Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
Ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր

Լոլիկով ապուր

Բաղադրությունը
Լոլիկ – 1 կգ
կաթ – 300 գ
ջուր – 300 գ


հորթի արգանակ (կիսապատրաստուկ) – 2 հատ
սոխ – 150 գ
ձիթայուղ – 50 գ
ալյուր – 1 թեյի գդալ
սեւ պղպեղ
աղ

Պատրաստման եղանակը
Լոլիկը կեղեւահանել, խառնիչով հարել: Ավելացնել ջուրը, կաթը, հորթի արգանակը: Դնել մարմանդ կրակին: Առանձին ամանում պատրաստել սոխա-ռած՝ ձիթայուղով: Հենց կարմրի, ավելացնել ալյուրը, սեւ պղպեղը: Հետո այս սոխառածը լցնել եռացող ապուրին: Մատուցելուց առաջ ձեւա-վորել կաթնասերով:
Հետաքրքիր օր Ձեզ ու բարի վայելում:
Հ. Գ. – Ի դեպ, «Արվասար» ռեստորանը փետրվարի 13-ին՝ հեթանոսական Տրնդեզի օրը, մասնակցում էր «Հայ խոհարարական ավանդույթների պահպան-ման եւ զարգացման» հ/կ-ի կազմակերպած՝ Տրնդեզի ծիսական ուտեստների համտեսում-միջոցառմանը («Արվասար»-ի տնօրեն Ռուզաննա Նահապետյանը այս կազմակերպության փոխնախագահն է)՝ գաթայով, հալվայով, աղանձով, հայկական հազարաբույր ու զարմանազան անուշեղեններով: Համտես անող-ներին առանձին-առանձին Ռ. Նահապետյանը բացատրում էր, թե որ ուտեստն ինչպես է պատրաստվել, ինչ խորհուրդ ունի եւ, ինչու ոչ, ինչպես պետք է այն համտեսել: Չմոռանանք, խոհանոցը շատ բան է ասում տվյալ ազգի, նրա կենցաղի, պատմության ընթացքում զարգացումների, փոփո-խությունների մասին: Այս տեսակետից շատ է կարեւորվում խոհարարական ավանդույթների պահպանումը՝ որպես խոսուն փաստ, դարերի վկայագիր:

* * *

Շաբաթվա մարզական կյանքից –

Կարոն հաղթեց…
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի շրջանակներում Գերմանիայում կայացած մենամարտում հայ մարզիկ Կարո Մուրատը 10 ռաունդից բաղկացած մարտ անցկացրեց Քրիստիան Կրուսի հետ: Մրցավարների միաձայն որոշմամբ հաղթող ճանաչվեց Կարո Մուրատը:

…Արթուրն էլ հաղթեց
Հայազգի բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը նախորդ տարի բրիտանացի Կառլ Ֆրոչից պարտություն կրելուց հետո ա-ռաջին անգամ ռինգ դուրս եկավ եւ հաղթանակ տոնեց: Գերմանիայում Արթուրը տեխնիկական նոկաուտով հաղթեց խորվաթ Ստեպան Բոժիչին: Վերջինս երկրորդ ռաունդում ձեռքի վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել մենամարտը:
Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, ամերիկացի Անդրե Ուորդը: Այդ մրցամարտը տեղի կուենա Super Six մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակներում:

Մեր բռցքամարտիկները նախապատրաստվում են
Հայաստանի 7 բռնցքամարտիկներ կմասնակցեն բուլղարական Պազարջիկ քաղաքում անցկացվող «Ստրաջայի գավաթ» անվանումը կրող միջազգային 62-րդ մրցաշարին: ՀՀ-ն այդ մրցումներում կներկայացնեն Հովհաննես Դանիելյանը (49 կգ քաշային կարգ), Կարեն Այլազյանը, Նարեկ Աբգարյանը (երկուսն էլ 52 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (64 կգ), Սամվել Մաթեւոսյանը (69 կգ), Արթուր Խաչատրյանը (75 կգ):
Մրցաշարին կմասնակցեն 22 երկրների 150 ներկայացուցիչներ, այդ թվում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները: Մեր հավաքականի մյուս թեկնածուները ներկայումս պատրաստվում են Չեխիայում կայանալիք միջազգային մրցաշարին, որը կմեկնարկի մարտի 21-ին:

* * *
Բռնցքամարտի Ռուսաստանի հավաքականի անդամ Դավիթ Հայրապետյանը հաղթող ճանաչվեց Հունգարիայում կայացած միջազգային մրցաշարում: Հա-յազգի մարզիկը 49 կգ քաշայինների եզրափակիչ մարտում 7:1 հաշվով հաղթեց հունգարացի Իշտվան Բոշկային եւ տիրեց գլխավոր մրցանակին: 52 կգ քաշային կարգում 1-ին տեղը գրավեց նրա թիմակից, ազգությամբ եզդի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը:

Ոսկե մեդալ Ստամբուլից
Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամ Մուսա Մուրթազալիեւը գերազանց հանդես եկավ Ստամբուլում մեկնարկած միջազգային մրցաշա-րում եւ նվաճեց ոսկե մեդալ: 75 կգ քաշայինների մրցումներում ազգությամբ դաղստանցի ըմբիշը հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց իր արդեն նախկին համերկրացի Ռուսլան Վալիեւի հետ: 55 կգ քաշային կարգային Միհրան Ջա-բուրյանը նույնպես հաջող սկսեց ելույթները եւ հաղթելով մրցակիցներին, հասավ կիսաեզրափակիչ, որտեղ զիջեց մրցումների ապագա հաղթող, Վրաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Խինչեգաշվիլուն, եւ արժանացավ բրոնզե մեդալի: 120 կգ քաշային կարգում Ռուսլան Բասիեւը նվաճեց արծաթե մեդալ` եզրափակիչում զիջելով թուրք ըմբիշ Ֆաթիհ Չարիչօղլուն: Մեր մյուս 7 մասնակիցները ժամանակից շուտ դուրս մնացին պայքարից

Արծաթ եւ բրոնզ
Բուդապեշտում ավարտվեց ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությունը: 51 երկրների թվում էին Հայաստանի 5 ձյուդոյիստներ:
60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը հաղթահարելով նախնական փուլի իր բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը չափեց ձյուդոյի հայրենիքի ներկայացուցիչ, ճապոնացի Հիրոֆումի Յամամոտոյի հետ, պարտություն կրեց եւ բավարարվեց արծաթե մեդալով: 66 կգ ձյուդոյիստների մրցաշարում Արմեն Նազարյանը հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն այդ փուլում պարտվեց ճապոնացի Յունպեյ Մո-րիշիտային: 3-րդ տեղի համար մարտում հրազդանցի մարզիկը հաղթեց հունգարացի Ժոլտ Գորյանաչին եւ բրոնզե մեդալ նվաճեց: Մեր մյուս մարզիկները չկարողացան մեդալներ նվաճել:

Փայլուն ելույթներ
Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնում Հովիկ Հայրապետյանը լրացրեց գրոսմայստերի, Հովհաննես Գաբուզյանը եւ Վահե Բաղդասարյանը` միջազգային վարպետի նորմաներ:
«A» խուբի մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 5,5, Սերգեյ Մովսիսյանը` 5, Ավետիք Գրիգորյանը` 4,5, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը` 3,5 միավոր:
6,5-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանեցին գրոսմայստերներ Լե Քան Լիմը (Վիետնամ), Նիկիտա Վիտյուգովը եւ Եվգենի Թոմաշեւսկին (Ռու-սաստան): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը նվաճեց Լե Քան Լիմը:
«B» մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Դարվին Լայլոյի (Ֆիլիպիններ) ու Նիկոլայ Կաբանովի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով մեր շախմատիստը նվաճեց 1-ին մրցանակը: Հաղթողից կես քայլով հետ մնաց ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը: ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Հայրապետյանը վաստակեց 6, Հովհաննես Գաբուզյա-նը, գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը եւ Դավիթ Գ. Պետրոսյանը` 5,5-ական միավոր:
«C» մրցաշարում: 1-ին մրցանալը նվաճեց Դավիթ Շահինյանը՝ 9 հնարավորից վաստակելով 8 միավոր: Տիգրան Սիմոնյանը կես միավորով հետ մնաց հաղթողից եւ գրավեց 2-րդ տեղը: Էդուարդ Բարսամյանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը (7 միավոր), Արթուր Ղարագյոզյանը` 4-րդ (6,5 միա-վոր):

Էլինա Դանիելյանը առաջին տասնյակում
Իտալական Բոլոնիա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 9 հնարավորից վաստակելով 6 միավոր եւ զբաղեցրեց 9-րդ տեղը: Նա լավագույն արդյունքը ցույց տվեց կանանց հաշվարկում:
1-ին տեղը 7 միավորով զբաղեցրեց ռուսաստանցի գրոսմայստեր Ալեքսեյ Դրեեւը, որը նմանատիպ արդյունք ունեցող լյուքսեմբուրգցի Դավիդ Ալբերտոյից եւ ֆիլիպինցի Ռոլանդ Սալվադորից առաջ անցավ անհատական ցուցանիշներով:
Մեր մյուս մասնակից, գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը վաստակելով 5,5 միավոր, մրցաշարն ավարտեց 29-րդ հորիզոնականում:

* * *
Փետրվարի 22-ից մինչեւ մարտի 5-ը Դոհայում (Քաթար) տեղի կունենա ՖԻԴԵ-ի կանանց գրան-պրիի վերջին` 6-րդ փուլը: Մրցաշարին կմասնակ-ցեն 12 շախմատիստուհիներ, այդ թվում մեր 2 առաջատար գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը (2454 գործակից) եւ Լիլիթ Մկրտչյանը (2475): Նրանց մրցակիցները կլինեն Հումպի Կոներուն (Հնդկաստան, 2607), Նանա Ձագնիձեն (Վրաստան, 2550), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղա-րիա, 2546), Պիա Կրամլինգը (Շվեդիա, 2516), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան, 2505), Մարի Սեբագը (Հունգարիա, 2489), Սյու Յուհուան (Չի-նաստան, 2484), Շեն Յանը (Չինաստան, 2443), Բաթյույագ Մունգուլթունը (Մոնղոլիա, 2410) եւ Մարթա Ֆիերոն (Էկվադոր):
Հարկ է նշել, որ գրան-պրիի հաղթողն արդեն հայտնի է: Դա աշխարհի չեմպիոնուհի, չինուհի Հու Իֆանն է, որը վաստակած միավորներով ան-հասանելի է երկրորդ տեղում գտնվող Նանի Ձագնիձեի համար: Վերջինս Հումպի Կոներուի հետ կպայքարի 2-րդ տեղի համար, որը իրավունք է տալիս մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին:
* * *
Իրանի Ռուշտ քաղաքում մեկնարկել է «Խազարի գավաթ» անվանումը կրող շախմատի թվով 9-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հա-յաստանի 4 շախմատիստներ` գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Արթուր Չիբուխչյանը, Գեւորգ Հարությունյանը եւ միջազգային վար-պետ Արման Հայրապետյանը: Նրանք հանդես կգան ուժեղագույնների մրցաշարում, որը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 11 փուլով:

Օլիմպիական փառատոնում
Չեխիայի Լիբերեց քաղաքում մեկնարկած Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնին մասնակցեցին Հայաստանի 10 պատվիրակներ: Գեղասա-հորդ Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրի մրցումներում 18 մարզիկների մեջ գրավել է 5-րդ տեղը: Վատ տպավորություն չի թողել նաեւ Մար-թա Գրիգորյանը, որը նույն ծրագրում 30 գեղասահորդուհիների մեջ 16-րդն էր: Լեռնադահուկորդների հսկա ոլորավայրէջք մրցաձեւում Ե-վա Պապոյանը 95 մասնակիցների մեջ ցույց է տվել 74-րդ արդյունքը: Դահուկավազքի 10 կմ մրցատարածությունում Թադեւոս Պողոսյանը 82 մարզիկների մեջ 49-րդն էր, իսկ Հրաչիկ Սահակյանը` 80-րդը: Նույն մրցաձեւի 7,5 կմ տարածությունում, 74 աղջիկների մրցավեճում Կատ-յա Գալստյանը վերջնագիծը հատել է 69-րդը, իսկ Լիլիթ Տոնոյանը` 73-րդը: Մեր մարզիկները մասնակցել են նաեւ բիաթլոնի մրցաշարին, դա-հուկորդների արագավազքին եւ լեռնադահուկորդների հսկա ոլորավայրէջքի մրցումներին:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 6 (182), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.