Թուրքիան պարբերաբար աղմուկ է բարձրացնում հայկական ԱԷԿ-ի շուրջ եւ երբեմն այնպիսի անհեթեթ հայտարարություններ անում, որ մասնագետները շվարում են՝ պատասխանել-չպատասխանելը համարյա դառնում է լինել-չլինելու պես մի բան: Եթե պատասխանեն, ապա մասնագիտա-կան տեսակետից կհայտնվեն անհարմար վիճակում, չպատասխանեն, հնարավոր է՝ հանրության շրջանում մտահոգություններ առաջանան, խուճապ, ո-րովհետեւ բոլորը չէ, որ ԱԷԿ-ից հասկանում են ու կարող են թացը չորից զատել: Բայց գոնե լրագրողներս պե՛տք է պատասխանենք (իհարկե՝ մասնագետների խորհրդատվությամբ)՝ ի շահ հանրության: Բայց նաեւ՝ մեկ գլխավոր պատճառով…
Ըստ որոնց՝ իբր միջուկային ճառագայթման մակարդակի բարձրացում է նկատվել Իգդիրի, Արարատի, Մուշի, Դերսիմի, Հաքքարիի եւ Շըրնաքի նահանգներում: Թուրքերն այս ամենը կապում են Մեծամորի ԱԷԿ-ի գործունեության հետ: Վերոհիշյալ կենտրոնների մասնագետները հատուկ չափից սարքեր են տեղադրել՝ ավելի հստակ որոշելու ճառագայթման աստիճանը:
Ու թեեւ այդ «մասնագետներն» իսկ հերքել էին իրենց ճառագայթվելու «փաստը», բայց… շարունակում են աղմկել: Նամանավանդ վերջերս թուր-քական կողմի՝ դեռ նախորդ տարեվերջի այս հայտարարությունը արդեն մի քանի օր է թուրքական զլմ-ներով կրկին վեր է հառնել: Պատճառը հաս-կանալի է՝ ՀՀ-ն ինչքան զարգացնի իր տնտեսությունը (ինչը ՀՀ-ի պարագայում առանց միջուկային էներգետիկայի հնարավոր չէ), Թուր-քիան այնքան անգամ կկորցնի իր խաղաքարտերը տարածաշրջանում եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում (չմոռանանք՝ ԱՄՆ-ն հետաքրքրված է հայկական նոր ԱԷԿ-ով): Դրա համար էլ գոռում-գոչյուն է բարձրացրել, թե հարա՜յ, հասե՜ք, ճառագայթվում ենք: Հետաքրքիր է, բա հայկական ԱԷԿ-ին մոտ գտնվող հայկական բնակավայրե՞րն ինչ են անում…
Թուրքական կողմի վրա ծիծաղել՝ հասկանալով, թե ատոմակայան չունի, չի ունեցել, չգիտե՝ ինչ է միջուկային էներգետիկան, նույնպես տարբե-րակ է: Կարելի է ծիծաղել նաեւ, որովհետեւ թուրքական կողմին թվում է, թե հայկական ատոմակայանը թուրքերին ճառագայթելու համար է:
Սակայն պահն է արդեն, որ ծիծաղը դնենք մի կողմ ու խոսենք այն գլխավոր մեկ պատճառից, որի մասին վերեւում ասացի:
Այո, ՄԱԳԱՏԵ-ն, որ ատոմային էներգետիկայի բնագավառում միջազգային մասնագիտացված կազմակերպություն է, չի ժխտում, որ հայկական ԱԷԿ-ը չափանիշներին համապատասխան է աշխատում, այո, դա ասում են ոչ միայն մեր, այլեւ արտերկրի մասնագետները եւ այո, այս ամենը նաեւ քաջ գիտի Թուրքիան:
Բայց եւ նա իր գայլային հոտառությամբ շատ լավ գիտակցում է, որ անընդհատ սուտ լուրեր տարածելը ի վերջո արդյունք ունենում է, մանավանդ, որ դրանց պատասխան չի տրվում: Թուրքիան տեղյակ է այդ կեղտոտ մեխանիզմին. այն է՝ միջուկային էներգետիկան հզոր քաղաքականություն է, ու եթե մի օր աշխարհին պետք լինի խոչընդոտել հայկական նո՛ր ԱԷԿ-ի կառուցմանը, ապա նա դա կանի՝ առանց մասնագետներին լսելու ու խու-ճապ առաջացնելով հանրության շրջանում: Այլ կերպ՝ երբ նույնիսկ իշությունը նպատակային է, մի օր արդյունավետ է լինում: Ահա՛ սա է անում Թուրքիան: Ուրեմն՝ մենք պիտի, թեկուզ ժամանակ առ ժամանակ, պատասխանենք հենց ա՛յս պատճառով՝ թուրքական իշության նպատակայ-նությունը չեզոքացնելու նկատառումով:
Ամենակարեւորը՝ չմոռանալով, որ այս կարգի քաղաքականությունում մանրուքներ չկան: Իսկ եթե կան էլ, ապա այդ մանրուքներն այնքան կարե-ւոր են, որ, այո, գուցե հաճա՛խ ստիպված լինենք պատասխանել՝ թեկուզ իշությանը, որ, սակայն, թուրքական անունն ունի…
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 7 (183), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



