«Հայաստանի հանրապետական» (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) եւ «Օրինաց երկիր» (ՕԵԿ) կուսակցությունները փետրվարի 17-ին, ՀՀ նախագահի նստա-վայրում նոր կոալիցիոն հուշագիր ստորագրեցին:
Այն, որ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը կստորագրեն հուշագիրը, այլեւս գաղտնիք չէր, միայն ԲՀԿ-ն մինչեւ վերջին պահը հարցականներ էր թողել…
Երկար ժամանակ է, ինչ ՀՀԿ-ԲՀԿ հակադրություններ էին նկատվում բացահայտորեն, եւ շատերի կարծիքով գալիք նախագահական ընտրություններին ԲՀԿ-ն տրամադրված էր պաշտպանելու ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:
Ըստ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի, տվյալ որոշումը պայմանավորված է այն բանով, որ Հայաստանն այսօր գտնվում է բարդ սոցիալ-տնտեսական եւ աշխարհա-քաղաքական իրավիճակում, եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երկրի ներսում կուտակված խնդիրների լուծման ու միջազգային ասպարեզում հայ ժողովրդի շահերը ներկայացնելու համար անհրաժեշտ է կառավարող
բոլոր ուժերի աջակցությունը: «Այդ պատճառով էլ մենք այսօր ասում ենք, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո, կառավարող մյուս ուժերի հետ 2013թ. նախագահական ընտրություններին կըմասնակցենք միացյալ թեկնածուով՝ ի դեմս գործող նախագահի»:
Այս կարծիքին է նաեւ ՕԵԿ ղեկավար, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Դե ինչ, երկար չտեւած սպասումները եկան հավաստելու, որ ՀՀ ներիշխանական կյանքում ամեն ինչ վերահսկվում է:
Ոմանք նույնիսկ ողջունելի են համարում, որ իշխանության ներսում կան տարաձայնություններ, եւ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը ավելի կամրապնդի իշխանությանը… եւ զգաստ կպահի նաեւ:
Ինչեւէ, հստակ է, որ խորհրդարանական ընտրություններից հետո ներկայիս իշխանությունը կունենա լուրջ նախադրյալներ հաջորդող՝ ՀՀ նա-խագահի ընտրություններում հաջողության հասնելու համար:
Իսկ ընդդիմադիր բեւեռները պետք է այլեւս գիտակցեն, որ առանձին-առանձին լուրջ դիմադրություն չեն կարող ցույց տալ ընտրական գործըն-թացներում, եւ հնարավորինս պետք է համախմբվեն (գոնե գաղափարական սկզբունքների շուրջ)՝ արդեն ընդդիմադիր կոալիցիոն հուշագիր ստորագ-րելով…
Իսկ այն, որ խորհրդարանական ընտրությունները հնարավոր է ինչ որ բան փոխեն, կարծում ենք՝ քիչ հավանական է…
Կարեն Բալյան
Հեզ հովիվներն էլ են ըմբոստանում
2009թ. Հայ առաքելական եկեղեցին ընդունել է թեմերի եւ ծխերի վերաբերյալ կանոնների փոփոխություն: Բայց համայնքները դեմ են եկե-ղեցու սահմանած նոր կանոնակարգին: Այդ առիթով Ֆրանսիայի ու Բուլղարիայի հայկական համայնքները օրերս հրապարակել էին հայտարարութ-յուն այն մասին, որ դեմ են Հայ առաքելական եկեղեցու սահմանած նոր կանոններին:
Ըստ panorama.am-ի, տեր Վահրամ քահանայի խոսքով, այդ կանոնակարգերում փոփոխություններ կատարելու մասին որոշմանը մասնակցել են նաեւ տարբեր երկրներում գործող հայկական թեմերի ներկայացուցիչները: «Ի տարբերություն խորհրդային տարիների՝ այժմ եկեղեցին հնարավո-րություն ունի վերահսկելու իր թեմերի ու ծխերի գործունեությունը: Այս նպատակն է հետապնդում նոր կանոնակարգը: Եկեղեցին ունի հայա-պահպանության խնդիր, թեմերը ու ծխերը Էջմիածնին ենթակա կառույցներ են եւ պետք է հայ համայնքին ծառայեն»,- ասում է տեր Վահրամը:
Համայնքների դժգոհության պատճառը, ըստ Ֆրանսիայում գործուղում անցած Մեսրոպ աբեղա Պարսամյանի, այն է, որ 70-80 տարի շարունակ հա-մայնքները ղեկավարվել են ընտանիքների կողմից, այժմ նրանց գործողությունները պիտի սահմանափակվեն: «Քահանան իրավասություն չու-ներ, նա ենթարկվում էր եկեղեցու հովանավոր ընտանիքին: Նոր կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր համայնքի սեփականությունը պատկանում է համայնքին, թեմինը՝ թեմին: Սակայն եթե հայ համայնքը վերանում է, ունեցվածքը անցնում է մայր Աթոռ սուրբ Էջմիածնին: Մարդիկ, ով-քեր ուզում են՝ կանոնադրությունը չանցնի, ցանկանում են շարունակել վերահսկել համայնքային ընտրությունները»:
Արման Դավթյան
Մեր փոստից –
Պարթեւ Գրիգորը՝ հայ ազգի փրկի՞չ
Ձեր թերթի մշտական ընթերցողն եմ ու խորին հարգանք եմ տածում խմբագրության անձնակազմի հանդեպ՝ ինձ հոգեհարազատ, իսկապե՛ս հայեցի հրապարակումների համար:
Սակայն, այս նամակի բուն նպատակը գովասանքի խոսքեր ասելը չէ: Ինձ մտահոգող եւ զայրացնողը մեկ այլ հարց է, որն արդեն երկար ժամանակ է հանգիստ չի տալիս: 2005թ. լույս է տեսել «Ով ով է. Հայեր» 2 հատորանոց բավականին ծավալուն կենսագրական հանրագիտարանը: Ուրախալի է, որ վերջա-պես ազգի նշանավոր մարդկանց, հայ ժողովրդի երախտավորների մասին մի այսպիսի ծավալուն գիրք է լույս աշխարհ եկել: Բայց ահա թե որն է զա-վեշտալին (եթե ոչ ավելին):
Այդ գրքի 1-ին հատորի 291-րդ էջում զետեղված է մեկուկես էջ զբաղեցրած հոդված-կենսագրական, որի ծավալին քիչ թե շատ մոտեցող մի այլ հոդված՝ մեր հայ գործիչներից որեւէ մեկի մասին, հազիվ գտնեք այդ գրքում:
Ի՞նչ եք կարծում, ո՞վ է այդ ծավալուն հոդվածի հերոս հայը… Բացեք գիրքը, ու Դուք կկարդաք սեւով սպիտակին գրված՝ «Գրիգոր Ա լուսավորիչ, սուրբ Գրիգոր Պարթեւ («պարթեւը»՝ մեծատառով) եւ այլն..: Ապշել կարելի է, թե ինչպե՞ս է, որ կաթվածահար չի եղել այդ հոդված գրողի ձեռքը եւ կամ ինչպես է, որ մեր աստվածներից մեկն ու մեկը երկինքը չի փլել այդ հայ կոչվածի գլխին… Մարդ, որը հայ երախտավորների շարքն է դասել մեր ազգի ամենաոխերիմ թշնամու, ամենաարյունարբու դահիճի անձը……
Կարդացեք եւ կտեսնեք, թե ինչ խանդաղատանքով է ներկայացնում «լուսավորիչ» կոչվածի «քաջագործությունները», եւ թե ինչպես նրան հայ ժողովր-դի, հայ ազգի «փրկիչ», «…պետության ամբողջականության, ազգային ինքնության պահպանման, ազգի բոլոր հատվածների համախմբման, միաս-նության եւ այլ խնդիրներ» լուծող ներկայացնել:
Կարդալով այդ «կենսագրականը»՝ կարծում եմ՝ Դուք էլ պակաս չեք վրդովվի: Ուզում եմ միայն հավելել, այդ հոդված գրող «խելոքը» ոչինչով պակաս չէ նրանից, որին հայ է ներկայացնում: Նրանից, ով… գիտենք ում ձեռքը բռնած… սուրաց Հայոց աշխարհիս վրայով՝ սրբելով ու ամայացնելով հա-յի դարավոր ձեռքբերումները, ամլացնելով ու բթացնելով հայի ստեղծարար միտքը… Եվ մենք արդեն 17 դար է ուշքի չենք գալիս…
Եվ դրա տխուր հետեւանքը չէ՞, որ այսօր էլ ունենք վայ նախարարներ, որոնք (ոչ թե ովքեր) հայերենը համարում են «բազարի լեզու» եւ պար-թեւ Գրիգորի օրինակով ձգտում են Հայաստանը ողողել օտարալեզու դպրոցներով……
«Է՜հ, մի՛ խոսեցնի, աստված կսիրես,
Թե չէ մի ղաչաղ կդառնամ ես էլ…» (Հովհ. Թումանյան)
Խորին հարգանքներով՝ Արտավազդ Անտինյան
10 փետրվարի, 2011թ
ՆԺԿ-ն, ԱԱԾ-ն եւ …
Panorama.am կայքը մեջբերում է արել «Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) նախագահ Արամ Կարապետյանի՝ «168 ժամ» թերթի հետ զրույ-ցից, որում քաղաքական գործիչը հատուկ նշել է, թե իր բոլոր խոսակցությունները, մասնավորապես հեռախոսազրույցները, ձայնագրվում են:
«…Ես կարող եմ ասել, որ ՀՀ ԱԱԾ այդ մարմինը, որն զբաղվում է այդ գործով, համարվում է ԱՊՀ երկրներում լավագույններից մեկը: Եվ ԱԱԾ-ում այդ կառույցի ղեկավարը համարվում է լուրջ մասնագետ ու վերջերս էլ գեներալի կոչում է ստացել»,- հավելել է ՆԺԿ ղեկավարը:
Կարծում ենք՝ այս փաստի արձանագրումը նորություն չէ, բայց այնուամենայնիվ «մեսիջ» է ինչպես մյուս քաղաքական ուժերին, այնպես էլ՝ հանրությանը:
Անի Մարության
«Իրական պատմություններ» շարքից –
Բարի դերձակը
Երեւանում ճանաչված ֆինանսիստ բարեկամս 10 տարուց ավելի է, ինչ այս կուշտ երկրում (ԱՄՆ-ում) ձեւափոխվել, վերափոխվել է դերձակի: Աշխատելով առեւտրական խոշոր մի ընկերությունում, բարի համբավ է վաստակել: Ստացել է խրախուսանքներ, պատվոգրեր, արժանացել արծաթե հուշամեդալի: Մի քանի շաբաթ է, որ հյուր եմ հարազատներիս, շուտով վերադառնալու եմ Երեւան, բայց արի տես, որ տաբատիս գոտկատեղը «փոքրացել» է, այն հնարավոր չէ օգտագործել: Որքան փորձեցի բազմատեսակ համով ու հոտով ուտելիքներից քիչ օգտվել, պարզվում է՝ անօգուտ: Տաբատս օգտագործել, հագնել հնարա-վոր չէ: «Աղաբեկ, տաբատիս գոտկատեղը փոքրացել է, նեղացել, չեմ կարողանում հագնել, կարո՞ղ ես այն փոքր ինչ լայնացնել: Ստուգել եմ՝ տաբատն այդ մասում «զապաս» ունի»: «Չէ, չեմ կարող»,- առարկություն չընդունողի կեցվածքով պատասխանեց դերձակը եւ երեսը թեքեց ինձանից: Ասել կուզի՝ «ասածս վերջացի, այլեւս չխնդրես»: Նրա պատասխանն անսպասելի էր, անկեղծ՝ նաեւ վիրավորական:
– Ի՜նչ է դժվար գործ է, գուցե թե քո ուժերից վե՞ր է:
– Չէ, ի՜նչ ես ասում, իմ մասնագիտությունում դժվար գործ չկա, սա ինձ համար րոպեների հարց է: Որ իմանաս՝ ինչպիսի դժվարին գործեր եմ պատրաստել, իրոք կզարմանաս,- հպարտ ու ինքնագոհ պատասխանեց վարպետ դերձակը:
– Հապա ինչու՞մն է հարցը, ինչու՞ չես կարող խնդրանքս կատարել, – կրկին դիմեցի նրան:
– Բանն այն է,- հանգիստ խոսեց վարպետը, – որ Երեւանում կարճ ժամանակ անց դու խնդիր ես ունենալու,- կիսաժպիտ պատասխանեց,- Երեւանում դու դի-մելու ես դերձակի՝ խնդրելով այս անգամ տաբատիդ գոտկատեղը նեղացնել: Պարզապես չեմ ցանկանում քեզ ծախսի տակ գցել…
Շվարած՝ ոչինչ չկարողացա պատասխանել իմ բարին ցանկացողին: Զարմացա, որ այսքան ճիշտ պատկերացրեց երեւանյան իմ կյանքը, ապրելակերպը: Հաս-կացա նրա ասածի ամբողջ իմաստն ու խորությունը:
Սերգեյ Ավագյան
ԱՄՆ-ՀՀ
«Լուսանցք» թիվ 6 (182), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



