Օտարահպատակների հաղթանակը բումերանգ է դառնալու – Մայրենի լեզուն պաշտպանենք ամեն օր

Լեզուն հզոր է լեզվակիրներով –

Օտարահպատակների հաղթանակը բումերանգ է դառնալու
Մայրենի լեզվի մասին՝ ոչ թե մեկ օր, այլ՝ տարին բոլոր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ էր հղել Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ՝ նշելով որ 6-րդ անգամ պաշտոնապես նշվում է մեր լեզվի օրը, որը լեզվի պահպանության եւ զարգացման խնդիրներին անդրադառնալու, դրանք քննարկելու լրացուցիչ առիթ է: «Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով եւ մշակույթով՝ արժեքներ, որոնք պատմության, ազգային ինքնագի-տակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրոշակակիրներն են: Այստեղ մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրա-քանչյուր ազգի ինքնակերտման կարեւորագույն գրավականներից է, այլեւ նրա գոյության ապավենն ու պաշտպանը, ավյունն ու կենսաուժը, ինք-նության վահանը: Հեռանալ հայոց լեզվից, նշանակում է հեռանալ հայ ժողովրդից, ազգային արմատից ու կենսահողից, դառնալ մի վտարանդի, որն անհաստատ է, լքված, անհայրենիք: Այսօր մենք մեկ անգամ եւս ինքներս մեզ համար բարձրաձայնում ենք, որ ընտանիքում պետք է իշխի հայոց լեզուն ու հայեցի դաստիարակությունը: Հայ երիտասարդը պետք է սրբացնի հայոց լեզուն, լինի արթուն, գիտակից ու հասկանա, որ շատ լեզուներ իմանալով հանդերձ, չպետք է կորցնի մայրենին: Փառաբանե՛նք մեր լեզուն, պահպանե՛նք ու զարգացնե՛նք այն, լինե՛նք մեր պատմությանն ու մեր ակունքներին հավատարիմ, մեր մեծերին արժանի հետնորդներ»:

Եթե վերհիշենք նախագահ Սարգսյանի վերջին ժամանակների հայտարարություններն ու ելույթները, հատկապես միջազգային ասպարեզում, ա-պա միանշանակ կերեւակվի, որ նա հայոց պատմության, մշակույթի, լեզվի եւ այլ ազգային արժեքների մասին բավականին լուրջ պատմա-գիտական ու քաղաքական հիմնավորումներ է ներկայացրել եւ քարոզչություն իրականացրել: «Լուսանցք»-ի էջերում դրանք որոշակիորեն արծարծվել են՝ հատկապես թուրք-ադրբեջանական սին քարոզչությանն առնչվող թեմաներում… Սակայն, միաժամանակ ցավալի է, երբ արտաքին ասպարեզում համա-հայկական պայքարի օրինակը չի կիրառվում նաեւ ներքին կյանքում: Մասնավորապես հայոց լեզվի եւ հայեցի կրթական հարցերի մասին է խոսքը:
Ամեն բան սկսվեց «Դիլիջան» միջազգային դպրոցի նախաձեռնողներից… «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների ընդունման եւ կրթական համակարգի այսպես կոչված բարեփոխումների շուրջ բանավեճի ներքո, հայ հանրային կարծիքը մեծամասամբ դեմ կանգնեց այդ օտարաբա-նությանը, այլալեզվության ախտին: Ցույցերն ու բողոքի միջոցառումները ամիսներ շարունակվեցին ԱԺ-ի, կառավարության շենքերի առ-ջեւ: Զարմանալի էր այն, որ այդ միջոցառումներին ամենապասիվ մասնակցությունը ցուցաբերեցին մանկավարժները, մինչդեռ նրանք պարտա-վոր էին առաջին շարքերում լինել: Ուսուցիչների այս վերաբերմունքը ոմանք բացատրում են աշխատանքը կորցնելու մտավախությամբ, սա-կայն դա արդարացում չէ: Ճիշտ է, քաղացիական կամ քաղաքական դիրքորոշում բացահայտ արտահայտելը նաեւ վտանգավոր է այսօր, բայց կան մարդիկ, որ ար-տահայտում են ու չեն նահանջում…
ՀՀ իշխանությունները հնարավորինս ձգձգեցին այս հարցի քննարկումը, քանի որ դեմ արտահայտվողներն իսկապես հիմնավորում էին եւ են, որ օտարալեզու կրթակարգը պետք չէ խառնել լեզուների իմացության հետ, քանի որ լեզվաիմացությունը կարեւորվում է բոլորի կող-մից, բայց դա օտարալեզու կրթության հետ որեւէ կապ չունի:
Անգամ Հանրային խորհուրդը դեմ արտահայտվեց օտարաբանությանը, բայց… Այս խորհուրդը զուգահեռ իր բարեփոխումների առաջարկն էր ներ-կայացրել, որը վերաբերում էր դպրոցների ուսումնական ծրագրի շրջանակներում աշակերտների եւ ուսուցիչների ծանրաբեռնվածության նվա-զեցմանը, կրթական ոլորտի կառավարման խնդիրներին, ուսուցողական հեռուստահաղորդումների կարեւորությանը, հանրակրթական ուսումնական հաստատությունների տեխնիկական հագեցվածության ապահովմանը, բարձր լեռնային եւ սահմանամերձ գյուղական բնակավայրերի դպրոցներում դա-սավանդող ուսուցիչների խնդիրներին: Սակայն, ԿԳՆ Արմեն Աշոտյանը մնաց միջազգային պատվիրատուներին գերի, եւ ՀՀ իշխանություննե-րը, ի դեմս ԱԺ-ի, այսպես կոչված ամանորի տոներից առաջ (հանրության զբաղվածության գործոնից ելնելով) ընդունեցին ազգադավ որոշումը այլալեզու կրթության մասին եւ աղավաղեցին «Լեզվի մասին» ՀՀ օրենքը:
Նախարար Աշոտյանը շատ էր ցանկանում, որ Դիլիջանի դպրոցը իրականություն դառնա եւ՝ դարձավ: Մի օտարահպատակ նախարար էլ իր անունը կապեց ազ-գադավ պետական գործիչների շղթային: Չնայած աղմկում էր, թե «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունները այլալեզու դպրոց-ների ստեղծման հետ չեն շաղկապվում: Այս նախարարը ասել էր, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակշվիլու՝ անգլերենը 2-րդ լեզու դարձնե-լու ծրագրի մասին ելույթը կարդալիս «դեժավյու» է ունեցել. «Ես հասկացա, որ 6 ամիս առաջ
նույն բանը ասում էինք մենք այստեղ՝ Հայաս-տանում: Ասում ենք, որ մեր հասարակությունը լինի երկլեզվանի հասարակություն: Վրաստանում կոնկրետ այդ ծրագիրը կյանքի է կոչվում»,- ա-սել է Աշոտյանը՝ ավելացնելով, որ ծրագիրն իրականացնելու համար ամեն տարի անգլիախոս 2 հազար ուսուցիչներ տարբեր երկրներից կգան Վրաս-տան. «Ակնհայտ է, որ դա միջազգային տենդենց է: Աշոտյանը չլինի, մեկ ուրիշը լինի, կապ չունի, դա բնության օրենքներից մեկն է, եթե մենք ուզում ենք լինել մրցունակ»…

Հիմա ասենք, հնարավորինս մեղմ ասենք, բնության օրենքներից խոսողի՜ս նայեք: Եթե մեկը ապազգային քայլը կարող է բնական օրենք հա-մարել, ապա նրա տեղը պատմության աղբանոցում ապահովված է, իսկ նրա սերունդներին՝ լիքը թուքումուրը…
Այս այսպես ասած նախարարը միաժամանակ հայտարարել էր, որ հայագիտական խնդրի ու հայոց լեզվի մասին շահարկումներին այլեւս չի պատասխա-նելու. «Կա նախարարություն կառավարությունում, որը կարծես թե այստեղ պետք է մեկնաբանություններով զբաղվի, բայց դա կրթության նախա-րարությունը չէ»: Եվ այս մարդուն, ով մտքերը շաղկապել չի կարողանում ու հայերեն չի խոսում, կրթության նախարար են նշանակել, ով նաեւ պնդում է, թե լեզվի հարցը կրթության նախարարության գործառույթը չէ, այլ ինչ-որ «կա նախարարության» զբաղվելու հարցն է: Այդպես է ստացվում, հա՜ բա…
Օտարալեզու կրթության ջատագով նախարարն ու այլք՝ պատգամավոր, թե կառավարության անդամ, այնքան են տարված օտարին քստմնելով, որ չեն նկատում, որ Հայաստանում, օրինակ, ըստ որոշ կայքերի, եզդի երեխաների մի մասը հայերեն չի հասկանում: Արմավիրի մարզի Արտաշար գյուղի բնակ-չության գրեթե կեսը եզդիներն են, ովքեր դեռ նախորդ դարասկզբից են հաստատվել այստեղ: Չնայած հայերի հետ շփվում են ամեն օր, սակայն նրանց նախադպրոցական երեխաները հայերեն չեն խոսում ու գրեթե չեն հասկանում: Պատճառն այն է, որ ընտանիքներում բոլորն էլ խոսում են եզդերեն: Նրանք իրենց ազգային ինքությունն ու լեզուն պահպանելու խնդիր ունեն, եւ Հայաստանում հայերենը չեն կարեւո-րում… Հայերն ու եզդիները որեւէ ազգամիջյան խնդիր չունեն, բայց միջազգային սուպերմասնագետ ԿԳ նախարարը չի նկատում սեփական լեզվի եւ կրթակարգի թերացումները այլազգիների կողմից՝ հենց ՀՀ-ում բնակվող, ովքեր ՀՀ քաղաքացիներ են նաեւ: Դե հասկանալի է էլի, միջազգային բեռի տակ ճկռած պետական այրերը ո՜նց կարող են ներքին գործերով զբաղվել: Հա՜ բա:
Իսկ Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Ազգային գրադարանի տնօրենն ասել է, որ «Հայոց լեզվի մաքրության պահպանման խնդիր ունենք»: Արդեն 5-րդ տարին ՀՀ Ազգային գրադարանը բազմաբնույթ միջոցառումներով նշում է Մայրենի լեզվի անաղարտության պահպանման օրը: Գրա-դարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը խոսել է Մայրենի լեզվի կարեւորության մասին. «Մենք այսօր կանգնած ենք մարտահրավերների առաջ եւ հայոց լեզվի մաքրության պահպանման խնդիր ունենք: Մայրենիի անաղարտության պահպանումը, լեզվի զարգացումը հայ ազգի համար կա-րեւոր նշանակություն ունի»:
Տարվա մեկ օրը խորհրդանշական իմաստ ունի, բոլո՛ր օրերը պետք է լինեն Մայրենի լեզվի օրեր: Տարին 365 օր պետք է պայքարել լեզվի անա-ղարտության համար: Հայը եզակի ազգ է, որն ունի իմաստության եւ դպրության Աստված՝ Տիրը (եւ սա ինքնին շատ բան է վկայում): Ու այսօր էլ դպրոցը, գիր-գրականությունը պետք է օգտագործենք մեր լեզուն անաղարտ պահելու համար:
Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը, ով չի էլ երեւում այս բնագավառում, կարծես մի այլ երկրի Լեզվի տեսչության ղեկավարը լինի, օգտվելով օրվա ընձեռած հնարավորությունից, ելու՜յթ է ունեցել. «Հիմնական դժվարությունները, որոնք առկա են այսօր, օրենսդրական բա-ցերն են: Դրանք խառնում են ամբողջ օրենսդրական դաշտը եւ հստակ չէ՝ սա խախտում է, թե ոչ: Օրինակ՝ գովազդի եւ հրապարակային գրվածքի կամ ազդի եւ ազդագրի, ցուցապաստառի հասկացությունների մեջ այնպիսի խառնաշփոթ է ստեղծված, որ, երբեմն, շատ դժվար է տուգանել ակնհայտ արված խախտու-մը: …Լեզվի տեսչությունը այսօր աշխատանքներ է տանում Լեզվի օրենքը խախտելու դեպքում ավելի բարձր տուգանքներ վճարելու համար՝ փորձելով այն դարձնել նվազագույն աշխատավարձի 300-ից 400-պատիկի չափով: Խախտումների համար դրամական փոքր տուգանքներն են սահմանված: Դրանք շատ հաճախ տուգանվողի համար որեւէ էական նշանակություն չեն ունենում: Նրանք այդ 30-70 հազարը վճարում են, եւ ամեն ինչ նրանց համար վերջանում է: Տուգանքների ավելացումը կարող է բարձրացնել պատասխանատվության զգացումը»:
Այսինքն՝ Լեզվի տեսչությունը ոչ թե բողոքեց լեզվի եւ կրթության մասին օրենքներում ապազգային փոփոխությունների դեմ, այլ «բազար» է անում, թե ինչքան տուգանք սահմանի այս կամ այն խախտման համար, որ Մայրենի լեզուն պաշտպանի: Բիզնես օրենք: Հա՜ բա:
Իսկ մտահոգ մարդիկ այլ կերպ չկարողանալով պայքարել, համացանցով նամակներ են հղել Մեսրոպ մաշտոցին. «Շնորհիվ Քո մեծագույն ու մեզ համար ամենագլխավոր սխրագործության՝ մենք՝ Քո ժ
առանգները, դեռ կանք ու հպարտանում եւ խոնարհվում ենք Քո մեծության առաջ: Երդվում ենք, որ առնվազն մեր կյանքով ենք պարտական անաղարտ ու ամուր հիմքերի վրա պահպանել ու զարգացնել Քեզնից ժառանգած մեր ազգի բովանդա-կությունը՝ Քո շնորհիվ պահպանված մեր լեզուն: Մենք գիտենք, որ մեր՝ հայերիս դեպքում ազգը մեր լեզուն է, ու որ քո մտահոգութ-յուններն այժմ ավելի քան արդիական են:

Մենք հպարտության ու երջանկության գիտակցումով ենք նայում ողջ աշխարհին, որ ունենք ազգային պետություն, որի հիմքերի հիմքը Քո օտարազերծած մեր մայրենի լեզուն է, Մաշտոցյան գրերը, որոք տարբերվում են մինչեւ Քեզ ու Քեզանից հետո ստեղծված բոլոր ժողո-վուրդների գրերից, ինչով մենք շատ ենք հպարտանում:
Ցավոք, այսօրվա մեր իշխանությունը փորձում է վտանգի տակ դնել մեր ազգի գոյության հիմքը՝ լեզուն, որ Քեզանից սկսած մինչեւ մեր օրերը (շուրջ 1600 տարի) պահպանել է մեզ: Մենք Քո գործի դրդապատճառներից գիտենք, որ նյութից ու ձեւից ավելի կարեւոր է բովանդակութ-յունը: Մենք քո երկնային հովանավորչությամբ թույլ չենք տա, որ այն հիմքերի հիմքը, ինչի համար, որ մեզ պետք է նյութը՝ հողը, զիջենք, այսինքն՝ ձեռք բերենք մի բան՝ տալով դրա դիմաց այն, ինչի համար այդ բանը մեզ պետք էր: Պարզ է, որ հայրենիք պահպանելն ա-նիմաստ կդառնա լեզվի կորստի դեպքում… Խնդրում ենք՝ նեցուկ լինես մեզ ու օգնես այս օրհասական պահին»…
Իսկ մենք բազմիցս ենք նշել, որ Հայոց լեզուն հին է այնքան, որքան Հայ ցեղը, եւ որպես Ամենահնագույն Լեզու՝ Նախալեզուն է՝ Մայր-Լեզուն մարդկային բոլոր լեզուների: Հայերենն իր մեջ կրում է հարյուր հազարամյակների պատմական հիշողություն, միեւ-նույն ժամանակ մեր լեզուն գենետիկ հիշողության արտահայտչամիջոցն է, ուստի լեզվապահպանությունը համազգային գերխնդիր է: Մեր ազգային նկարագիրն ու արժեքները պահպանող համակարգի ամենազորեղ գործոնը լեզուն է: Եթե ազգային գաղափարախոսությունն իր հիմ-քում հստակորեն ամրագրում է ազգի ծագման, զարգացման, հարատեւման ու առաքելության, նաեւ՝ Բնօրրան-Հայրենիքում ինքնատիպ կենսակերպով ապրելու սկզբունքներ, ապա դրա ենթաբաժիններից ազգային անվտանգության հայեցակարգը կառուցվում է Ազգի ու Հայրենիքի՝ արտաքին վտանգի դեմ պաշտպանական համակարգի եւ ներազգային անվտանգության
(գենետիկ ինքնապաշտպանության, նախեւառաջ՝ Արյան ու Լեզվի անաղարտության) պարտադիր առկայությամբ: Սրանք անհրաժեշտ ինքնապահպանութ-յան այն գործոններն են, որոնք Մարդը պետք է զգա եւ՛ գիտակցաբար, եւ՛ բնազդաբար: Պետք է գիտակցել ոչ միայն անհատապես, այլեւ՝ պետականորեն: Պետություն ստեղծելը, ունենալն ու հզորացնելը բոլոր ազգերի կենսակերպի ուղղորդիչ տարրն է: Ազգային հանրույթի կյանքի առանձ-նահատկությունները բացառելը ի վերջո կհասցնի ուծացման, տարրալուծման, եւ ազգը կվերանա: Մարդկության պատմությունը սովորեցնում է, որ պետությունն ազգին դարձնում է հզոր ու ապահովում հարատեւումը: Սակայն, որպեսզի պետությունը չայլակերպվի եւ թշնամի չդառնա սե-փական ազգին, անհրաժեշտ պայման է պետության բնույթի ներդաշնակությունը պետություն ստեղծած ազգի շահերին: Այսինքն՝ հայոց պե-տության բնույթը հայկականությու՛նը պետք է լինի: Պետության բնույթն էլ պայմանավորված է մշակութային քաղաքականությամբ: Մշակու-թային քաղաքականությունն է որոշում՝ ազգը, իր արժեքային համակարգով, կապրի՞, թե՞ կկորչի, կանհետանա: Լեզվաքաղաքականությունը՝ պե-տության լեզվի անմրցակից գործառությամբ, լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիրները եւ առանց սեփական լեզվաքա-ղաքականության Հայոց պետությունը ազգայնորեն չի զարգանա: Լեզվաքաղաքականությունն այն միջնաբերդն է, որի հանձնելուց հետո իր հաղթարշավն է սկսում ապազգայնացումը:
…Արյան պղծումը վերջնահաշվում հանգեցնում է ժառանգական (գենետիկ-ծինաբանական) շեղումների՝ հիվանդագին երկվության, իսկ այլալեզու կրթությունը ամբողջապես քանդում է հայեցի լեզվամտածողությունը, որն էլ ուղղակիորեն խեղում է անձի՝ հայ անհատի բարոյահո-գեբանական կերտվածքը: Իսկ ազգափոխությունը էականորեն շեղում է մարդու առաքելությունը՝ տանելով նրան հոգեպես եւ էապես ինքնաոչն-չացման, որը համարժեք է մարդու մեջ առկա Տիեզերական Հավերժական Ոգուց ինքնահրաժարումին…
Լեզվապահպանությունը ինչպես ազգային, այնպես էլ պետական լուրջ հիմնահարց է, բայց դուրս է մնացել կարեւորագույն համարվողների շարքից: Խնդիրը լուծելու համար հիմնարար, համակարգային փոփոխություն է պետք, եւ անհրաժեշտաբար ստեղծվելիք Հայապահպանության նա-խարարությունը, ի թիվս այլ հիմնախնդիրների, կզբաղվի լեզապահպանության եւ լեզվաքաղաքականության հարցերով…
Հայոց Լեզուն, Հայոց Այբուբենը Հայ Արյամբ գրվելով է փոխանցվել սերնդեսերունդ ու պաշտպանվել նույնիսկ գաղթի ճանապարհներին, իսկ այժմ այն բացարձակապես անպաշտպան է հատկապես հանրակրթական դպրոցներում: Ազգային պետության լեզվի շահերը օտար լեզուներին ստո-րադասելը հանցագործություն է, ա
զգադավություն: Ասել եւ ասում ենք՝ այլալեզու դարձած «հայը» պատրաստի թեկնածու է այլ երկրների լրտե-սական գործակալությունների համար, իսկ սա արդեն լուրջ եւ անհետաձգելի պատժամիջոցներ է ակնկալում: Եթե կա ցանկություն երեխաներին կամ յուր անձը «դարձնել» այլազգի, ապա այդ տխմարությունը կարելի է անել միայն մի պայմանով, որ պիտի փոխվի նաեւ տվյալ դավաճանի «հայրե-նիքը»՝ չվտանգելու համար մեզ եւ Հայության իրավունքները, Հայոց Պետականությունը: Ձեռքբերովի, անտրամաբանական, անառողջ ազատութ-յունից հղփացած մարդու «իրավունքները» չեն կարող պարտադրվել ազգային (ներցեղային) բարոյականին ու հայրենակերտ պետական մտածողութ-յանը: Ազգի իրավունքը միշտ վեր է լինելու անհատի իրավունքից, որն այսօր հասցվել է բառիս բուն իմաստով սանձարձակության, ընդհուպ անասնական բնազդի մակարդակի: Կրթության եւ դաստիարակության լեզվի ընտրության հարցը պետության ու ազգի անվտանգությունը շոշափող խնդիր է եւ այն պիտի լինի հայանպաստ:

Լեզուն սերունդների համար պատմություն է ամբարում, եւ այդ հարստությունից օգտվելու համար բառի էության ընկալումը պետք է լի-նի ոչ միայն գիտության առարկա, այլեւ՝ Հայերենի ուսուցման սկզբունք: Սա մի հզոր լծակ է, որ մենք չենք գործադրել հայագիտության ա-ղավաղումները բացահայտելու, մեր արժեքները յուրացնողներին խեղճացնելու համար: Լեզուն ներազգային հաղորդակցման դեպքում դրսեւորում է ազգի էական որակը եւ գործում ազգային խորհրդանիշների համակարգի ծրագրով, իսկ արտաքին՝ ազգամիջյան հաղորդակցման դեպ-քում՝ բառերի պայմանական համակարգից ավելին լինել չի կարող: Ազգային լեզուն ազգի ներկայացուցիչ-անհատը ժառանգում է լեզվահիշո-ղությամբ. Մայրենիի ուսուցումն էլ, ոչ այլ ինչ է, եթե ոչ լեզվական կարողության բացահայտում՝ անցում ենթագիտակցականից գիտակցական մակարդակի: Իսկ օտար լեզուն յուրացվում է լեզվի ոչ խորքային՝ առարկայական հատկանիշի հիմքով՝ որպես ներմուծվող կարողություն:
Միայն ազգային լեզվի խորհրդանիշների, զգացողության միջոցով է ազգը կապ հաստատում ի՛ր ծագման, ի՛ր էության, ի՛ր բնօրրանի հետ: Հայերենը զրկելով ոգուց, դարձնելով լոկ հաղորդակցման միջոց՝ հնարավորություն ենք տվել օտար լեզուներին խցկվել մեր Մայրենիի կենսոլորտ ու մրցակցել նրա հետ:
Օտարներն իրենց ինքնահաստատման ճանապարհին խեղաթյուրում են մեր պատմությունը, իսկ մենք ո՛չ միայն չենք ընդդիմանում, այլեւ հետեւում ենք նրանց օրինակին՝ արժեզրկում ենք լեզուն՝ անփույթ վարվելով բառիմաստի հետ:
Հայի սուրբ պարտականությունն է նախեւառաջ ուսում ստանալ, կրթվե՛լ հայերենով, մտածե՛լ ու խոսե՛լ հայերեն, արարե՛լ հայերեն: Ահա՛, այս դեպքում երկփեղկվելու վտանգ չկա, եւ մյուս լեզուների իմացությունը դառնում է պարզապես հոգեւոր հարստություն, իսկ ազգա-յին նկարագիր ունեցող, բանիմաց մարդն ինքնին արժեք է: Միայն այս սկզբունքով հանրակրթություն իրականացնելով պաշտպանված կլինենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին թշնամուց, իսկ Ազգն ու Հայրենիքը կստանան ապահովության լուրջ երաշխիքներ…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 7 (183), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.