«Սիրիր թշնամուդ» կրոնական կարգախոսը վտանգավոր է…
Դեռ թուրքական «մշակույթի» մասին որոշ անձանց «մարդասիրական», «վեհ արվեստաբանական» դրսեւորումներից չենք ձերբազատվել, ոմանց կող-մից թուրքերին հայկական կինոմրցանակ ու այլ մրցանակներ տալուց չենք հանգստացել կամ հայ մշակույթը մի քանիսի կողմից՝ Թուրքիա-յում «փողեր խփելու» (իբր արվեստը սահմաններ եւ քաղաքականություն չի ճանաչում քարոզ…) մոլուցքից չենք ազատվել… եւ էլի թուր-քասիրական այլ ախմախ ու անհեռատես ինքնացուցադրումներից չենք հեռացել… զուգահեռ սկսվել է ադրբեջանասիրական ինքնացուցադրումնե-րի ներկայացումը:
Թշնամական պետությունների չեղած մշակույթի նկատմամբ հայ հանրությանը ներկայացված դրական ընկալման սեփական նկրտումները կարող են շատ վտանգավոր լինել: Մենք պատերազմական վիճակում ենք, չնայած զինադադար է հայտարարված, եւ ամեն մի թշնամահաճ դրսեւորում հավասարազոր է դավա-ճանության եւ միտված է ազգի զգոնությունը թուլացնելուն: Կապ չունի՝ դա անողը կամա, թե ակամա է «որդեգրվել» այդ գործին…
Վերջերս մեզանում այս մասին բարձրաձայնեցին տարբեր բնագավառների մի շարք գործիչներ: Նման կարծիք հայտնեց նաեւ տեղեկատվության անվ-տանգության հարցերով փորձագետ Վահրամ Միրաքյանը՝ նշելով, որ «դա կարող է ադրբեջանական հերթական ագրեսիայի դեմ թուլացնել մեզ»:
Իսկ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտնել է, որ «վերջին շրջանում ադրբեջանական մշակույթի վերաբերյալ գովեստի խոսքեր ու տե-սանյութեր հաճախ են հանդիպում»: Սոցիալական ցանցերից մեկում մի տեսանյութ է տեղադրված, «որտեղ Սպիտակցի Հայկոն ընկերների հետ ադր-բեջանական մուղամ է երգում, Արմեն Ջիգարխանյանն էլ ադբեջանական կայքերից մեկին տված հարցազրույցում ասում է, թե երեւի չկա մի հայ, ով ադրբեջանական մուղամ չի լսում, Վահրամ Պետրոսյանի հայտարարություններն էլ հետեւեցին դրան»…
(Ամոթն էլ լավ բան է: Գոնե Արմեն Ջիգարխանյանը հասկանու՞մ է ինչ է խոսել, թե՞ խոր ծերության մեջ է հայտնվել… Դե՜ հա՝ ինչ կա զարմանալու, Ջիվան Գասպարյանն ու Ռուբեն Հախվերդյանն էլ էին իրենց կոտորում թուրք «առաջադեմ» հասարակության առաջ հանդես գալու համար… Այլոց չհիշենք դեռ…):
Ահա թե ինչի է հանգեցնում ավելորդ (ճիշտ է՝ ցուցադրական) հանդուրժողականությունը: Դրանից է, որ մեր երկրում վխտում են հոգեւոր ու այլ մոլագարները, նաեւ մեր թշնամիներին (որ պատրաստ են ամեն րոպե ջնջել հային ու հայկական ամեն բան) սիրողները… եւ այլ թափթ-փուկներ: Այդ անիմաստ եւ վտանգավոր ավելորդ հանդուրժողականությամբ եւ համեստությամբ թույլ ենք տալիս, որ դրանք վտանգավոր, եթե չասենք՝ կործանարար արժեքներ քարոզեն մեր սերունդներին: Սա վնասում է ինչպես մեր պետության հեղինակությանը, այնպես էլ՝ ազգային անվտան-գությանը:
Տեղեկատվության անվտանգության հարցերով վերոնշյալ փորձագետը պնդում է, որ այս ամենին հակազդելու համար ազգային մշակույթի պահպա-նումն ու քարոզչությունը պետք է հզորացնել: Վ. Միրաքյանը նշել է նաեւ, որ «Հայաստանում ադրբեջանական քարոզչություն իրականաց-նող մարդկանց մի քանի տեսակ կա, մի խումբը՝ կոնկրետ մարդկանցից ֆինանսավորվող ու նման միջոցառումներ իրականացնողներն են, օրի-նակ՝ Գեորգի Վանյանը, իսկ մյուս խումբն էլ դա անում է ուղղակի անգրագիտության հետեւանքով»:
Հայրենասիրական երգերի հեղինակ գուսան Հայկազունու կարծիքով, «ազգի համար վիրավորական ու դավաճանական արտահայտություն է Վահրամ Պետրո-սյանի՝ վերջերս մամուլի ասուլիսներից մեկում արած «Ադրբեջանական երգն իմ ու իմ ընկերների արյան մեջ է» արտահայտությունը»: Ըստ նրա, 20-21 տարի ազգային երգերով փորձ է արվում մեր երգն ու երաժշտությունը բարձր պահել, բայց այդպիսի արտահայտություններն ա-մեն ինչ փչացնում են… տեղ են տալիս անգրագետներին:
(Իսկ գուցե «Ադրբեջանական երգն իմ ու իմ ընկերների արյան մեջ է» արտահայտությունը պարտադրու՞մ է արյան ստուգումներ կատարել… Հե-տաքրքիր չէ՞ այս ինքնախոստովանությունը ճշտել: Չէ՞ որ կարող է նման ու շարունակական պարզաբանումների կարիք լինել հետագայում…)
«Արատտա» ազգագրական համույթի ղեկավար Արսեն Համբարյանն այն կարծիքին է, որ, «կարիք չկա Վ. Պետրոսյանի ու իր կատարած արտահայտության մասին շատ խոսել, որպեսզի ինքը դրանով ավելի չբարձրանա, չմեծանա ու կարեւոր մարդ չզգա, որ իր մասին մարդիկ խոսում են»: Սա ինչ-որ տեղ նրա ջրաղացին ջուր լցնել կլինի… «Այսօր թշնամին կարողանում է մեր մեջ ծիլե՞ր տալ: Մեր ազգը դրա համար չի արյուն թափել: Ես կցանկանա-յի
դիմել մեր պաշտպանության նախարարությանն ու ազգային անվտանգությանը, որ նրանք ո՛չ միայն մեր երկրի սահմանները պահպանեին, այլ՝ սահման դնեն նման մարդկանց առաջ»,- ասել է համույթի ղեկավարը:
Մենք եւս միանում ենք այն բազում կոչերին, որ մեր զլմ-ները չնպաստեն նման արտահայտությունները եթեր հեռարձակելուն եւ տպագր-ելուն: Այս դեպքերը կարող են շատ արագ գործածվել այլոց կողմից եւ կարող են վնասարար ծիլեր տալ: Պարզապես պետք է պայքարել այսօրինակ ե-րեւույթների դեմ եւ՝ ազգովի՛ պայքարել:
Ազգային երգարվեստի, պարարվեստի եւ այլ ոլորտների հանդեպ սերը հարկավոր է մարդու մեջ դաստիարակել մանկուց ու թույլ չտալ, որ օտար ե-րաժշտությունը (այն էլ՝ թշնամիների), բարքերը սովորույթ դառնան հայ տեսակի համար:
Վերոնշյալ հայ կոչված ադրբեջանամուղամագարները իրենք են իրենց մարմինը լցրել ու սովորեցրել ադրբեջանաթուրքական կլկլոցներին, աֆ-րոամերիկյան եւ նմանատիպ տարբեր վավաշոտ պարային ռիթմերին.- ասում են հայ արվեստի գործիչները, ովքեր նաեւ կոչ են անում՝ պայքարել նման դեպքերի դեմ, որ վաղը նույն կամ ավելի վատ խնդրի առաջ չկանգնենք:
Բայց մեր շոուբիզնեսում արյան անալիզ շատերի՜ն է պետք անել…
Հայկ Թորգոմյան
* * *
Աղքատությունը Հայաստանում 71,5% է
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ներկայացնելով երկրում շարունակական գնաճի մասին իր տեսակետը, ասել է. «Մեր պետությու-նը չունի պաշարներ: Այն երկրները, որտեղից Հայաստանը ներկրում է ապրանքներ, երբ ինչ-ինչ պատճառներով դադարեցնում են արտահանումը, մեր երկրում անմիջապես պաշարների պակասի պատճառով սկսում է գնաճ»: Գների կարգավորման համար, փորձագետի գնահատմամբ, նախ պետք է կիրառվեն պետական կառավարման համապատասխան միջոցները, ապա պետությունը իր լիազորությունները գործադրելով` «պետք է ջարդի մենաշնորհները եւ ունենա պաշարներ առնվազն 12 ամսվա համար»:
Փորձագետը անդրադարձավ նաեւ նախորդ տարի կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ճգնաժամը արդեն հաղթահարված է եւ փաստերով ցույց տվեց, որ ոչ միայն ՀՀ-ում, այլ ամբողջ աշխարհում այն շարունակվում է, եւ դրա գլխավոր ցուցիչներից մեկը ոսկու շուկայում շարունակվող գնաճն է:
Ճգնաժամի պատճառով մարդիկ խուսափում են այլ բնագավառներում ներդրումներ կատարելուց եւ ոսկին համարելով կայուն մետաղ` իրենց մի-ջոցները այդ տեսքով են պահում: Փորձագետը անդրադարձավ անեւ ՀՀ ԿԲ գլխավոր գործառույթին, համարելով, որ կառույցի գործառույթը ոչ թե պետք է լինի ոչ միայն գների կայունացումը, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կառավարումը:
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատել է, որ թե կան երկրներ, որոնք ունեն մեծ գումարներ, սակայն չեն կարողանում պայքարել աղքատութ-յան դեմ, եւ այդ հիմնականում սխալ կառավարման հետեւանք է: Սոցիոլոգը տեղեկացրել է նաեւ, որ ճգնաժամի հետեւանքով ՄԱԿ-ի հաղորդած տեղե-կությունների համաձայն աղքատության մակարդակը Հայաստանում կազմում է 71,5% եւ սա ցածր է անգամ ՄԱԿ-ի սահմանած ստանդարտներից: Ադիբեկ-յանը նկատել է նաեւ, քանի որ մենք` հայերը, սովոր են փորձությունների, այս հանգամանքը իշխանությունները օգտագործում են, սակայն այս վիճակը երկար շարունակվելու դեպքում լարվածությունը երկրում կավելանա:
* * *
«Սեռական դաստիարակությանը նույնքան ուշադրություն, որքան ատամների ճիշտ խնամքին»
Աշխարհի 7 երկրներում 2001-2009թթ. ՄԻԱՎ վարակի աճը 25% է կազմել: Այդ երկրների թվում են նաեւ Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Այս տվյալներն այսօր ներկայացվեց «ԱՊՀ երկրներում ՁԻԱՀ-ի համաճարակի մշտադիտարկման գնահատում: Երկրորդ սերնդի մշտադիտարկման գործառնական համակարգ. նոր հնարավորություններ եւ մարտահարվերներ» 4-օրյա համաժողովի ընթացքում: Ըստ 2010-ի ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի գլոբալ հաշվետվության, Արեւելյան Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան միակ տարածաշրջաններն են, որտեղ ՄԻԱՎ վարակվածների թիվը շարունակում է ավելանալ, այն դեպքում, երբ աշխարհում գրանցվում է ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեպքերի նվազում:
ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի տարածաշրջանային ստրատեգիական խորհրդական Լեւոն Զոհրաբյանը հայտնել է, որ ԱՊՀ տարածաշրջանում ՄԻԱՎ-ի համաճարակը ավելի ուշ է սկսվել: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի տարածաշրջան ուշ թափանցումը Լ. Զոհրաբյանը բացատրեց փակ սահմանների առկայությամբ, արտաքին աշխար-հի հետ նվազ շփումներով եւ հատկապես երկրում ներերակային թմրամոլության քիչ տարածվածությամբ: Պաշտոնական տվյալների համաձայն, որը ներկայացրեց մասնագետը, Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թիվն ավելանում է: Դրա համար էլ պատասխանատուն առաջարկեց կատարելագործել համաճարակաբանական ծառայությունը, պետբյուջեից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ուղղությամբ համապատասխան ֆինանսներ ներգրավվել: Բացի այս աշխատանքը, վարակի աճի կանխարգելման այլ միջոց էլ կա.
Լ. Զոհրաբյանը վարակի տարածման կանխարգելման համար կարևորագույն սկզբունք հա-մարեց անվտանգ սեռական կյանքի շուրջ երիտասարդների իրազեկվածության խնդիրը:
«Սեռական դաստիարակությունը պետք է լինի որակով եւ ժամանակին` հենց երիտասարդ տարիքից»,- ասել է մասնագետը եւ նշել, որ ծնողները պետք է սեռական դաստիարակության խնդրին նույնքան ուշադրություն դարձնեն, որքան, ասենք, ատամները ճիշտ խնամելուն:
* * *
Այս տարվա հունվարին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 107,7%
Այս տարվա հունվարին 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 107,7%, իսկ անցած տարվա դեկտեմբերի համեմատ` 49,4%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ի տարբերություն համախառն ներքին արդյունքի ցու-ցանիշի, «Տնտեսական ակտիվության ցուցանիշը» հաշվարկվում է տնտեսական գործունեության տեսակների թողարկման ծավալների, ոչ թե ավելացված ար-ժեքների ծավալների հիման վրա եւ չի ներառում արտադրանքի զուտ հարկերը եւ ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառա-յությունները:
ԱՎԾ-ի տվյալների համաձայն` այս տարվա հունվարին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացի գյուղատնտեսությունից: Գյուղատնտեսության ոլորտում հունվարին 2010թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2,5% անկում:
Հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 63316,8 մլն դրամ, և ոլորտում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճը կազմել է 5,7%: Շինարարության ոլորտում արձանագրվել է 0,9% աճ:
Նշված ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրությունը աճել է 20,6%, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 24,3%: Բնակչութ-յան կենսամակարդակը բնութագրող առևտուրը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մնացել է անփոփոխ:
Այս տարվա հունվարին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 321 մլն դոլար, ինչը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2,3%-ով:
Արտահանումը հունվարին աճել է 21,3%-ով, կազմելով 66,3 մլն դոլար, ներմուծումը նվազել է 1,7%-ով՝ կազմելով 255,3 մլն դոլար: Հուն-վարին սպառողական ապրանքների գները աճել են 10,6%, իսկ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է ընդամենը 4,5%-ով` կազմելով 104051 դրամ: Պետական համակարգում միջին աշխատավարձը հունվարին աճել է ընդամենը 0,1%-ով, իսկ մասնավոր հատվածում՝ 3,6%:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 7 (183), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



