Իսկ սպասարկումն ամենեւին էլ սուպեր չէ
Իտալացի սեզոնային իմ ծանոթը, որ գյուղական տուրիզմի մեծ սիրահար է (ամեն ամառ ես նրան ուղեկցում եմ Հայաստանի տարբեր գյու-ղեր), ասում է, որ հայ ձեռներեցները հնարամիտ են. «Այսքան սուպերմարկետներ ունենալ մի երկրում, որը 21-րդ դարում էլ շրջափակ-ման մեջ է ու դեպի ծով ելք չունի, զարմանքի արժանի է»: Նրա զարմանքը հասկանալի է. բարդ է տարատեսակ ապրանքներ ներկրել ու ապահովել սուպերմարկետի բազմատեսականիությունը փակ երկրին «վայել» տրանսպորտային ծախսերի պարագայում, որովհետեւ այդ բազմատեսականին դեռ սպառել է պետք: Փաստ է, իրացվում է, ու փաստ է նաեւ այն, որ կան էժան ապրանքներ էլ (համեմատաբար): Խոսքն, իհարկե, սպառողական զամբյու-ղի մասին չէ:
1. Յուրաքանչյուր երկրում ապրանքի գնապիտակը նախ գրված է տվյալ երկրի պետական լեզվով, հետո նոր միայն մեկ կամ մի քանի լեզուներով, ո-րոնք հարմար է գտել սուպերմարկետի տերը՝ պայմանավորված նաեւ այդ երկիր զբոսաշրջիկների որոշակի խմբերի այցերի հաճախականութ-յամբ: Մեր սուպերմարկետներում պետական լեզուն ռուսերենն է: Որոշներում սկսել են գնապիտակները հայերեն գրել, բայց դա ոչ թե հա-յերեն է, այլ հայատառ՝ երբեմն սխալներով, երբեմն էլ պարզապես տառադարձություն է: Ասենք՝ գրում են՝ «Ֆրիկո» մազդամեր: «Ֆրիկո»-ն տվյալ ապրանքի անունն է, որ գնանշման մեջ հայերեն տառադարձվել է, բայց հասկանալու համար թե ինչ է մազդամերը, ապրանքը շուռ ու մուռ պետք է տաս: Իսկ իրապես սուպերմարկետում կգրվեր «Ֆրիկո» պանիր, արտադրությունը՝ Ա երկրի, բնական կամ արհեստական սնունդ Բ տոկոսով, պիտանի է մինչեւ Գ ժամկետը, էլի ինչ-որ մի քանի անհրաժեշտ տվյալներ սննդի համար ու նոր միայն գինը:
2. Մեր սուպերմարկետներում հայտարարում են ակցիա՝ գինու մեծ 6 հատ բաժակն արժե ընդամենը 1800 դրամ: Մտածում ես՝ ինչ-կա որ, երեւի խմբաքանակն է մեծ եղել, գուցե շատ բարձրորակ չէ, բայց ամենօրյա օգտագործման համար թանկն էլ պետք չէ: Գնում ես սուպերմարկետ, տեսնում ես՝ գինը ոչ թե 1800, այլ 5800 դրամ է: Ցույց ես տալիս թերթիկը, ասում են՝ կներեք, տպագրական սխալ է…
3. Հիմնականում թանկ կոնֆետները, ընկույզը, վերջերս էլ՝ նաեւ շաքարավազը սպառողին պարտադրում են իրենց ուզած քաշով: Այս ամենը նա-խօրոք լցրել են տոպրակները, կշռել, գնապիտակը կպցրել: Եվ աղցան պատրաստելու համար սպառողը չի կարող, ասենք, գնել 50, այլ ոչ թե 350 գրամ ընկույզ: Շաքարավազն էլ այնպես են արել, որ 1կգ-ից պակաս չգնես, մինչդեռ հնարավոր է սպառողին հենց 150 գրամ է անհրաժեշտ: Եվ ե-թե հաճախորդը նյարդերից դիմացկուն է լինում ու պահանջում իր նախընտրած ապրանքը իրեն տալ իր ուզած քաշով, վաճառողի կողմից սովե-տական «մուննաթի» է արժանանում: Մի առիթով ասել եմ. անկախ այն բանից, թե ինչ եմ գնում, հենց վաճառողը «մուննաթ» է գալիս, գիտեմ հիմա «գարդոնե թղթի» մեջ երշիկ է փաթաթելու ու երեսիս է շպրտելու՝ ինչպես «բարի հին ժամանակներում»…
4. Մի անգամ սուպերմարկետներից մեկում տարեց մի կնոջ անզգույշ հպումից 6 հատանոց մեկ տուփ ձու ընկավ եւ կոտրվեց: Կինը ներողութ-յուն խնդրեց ու նկատեց, թե տուփերը լավ չեն շարված միմյանց վրա, ու կարող են էլի ընկնել ու կոտրվել: Կնոջ ոչ ներողությունն ընդուն-վեց, ոչ էլ դիտողությունը ու նրանից գանձվեց կոտրված ձվերի արժեքը: Եվրոպական սուպերմարկետներում ոչ միայն գումարը չէին գանձի, այլեւ իրենք ներողություն կխնդրեին, որ տուփերը սխալ շարելու հետեւանքով կնոջը ակամա նեղություն են պատճառել: Եվրոպայում ե-ղածները կհաստատեն իմ խոսքերը:
5. Հատկապես այս տարի, երբ մեր երկրում միրգն ու բանջարեղենը այնքան թանկ էին, որ մեզանից շատերը համտեսել անգամ չկարողացան, սու-պերմարկետները գնային հետաքրքիր քաղաքականություն սկսեցին վարել: Ընդհանրապես որեւէ տարածքում սուպերմարկետի ստեղծումը ենթադ-րում է, որ այդ սուպերմարկետը, շուկայի «օրենքով» տառացիորեն խժռում է տարածքի մանր խանութները, կրպակները, գյուղատնտեսական մթեր-քի ապրանքով զբաղվող բացօթյա վաճառքի տեղերը: Ու իբրեւ այդ տարածքի բնակիչների համար «փոխհատուցում»՝ միշտ էժան է վաճառում հատկա-պես առաջին անհրաժեշտության ապրանքները: Ասենք, եթե սուպերմարկետից դուրս նշածս խանութներում, կրպակներում կամ բացօթյա վաճառքի կետերում կարտոֆիլն արժե 200-250 դրամ, սուպերմարկետը կարտոֆիլը պետք է վաճառի 180-230 դրամով: Թեկուզ 20 դրամով էժան, բայց՝ էժան: Սա էլ շուկայի չգրված օրենքներից է: Բայց մեզ մոտ այդպես չէ: Եթե տարածքում խանութ ու կրպակ այլեւս չկա, կարիք չկա էլ կարտոֆիլն էժան վաճառել. լավ-վատ, թաց-չոր, որդնած-առողջ խառնում են իրար, լցնում-սարքում 3 կգ-անոց պայուսակ, ուզում ես գնիր, ուզում ես՝ ոչ: Համ գինն են պարտադրում, համ՝ որակն ու քաշը: Մինչդեռ սուպերմարկետը պարտավոր է նախ տեսակավորել ապրանքը՝ ըստ որակական հատկանիշների ու քաշն էլ թողնել ըստ հաճախորդի հայեցողության: Իսկ մերոնք անորակ կարտոֆիլն էլ լավի գնին խառնած վաճառում են: Ավանի սուպերմար-կետներից մեկում իմ հարցին, թե ինչու են կարտոֆիլը 280 դրամով վաճառում, ասացին, թե մեքենան բերել, իրենց մոտ 200-ով է թափել: 1 կգ-ի մեջ 80 դրամ աշխատելը ոչ թե շուկայի, այլ վայրի շուկայի օրենքներից է……
6. Մեր սուպերմարկետներում հատկապես մրգի ու բանջարեղենի բաժինն այնքան նեղ է, որ մարդիկ իրար տրորելով են անցնում առանց չափա-զանցության: Այսինքն՝ սուպերմարկետում էլ չես կարող հանգիստ, «արդի հայերենով» ասած՝ «շոփինգ» անել, ընտրել ապրանքը, հարցնել՝ երբ է բերվել, որտեղից: Էլ չասենք, որ սուպերմարկետներում լցված հատկապես բանջարեղենի որակը ամենեւին համապատասխան չէ վաճառքի տե-ղանվանը: Հատկապես՝ լոլիկը, երբեմն այնքան լխկված է լինում, որ լավագույն դեպքում կարող ես տոմատի մածուկ պատրաստել: Լխկված, բայց առող-ջի գնով:
7. Եվ վերջապես, մեր սուպերմարկետները արժանի չեն իրենց անվանը, քանզի խաբում են սպառողին գնային առումով: Տարածված է չէ՞ Ա ապրանքը 99 դրամ, Բ-ն՝ 95 դրամ: Սա խաբեություն է, որ շատ լավ մտածել են սուպերմարկետների տերերը: Նրանք եվրոպականներից լսել են մի բան, բայց դա տեղին չեն կիրառում: Նախ՝ ի տարբերություն եվրոպական սուպերմարկետների, մերոնք իրավունք չունեն ապրանքը դնել 99 դրամով, քան-զի չկա այն 1 դրամը, որ պետք է վերադարձնեն սպառողին: Եվրոպականում այդ, ապրանքի գինը կարող են դնել 98.20, կարող են, որովհետեւ ման-րադրամը կա, հաճախորդին չեն խաբում: Բացի այդ, եթե հանկարծ այդ պահին մանրադրամն էլ չկա, թիվը կլորացնում են հօգուտ հաճախորդի՝ ասենք 98 դարձնելով: Ինչ են անում մեր սուպերմարկետներում: Այս 99 դրամը դարձնում են 100 դրամ՝ հօգուտ սուպերմարկետի սեփականատիրոջ: Ու սա այն դեպքն է, որ խնդիրը հենց այդ 1 դրամում է: Օրական տեսեք քանի 1-ական դրամներն են հօգուտ տիրոջ գանձվում: Եվ ինչու միայն 1-ական: Եթե ապրանքն արժե 95 դրամ, սպառողից դարձյալ գանձում են 100 դրամ՝ դարձյալ հօգուտ սուպերմարկետի: Երբեւէ չեմ տեսել, որ որե-ւէ մեր երկրում որեւէ սուպերմարկետում 95 դրամը ոչ թե դարձնեն 100, այլ՝ 90 ու հօգուտ սպառողի: Պարզ տրամաբանությունը հու-շում է, որ սուպերմարկետների տերերը նախ սխալ գովազդ են անում (գովազդն արգելում է խաբեւությունը), եւ հետո` իրենց հարկերը մուծում են սպառողներից գանձված ավել գումարներով: Չէ որ իրենք այդ ապրանքը հաշվում են հենց 95, 99, 98, այլ ոչ թե 100 դրամով: Եվ հարկերն էլ տալիս են հենց 95-ի, 98-ի, 99-ի հաշվարկով, ոչ թե 100-ի: Դարձյալ նույն տրամաբանությամբ` սուպերմարկետները գերշա-հույթներ են ստանում սպառողներիս հաշվին:
Այնպես որ, սուպերմարկետ որպես այդպիսին, մենք Երեւանում չունենք: Որովհետեւ սուպերմարկետ ասվածը ենթադրում է նաեւ սպասարկման բարձր մակարդակ, ինչը մենք չունենք: Դրանք ուղղակի խանութներ են, որոնք խորհրդային տարիներին մեր տեսած խանութներից տարբեր-վում են տեսականու բազմազանությամբ ու մեկ էլ, որ «տակից» չեն վաճառվում: Մնացյալը նույնն է:
Աստղինե Քարամյան
Ռազմավարական թանկացում
Ռուսական «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները կավարտվեն փետրվարի վերջին եւ արդեն հանրությանը տեղյակ կպահվի, թե գազի սակագնի առու-մով իրեն ինչ է սպասվում: Եվ եթե գազի գները, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, «շատ մեծ փո-փոխություններ չկրեն», ապա էլեկտրաէներգիան չի թանկանա: Իսկ չի թանկանա՝ շնորհիվ շահագործման հանձնված Երեւանի համակցված շոգեգազա-յին ցիկլով էլեկտրակայանի:
Հետաքրքիր է, ի՞նչ մթնոլորտում են ռուսական «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները, հաշվի առնելով, որ շատ բան հենց դրանից է կախված: «Բարեկամական եւ փոխըմբռնումային մթնոլորտ է, – այսպես բնութագրեց նախարարը՝ միաժամանակ հավելելով,- նրանք մեզ են հասկանում, մենք՝ նրանց»:
Չմոռանանք, Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են համարվում:
Անկանխատեսելի հարեւանի խոսք
Վրաստանն ինչպե՞ս է ապահովելու գազի անխափան մատակարարումը Հայաստան, եթե Վրաստանի մայրուղային գազատարը գնի ադրբեջանական կողմը:
Ի պատասխան այս հարցի, օրերս Երեւան ժամանած Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին նկատեց, թե Վրաստանի կառավարությունը ապագայում էլ չի վաճառելու «Հյուսիս-Հարավ» գազամուղի վերահսկիչ փաթեթը. «Այս հարցը մի քանի անգամ է բարձրացվել լրագրողների կողմից: Կան ռազմավարական նշանակության օբյեկտներ, որոնց կառավարումը իրականացնելու է Վրաստանի կառավարությունը»:
Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» գազամուղով Վրաստանի տարածքով Հայաստան է ներկրվում ռուսական գազը:
Միեւնույնն է՝ մենք ապահովագրված չենք ոչ Ադրբեջանի եւ ոչ էլ Վրաստանի կողմից: Երկու հարեւաններն էլ անկանխատեսելի են:
Ալյու՛ր կերեք
Գործադիրը երեկ քննարկել է մի հարց, որ վերաբերում է ՀՀ-ում ցորենի ալյուրի՝ միկրոտարրերով եւ վիտամիններով հարստացման հայե-ցակարգին: Առողջապահության նախարարությունը հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը բացատրում է հետեւյալ կերպ: Միկրոտարրե-րի եւ վիտամինների (ինչպիսիք են, օրինակ, երկաթը, ֆոլաթթուն, յոդը, վիտամին A-ն) անբավարարությունը աշխարհում հանրային առող-ջապահական լուրջ խնդիրներից է:
Գոհար Վանեսյան, Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 6 (182), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



