Կյանքի 57-րդ տարին տակավին վերջերս՝ փետրվարի 6-ին բոլորած Հայրապետ Վարդանյանը հեռացավ այս կյանքից: Ս.թ. փետրվարի 23-ին կտրվեց հայորդու երկրային կյանքի թելը, եւ նրա հոգին այլեւս կապրի երկնային կյանքով՝ իր՝ հայարիական (հեթանո-սական) հավատին արժանի…
Հայրապետը, կամ ինչպես նրան Հայրո էին կանչում հարազատներն ու ընկերները, ապրեց հայ մարդուն բնորոշ կյանքով եւ մինչեւ վերջ ե-ղավ ազգի ու երկրի զորացման պայքարի նվիրյալ մարտիկը, իր հավատի հետեւորդը՝ արժանավոր արորդի:
1988թ.-ից Հայրոն Արարատի մարզի Տափերական գյուղից, որտեղ բնակվում էր, միացավ Արցախյան շարժմանը եւ դարձավ պայքարի առաջամարտիկնե-րից մեկը:
1989թ.-ից նա միացավ Հայաստանի անկախության պայքարին եւ գործունեություն ծավալեց արդեն ոչ միայն մարզի տարածքում:
1990թ.-ից Հայրոն միացավ ազգային-ազատագրական պայքարին ու դարձավ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) կամավոր մարտիկ՝ մասնակցեց ՀՀ սահման-ների պաշտպանությանն ու Արցախի ազատագրման կռիվներին…
Հայրապետ Վարդանյանն այդ դժվարին տարիներին ոչ միայն աջակցեց զենք-զինամթերքի ու սննդամթերքի հայթայթման աշխատանքներին, այ-լեւ մասնակցեց ազատագրական մարտերին՝ ինչպես Նախիջեւանի ուղղությամբ, այնպես էլ՝ Արցախում:
Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո, Հայրոն չհեռացավ անկախության շարժման եւ մարտական ուղի անցած ընկերներից, չմեկուսացավ անձնական կյանքի բարդությունների մեջ, եւ շարունակեց իր քաղաքական ու հանրային գործունեությունը:
1993թ.-ին ստեղծվեց Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), եւ 1-2 տարի համագործակցելով կառույցի պատասխանատուների հետ, այնուհետեւ Հայրոն դարձավ ՀԱՄ անդամ եւ ղեկավարեց Արարատի մարզի կազմակերպական կառույցը: Շուրջ 15 տարի նա առաջնորդվեց հայարիական եւ ցեղակրոն գա-ղափարներով, հայոց հավատով՝ պաշտելով Հայ Աստվածներին եւ նախնյաց սրբազան հոգիները: Վերջին ժամանակներս նա մարզի հայ հեթանոսական համայնքի պատասխանատուն էր նաեւ:
Մենք ցավակցում ենք Հայրապետ Վարդանյանի կյանքի ընկերոջը՝ կնոջը՝ Հասմիկին, եւ բոլոր հարազատներին ու ընկերներին՝ մեր նվիրյալ ընկերոջ՝ այս կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ, եւ նրա հոգուն մաղթում ենք երկնային հավատավոր ու ազգային որակներով կյանք եւ հավերժում…
Հայրապետ Վարդանյանի երկրային հրաժեշտի արարողությունը կկայանա փետրվարի 24-ին,, ժամը 13:00-ին, Արարատի մարզի Տափերական գյու-ղում:

Հայ Արիական Միաբանություն
Հայ Ազգայնականների Համախմբում
«Լուսանցք» շաբաթաթերթ