝ հայ ժողովրդի պատգամավորների խորհրդի ձեւով. պատգամավորները կընտրվեն ժողովրդավարության սկզբունքով:
Ստեփան Շահումյանը, նշանակվելով Կովկասի գործերով ժամանակավոր արտակարգ կոմիսար, ամենայն օժանդակություն կցուցաբերի Թուրքահայաստանի հայ բնակիչներին՝ Բ եւ Գ հոդվածների իրականացման համար, ինչպես նաեւ ձեւավորելու համար Խառը հանձնաժողով՝ ռուսական զորքերի դուրսբերման օրը եւ միջոցները որոշելու նպատակով՝ համաձայն հոդված Ա-ի:
Թուրքահայաստանի աշխարհագրական սահմանները կորոշվեն հայ ժողովրդի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ներկայացուցիչների կող-մից՝ հարեւան վիճելի շրջանների մահմեդական եւ այլ բնակիչների եւ կոմիսար Շահումյանի հետ»:
Այսպիսով, դեկրետի դրույթները ու պաշտոնական հռչակագիրը իրականացնելու նպատակով՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը կոչ է ա-նում Արեւմտյան Հայաստանի հայերին (Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդներին, որոնք բնակվում են տարբեր երկրնե-րում եւ Արեւմտյան Հայաստանի տարածքում) դիմել Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ՝ ստանալու Արեւմտյան Հայաստանի քաղաքա-ցիություն: Խորհուրդը ներկայացուցչություն ունի Ֆրանսիայում եւ Երեւանում:
Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 3-րդ Վեհաժողովը տեղի է ունեցել նոյեմբերի 27-28-ին Ֆրանսիայի Մարսել քաղա-քում: Վերջերս էլ տեղի ունեցան Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի՝ տեղական ներկայացուցիչների ընտրություններ:
Նշվում է, որ այսօր Հայաստան աշխարհի շուրջ ձեւավորված ոչ նպաստավոր միջազգային կարծիքը ստեղծվել է՝ մի կողմից աշխարհասփյուռ հայության ոչ նպատակասլաց աշխատանքի, մյուս կողմից՝ միջազգային կառույցների մերժողական, ինչպես նաեւ, պարտադրված սպասողական եւ ոչ հայանպաստ գործողությունների արդյունքում: Հայ ժողովրդի իրավունքները բաժանված են 6 մասի՝ Հայաստանի Հանրապետություն, Ար-ցախի Հանրապետություն, Ջավախք, Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան եւ Սփյուռք…
Իսկ հայ ազգի հավաքական իրավունքի պաշտպանությունը ամրագրված է բոլորին հայտնի Վուդրո Վիլսոնի իրավարար որոշման մեջ, ինչպեսեւ ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների իրավունքների պահպանության բանաձեւ»-ում:
Արցախի պատերազմը փոքր-ինչ հետ մղեց Արեւմտյան Հայաստանի հիմնահարցը եւ դա հնարավորություն չտվեց առ այսօր միջազգային ասպա-րեզում ներկայանալ որպես Արեւմտյան Հայաստանի տարածքի բնիկ եւ տեր: Հայաստանի Հանրապետության գոյությամբ նույնպես փորձ է ար-վում դուրս մղել Արեւմտյան Հայաստանի (նաեւ Ջավախքի ու Նախիջեւանի) խնդիրը:
Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի 3-րդ Վեհաժողովում նույնիսկ նշվեց, որ «Համաշխարհային հայկական կոնգրես», «Հա-մաշխարհային Հայկական խորհուրդ» եւ այլ անունների տակ դեռեւս որեւէ լուրջ քայլ չի արվել հայոց հողահավաքի ուղղությամբ… Շատ կարեւոր է գիտակցել, որ որեւէ գաղութ երբե՛ք չի կարող հայրենիք դառնալ, իսկ անգործունյա եւ ամպագոռգոռ անուն-գործողություննե-րով հայությանը պարզապես կարող են շեղել բուն հայկական խնդիրներից, որոնցից ամենակարեւորը Արեւմտյան Հայաստանի խնդիրն է:
ՄԱԿ-ի «Բնիկ ժողովուրդների» բանաձեւը մեզ հնարավորություն է տալիս նորովի ու մեզ համար շահեկան տեսանկյունից ներկայացնել Ա-րեւմտյան Հայաստանի պատմական ժառանգութ
յունը եւ՛ մեզ կամեցողներին եւ՛ ընդդիմացողներին:
Այսօր նույնիսկ մեր շատ հրապարակված նյութերում հիմնականում շրջանցվում է Արեւմտյան Հայաստան անունը: Գիտական, հասարակական ու քաղաքական ոլորտներում շրջանառության մեջ են դրվել որոշ տերմիններ, որոնք առնչություն ունեն հենց Արեւմտյան Հայաստանի հետ, օրինակ՝ «Անատոլիա» եւ «Քուրդիստան» տերմինները, սրանք կիրառվում են մեր տարածքների մասով, իսկ Արեւմտյան Հայաստան կարծես գո-յություն չունի… Եվ ամենավատն այն է, որ այսպես անում են եւ օտարները եւ… բազմաթիվ հայեր…
Մենք կյանքի բոլոր ոլորտներում պետք է շրջանառենք Արեւմտյան Հայաստան անունը եւ համաշխարհային հանրությանը աստիճանաբար հա-մոզենք, որ սա է իրական տերմինը, որը նաեւ պատմական ու բնական է… «Քուրդիստան» տերմինի գոյությունն, օրինակ, փորձ է արվում հիմ-նավորել քուրդ ժողովրդի գոյությամբ, իսկ «Անադոլի-Անատոլիա» տերմինը՝ հունական աղբյուրներին հղում անելով… Իսկ Հայերի գո-յությունը հիմնավորված չէ՞… Հայկական աղբյուրներ չկա՞ն…
Արեւմտյան Հայաստանի, Արցախի, Նախիջեւանի, Ջավախքի… տերը հայն է՝ տարածքների բնիկ ազգը…
Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը նոր հայտարարությամբ հանդես եկավ փետրվարի 4-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարի-զից: Այդ մասին հայտնել է Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի լրատվական ծառայությունը: Օրերս տեղի է ունեցել Ա-րեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի իրավաբանական հանձնաժողովի 7-րդ նիստը, որն ամփոփել է նախորդ 6 նիստերի արդյունք-ները եւ Ազգային Խորհրդի վավերացմանը ներկայացրել պաշտոնական հայտարարության տեքստը (սույն հոդվածում այն ներկայացվել է ամբող-ջությամբ):
Արեւմտյան Հայաստանի ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որով հայտնում է Արեւմտյան Հայաստանի՝ տարագրության մեջ կառավա-րության ձեւավորման մեկնարկի մասին:
«Մենք դիմում ենք Ձեզ, Արեւմտյան Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի ու ամբողջ աշխարհում ապրող հայեր, մասնակցեք մեր կառավարության գործունեությանը, օգնելով մեզ ձեր գիտելիքներով, փորձով ու մասնագիտական ունակություններով»,- ասված է հռչակագրի վերջում:
Հետաքրքիր է, որ մեկ այլ նախաձեռնություն է հանդես բերվել. որ Հայաստանն ու Սփյուռքը ստեղծեն երկպալատ խորհրդարան: ՀՀ խորհրդա-րանը երկպալատ դարձնելու գաղափարը ոգեւորիչ է, քանզի ՀՀ-ն միայն հայաստանցի հայի հայրենիքը չէ, այլ ամբողջ հայության հայ-րենիքն է (ՀՀ-ն այս պահին պետք է դիտարկել Հայաստան աշխարհ): Եվ երկպալատ խորհրդարանը պետք է լինի Սփյուռքում առկա հարցերը ՀՀ բե-րող, Հայաստան-Սփյուռք կապերն ավելի ամրապնդող մարմին:
Սփյուռքում օրեցօր հայությունը ձուլվում է, իսկ մեզ պետք է առավել կազմակերպված գործել, որ զորանանք ու մեր խնդիրները համա-կարգված լուծենք:
Արամ Ավետյան
Հայոց Հայրենիքը մեր Արարչական երկիրն է
Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) ողջունում են Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգա-յին Խորհրդի վերաստեղծումը, Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ձեւավորումը, ինչպես նաեւ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարի-զից՝ Արեւմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի օրերս արված հայտարարությունը:
Հայ արիականներն ու հայ ազգայնականներն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնում՝ սատարելու եւ մասնակցելու Ա-րեւմտյան Հայաստանի, Նախիջեւանի, Ջավախքի եւ այլ հայկական բնիկ տարածքների վերատիրման գործին, ինչպես դա կատարվեց Արցախի վերատիրման դեպքում:
Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են նաեւ Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք միասնական երկպալատ խորհրդարանի ձեւավորման գաղափարը, եւ հույս հայտնում, որ շուտով, ինչպես ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը, եւ՛ Արեւմտյան Հա-յաստանի Հայերի Ազգային Խորհուրդը եւ՛ սփյուռքյան տարբեր կառույցներ կճանաչեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը, որն էլ առաջին քայլը կլինի Հայոց Հայրենիքի վերատիրման ու վերամիավորման ճանապարհին:
Փա՜ռք մեր Ազգին եւ Հայ Աստվածները մեզ պահապան:
ՀԱՄ Գերագույն Խորհուրդ եւ ՀԱՀ Խորհուրդ
08.02.2011թ.
«Լուսանցք» թիվ 5 (181), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



