(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
«Բլղուրե թագուհի»
Բաղադրությունը
Խոշոր բլղուր – 200 գ
գլուխ սոխ – 600 գ
կանաչ սոխ – 50 գ
լոլիկի մածուկ – 2 գ
ձիթայուղ – 100 գ
հոն կամ հոնի չիր – 80 գ
աղ, սեւ պղպեղ
Պատրաստման եղանակը
Գլուխ սոխը մանր եւ քառակուսի կտրատել, 50 գրամ ձիթայուղով տապակել, ավելացնել կարմիր պղպեղի ու լոլիկի մածուկը, սեւ պղպեղը: Հետո ավելացնել լվացած բլղուրը:
Վրան լցնել 2 բաժակ ջուր կամ հորթի արգանակ:
20 րոպե եփելուց հետո (միջին կրակով) կրակի վրայից վերցնել:
Հետո կանաչ սոխը (խոշոր կտրատած) դարձյալ 50 գրամ ձիթայուղով տապակել սեւ պղպեղով, ավելացնել հոնը, եւ սա լցնել բլղուրի վրա:
Հիշե՛ք, աշխարհում ամենահամեղ, սննդարար ու առողջարար կերակուրները պատրաստել են մեր տատերը:
Բարի՛ ախորժակ:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Ծանրամարտի հաղթողները
Ավարտվեց ծանրամարտի Հայաստանի 2010թ. առաջնությունը: Ավանդույթի համաձայն՝ վերջինը մրցահարթակ դուրս եկան գերծանր քաշային մարզիկ-ները: Չեմպիոնի կոչումն առաջին անգամ նվաճեց վանաձորցի Արթուր Բաբայանը: Պոկում վարժությունում նա բարձրացրեց 185 կգ ծանրաձողը, իսկ հրումում՝ 220 կգ: 2-րդ տեղը զբաղեցրեց գյումրեցի Հայկ Հակոբյանը, ով 10 կգ-ով քիչ բարձրացրեց չեմպիոնից: Բրոնզե մեդալին տիրեց Գոռ Մինասյանը՝ 377 կգ:
Մյուս քաշերում չեմպիոնի կոչումը նվաճեցին հետեւյալ ծանրորդները. 62 կգ՝ Սմբատ Մարգարյան-258 կգ երկամարտում, 69 կգ՝ Վանիկ Ավետիս-յան-321 կգ, 77 կգ՝ Նորայր Տոնոյան-315 կգ, 85 կգ՝ Գոռ Խաչատրյան-320 կգ, 94 կգ՝ Էդգար Գեւորգյան-370 կգ, 105 կգ՝ Գեւորիկ Պողոսյան-395 կգ:
Մեկական ոսկի եւ արծաթ
Վարշավայում կայացած ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցեցին 48 երկրների 395 ձյուդոիստներ: Հայաստանը ներկայացված էր 6 մարզիկով: Գյումրեցի Հովհաննես Դավթյանը 60կգ քաշային կարգում 5 գոտեմարտ հաղթելուց հետո դուրս եկավ եզրափակիչ եւ պարտվեց Մցկեն-զիե Աշլեյին՝ բավարարվելով արծաթե մեդալով, իսկ հրազդանցի Արմեն Նազարյանը փայլուն անցկացրեց իր 5 գոտեմարտերը եւ 66 կգ քաշային կար-գում 62 մասնակիցների մեջ հռչակվեց աշխարհի գավաթակիր:
Մեր մյուս մասնակիցները դուրս մնացին մրցանակային տեղի համար պայքարից: Թիմային հաշվարկով Հայաստանը 48 երկրներ մեջ աշխար-հում ճանաչվեց 2-րդը:
Անսպասելի պարտությունը
Դոհայում (Կաթար) ընթացող շախմատի կանանց «Գրան պրի»-ի խաղարկության 8-րդ փուլում Էլինա Դանիելյանը կրեց 1-ին պարտությունը, մինչ այդ նա ոչ-ոքի էր խաղացել Լիլիթ Մկրտչյանի հետ, իսկ մինչ այդ՝ միայն հաղթանակներ էր տոնել:
Մեր ուժեղագույն շախմատիստուհին վաստակել է 6,5 միավոր եւ շարունակում է գլխավորել աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանն ունի 3 միավոր եւ 8-րդ տեղում է:
Հ.Գ.- Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ամրապնդեց իր առաջատարի դիրքերը՝ 9-րդ փուլում նա սպիտակներով հաղթեց էկվադորցի Մարթա Ֆիերո-յին եւ վաստակեց 7,5 միավոր ու շարունակում է միանձնյա գլխավորել աղյուսակը: Նրանից 1 միավոր ետ է մնում ֆրանսուհի Մարի Սեբագը, 1,5-ով` հնդիկ շախմատիստուհի Հումպի Կոներուն:
Լիլիթ Մկրտչյանը 2-րդ հաղթանակը տարավ մրցաշարում` սպիտակներով առավելության հասնելով Քաթարի ներկայացուցիչ Ժու Չենի նկատմամբ: Նա 4 միավորով այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը:
* * *
Հայաստանի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը շարունակում է հաջող հանդես գալ Իրանի Մեշհեդ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում: 5 փուլից հետո նա վաստակել է 4,5 միավոր եւ եւս 8 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Շեյցարական մրցակարգով անց-կացվող մրցաշարին մասնակցում են 247 շախմատիստներ: Նրանք կանցկացնեն 11-ական խաղ:
Լավագույնները շախմատում
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների եւ շախմատիստուհիների վարկանիշային հերթական աղյուսակները: Տղամարդկանց ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, ով ունի 2817 միավոր: 2-րդ տեղում նորվեգացի գրոսմայստեր Մագ-նուս Կառլսենն է՝ 2815, եռյակը 2808 միավորով եզրափակում է մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
ՖԻԴԵ-ի 100 լավագույն շախմատիստների թվում ընդգրկված են Հայաստանի 3 այլ շախմատիստներ՝ Սերգեյ Մովսիսյանը (29-րդ տեղ), Գաբրիել Սարգսյանը (65) եւ Վլադիմիր Հակոբյանը (67):
Կանանց վարկանիշային աղյուսակը գլխավորում է հունգարուհի Յուդիթ Պոլգարը՝ 2686 միավոր: Հաջորդում են հնդկուհի Հումպի Կոնե-րուն (2607) եւ աշխարհի չեմպիոնուհի Հու Յիֆանը (2602): Էլինա Դանիելյանը 25-րդն է աղյուսակում, Լիլիթ Մկրտչյանը՝ 26-րդը, Լիլիթ Գալոյանը՝ 84-րդը:
Թարմացրին ռեկորդները
Հայաստանի աթլետներ Ամալյա Շառոյանն ու Արման Անդրիեասյանը հանրապետական նոր ռեկորդներ են սահմանել: Մասնակցելով աթլետիկայի փակ մարզասրահների Փարիզի բաց առաջնությանը՝ Ա. Շառոյանը 400 մ վազքատարածությունում ցույց է տվել 54,85 վրկ. արդյունք, իսկ Ա. Անդրիաս-յանը 60 մ վազել է 6,95 վրկ.-ում: Նրանք թարմացրել են այդ մրցաձեւերերի հանրապետական ռեկորդները: Հիշեցնենք, որ Հայաստանի աթլետի-կայի հավաքականն այժմ ուսումնամարզումային հավաք է անցկացնում Ֆրանսիայի մայրաքաղաքում եւ տեղում անմիջականորեն պատրաստվում է Եվրոպայի 2011թ. ձմեռային առաջնությանը:
Նետաձիգները կմեկնեն Թուրքիա
Էջմիածնում ավարտվեց Նետաձգության Հայաստանի ձմեռային բաց առաջնությունը: 3-օրյա պայքարից հետո տղաների մրցավեճում 1-ին տեղը գրավեց Վասիլ Շահնազարյանը: Նախորդ տարվա չեմպիոն Արշակ Պետրոսյանը 2-րդն էր, լավագույն եռյակը եզրափակեց Դավիթ Խաչատրյանը:
Աղջիկների պայքարում 2-րդ տարին անընդմեջ հաղթող դարձավ Գոհար Շահնազարյանը, 2-րդ տեղ գրավեց Նունե Վասիլյանը, 3-րդը՝ Ռոզա Գրի-գորյանն էր:
Եզրափակիչին մասնակցեց 8 մարզիկ-մարզուհի, ովքեր էլ վիճարկեցին 1-4-րդ տեղերը: Առաջնությունից հետո լավագույնները կհամալրեն հավաքականի կազմը, որը ապրիլի 10-17-ը Թուրքիայում կմասնակցի Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Մասնակցե՞լ, թե՞ չէ
Կապանի «Գանձասար»-ը Աշգաբադում կազմակերպված «Թուրքմենբաշիի գավաթի» խաղարկության եզրափակչում 1:2 հաշվով զիջեց տեղի «Ալթին Ասիր»-ին, գրավեց 2-րդ տեղը: Մրցաշարի կազմակերպիչները, անտեսելով մարզական սկզբունքները, ամեն ինչ արեցին, որպեսզի հաղթի իրենց թի-մը: Հենց միայն այն հանգամանքը, որ Արթուր Քոչարյանն ու Գորան Օբրադովիչն անհասկանալի պատճառներով որակազրկվեցին ու եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու հնարավորություն չունեցան՝ վկայում է այդ մասին: Դրան ավելացնենք նաեւ այն փաստը, որ եզրափակչում մեր թի-մի դարպասին նշանակվեց 11 մետրանոց 3 հարված, որոնցից երկուսը դաշտի տերերն իրացրեցին: Հետաքրքիր է, որ Արթուր Քոչարյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ հայաստանյան ակումբը ներկայացնող Լեւան Բուբութեիշվիլին՝է լավագույն դարպասապահ:
Արդեն որերորդ անգամ է խոսվում այս գավաթի խաղարկությունում անառողջ մթնոլորտի մասին, սակայն որեւէ բան չի փոխվում եւ գուցե կա-րիք կա, որ հայաստանյան ակումբներն այսուհետ բացահայտորեն հրաժարվեն այդ առաջնությունից եւ ուսումնամարզական հավաքները կազմակեր-պեն այլ երկրներում՝ ընկերական հանդիպումներ անցկացնելով կարգով առավել բարձր կարգի թիմերի հետ:
Կպայքարեն կանայք
Մարտի 1-ին Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը մեկնել է Մալթա, որտեղ կանցկացնի 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի հանդիպումները:
Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մալթայի, Ֆարերյան կղզիների եւ Վրաստանի թիմերը: Առաջնությունը կանցկացվի մարտի 3-8-ն ընկած ժամանակահատվածում: Միայն խմբի հաղթողը իրավունք կստանա հանդես գալ որակավորման փուլում: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը թիմ է հրավիրել 18 ֆուտբոլիստուհիների:
Հ.Գ.- Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով սկսեց ելույթները Եվրոպայի 2013թ. առաջությունում: Մալթայում անցկացվող ո-րակավորման 1-ին փուլի առաջին խաղում մեր ֆուտբոլիստուհիները 1:0 հաշվով հաղթեցին Ֆարերյան կղզիների ընտրանուն: Միակ գոլը 8-րդ րոպեին խփել է մեր թիմի ավագ Գայանե Կոստանդյանը: Նույն օրը կայացած Մալթա-Վրաստան խաղում հաղթեց դաշտի տերերի թիմը` 1:0:
Կայացավ «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթի եզրափակիչ փուլը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղի ունեցավ Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) «Գծին հետեւող ռո-բոտ» մրցույթի եզրափակիչ փուլը:
Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել էր 2008թ.: Առաջնության նպատակն է ՀՀ-ում վերականգնել եւ զարգացնել ռոբոտաշինությունը: Նմանատիպ միջոցառումների միջոցով փորձ է արվում ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդ-ների եւ նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: «Գծին հետեւող ռոբոտ» մրցույթին մասնակ-ցում էր 4 թիմ, նրանք ժյուրիի անդամներին ներկայացնում էին գծին հետեւող ռոբոտի իրենց մոդելը: Յուրաքանչյուր թիմ նախագծել ու պատրաստել էր ռոբոտ, որը շարժվում է սպիտակ դաշտի վրա գծված սեւ գծերի ուղղությամբ եւ անցնում է 270 մմ բարձրությամբ թունելի միջով: Ներկայացվող ռոբոտները պետք է համապատասխանեին նաեւ հետեւյալ չափորոշիչներին՝ քաշը` մինչեւ 4,5 կգ, լայնություն` 18 սմ x18սմ, բարձրություն` 27սմ:
Տեղի կունենա նաեւ իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտների մրցույթ, որից հետո կամփոփվեն 2 մրցույթների արդյունքները:
Վանես Մարտիրոսյանը գարնանը 2 մենամարտ կանցկացնի
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջինքաշային կարգում հեռանկարային մարզիկ Վանես Մարտիրոսյանը, ով ծնունդով աբովյանցի է, այս տարվա գարնանը 2 մենամարտ կանցկացնի: Մարտի 19-ին կանադական Մոնրեալում նա 10 ռաունդանոց մենամարտում ուժերը կչափի մեքսիկացի Էռնանդե-սի հետ, իսկ արդեն ապրիլի 23-ին 12 ռաունդանոց մարտում կհանդիպի մեկ այլ մեքսիկացու` Սաուլ Ռոմանի հետ` առաջին միջինքաշային կար-գում «WBC Silver»-ի կոչման համար: Մարտիրոսյան-Ռոման մենամարտը, ինչպես տեղեկացնում է allboxing.ru-ն, տեղի կունենա ԱՄՆ-ում:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



