Վերջին նիստում ՀԱՄ Գերագույն Խորհուրդը եւ Հոգեւոր Հանձնախումբը հայտարարեցին հեթանոս-արիադավան համայնքների ստեղծման մասին:
Երեւանի հեթանոս-արիադավան համայնքի պատասխանատուներն են Արամ Դավթյանը, Վրեժ Մեսրոպյանն ու Արտակ Մեխակյանը (նրանց կաջակցեն քուրմ Մանուկն (Սերգեյ Մանուկյան) ու քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը):
Մարզերում հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուներն են՝ Կոտայքի մարզ՝ Անդրանիկ Աթոյան, Շահեն Ծատուրյան եւ Վլադիմիր Խա-չատրյան, Արարատի մարզ՝ Հայրապետ Վարդանյան եւ Նվեր Առաքելյան, Գեղարքունիքի մարզ՝ Վարուժան Սեդրակյան եւ Լեւոն Նազարյան, Շիրակի մարզ՝ Վահագն Մանասյան եւ Լեռնիկ Դանիելյան, Լոռու մարզ՝ Արամայիս Ոսկանյան եւ Գեղամ Սիմոնյան, Տավուշի մարզ՝ Մհեր Ասատրյան եւ Արգամ Նավասարդյան, Սյունիքի մարզ՝ Դավիթ Լեւոնյան եւ Ժիրայր Թեւանյան, Վայոց Ձորի մարզ՝ Արիս Բաղրամյան եւ Ջիվան Մանգասարյան, Արագածոտնի մարզ՝ Մերուժան Գասպարյան եւ Բաբկեն Կարապետյան եւ Արմավիրի մարզ՝ Իշխան Ենոքյան եւ Գնել Իսպիրյան:
Արցախի հեթանոս-արիադավան համայնքի պատասխանատուն է Արմեն Պետրոսյանը, իսկ Ջավախքում՝ Կարապետ Արիստակեսյանը:
Սփյուռքի հեթանոս-արիադավան համայնքների պատասխանատուները դեռ ընտրվում են:
Հայոց Հավատի եւ համայնքների վերահաստատման նախաձեռնություններից բացի, կրկին քննարկվել են Համաարիական համագործակցության խնդիրներ՝ Իրանի, Ռուսաստանի (ալան-օսերի եւ առհասարակ սլավոնական ուղղության՝ ռուսական, ուկրաինական, բելոռուսական, սերբական, չե-խական, բուլղարական եւ այլն), Հնդկաստանի, Տաջիկստանի եւ Հունաստանի արիների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաեւ արա-բական որոշ երկրներում բնակվող (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Թունիս, Լիբիա եւ այլն), նաեւ ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների արի-ների հետ հարաբերությունների ամրապնդմանն առնչվող հարցեր:
Սա կդյուրացնի նաեւ Երեւանում Համաարիական Համաժողով անցկացնելու հարցը:
Փա՜ռք Հայ Աստվածներին եւ Հայությանը:
Սեփ. լրատվություն
* * *
Հայոց Տրնդեզ – Տիեզերքի Արարչին ընդառաջ
Փետրվարի 13-ին հինավուրց Մեծամորի տարածքում կկայանա Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն:
Հայ արի քրմի թեկնածուները կվառեն ծիսական կրակը՝ Արեգակի խորհրդանիշը երկրում, եւ կկատարեն հայարիական-հեթանոսական ծիսակարգ՝ ուղղված Տիեզերքի Արարչին՝ Ամենայն Ստեղծիին:
Հայ ազգայնականները կփառաբանեն Տիեզերքի իրական Տիրոջը՝ Արարչին՝ Տիեզերքն Արարողին, նաեւ՝ Հայ Աստվածներին ու Հայոց փառահեղ նախնյաց:
Կլինի նաեւ տոնական միջոցառում եւ հայկական ուտեստների համտեսում:
Հայ ազգայնականների համախմբում (ՀԱՀ)
Նախնյաց ոգիները զորավիգ
Ո՜վ, Արորդի՛, քո Հավատքը նաեւ պաշտամունք է սուրբ Նախնիների: Միայն նախնիներիդ զգալով է, որ դու կապրես աստվածահաճո կյանքով: Դա է կամ-քը Հայր Արայի:
Դեպի հավերժություն են ձգվում քո նախնիք՝ մինչեւ Արարիչ: Եվ հավերժության մեջ են արարել նրանք քեզ: Ուրեմն դու էլ հավերժից ես գալիս, եւ քո մեջ հավերժող հուրը կա:
Քո բոլոր նախնիք ոգեղինացած շրջապատում են քեզ – նրանք քեզ հետ են, քո շուրջն են. նրանք տեսնում են քեզ, նրանք լսում են քեզ, նրանք զգում են քեզ:
Քո նախնյաց ոգիները Մայր Հողից դուրս չեն՝ նրանք հենց Մայր Հողի վրա են, եւ հենց այդ Հողի վրա միայն դու կարող ես զգալ նրանց, հարաբերվել նրանց հետ: Քո նախնյաց ոգիները զորավիգ են քեզ ամեն պահ եւ ամենուր… Քո նախնիք քո անցյալն են. հենց նրանք էլ քո ապագան են…
Հատված «Ուխտագիրք Արորդյաց»-ից
«Լուսանցք» թիվ 5 (181), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



