Ադրբեջանը «գունավոր» հեղափոխություններին եւ արցախյան խնդրին դեմ-հանդիման

Ադրբեջանը` գունավոր հեղափոխություններին եւ արցախյան խնդրին դեմ հանդիման

Արաբական հեղափոխությունների ալիքի մասին արդեն մի քանի անգամ զգուշացրել են Ադրբեջանի նախագահին, բայց Իլհամ Ալիեւի խալի-ֆա-խանական տրամադրությունները եւ ախորժակը դրանից դեռեւս չի պակասել…
Ադրբեջանի քաղաքային տրանսպորտում անգամ «կանաչ հեղափոխության» քարոզչություն է սկսվել: Զլմ-ները Բաքվի քաղաքային փոխադրամի-ջոցներում կրոնական ուղղվածության ուժերին քարոզող ազդագրեր են հայտնաբերել: «Երեկ մզկիթ, այսօր՝ հիջաբ, վաղն ի՞նչ»: «Կոմու-նի՞զմ, թե՞ դեմոկրատիա» բովանդակությամբ ցուցապաստառներում ասվում է, որ հիջաբը չի արգելվում անգամ ժամանակակից Եվրոպայում: Ցուցա-պաստառներում բացահայտ ընդգծվում է «կանաչ հեղափոխության» անհրաժեշտությունն ու անհետաձգելիությունը:

Զլմ-ները կարծում են, որ «Դժվար թե քաղաքային տրանսպորտը վերահսկող կազմակերպությունները տեղյակ չլինեն դրանից, քանի որ արդեն քա-նի օր է, ինչ քարոզչական նյութերը փակցված են ավտոբուսներում»:
Բացի «կանաչ» գույնի հեղափոխությունից, կարծիք կա, որ առհասարակ «Ադրբեջանում հեղափոխություն է հասունանում»… Երեւի «գունավոր հեղափոխության» գույնի ընտրություն է կատարվում: Եվ այս ամենն անհանգստացնում է նաեւ Արեւմուտքին (իհարկե, եթե հեղափոխության գույնն իրենց սրտով չլինի): ԱՄՆ առաջատար ֆինանսական, բիզնես շրջանակներին մոտ «Bloomberg» գործակալության մի վերլուծությունում ասվում է, որ Ադրբեջանը նավթի ու գազի իր պաշարներով կարեւոր երկիր է Արեւմուտքի համար: Միջին Ասիայի գծով բրիտանացի վերլուծաբան Ան-նա Ուոլքերը գրում է. «Նախագահի լիազորությունների սահմանափակումների վերացումից հետո Ալիեւը կարող է երկար տարիներ մնալ իշխանության գլուխ: Իսկ դա կարող է իշխող վերնախավի ու բնակչության կենսամակարդակների միջեւ մեծ ճեղքվածք ունեցող Ադրբեջանում բե-րել զանգվածային ժողովրդական բողոքների»:
Այս մասին հայտնում է նաեւ «Ենի Մուսավաթ»-ը եւ նշում, որ վերլուծաբանի կարծիքով, էներգակիրներով հարուստ երկրներից Ադրբեջանի հիմնական տարբերությունն այն է, որ այս երկրում նավթի ու գազի պաշարներն ավելի շուտ են նվազելու: «Ադրբեջանում մեծ է նաեւ ունեւոր վերնախավի ու ժողովրդի միջեւ անջրպետը: Այդ պատճառով, փոփոխությունների համար ճնշումները կարող են ավելի շուտ սկսվել»,- մեջբերել է Ուոլքերին ադրբեջանական թերթը:
«Bloomberg»-ը նշում է, որ Ադրբեջանում պետական հեռուստատեսությունն ու թերթերը շատ քիչ տեղ էին հատկացնում Եգիպտոսում տեղի ու-նեցող իրադարձություններին, սակայն չի նշում դրա պատճառը՝ մի ակնհայտ բան՝ Ալիեւը վախենում է Մուբարաքի ճակատագրին արժանանալուց…
Բաքուն որպեսզի շղարշի իր կապերը (հատկապես ռազմական ոլորտում) Իսրայելի հետ, թույլ է տալիս, որ զլմ-ներն ու որոշ քաղաքական ու-ժեր հօգուտ Պաղեստինի (հասկանալ՝ արաբական աշխարհի հետ հարաբերությունների) հայտարարություններ անեն, սակայն վերջերս նույնիսկ զլմ-ներին է զարմացրել այն փաստը, որ Ադրբեջանի ու Պաղեստինի միջեւ կնքված համաձայնագրի տեքստում առկա է «Պաղեստին պետություն» ձեւակերպումը:
Մինչ այժմ Ադրբեջանը խուսափել է գործածել այդ ձեւակերպումը, սակայն հունվարի 31-ին ստորագրված համաձայնագրում դա արել է: Ավելի վաղ, պաշտոնական Բաքուն ամեն կերպ խուսափում էր այդ ձեւակերպումից՝ գործածելով միայն «Պաղեստին» բառը, չնայած նաեւ հայտարարել է, թե հան-դես է գալիս Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ստեղծման օգտին (հիշեցնենք, որ Ադրբեջանում Պաղեստինի առաջին դեսպանը՝ Աբդուլքերիմ Աբդուրախմանը նշանակվել է անցյալ տարի աշնանը)…
Իսկ ահա, ինչպես վերը նշեցինք, Ադրբեջանի նախագահը մի հրամանագիր է ստորագրել, որով հաստատվել է Ադրբեջանի ԱԳՆ եւ Պաղեստինի պետութ-յան միջեւ Բաքվում Պաղեստինի դեսպանատան գործունեությանը նյութա-տեխնիկական օգնություն ցուցաբերելու մասին համաձայնագիրը: Ա-լիեւի այդ քայլը նշանակում է, որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչում է Պաղեստին պետությունը: Այդ հարցի հետ կապված իսրայելյան կողմը կոշտ է հակազդել Բաքվի որոշմանը: «Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան՝ 1 օրով աշխատանքը դադարեցնելու պատճառը հենց դա է: Իսրայելը դրա-նով սպառնացել է Պաղեստինի հետ պաշտոնական հարաբերություններ ստեղծած Ադրբեջանին»,- հայտնում են զլմ-ները՝ նշելով, որ Իսրայելի ԱԳՆ-ն այդ հարցի հետ կապված հեռագիր էլ է ուղարկել Ադրբեջան, որտեղ ասվում է. «Եթե պաշտոնական Բաքուն Պաղեստինի հետ կապված քաղաքականութ-յունը չվերանայի, Իսրայելը նույն քայլերը կարող է ցուցադրել նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում՝ անտեսելով Բաքվի հետ բարեկամական հարաբերությունները»:
Ադրբեջանում Ալիեւների ընտանիքի շուրջ արդեն բացահայտ ընդվզումներ կան: Կրտսեր Ալիեւ Իլհամը դժվարին փորձությունների դեռ կենթարկվի, իսկ ահա, գրեթե «Լենին պապի» դարձած Հեյդար Ալիեւի «հեղինակությունը» այլեւս վտանգված է: Ադրբեջանի Միլի մեջլիսում պատ-գամավոր Ժալյա Ալիեւան հանդես է եկել ինքնատիպ նախաձեռնությամբ՝ առաջարկելով «Հեյդար Ալիեւի իմիջի եւ պատվի, արժանապատվության վե-րաբերյալ օրենք ընդունել»: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը: Պատգամավորը նշել է, որ «Ադրբեջանի որոշ հարեւան-ներ Հեյդար Ալիեւի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են ներկայացնում: Ընդ որում, դա տեղի է ունենում մի երկրում, որտեղ գո-յություն ունի վարկանիշի եւ ազգային հեղինակության մասին օրենք»:
Նկատենք, որ Հեյդար Ալիեւի վերաբերյալ բազմաբնույթ գնահատակններ են հնչում ինչպես ՌԴ-ում, որտեղ նա հիշատակվում է որպես «տոտալի-տար ռեժիմի գաղտնի ծառայության՝ ԿԳԲ-ի գեներալ», այնպես էլ՝ Թուրքիայում: Վերջերս, օրինակ, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը հրապարակել է գիրք, որտեղ «Լենին պապի»-Ալիեւին ներկայացվում է մեղադրանքներ «կլանային, ավտորիտար պետություն կառուցելու եւ ժո-ղովրդավարական ազատությունները ճնշելու համար»…
Դե՜ իսկ Հայաստանում եւ Իրանում (անգամ՝ Վրաստանում) հեյդարիզմի մասին գիտեն ամեն ինչ…   
Իսկ որ Ադրբեջանը հայտնվել է «հեղափոխությունների քարտեզում», այս մասին ասել է նաեւ Նորվեգիայում գործող «Օսլոյի խաղա-ղության եւ մարդու իրավունքների» կենտրոնի տնօրեն, այդ երկրի նախկին վարչապետ եւ ԱԳ նախարար Կժել Մագնե Բոնդեւիկը: Ըստ նրա, արաբական եր-կրներում սկսված հեղափոխությունները շարունակություն կունենան Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրնե-րում: Ներկայացրած քարտեզում հայտնվել է նաեւ Ադրբեջանը, որտեղ եւս հեղափոխություն է սպասվում: «Նման գործընթաց տեղի է ունե-նում ամբողջ երկրագնդում: Սակայն Եգիպտոսի իրադարձություններն արագացնող գլխավոր պատճառը Մուբարաքի՝ որդուն իր պաշտոնում նշանակե-լու ցանկությունն է եղել, ինչն էլ ափից հանել է աղքատության, գործազրկության մեջ խրված, ժողովրդավարության բացակայությունից հոգնած ժողովրդին»,- ասել է նա: Իսկ Ալիեւների «պապական» նախագահելու ցանկությունը Ադրբեջանին «տեղավորել» է վերոնշյալ քարտեզում…
Իհարկե Իրանում էլ ապահովագրված չեն «հեղափոխական ալիքից». Թեհրանի կենտրոնում նույնպես բախումներ եղան հակակառավարական լոզունգ-ներով ըմբոստացող ցուցարարների ու ոստիկանների միջեւ, նույնիսկ ձերբակալություններ են եղել, կան զոհեր: Ցույցեր են տեղի ու-նեցել նաեւ Իրանի այլ քաղաքներում՝ Սպահանում եւ Շիրազում: Ընդդիմության առաջնորդ Միր-Հոսեյն Մուսավիի անձնական կայքը գրում է, որ նա տնային կալանքի է ենթարկվել, իսկ այդ օրերին Թեհրանում անջատել են բջջային կապը, ինտերնետը: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը խոստացել է պատժել ընդդիմության ցույցերի կազմակերպիչներին: Նա նշել է, որ նման բողոքները ոչնչի չեն հանգեցնի: Դա Իրանի թշնամիների ձեռքի գործն է, որոնք փորձում են սեւացնել իրանական ժողովրդի փայլը: «Ընդդիմության առաջնորդները դարձել են ամերիկյան դավադրության զոհ: Նրանք արդեն տանուլ են տվել այս խաղը եւ շուտով նրանց դեմ լուրջ միջոցներ են կիրառվելու»,- ասել է Իրանի գլխավոր դատախազը:
Արաբական այս «հեղափոխական ալիքը» Թունիսից, Եգիպտոսից, Սուդանից, Եմենից… հետո հասել է անգամ գաճաճ Բահրեյնի արաբական երկիր, որտեղ ոստիկանությունը ցրել է ցուցարար շիաներին… Բախումներն այս Թագավորության հարավ-արեւմտյան հատվածում գտնվող Նեւիդրատ բնակավայ-րում են, որը հիմնականում բնակեցված է շիա մահմեդականներով, ովքեր բողոքում են սունի մահմեդականների ճնշումների դեմ, որն ըստ նրանց, ուղղորդվում է իշխող թագավորական դինաստիայից…
Այս ամենին զուգահեռ Իրանի հոգեւոր առաջնորդն է հեղափոխության կոչ արել արաբական երկրներին, եւ Ադրբեջանում կարծում են, որ այդ կո-չը նաեւ իրենց է ուղղված: Այաթոլլա Ալի Համենեին կոչ է արել արաբական պետություններին իսլամական հեղափոխություն իրականացնել: Ուղիղ եթերով հեռարձակվող ելույթում նա կոչ է արել տապալել այն իշխանությունները, «որոնք դավաճաններ են ու կապված են Արեւմուտքի ու ԱՄՆ-ի հետ»,- տեղեկանում է «Ֆարս նյուս»-ը: Համենեի համոզմամբ, Հյուսիսային Աֆրիկայում եւ արաբական այլ երկրներում ընթացիկ դեպքերը ցույց են տալիս, որ տարածաշրջանի երկրները իրանական հեղափոխությունից ոգեշնչված իսլամական զարթոնք են ապրում: Նա խիստ քննադատության է ենթարկել Եգիպտոսի նախագահ Մուբարաքին՝ անվանելով նրան «նամուբարակ», ինչը թարգմանաբար նշանակում է «չօրհնված»… “
Շատերը վստահ են, որ մի «նամուբարակ»էլ Ալիեւն է, բայց Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը «սեւ հետք» են համարում երկու երկրների միջեւ հարաբերություններում: Քննադատելով իրանական կողմի գործողությունները՝ Բաքվում զարմանքով նշում են, որ Իրանում մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ են ապրում եւ, չնայած նրանք Իրանի քաղաքացիներին են, սակայն ադրբեջանցիների եղբայրներն են, ինչը պետք է հաշվի առնվի Իրանի կողմից: Զարմանքով են նշում, քանզի կարծում են, թե երբ ուզենան Հայաստանի եւ Ի-րանի տարածքների հաշվին «Մեծ Ադրբեջան» կստեղծեն… Բայց հիմա սա չեն անում եւ զարմանում են, որ Թեհրանում դա չեն հասկանում…
Բաքուն դժգոհ է նաեւ Իրան-Ադրբեջան հարաբերություններից, քանի որ Իրան-Հայաստան հարաբերություններն առավել ջերմ է դիտարկում: Հակաադրբեջանական քաղաքականություն տարածելու մեջ մեղադրվում են իրանական զլմ-ները, որոնք «անտեսում են Ադրբեջանի ու Իրանի հարեւ-ան լինելու հանգամանքը»: Բաքվից անգամ ակնարկել են «Իրանի էթնիկ ադրբեջանցիների առկայության մասին» եւ նշել, որ «Հայաստանն ու Ֆրանսիան ավանդապես լավ հարաբերություններ ունեն միմյանց հետ եւ դա հենց միայն այն պատճառով, որ Ֆրանսիայում մեծ թվով հայեր են ապրում: Իրանը պետք է սա հասկանա եւ նույն վերաբերմունքը ցույց տա ադրբեջանցիների նկատմամբ»…
Բաքուն ահազանգում է, թե իրանական կողմի գործողությունները, մասնավորապես Իրանի հեռուստաալիքներով իրականացվող հակաադրբեջանական քարոզչությունը նպատակ ունի նվաստացնել Ադրբեջանը, եւ դա էլ հենց «սեւ հետք» է… Մտահոգություն կա, որ Իրանը լուրջ օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին, եւ «դա այն դեպքում, որ վերջինս իրեն իսլամական աշխարհի պաշտպանն է համարում»…
Ադրբեջանական «Ազադլիգ»-ը գրում է, թե «Թեհրանը ցանկանում է տապալել Կովկասի մահմեդականների
շեյխին»: Իրանի այաթոլաները պատրաստվում են «օրենքից դուրս» հայտարարել Կովկասի մահմեդականների վարչությունը, եւ Կովկասի մահմեդա-կանների վարչության նախագահ շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի նկատմամբ Ադրբեջանում ճնշումներ են սկսվել եւ՛ ներսից, եւ՛ դրսից: Եթե ԻԻՀ կրոնական վերնախավը տապալի Փաշազադեին, ապա Կովկասում Փաշազադեի հոգեւոր առաջնորդ լինելը ձեւական բնույթ կկրի:
Իսկ ահա «The Washington Post»-ը գրում է, որ «Ադրբեջանի մահմեդական միապետը խաղ է անում ԱՄՆ-ի հետ»: Թերթի խմբագիր Ֆրեդ Հեյթը Ե-գիպտոսի իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքի մասին հոդվածում նշել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անու-նը: Անդրադառնալով արաբական աշխարհի հեղափոխություններին եւ Եգիպտոսում տեղի ունեցող իշխանափոխությանը՝ ամերիկյան թերթը հա-մոզմունք է հայտնում, որ «եթե ժամանակին այլընտրանքներ ձեւավորվեին անցանկալի Ալիեւի անարխիային, այժմ այսքան ռիսկեր չէին լինի»: Թերթը նաեւ հայտնում է, որ Ադրբեջանի մահմեդական միապետը ԱՄՆ-ի հետ քաղաքականությունում գործադրում է իսլամական արմատակա-նության քարտը…
Բայց քանի որ «կանաչ հեղափոխության» վտանգն առերեւույթ է արդեն, Բաքուն մի քիչ մեղմել է իր արտահայտությունները: Ավելին՝ նույ-նիսկ հեղափոխության է նախապատրաստվում, չնայած Ադրբեջանի նախագահի «անկոտրում» կեցվածքին: Արաբական երկրների հեղափոխությունների չդադարող շարանն արդեն խիստ անհանգստացրել է Ադրբեջանի իշխանությունների տարբեր շերտերին: Լուրջ դժգոհությունների ալիք է բարձ-րացել երկրում, եւ ալիեւյան գաղափարախոսները խորհուրդ են տվել իշխանությանը՝ նոր ու լուրջ ծրագրեր մշակել՝ արաբական երկրների ճակա-տագրից խուսափելու համար:
Ըստ լուրերի, նախեւառաջ Ադրբեջանի նախարարների կաբինետն է արմատական փոփոխության ենթարկվելու: Նախ՝ վարչապետին կփոխարինեն, հետո պաշ-տոններից կազատվեն փոխվարչապետերն ու որոշ նախարարներ:
Ասում են, թե վարչապետ կարող էր լինել արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովը, եթե աշխարհում եւ երկրում բացասական հե-ղինակություն չունենար: Եվ վարչապետի հիմնական թեկնածու է համարվում ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, ով քաղաքականացված դեմք չէ, եւ չի պատկանում ոչ մի կլանի: Նա լավ հարաբերություններ ունի արեւմտյան երկրների՝ հատկապես ԱՄՆ-ի հետ: Նրա մասին լավ է արտահայտվել նաեւ «նարնջագույն հեղափոխությունների» կնքահայր Ջորջ Սորոսը: «Աշխարհում ծայր առած հեղափոխական ալիքի ֆոնին, երկրորդ պաշտոնի ճիշտ ընտրությունը շատ կարեւոր է»,- ահազանգում են ադրբեջանական զլմ-ները:
Իսկ Եթե Ադրբեջանում բողոքի զանգվածային ակցիաներ սկսվեն, եւ այդ ալիքի ֆոնին ընդդիմությունն ուժեղանա, իշխանությունը կգործար-կի իր «B» պլանը, որը ենթադրում է խորհրդարանի ցրում եւ նոր ընտրությունների անցկացում: Սակայն այդ պահուստային պլանը նախատեսված է իրագործել միայն ծայրահեղ իրավիճակ ստեղծվելու դեպքում. հայտնում են զլմ-ները՝ նշելով, որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն ամ-բողջությամբ կարգավորելու հնարավորությունից զրկված իշխանությունը  հույսը դրել է մշակած ծրագրերի վրա:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ «Ադրբեջանը սուլթանական երկիր է, իշխանությունը փոխանցվել է հորից որ-դուն… եւ այն գտնվում է իշխանափոխության փոթորկոտ ճանապարհի առաջին հորիզոնականում»: Այդ երկրում անվտանգության համակարգը իշխա-նության երկաթյա բռունցքն է, իսկ զինվորականները քաղաքականության իրականացման հիմնական կատարողներն են:
Կարծում ենք՝ այս բնորոշումը խիստ նման է Թուրքիայի ներկայիս իրավիճակին…
Տարածաշրջանի մուսուլմանական երկրներում իշխանափոխության փոթորկոտ ճանապարհի առաջին շարքերում են Ադրբեջանը, Լիբիան, Եմենը, Ա-լիժիրը եւ Հորդանանը: Եգիպտոսում Մուբարաքի հրաժարականից հետո տարածաշրջանային իսլամական երկրներում համաժողովրդական հուզում-ների շրջանակը գնալով ավելի մեծացավ՝ ընդգրկելով ավելի շատ երկրներ՝ Կենտրոնական Ասիայից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա:
Բայց ներքին գոնե հարաբերական համերաշխության հասնելու համար հարկավոր է թշնամու կերպարը նորովի բորբոքել: Իրանական թշնամու կերպարը ուժգնորեն չի աշխատում դեռեւս, ուստի Բաքուն կրկին հակահայկական տրամադրություններ է առաջացնում Ադրբեջանում:
Արցախ-ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացում ՀՀ դիրքորոշումը փոփոխություն չի կրել, ավելին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարբերաբար պատմության դասեր է տալիս Իլհամ Ալիեւին, իսկ միջազգային հանրություն կոչվածին զգուշացնում է ԼՂՀ անկախության կամ վերամիավորման ճանաչման մասին, եթե նոր ռազմական հակամարտություն լինի…
Եվ սա նոր վայնասուն բարձրացնելու հրաշալի առիթ է խորտակվող «կրտսեր Լենին պապի»-Ալիեւի համար:
Այսպես Բաքուն փորձում է իր ներքին քարոզչությունը տեղափոխել նաեւ արտաքին ասպարեզ: ԵԽԽՎ-ում ԼՂ-ի հարցով ենթահանձնաժողովի վերաբացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը փորձում է հակամարտության լուծումը գտնել ոչ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, այլ պարզապես փորձում է իր քարոզչության ասպարեզը մեծացնել: Նույնիսկ փորձագիտական գնահատականներ ներկայացնելիս բոլորն են լսում ԵԱՀԿ ՄԽ -կարծիքը: «Անիմաստ ֆորմատ» կամ «որեւէ դրական դեր» չունեցող մարմին ստեղծելն անօգտակար գործ է.- ասել է ՀՀ ԱԳՆ Է. Նալբանդյանը:
Ենթահանձնաժողովը Թուրքիայի համար դառնալու է որոշակի լծակ՝ ՄԽ որոշումների վրա անուղղակի ճնշում գործադրելու համար: Շատերն են կարծում, թե ԵՄ-ն պարզապես տուրք տվեց խնդիրն այլ կառույց տեղափոխելու ադրբեջանցիների ցանկություններին:
Իսկ հայկական կողմի բնորոշմամբ՝ ենթահանձնաժողովի ստեղծումը մեզ համար մեծ ողբերգութուն չէ, նույնիսկ տեսակետ կա, թե այդ կա-ռույցը «բոյկոտելու կարիք չկա՝ թող ապակառուցողականությունը մեզանից դուրս չգա»… Սակայն, մենք արդեն նշել ենք, որ պետք է կտրուկ լի-նել եւ այդ ենթահանձնաժողովին գործելու հնարավորություններից զրկել ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում, հատկապես որ ԵՄ հայկական պատվիրա-կության անդամներն ընդգրկված չեն այնտեղ:
Ինչեւէ, Բաքուն լուրջ խնդիրների մեջ է, եւ մենք ոչ թե պետք է հանդուրժողաբար թեթեւացնենք մեր թշնամի երկրի վիճակը (հանկարծ ու չասենք՝ քրիստոնեաբար մոտենանք հարցին…), այլ պետք է վճռորոշ քայլերով (ինչը նաեւ միջազգային ասպարեզում պիտի դրսեւորվի) ծունկի բերենք ադրբեջանական իշխանություններին ու հանրությանը՝ մեր ազգային նպատակներին հասնելու եւ հզոր՝ հողահավաք ու հայահավաք ծրագրով երկիր կառուցելու համար:
Իհարկե պետք է նույնպես զգույշ, հետեւողական լինենք, քանզի գունավոր հեղափոխությունների եւ միջազգային դավադրությունների թատերաբելում են նաեւ Հայաստանն ու Արցախը… Սփյուռքը: Պետք է զգույշ լինել, քանի որ Ադրբեջանը դեռ հոխորտում է պատերազմի մա-սին: Թե ում կարծիքով կհաղթի կամ ում կարծիքով կպարտվի Ադրբեջանը (մենք հո գիտենք, որ հասնելու ենք Բաքու… եթե չխանգարի «միջազգա-յին հանրությունը»), դա այլ խնդիր է, մենք պիտի ամեն օր պատրաստ լինենք պատերազմելու-հաղթելու համար:
«Eurasianet.org»-ում ազատ լրագրող Ջոշուա Կուչերան գրել է. ««Ռազմատենչ հռետորաբանություն՝ Բաքվից» նախադասությունը կովկասյան ժուռնալիստիկայում շաբլոն է դարձել… Ծանր է, երբ նման հայտարարություններ են արվում, այդ հայտարարությունը իմ ականջներին առավել բթամիտ է հնչում, քան նորմալ»: «Հայկական զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների կանխամտածված վերսկսումը հավանական չէ, բայց չի բացառվում, քանզի երեւանյան մեկնաբանները եւ ռազմական գործիչները Ղարաբաղից զգուշացրել են, որ վտանգի դեպքում «պրեվին-տիվ պատերազմը» անխուսափելի է»,- Կուչերան նաեւ հավելել է, որ «Ֆիզուլիի ու Ջերբարիլի համար պայքարը Ադրբեջանի վրա ծանր կնստի, քանզի լեռնային դժվարությունները հաղթահարելու համար Բաքվին եռապատիկ անգամ ավել ուժ է հարկավոր»:
Անդրադառնալով հայկական բանակում տիրող բարոյա-հոգեբանական վիճակին, լրագրողը նկատել է, որ այն ավելի բարձր է, քան ադրբեջանական բանակում է: «Ադրբեջանական բանակը տառապում է նախկինում տարած պարտությամբ, այստեղ համընդհանուր կոռուպցիա է տիրում եւ ինքնասպանությունների աճ կա: Եթե պատերազմ վերսկսվի, Ադրբեջանի քաղաքացիները շատ ավելի խոցելի կլինեն, քանի որ քաղաքներն ու գյուղերը ավելի մոտ են ղարա-բաղյան հակամարտության շփման գծին»:
Նշենք նաեւ, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները մեկնաբանելով՝ ԼՂ Պաշտպանության բանակի լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանն ասել է. «ԼՂՀ ՊԲ բոլոր ստորաբաժանումները պատրաստ են ցանկացած պարագայում դիմագրավելու հակառակորդի ցանկացած նախահարձակ քայ-լի: ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը շատ լավ է գիտակցում աշխարհաքաղաքական ներկա զարգացումների էությունը: ՊԲ հրամանատարությունն ամե-նօրյա աշխատանք է տանում ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անհրաժեշտության դեպքում հակառակորդին արժանի հակահարված տա-լու համար»…

Արամ Ավետյան

Հ.Գ. – Վերջերս տարածաշրջան կատարած այցի արդյունքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Նրանք նախ ե-ղել են Երեւանում, ապա՝ Բաքվում, հանդիպումներ են ունեցել երկրների նախագահների, ԱԳ նախարարների ու պաշտպանության նախարարների հետ:
«Ե՛վ Երեւանում, ե՛ւ Բաքվում ունեցած հանդիպումներում համանախագահներն ընդգծել են, որ ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հարցում ժամանակն է վճռական գործողությունների դիմել»,- ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում: Նրանք նշել են, որ 2010թ. հոկ-տեմբերին Աստրախանում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո կատարված աշխատանքի արդյունքում դրական առաջընթաց է եղել, եւ կողմերին հորդո-րել են շարունակել առաջընթացը՝ խաղաղ գործընթացի հաջորդ փուլ անցնելու հնարավորություն ստեղծելու համար: «Խաղաղությանը նպաս-տող միջավայր ձեւավորելու համար համանախագահները կողմերին կրկին հորդորում են զսպվածություն ցուցաբերել թե՛ իրենց գործո-ղություններում, թե՛ հայտարարություններում»:

«Լուսանցք» թիվ 6 (182), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.