Զամուրհայ Մամիկ
Մամիկոնյաններին օտար ծագում վերագրելը հիմնովի՛ն սխալ է
Մեր այս քննախուզությունում կվերլուծենք Մամիկոնյան եւ Բագրատունյաց տոհմերի ծագումնաբանություններին առնչվող հիմքային խնդիրները: Կներկայացնենք մեր տեսակետը Մամիկոնյան տոհմի վերաբերյալ, կառուցելով այն արդեն հայտնի նյութերի շրջանակներում, ինչպես նաեւ կփորձենք լրացնել այն բացը, որն առնչվում է Մամիկոնյան տոհմին:
Այստեղ շեշտենք. Բագրատունիները ընկալվում են որպես հրեական ծագում ունեցող տոհմ եւ, ըստ այդմ, ներկայացնում էին նյութականի գա-ղափարախոսությունը, իսկ Մամիկոնյանները ունեին չինական ծագում եւ կարծես կրոնական որեւէ գաղափարախոսության կրողներ չեն, այլ հանդես են գալիս միայն որպես ռազմական գործիչներ, որը նաեւ հիմնավորում է պատմաբան Նիկողայոս Ադոնցը: Նա այսպես է ներկայաց-նում երկու ազդեցիկ նախարարական տոհմերին. երբ երկրին վտանգ էր սպառնում, Մամիկոնյան իշխանն իսկույն ձեռքը տանում է դեպի սու-րը, իսկ Բագրատունի իշխանը ձեռքը դնում է ճակատին ու խորհում է: Ներկայացնենք Մամիկոնյան տոհմին վերաբերող հիմնական տեղե-կությունները: Մինչեւ Տարոնին տիրելը՝ Մամիկոնյանների տոհմական կալվածքները, ըստ որոշ կարծիքների, գտնվում էին Տայքում` Խաղկ-տիքի սահմանում, հավանական կենտրոնը Էրախանի ամրոցն էր: Համաձայն պատմագրությունից մեզ հասած հայտնի կարծիքի, փախստական Մամի-կոնյաններին Տրդատ II Մեծը հանձնեց այնպիսի մի կարեւորագույն պաշտոն, ինչպիսին էր սպարապետությունը, Սլկունիների տոհմին հաղթելուց ու նրանց ամրոցը գրավելուց հետո: Կարեւոր է այստեղ անդրադառնալ Տրդատ, Շապուհ, Մամիկոնյան եւ Սլկունի դիցահավատամքային թնջուկին: Սլկունիները քրիստոնեությունը մերժող տոհմ էին, որի դեմ քրիստոնյա Տրդատ II Մեծը օգտագործեց զրադաշտ Շապուհի մոտ հաստատված արեւապաշտ Մամիկոնյանների տոհմին: Տրդատ II Մեծի պահանջով Շապուհը Մամիկոնյաններին ուղարկեց Հայաստան, եւ Հայոց արքայի կողմից Մամիկոնյանների առաջ դրվեց մեկ հարց. հաստատել իրենց պատմական հավատարմությունը հայոց արքային՝ որպես ԶԱՄՈւՐ ՀԱՅ օրեն-քի կրողների, Սլկունիների հետ մենամարտում: Շատ զարմանալի է Մամիկոնյանների եւ Սլկունիների հանդիպումը Սլկունիների ամ-րոցում, նրանք հանդիպեցին որպես եղբայրներ եւ ըստ ԶԱՄՈւՐ ՀԱՅ օրենքի ճակատամարտեցին, ցավոք հայոց արքան խոհեմ չգտնվեց, եւ Սլկունիները ընկան հերոսաբար, բայց ոչ հանուն հայրենիքի: Այստեղից բխում է, որ Տրդատ II Մեծը երբեք չէր կարող ամբողջ բանակը, իր եւ երկրի ապագան հանձնել եկվոր, օտար ու ըստ էության չստուգված եւ առանձնակի հեղինակություն չունեցող զորավարին: Օտար տոհմը չէր կարող անմիջապես դառնալ սիրելի եւ նվիրվել իր նոր հայրենիքին, Մամիկոնյանները ֆիզիկապես եւ բարոյապես չէին հասցնի մի քա-նի տարում ձեւավորել նոր տոհմական հայասիրական-հայրենասիրական հայեցակետը:
Մեջբերենք Խորենացու ներկայացրածը եւ այլոց կողմից չհասկացվածը, որը ձեւավորեց քարացած մի վարկած, լայնորեն շրջանառվող առ այսօր եւ շարադրված այսպես. Մամիկոնյանների տոհմը առաջացել է Մամիկ ու Կոնակ անձերից, որոնք 3-րդ դարի 1-ին կեսին գաղթել են Հայաստան Ճենաց աշխարհից (վերջինս նաեւ համարվում է Քուշանաց թագավորության այն մասը, որը կոչվում էր Թոհարիստան եւ Կաշմիր):
Այսպիսով, Մամիկոնյանների ծագման խնդիրը հիմնականում կապված է Ճենաստանի տեղորոշման հետ, Ճենաստանի տեղի եւ ճեների էթնիկական պատկանելիությունից է բխեցվել Մամիկոնյանների չինական, միջինասիական, քաշմիրյան…, իրանական կամ ճանական (լազեր) ծագումը: Հ. Անդ-րիկյանը հենվելով Հայնրիխ Հյուբշմանի սխալ տեսակետին` համարում է, որ Վարդան, Վասակ, Համազասպ, Արտավազդ անունները իրանական են, ին-չի հիման վրա տոհմին վերագրվում է իրանական ծագում: Շարունակելով իր տեսակետը` Անդրիկյանը այն ամրապնդում է Բուզանդի այն պատմութ-յամբ, որ Պարսից Շապուհ Բ (309-379) թագավորը Հայաստան պատերազմի է ուղարկել Դեհկան նահապետին, որ տոհմով ազգակից էր Հայոց թագավոր-ներին, այսինքն՝ Մամիկոնյաններին: Հայոց սպարապետ Վասակ Մամիկոնյանը ջարդում, կոտորում է պարսից զորքերը, սպանում է իր ազգա-կան Դեհկան նահապետին:
Գ. Ղափանցյանը հստակորեն եւ քանիցս արձանագրել է ճաներենի՝ լազերենի, եւ լազերի առնչությունները Մամիկոնյանների հետ` եզ-րակացնելով, որ այդ ցեղի նախահայրը Մամակ անունով մեկն է, անունը ճաներենով նշանակում է՝ հայր:
Ահա ինչպես է ներկայացնում Խորենացին իր իմացածը. «… եւ քանզի իշխանազունն Մամգոն՝ առաջին նահապետ Մամիկոնէից, որ նորոգ փախստական եկեալ էր ի Հայս յաշխարհէն Ճենաց՝ կատարեաց զամենայն քաջութեամբ, հրո վարտակաւ ընկալաւ յարքայէն զիշխանութիւն այնր երկ-րին վասն իւր, եւ վասն ժառանգաց իւրոց, անուանելով յայնմ յետէ զգաւառն Մամգոնեան տուն, ըստ գրելոյ Ասողկայ որ եւ ինքն Ասողիկ էր ի Տարօնոյ»:
Խորենացին նաեւ ասում է, որ Մամիկոնյան տոհմը արեւելյան հյուսիսային քաջատոհմիկ ու գլխավոր աշխարհից՝ Ճենաստանից է, որին պատմիչը համարում է բոլոր հյուսիսային ազգերի մեջ առաջինը:
Ըստ այս մեկնության ստացվում է, որ Մամիկոնյանները հյուսիս-արեւելքից են: Շատ կարեւոր է նաեւ Մամիկոնյանների արտաքին տեսքի եւ նրանց սովորությունների հիշատակումը: Պատմիչները չեն հիշատակում Մամիկոնյանների ասիական ծագումը: Մամիկոնյանների սովո-րությունների մասին հետաքրքիր տեղեկություններ է հայտնում Բուզանդը: Նա նշում է, որ սպանված Մուշեղ Մամիկոնյանին վերակեն-դանացնելու հույսով գլուխը կցեցին իրանին եւ դրեցին մի աշտարակի վրա, հավատալով, որ արալեզները կիջնեն եւ նրան կկենդանացնեն: Մեր քննախուզության համար խիստ կարեւոր է Ա. Քեշիշյանի կարծիքը: Նա նշում է, որ Մամիկոնյան անվանումը չունի չինական ծագում: Այս մո-տեցումը նա կառուցում է՝ հենվելով խեթական արձանագրություններից հայտնի amumikuni բառի վրա, բառը խուռիների մոտ ներկայաց-նում էր բարձրագույն զինվորական կամ կրոնական առաջնորդի պաշտոնը, որից եւ խեթագետ Բալեկջյանը բխեցնում է Մամիկոնյանների անվա-նումը: Հաջորդ կարեւոր տեղեկությունը պահպանվել է հռոմեական աղբյուրներում՝ Լուկոլլոսի արշավանքի ժամանակ. որպես Տիգրանակերտի կայազորի հրամանատար հիշատակում է Մամիկին, որը, ըստ Ն. Ադոնցի, Մամիկոնյան անվանման կրճատ ձեւն է: Նաեւ հույժ կարեւոր է հիշել, որ մ.թ.ա. 51թ. Հայկական բանակը առաջնորդել է Վասակ իշխանը, իսկ 62թ. գարնանը Հռանդեայի ճակատամարտում եւ դրան նախորդած իրադարձություն-ներին մասնակցել է եւս մեկ Վասակ իշխան՝ մի անուն, որը բնորոշ էր միայն Մամիկոնյաններին: Այսպիսով, ընդհանրացնելով վերը բերված բոլոր տեղեկությունները, կարելի է գալ եզրակացության, որ Մամիկոնյան հայկական տոհմի եկվոր լինելու մասին որեւէ լուրջ տվյալ ուղղակի չկա: Հետեւաբար, Մամիկոնյան տոհմը օտար ծագմամբ ներկայացնելու տեսակետը հիմնովին սխալ է:
Մամիկոնյանների ոչ հայկական ծագման հիմքը համարում ենք Խորենացու շարադրանքի թերի ընկալումը: Նա այլ բան է մատուցում, իսկ նրա խոսքը մեկնաբանողները ներկայացնում են հակառակ մի բան եւ անտեսում հնարավորությունը, որ մեր պատմիչը կարող էր հստակ պատկերա-ցում ունենալ Չինաստանի մասին: Անտեսված է, որ Խորենացին հստակորեն տարբերակում է ՃԱՆ եւ ՃԵՆ տերմինները: Երբ խոսում է ճաների մասին, գրում է՝ «Ճաների երկիր», իսկ երկրորդին ներկայացնում է ճենաց աշխարհ: Ինչու է նա այսպես վարվում, մենք հիմա արդեն կարող ենք մեկնաբանել: Քննախուզությունում մի կողմ կթողնենք լազական համարվող Ճենքը կամ Ճանքը եւ կփորձենք այլ եզրեր գտնել (Ճեն) բառի հետ, որը նրբորեն մեզ մատուցում է Խորենացին:
Ստորեւ բերված տերմինները շեղակիորեն հաստատում են մեր մոտեցումը: Տերմինները, որոնք ներկայացնում ենք մեր քննախուզութ-յան մեջ, արմատական են եւ կապված են Մամիկոնյան տոհմի ծագումնաբանության խնդրի հետ: Նշենք մեկ կարեւոր հանգամանք նաեւ. Չինաստան ա-նունը Եվրոպա մտավ Մարկո Պոլոյի միջոցով, երբ նա հայտնվեց Catai երկրում: Catai երկիրը հայտնի էր տեղացիների մոտ ԿԻԴԱՆԵՅ անունով: Այս էթնո զանգվածը իր ժամանակին կառավարում էր այսօրվա հյուսիսային Չինաստանը, որտեղ եւ առաջին անգամ տեղի ունեցավ արեւմտյան եւ ա-րեւելյան ընկալումներում չինական ներկայացված քաղաքակրթության հանդիպումը: Մենք գիտենք, որ Չինաստանը գտնվում է արեւելքում, իսկ ահա, ըստ չինական պատմագրության, ԿԻԴԱՆԵՅ անունով էթնո զանգվածը գտնվում էր հյուսիսում: Ըստ Խորենացու, Մամիկոնյան տոհմը նույնպես հյուսիս-արեւելքից է: Սա պատահականություն չէ, որի բացատրությունը տալիս են չինական, ճապոնական եւ կորեական աղբյուր-ները: Մեր կարծիքով, Խորենացին հստակ պատկերացում ուներ Ճենաստանի, այսօրվա Չինաստանի մասին:
Մամիկոնյան տոհմը՝ վահագնական-արծվակիր, վիշապասանձող եւ Զամուր Հայ օրենքի կրող
Կիդանեյ կոչված էթնոզանգվածը չինական պատմության մեջ հանդես է գալիս Սին դինաստիայի հիմնադիր Վան Մանի օրոք: Վան Մանը 9-ից մին-չեւ 23 թվականը սկսեց ակտիվ պայքար Սյուննի դեմ. հենց այսպես էլ գրվում է Չինական պատմագրության մեջ: Մեզ չհաջողվեց բավարար տեղե-կություն հավաքել այս բառի մասին, բայց նա շատ նման է հայկական Սյունի եւ Սյունիք տերմինին: Վան Մանը կենտրոնացրեց իր ուժերը, 300 հազ բանակով մտավ Սյուննիների կամ Կիդանայների երկիր եւ բաժանեց այն 15 մասի: Չինական պատմագրությունը մեկնաբանում է, թե ինչու մինչեւ Վան Մանը Սյուննիների դեմ պայքար չէր տարվում, պատճառը գաղափարախոսության պակասն էր, որն էլ արդեն լրացրել էր Կոն-ֆուցին: Սյուննիները մեկ այլ անունների ներքո հիշատակված են ճապոնական եւ կորեական պատմության մեջ:
Անդրադառնաք ճապոնական եւ կորեական մշակույթների հանրահայտ նյութերին: Ճապոնացիները իրենց երկիրը կոչում են «Նիբբոն» կամ «Նիհոն», կանդձի/գանձ/ ձեւով գրվում է (*) Ճապոնացիները իրենց կոչում են նիհոձին (*) արեւից ծնված: Ուշադրություն դարձնենք նի-հոձին բառի ձ/ծ/ին մասնիկի վրա. բառերը եւ՛ ճապոներենում եւ՛ հայերենում արտահայտում է նույն իմաստը՝ Ծին: Լեզուն կոչում էին նիհոնգո (*): Նորից ուշադրություն դարձնենք հոնգո բառի իմաստի վրա, որ ճապոներենում արտահայտում է հանգ իմաստը: Երկրի պաշ-տոնական անունն է «Նիհոն կոկու» (*): «Նիհոն»՝ բառացիորեն նշանակում է «Արեւի երկիր»: Այսպես նրանց կոչել են Չինաստանում կառավարող Սույ (Սյուննի) դինաստիայի ժամանակ: Մինչեւ Նիհոն անվան օգտագործումը, ճապոնացիների նախահայրերը իրենց կոչել են ՎԱ (*) կամ Վա-հոկու (*): ժամանակակից ճապոնիայի պատմական Վահոկու երկրի կամ Սույի (Սյուննի) դինաստիայի ընկալմամբ՝ պատմական «Նիհոն կոկու» երկրի բնակիչները կոչվել են Այնաներ, իսկ նրանց մշակույթը կոչվում է Յայոյ (կարծես գրված է գրաբար): Մշակույթը այդպես է կոչվում համաձայն Յայոյ հնագիտական բնակավայրի: Ըստ տեսակետների, Յայոյ մշակույթը կոնտինենտալ ծագում ունի, ավելի ստույգ՝ Փոքր Ասիական: Այս մշակույ-թով է պայմանավորված խեցեգործական չարխի, ջուլհակական հաստոցի եւ մետաղամշակության (պղինձ, բրոնզ երկաթ) մուտքը կղզիներ: Այստեղ պարզաբանենք մի կարեւոր հանգամանք նաեւ. համաձայն տեսություններից մեկի՝ Յայոյ մշակույթը ժամանակակից ճապոնիա է անցել կորեա-կան թերակղզուց, Հան կայսրության եւ Կոչասան (գոռացողներ) պետության հակամարտությունից հետո:
Ըստ կորեական «Սամգուկ Յուսա» պատմագրության, Կոչասան պետության հիմնադիրն է Թագունը: Ըստ նույն պատմագրության՝ երկրային բարձրա-գույն կառավարիչ Հվանը նվիրեց իր որդի Հվանունին երեք երկնային կնիքները եւ այլն: Հան կայսրության եւ Կոչասանի հակամարտութ-յունը տեղի է ունեցել մ.թ ա. 108թ., որի արդյունքում Կոչասան պետության բնակչությունը, որ նույն Սյուննիներն են կամ ապագա Կի-դանայ երկրի բնակչությունը, հեռացավ կամ վերադարձավ Հոնսյու (այնտեղ սյու) կղզի: Հիմա անդրադառնանք բոլորին հայտնի Սամուրայ, Բանզայ, Հարակիրի տերմիններին, որոնք մեզ հայտնի են ճապոնական մշակույթից: Ըստ ճապոնական մշակույթի՝ տերմինների ստեղծողը Հոնսյու կղզու Այնա ցեղախումբն էր: ճապոնական մշակույթում Սամուրայ նշանակում է՝ պինդ, ամուր ծառայող մարդ, ճապոնացիների բա-ցատրությունը զարմանալիորեն համահունչ է հայերեի հետ, Զամուր Հայ, այսինքն՝ պինդ, ամուր հայ: Բանզայ,- նորից տարօրինակ զուգադիպություն, բառը գոռում էին կռվի մեջ նետվող սամուրայները, որի իմաստը ճապոներենում նշանակում է բանը կամ խոսքը պինդ մարդու համար: Կարեւոր է նաեւ Հարակիրի տերմինը. այն սխալի ուղղման ծիսական ակտ է ինքնասպանության միջոցով, եւ այդ ծիսական ակտը կա-րող էր կիրառվել միայն սխալ գործած սամուրայի կողմից: Ճապոնական մշակույթի մեջ ծիսական ակտը ունի մեկ իմաստ, մեռնել եւ դառնալ այն, ինչ էր, մեկնաբանությունը պահպանված է հենց բառի մեջ հարա-ժամանակ, հավերժություն եւ կիր-հող՝ այսինքն՝ հող էիր՝ հող դար-ձար:
Առանձնակի հետաքրքիր է Չինաստանում 220-280թթ., որը պատմության մեջ հայտնի է որպես եռաթագավորության դարաշրջան: Ցաո Ցաոի մահից հետո նրա որդի Պին, գահընկեց անելով Հան դինաստիայի վերջին կայսրին, հռչակեց իրեն կայսր եւ սկսեց իշխել որպես Վեյ դինաստիայի կայսր: Նույն ժամանակահատվածում հարավային շրջանները չճանաչեցին Վեյի իշխանությունը եւ հարավ-արեւմուտքում Լյու Բեյ Հան դի-նաստիայի ներկայացուցիչները հիմնեցին Շու թագավորությունը: Թագավորությունը իր առավելագույն հզորությանը ու ծաղկմանը հա-սավ Լյու Բեյի խորհրդական, մեծ զորապետ Չժուհե Լյանի ղեկավարության օրոք: Չժուհե Լյանի մահից հետո ՇՈւ թագավորությունը գրա-վեց Վեյի զորապետ Սիմա Ենը: ՇՈւ թագավորության բանակի մնացորդները արքայազնի (prince) գլխավորությամբ անցան Պարսկաստան, եւ պարսկա-կան պատմության մեջ Ճենաց աշխարհից դուրս եկած արքայազնը հայտնվեց Մամգո անունով, որը եւ ծառայության մտավ Շապուհ I-ի մոտ իր զո-րախմբով:
Այստեղ նորից պետք է անդրադառնանք amumikuni տերմինին, որից Քեշիշյանը եւ Բալեկջյանը բխեցնում են Մամգու տերմինը եւ ներկա-յացնում Մամիկոնյանների տոհմի արմատը: (a)mumikuni տերմինը ուղղակիորեն կապված է վերոբերված նոր տեղեկությունների հետ: (a)mumikuni տերմինը հնարավորություն է տալիս մեզ բացահայտելու Մամիկոնյանների ծագումնաբանության առեղծվածը: Իսկ ինչո՞ւ է Խորենացին Մամիկոնյանների անցյալը ներկայացնում այսքան մշուշապատ, մեր կարծիքով՝ պատասխանը ակնհայտ է: Լինելով Բագրատունիների կողմից հաստատված պատմիչ՝ նա Բագրատունիների սկիզբը մեզ է ներկայացնում Երուսաղեմից, դրանով ամրագրում նրանց տարիքը, այսինքն՝ ըստ Խորենացու՝ Բագրատունիները աշխարհին հայտնի էին 900 տարի, բավականին պատկառելի տարիք բոլոր առումներով: Մամիկոնյաններին Խորենացին ներկայացնում է միայն Մամգո նախասկզբով եւ Ճենաց աշխարհ տերմինով՝ հույս ունենալով, որ իրեն ճիշտ կմեկնաբանեն: Նա, օգտվելով իր գիտելիքներից, նաեւ՝ մյուսների անգրագտությունից, Մամիկոնյաններին ներկայացրել է Ճեն/Ճան բառախաղով:
Այսպիսով՝ Խորենացին կանխամտածված օգտագործում է Ճեն/Ճան բառախաղը, որպեսզի կարողանա Մամիկոնյան տոհմին ներկայացնել այնպես, ինչպես հայտնի էր Մամիկոնյան տոհմը պատմության մեջ, դրանով իսկ շեշտում է, որ Մամիկոնյան տոհմը ավելի հին է, քան Բագրատունյա-ցը: Մեկ կարեւոր հանգամանք եւս. արեւապաշտական գաղափարախոսության մեջ Ճան տերմինը խորը իմաստ ուներ եւ քրմերի գուշակություննե-րի գերագույն առարկան էր հանդիսանում, այսինքն՝ Մամիկոնյան տոհմը քրմապերական Ճանի կրող է եւ գալիս է Ճենաց աշխարհից: Խորենա-ցին, երբ ասում է, թե Մամիկոնյանները Ճենաց աշխարհից եկան, պարզապես մեզ հուշում է, որ MUMIKUNI-ներ, Մամիկոնյանների տոհ-մը ծնվել է Ճենաց աշխարհում, որը այսօրյա պատմագիտության մեջ աշխարհագրորեն մտել է Ալզի Հայասա պետության կազմի մեջ: «Ճենաց աշխարհից եկան».- Մամիկոնյանները հայրենիք են վերադարձել բառի իրական իմաստով Ճենաց-Չինաց աշխարհից: Խորենացին նաեւ մեզ տա-լիս է ամենագլխավոր տեղեկությունը, Բագրատունյաց տոհմը Միհրական-առյուծակիրներ է եւ ներկայացնում է նյութական աշխարհը, այլաբա-նորեն գալիս է Երուսաղեմից, իսկ Մամիկոնյան տոհմը վահագնական-արծվակիր եւ վիշապասանձեր է, կրողն է Զամուր Հայ օրենքի եւ բնիկ հա-յկական տոհմ է ի սկզբանե, որի դիցական ուժի կրողը, խախտելով Զամուր Հայ օրենքը, փակվեց Արարատի վիհերից մեկում: Այսպես էր հնչում վիշապասանձ Մամիկոնյան տոհմի շուրթերից Զամուր Հայ օրենքը. «Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար ար-ժե մեռնել, եւ մեռնել միայն այն բանի համար, որի համար արժե ապրել»:
Արամ Մկրտչյան
Գերմանիա, 04.02.2011թ.
(*) – աստղանիշերը փոխարինում են նշանագրերի, որոնք կարելի է տեսնել «Լուսանցք»-ի PDF թողարկումում:
«Լուսանցք» թիվ 5, 6 (181, 182), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



