Թուրքիայի ՆԳՆ-ն խստորեն դատապարտվեց
Ըստ «Էրմենիհաբեր» կայքի՝ Ստամբուլի 10-րդ Վարչական դատարանը «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի անվտանգությունը չապա-հովելու եւ վերջինիս սպանությունը չկանխելու համար մեղավոր է ճանաչել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը: Դատարանի ըն-դունած նախադեպային որոշման համաձայն՝ Թուրքիայի ՆԳ նախարարությունը խստորեն դատապարտվում է իր աշխատանքի մեջ կոպիտ թերացում ունենալու համար:
Հայ լրագրողի դաժան սպանությունը միակ դեպքը չէ, որ դեռ նեղում է Անկարային:
ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն հենց Անկարայում կոպիտ հայտարարություն է արել թուրքական իշխանությունների հասցեին, որ Թուրքիայում մամուլի անազատություն եւ դատաիրավական համակարգի կախվածություն կա: «Մեկ խոսում են մամուլի ազատությունից, մեկ՝ լրագրողներ ձերբակալում: Վաշինգտոնի համար անհասկանալի է սա»,- ասել էր Ռիկարդոնեն:
Սա վրդովեցրել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին, ով հակադարձել է, թե Թուրքիան իրավական պետություն է, իսկ «Էրգենեքոնի» գործով լրագրողների ձերբակալությունները հենց պայմանավորված են դատական համակարգի անկախությամբ, եւ անթույլատրելի է դեսպանների միջամտությունը իրավական այդ գործընթացին:
Թուրքիայի ՆԳ նախարար Բեշիր Աթալայն ավելի առաջ է գնացել՝ ասելով. «Թուրքիան մամուլի ազատության տեսանկյունից ԱՄՆ-ի համեմատ շատ ավելի ազատ երկիր է»:
Մամուլի իրավունքների պաշտպանության բնագավառում աշխարհի ամենահարգի միջազգային կառույցներից մեկի՝ «Լրագրողների պաշտպա-նության կոմիտե»-ի հրապարակած «Մամուլի դեմ ուղղված հարձակումների վերաբերյալ» 2010թ. զեկույցում տեղ էին գտել բացասական տեսակետ-ներ Թուրքիայում լրագրողների աշխատանքային պայմանների եւ մամուլի իրավունքների մասին: Արձանագրվել է, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում, անվտանգության նկատառումներով Թուրքիայում լրագրողների դեմ դատ է բացվում, լրատվամիջոցների ներկայացու-ցիչներին ձերբակալում են, դատական գործընթացները երկարաձգում են, բազմաթիվ լրագրողների էլ այս պահին բանտարկված են պահում:
Օրերս ԱՄՆ-ից Թուրքիա է ժամանել 17 հոգուց կազմված պատվիրակություն, որի գերակշռող մասը բարձրաստիճան զիվորականներ են՝ գեներալ-ներ: Նրանք ներկայացնում են ԱՄՆ-ի «Ազգային պաշտպանության համալսարանը», որը հայտնի է ազգային անվտանգության ոլորտին առնչվող իր դասախոսություններով:
Սա հետաքրքրական է այնքանով, որ գեներալների այդ պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ այն ժամանակ, երբ «Մեծ մուրճ» ծածկանվամբ ռազմա-պետական հեղաշրջման ծրագրի բացահայտման գործով դատավարության շրջանակներում Թուրքիայում օրերս ձերբակալվել են 163 գործող ու պաշտոնա-թող զինվորականներ:
Արման Դավթյան
Ադրբեջանը՝ «հակա»-ների երկիր
Իրանական «Ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ՝ «Ադրբեջանը չի կարող ժողովրդավարական երկիր դառնալ: Մի երկիր, որի կառավարությունն իր բնակ-չության ավելի քան 80%-ի խնդիրների նկատմամբ անտարբերություն է ցուցաբերում, չի կարող ժողովրդավարական երկիր դառնալ»: Իսկ Արդեբի-լից ընտրված ԻԻՀ Մեջլիսի մի շարք պատգամավորներ եւ Կովկասի հարցերով իրանցի վերլուծաբաններ անդրադառնալով Ադրբեջանում կատարվող նախա-հեղափոխական զարգացումներին՝ նշել են, որ վերջին շրջանում ադրբեջանցի պաշտոնյաները հաճախ են հանդես գալիս հակաիրանական հայտարա-րություններով, փորձելով շեղել ադրբեջանցիների ներքին մտահոգությունները:
Ադրբեջանցիներն աշխարհի տարբեր քաղաքներում գործող ԻԻՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց կազմակերպում են հակաիրա-նական բողոքի ցույցեր, իհարկե դրանք միշտ զուգակցելով հակահայկական դրսեւորումների հետ:
Կարեն Բալյան
* * *
Նոր կյանք՝ հավատավոր հայորդու հոգուն
Կյանքի 57-րդ տարին տակավին վերջերս՝ փետրվարի 6-ին բոլորած Հայրապետ Վարդանյանը հեռացավ այս կյանքից:
Ս.թ. փետրվարի 23-ին կտրվեց հայորդու երկրային կյանքի թելը, եւ նրա հոգին այլեւս կապրի երկնային կյանքով՝ իր՝ հայարիական (հեթանոսա-կան) հավատին արժանի…
Հայրապետը, կամ ինչպես նրան Հայրո էին կանչում հարազատներն ու ընկերները, ապրեց հայ մարդուն բնորոշ կյանքով եւ մինչեւ վերջ եղավ ազգի ու երկրի զորացման պայքարի նվիրյալ մարտիկը, իր հավատի հետեւորդը՝ արժանավոր արորդի:
1988թ.-ից Հայրոն Արարատի մարզի Տափերական գյուղից, որտեղ բնակվում էր, միացավ Արցախյան շարժմանը եւ դարձավ պայքարի առաջամարտիկնե-րից մեկը:
1989թ.-ից նա միացավ Հայաստանի անկախության պայքարին եւ գործունեություն ծավալեց արդեն ոչ միայն մարզի տարածքում:
1990թ.-ից Հայրոն միացավ ազգային-ազատագրական պայքարին ու դարձավ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) կամավոր մարտիկ՝ մասնակցեց ՀՀ սահմաննե-րի պաշտպանությանն ու Արցախի ազատագրման կռիվներին……
Հայրապետ Վարդանյանն այդ դժվարին տարիներին ոչ միայն աջակցեց զենք-զինամթերքի ու սննդամթերքի հայթայթման աշխատանքներին, այ-լեւ մասնակցեց ազատագրական մարտերին՝ ինչպես Նախիջեւանի ուղղությամբ, այնպես էլ՝ Արցախում:
Արցախյան պատերազմի հաղթական ավարտից հետո, Հայրոն չհեռացավ անկախության շարժման եւ մարտական ուղի անցած ընկերներից, չմեկուսացավ անձնական կյանքի բարդությունների մեջ, եւ շարունակեց իր քաղաքական ու հանրային գործունեությունը:
1993թ.-ին ստեղծվեց Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ), եւ 1-2 տարի համագործակցելով կառույցի պատասխանատուների հետ, այնուհետեւ Հայ-րոն դարձավ ՀԱՄ անդամ եւ ղեկավարեց Արարատի մարզի կազմակերպական կառույցը: Շուրջ 15 տարի նա առաջնորդվեց հայարիական եւ ցեղակրոն գաղափար-ներով, հայոց հավատով՝ պաշտելով Հայ Աստվածներին եւ նախնյաց սրբազան հոգիները: Վերջին ժամանակներս նա մարզի հայ հեթանոսական համայն-քի պատասխանատուն էր նաեւ:
Մենք ցավակցում ենք Հայրապետ Վարդանյանի կյանքի ընկերոջը՝ կնոջը՝ Հասմիկին, եւ բոլոր հարազատներին ու ընկերներին՝ մեր նվիրյալ ընկերոջ՝ այս կյանքից անժամանակ հեռանալու կապակցությամբ, եւ նրա հոգուն մաղթում ենք երկնային հավատավոր ու ազգային որակներով կյանք եւ հավերժում…
Հայրապետ Վարդանյանի երկրային հրաժեշտի արարողությունը կկայանա այսօր, ժամը 13:00-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում:
Հայ Արիական Միաբանություն, Հայ ազգայնականների համախմբում, «Լուսանցք» շաբաթաթերթ
«Լուսանցք» թիվ 7 (183), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



