Աստված ավելի՛ լուրջ գործեր ունի, ուղեղնե՛րդ շարժեք
Հանգիստ պետք է բոլորին,-ինչպես, այսպես ասենք, խորագրված է համացանցից քաղված նկարը: Բոլորին, բայց՝ ոչ մեզ: Մենք այնքան ենք հանգս-տացել, որ արդեն պարապուրդի ենք մատնված: Ցավոք, ոչ վաստակած հանգստի անցնելու տպավորությունը ստացա գյուղատնտեսության նախարար Սերգո Կարա-պետյանի ասուլիսից:
Իմ կարծիքով՝ վարչության պետը, որ, մինչ այդ կարմրատակած-քրտնած, ղեկավարի պաշտպանությունն էր ստանձնել, կարկամեց: «Դրա համար խոսեք այն բանից, որի մասին տեղյակ եք,- այս անգամ ես չդիմացա,-ու գործընկերներիս վրա էլ մի հարձակվեք»:
Ինձ մնում է հավելել չասածս բանը: Աստված ավելի՛ լուրջ գործեր ունի, ու որպեսզի ամեն մանր-մունր հարցով աստծուն չզզվեցնենք, դրա համար աստված ուղեղ է տվել, ուղեղնե՛րդ շարժեք: Ա՛յն ուղեղներդ, որ ձեզ ստիպել է հասկանալ, որ, ասենք, կարկուտից պաշտպանվելու համար պետք է ոչ թե աստծուն կանչել, այլ՝ հակակարկտային կայանքն աշխատացնել…
Ինչեւէ, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրավիրած մամլո ասուլիսում անդրադարձավ նաեւ կառավարության վերջին նիստում ընդունած՝‘ոլորտին վերաբերող մի քանի որոշումների:
Կառավարության կողմից ընդունած մի որոշում վերաբերում է անասնապահության ոլորտին (համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կա-ռավարման եւ մրցունակության վարկային ծրագիր-Համաշխարհային բանկ)՝ բարձր լեռնային արոտավայրեր ունեցող այն բնակավայրերին, որտեղ բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ: Ծրագրի իրագործման արդյունքում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները հար-մարություններ կունենան: Առաջնությունը կտրվի այն տնտեսություններին, որոնք կոոպերատիվներ կկազմեն: Ծրագրի ընդհանուր արժեքը 23 մլն ԱՄՆ դոլար է: Որպեսզի չուշանա ծրագրի իրականացումը (մինչեւ ԱԺ ընթացակարգով անցնելը), կառավարությունը 450 հազ դոլարին համար-ժեք դրամ է հատկացրել գործը սկսելու համար: 23 մլն-ն ստանալուց հետո 450 հազ-ը կվերադարձվի կառավարությանը: Ծրագիրը կարվի 6 մարզերում եւ 55 համայնքներում: Փորձնական կկիրառվի 5 համայնքներում:
Մեկ այլ ծրագրով (Ճապոնիայի կառավարության կողմից տրվող դրամաշնորհ) գյուղատնտեսական տեխնիկա ձեռք կբերվի (61 միավոր տրակտոր, 3 միավոր հավաքիչ-մամլիչ, 3 կցասայլակներ եւ այլն)՝ գյուղացիական տնտեսություններին օգնելու համար: Հարկ է նշել, որ այս ծրագրի մասով էլ ա-ռաջնահերթությունը կտրվի այն տնտեսություններին, որոնք կոոպերատիվներ կկազմեն: «Չխառնեք, սա կոլխոզ չէ: Բայց հողերը պետք է միա-վորվեն, ու դա կամավոր է, ստիպողաբար չէ»,-լրագրողների հարցերը կանխեց նախարարը:
Ստիպողաբար չէ, բայց դե, առաջնահերթությունը միավորված-կոլխոզացվածներինն է:
… Իսկ այ, ժողովրդի՝ մի քանի տեղ աշխատող հատվածին, իրոք, հանգստանալ է պետք…
Աստղինե Քարամյան
Իշխանությունները տիրապետու՞մ են իրավիճակին
«Մեկ բան ակնհայտ է. գնաճ առկա է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում: Պարենային ապրանքների գնաճի մասին ոլորտի փորձագետները զգուշացնում էին դեռեւս անցյալ տարի: Սոցիալական խնդիրների առկայությունը երկրում ոչ մեկ չի ժխտում, սակայն ես հավատացնում եմ, որ պետությունը տարբեր ճանապարհներ է փնտրում առկա խնդիրների հաղթահարման կամ մեղմացման համար»,- անդրադառնալով երկրում առկա սո-ցիալական խնդիրներին՝ Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ավագյանը: Նա ցավով նշեց, որ շատ ժամանակ որոշ ուժեր գնաճը անմիջապես կապում են իշխանություններին՝ փորձելով դրանից օգուտներ քաղել, սակայն պետք է գիտակցել, որ մեր տնտեսութ-յունն անմիջապես կապված է համաշխարհային տնտեսությանը եւ այնտեղ նկատվող զարգացումներն անմիջական ազդեցություն են ունենում մեր շուկայի վրա:
Կառավարությունն այսօր բարեփոխումների մի ամբողջ փաթեթ է իրականացնում մի շարք ոլորտներում, ուշադրություն դարձնելով հատկա-պես սոցիալական բարեփոխումներին: Հատկանշական են կրթական համակարգում իրականացվող սոցիալական տարբեր ծրագրերը, որոնցից մեկն իրականաց-նում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Հիմնադրամը սոցիալապես անապահով եւ բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին կրթաթոշակներ է հատկացնում, որով փոխհատուցվում է ուսման վարձերը: Սա պետության կողմից իրականացվող քայլ է, որոնք նպատակ ունեն որո-շակիորեն մեղմացնելու ուսանողների սոցիալական խնդիրները.- նույն լրատվամիջոցին ասել է Կ. Ավագյանը:
Նա նշել էր նաեւ, թե իր ընդդիմադիր գործընկերները տարբեր առիթները բաց չեն թողնում սոցիալական խնդիրները շահարկելու համար: Պատ-գամավորն ընդգծել էր, թե հատուկ շեշտադրումների կարիք չկա, քանի որ իշխանությունները տիրապետում են իրավիճակին, եւ առկա սոցիալական խնդիրները ժամանակի ընթացքում իրենց լուծումը կստանան:
Երեսփոխանի տեսակետին չպետք է համաձայնել: Այո, ճիշտ է, մեր տնտեսությունն անմիջապես կապված է համաշխարհային տնտեսությանը եւ այն-տեղ նկատվող զարգացումներն անմիջական ազդեցություն են ունենում մեր շուկայի վրա: Բայց սա ճիշտ է միայն թանկացման պարագայում: Քա-նի՜ անգամ ենք ականատեսը եղել այն բանի, երբ համաշխարհային շուկայում էժանացումը մեր շուկայի վրա չի ազդել: Կամ՝ երբ համաշխարհա-յին շուկայում մի ապրանքատեսակ թանկացել է եւ նույն վայրկյանին դա նկատվել է մեզ մոտ: Ասել է թե՝ ոչ թե թանկացել է ներկրվածը, այլ՝ մեզ մոտ, պահեստում եղածը: Բա եթե թանկացմանն այդքան արագ է արձագանքում մեր շուկան, ինչու այդպես չէ էժանացման դեպքում: Հիմա եթե սա նշա-նակում է, որ իշխանությունները տիրապետում են իրավիճակին, ապա պարզ է դառնում, որ նրանց այս իրավիճակը ձեռնտու է: Իսկ սոցիալական փաթեթներն էլ հաստա՛տ ի վիճակի չեն մեղմելու թանկացման բացասական հետեւանքները: Այնպես որ՝ մեր երեսփոխանները լավ կանեն խոսելուց առաջ մտածեն…
Անի Մարության
Կառավարությունը հղիներին մերժել չկարողացավ
Գործադիրը երեկվա նիստում հավանության արժանացրեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիրգորյանի, փոփո-խությունը կատարվել է՝ հաշվի առնելով շահագիգիռ բոլոր կողմերի կարծիքները: Մինչ խնդրին մանրամասն անդրադառնալը, նկատենք, որ վարչա-պետ Տիգրան Սարգսյանը չհերքեց, որ ժամանակավոր անաշխատության նպաստի մասով արձանագրվել էին լուրջ խախտումներ:
Իրավիճակը հետեւյալն էր: Հղին մեկ կամ երկու օրով ընդունվում էր աշխատանքի՝ նրան նշանակվում էր մեկ ամսվա աշխատավարձ, ընդ որում՝ մի քանի միլիոն դրամի չափով եւ դրանից անմիջապես հետո նա անցնում էր արձակուրդային ռեժիմի, իսկ պետությունը պարտավոր էր նրան վճա-րել այնքան աշխատավարձ, ինչքան որ վերջին ամսվա ընթացքում նրան նշանակել էր գործատուն: Հասկանալի է, որ սա կեղծարարություն է եւ կատար-վում էր մի նպատակով՝ պետության գրպանը մտնելու եւ գումարներ կորզելու: Կառավարությունը խնդրին լուծում տվեց. եթե ասենք, միջին աշ-խատավարձը 100 հազար դրամ էր, գործադիրը դարձնում էր 150 հազար դրամ՝ նպատակ ունենալով դադարեցնել չարաշահումները:
Բայց խնդրի այս լուծումը իրավամբ դժգոհություն առաջացրեց այն հղիների շրջանում, ովքեր օրինական աշխատել են, բարձր աշխատավարձ են ստացել՝ ամսական 300-400 հազար դրամ: Ու որպեսզի չստացվի, որ օրինական աշխատողները տուժում են անբարեխիղճների (կամ՝ ավելի խորաման-կների) պատճառով, գործադիրը, լսելով հղիների բողոքները, հանդես էր եկել օրենսդրական նախաձեռնությամբ:
Այն է՝ եթե մարդիկ օրինական աշխատանք ունեցել են եւ ստացել են բարձր աշխատավարձ, պետությունն իր պարտավորությունը կկատարի, եւ անշխա-տունակության այդ հատվածում հղիներին գումարը կտրվի: Բացի այդ՝ հետադարձ ուժ տրվեց օրենքին: Այսինքն՝ այն բոլոր կանայք, ովքեր անաշխա-տունակության ռեժիմում են հայտնվել, բայց իրականում նրանք 12 ամսվա ժամանակահատվածում բարձր աշխատավարձ են ստացել, նրանց կորուստները կփոխհատուցվեն: Օրենքի նախագիծը համարվեց անհետաձգելի:
Միով բանիվ, այս նախագիծն ընդունվելու դեպքում՝ 1. սահմանվում է, որ նպաստը վճարվում է նաեւ ժամանակավոր անաշխատունակության ժամանակա-հատվածի տոնական ոչ աշխատանքային օրերի համար՝ պահպանելով դրա չվճարումը ընդհանուր հանգստյան (շաբաթ եւ կիրակի) օրերի համար (վերաց-վում է նախկինում կատարված բացթողումը): 2. Վերացվում է վարձու աշխատողներին վճարվող հղիության եւ ծննդաբերության նպաստը հաշվարկե-լու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմը (առավելագույն շեմը պահպանվում է մյուս նպաստների հա-մար)՝ ըստ այդմ վերանայելով նաեւ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու կարգը (արդյունքում՝ վերջին 12 ամիսների ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված անձի կորցրած եկամուտը կփոխհա-տուցվի 100 տոկոսով):
Աստղինե Քարամյան
Կայացավ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը
Գեղարքունիքի մարզում տեղի է ունեել ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ: Տեղեկատվության համաձայն, նիստում ներկայացվել եւ հավանության է արժանացել ՊՈԱԿ-ի 2011թ. բյուջեի լրամշակված նախագիծը: Տեղեկացվել է, որ փաստաթղթում հաշվի է առնվել ՊՈԱԿ-ի բազային եկամուտների և իրավական ակտերից բխող ֆինանսական պարտավորությունների ողջ ծավալը, այդ թվում` ՊՈԱԿ-ի պարտավորությունները համայնքների նկատամամբ: Բյուջեն եկամտա-յին մասով կազմելու է 369,7 մլն, ծախսային մասով` 461,9 մլն դրամ: Խորհուրդը որոշել է պակասուրդի գումարը հատկացնելու առաջարկով դի-մել կառավարությանը` ՊՈԱԿ-ի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Խորհուրդը քննարկել է ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 2010թ. սեպտեմբերի 1-ից հետո կնքված հողերի վարձակալության պայմանագրերը: Ո-րոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի կնքված պայմանագրերը, և վերջնական որոշումը կկայացվի հաջորդ նիստում: Իսկ բնապահպանության նախարարին առաջարկվել է ներկայացնել տեղեկատվություն ՊՈԱԿ-ի 2007-2011թթ. կառավարման պլանի մասին, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի եկամուտների ավելացման նպատակով վերջինիս կողմից մատուցվող ծառայություններն ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ տալ: Նշենք, որ խորհուրդը որոշել է նաեւ բնապահպանության, գյուղատնտեսության, քաղաքաշինության նախարարությունների, ԿԱ անշարժ գույ-քի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը ուսումնասիրություններ կիրակա-նացնի եւ կներկայացնի առաջարկություններ` ազգային պարկի հողերի վարձակալության նվազագույն սակագնի վերաբերյալ:
Հայաստանում կձեւավորվեն ազատ տնտեսական գոտիներ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ` Հայաստանում կձավորվի մի քանի ազատ տնտեսական գոտի, հայտնել է էկոնոմիկայի նախա-րար Տիգրան Դավթյանը, իրենք մշակել են «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագիծը, որն արժանացել է ՀՀ կառավարության հավանությա-նը եւ գտնվում է Ազգային ժողովում: Ըստ նախարարի, ԱԺ-ի կողմից հաստատվելուց հետո իրենք անմիջապես ձեռնամուխ կլինեն այդ գոտիների ձեւավորմանը: «Չխախտելով գործող հարկային եւ մաքսային համակարգը` մենք որպես այդ ուղղությամբ առաջին քայլ, փորձելու ենք երկ-րում ձևավորել ազատ տնտեսական գոտիներ»,- ընդգծել է նախարարը:
Ազատ տնտեսական գոտիներ կձեւավորվեն «Մարս» գործարանի տարածքում, «Զվարթնոց» օդանավակայանի հենքի վրա, Հրազդանի կիրճի մոտակայքում, ինչ-պես նաեւ` Գյումրու տեխնոպարկում: «Օրենքի ընդունումից հետո ամռանը կամ աշնանը հնարավորություն կունենանք ռեալ սկսել աշխատան-քը»,- նշել է Տ.Դավթյանը:
Հիշեցնենք, որ Ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) ստեղծման հայեցակարգը ՀՀ կառավարությունն ընդունել է դեռ 2008թ.-ի նոյեմբերին: Փաստաթուղ-թը մշակվել էր` հիմք ընդունելով ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված` երկրի պարենային անվտանգության ապահովման եւ գյուղական աղքատութ-յան կրճատման տեսանկյունից գյուղատնտեսության առանցքային դերը:
Հայեցակարգի համաձայն` գյուղատնտեսության զարգացումը պետք է ընթանա գյուղատնտեսության արդյունաբերականացման եւ արտադրություն-վե-րամշակում-շուկա շղթայի լիարժեք գործարկմամբ, որը հնարավորություն կտա ավելացնելու գյուղացիական տնտեսությունների եկամուտները:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 7 (183), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



