Ներքին լուրեր եւ անցուդարձ…

Գլխավոր դատախազն է միջնորդագիր  ներկայացրել ոստիկանապետին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սույն թվականի փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ. Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:
Միջնորդագիրը ներկայացվում է էական կրճատումներով՝ չխախտելու համար նախաքննության գաղտնիությունը:

Ինչպես հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից, ՀՀ քր. օր-ի 104-րդ, 235-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում Արսեն Ահարոն-յանի, Պետրոս Գրիգորյանի եւ չպարզված անձանց հետ՝ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի խու-լիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետեւ Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հա-րուցված ու ներկայումս Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները, որի արդյունքում Խա-չիկ Մկրտչյանի սպանությունն իրականում կատարած՝ Երեւանի Նիկոլ Դումանի փողոցի 40-րդ տան բնակիչ Վռամ Սամվելի Բաղդասարյանն այդ գործով կանչվել է ընդամենը որպես վկա՝ դրանով իսկ խուսափել քրեական պատասխանատվությունից: Լրացուցիչ քննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու ու կրելու, մի խումբ անձանց հետ զենքի գործադրմամբ խու-լիգանություն կատարելու, ինչպես նաեւ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Խաչիկ Մկրտչյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Վ. Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 10-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 258-րդ հոդվածների 4-րդ մասերով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
(Այնուհետեւ միջնորդագրում ներկայացվում են փաստեր ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատանքում տեղ գտած թերությունների, բացթողումների, կեղծիքների, աղավաղումների մասին:)
Այսպիսով, Հովհաննես Թամամյանը եւ Վարազդատ Ադամյանը, իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չեն ձեռ-նարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել է քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակութ-յուն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը:
Բացի այդ, նկատի ունենալով, որ Հ. Թամամյանը եւ Վ. Ադամյանն, իրենց զբաղեցրած պաշտոններին մնալով, կարող են խոչընդոտել քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության իրականացմանը, ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածների կարգով միջնորդել է ՀՀ ոստիկանության պետին՝ քննարկել ներկայացված միջնորդագրում արծարծված հարցերը, եւ ձեռ-նարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ոստիկանության համակարգում թույլ տրված վերոհիշյալ եւ նմանօրինակ խախտումները կանխելու, այդպիսիք վերացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ լուծել այդ խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց, մասնավորապես, ՀՀ ոստիկա-նության ՔՀԳ վարչության պետ Հովհաննես Թամամյանի եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատա-կահարմարության հարցը:

* * *

Երեկ կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների միջեւ բախում է տեղի ունե-ցել: Խմբակցության պատգամավորներ Ս.Սաֆարյանն ու Ա. Մարտիրոսյանը միջադեպից հետո հանդիպել են վարչապետին եւ հայտնել իրենց բողո-քը տեղի ունեցածի վերաբերյալ: Վարչապետը զանգահարել է ոստիկանապետին եւ հանձնարարել ծառայողական քննություն սկսել միջադեպի հետ կապված: Արդեն երեկոյան ոստիկանությունը ներկայացրեց պարզաբանումը՝ իր կայքում տեղադրելով համապատասխան տեսանյութը:

* * *

Ի պաշտպանություն ԶԼՄ-ների

Վերջերս հայկական զլմ-ների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով հարուցվող դատական գործերի աճը լրջորեն մտահոգության տեղիք է տալիս: Դատարանների կողմից այս գործերի քննութ-յունը հաստատում է այն հոռետեսական կանխատեսումները, որ, առանց հաշվի առնելու իրողությունները, բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտի հապճեպ ներմուծումը վտանգի տակ կդնի մի շարք պարբերականների գոյությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 2010թ. կատարված փոփոխություններում առկա այն վտանգը, որ կոնկրետ հոդվածի իրական հանրային արձագանքի եւ հասցված վնասի չափի որոշման հարցում դատարաննե-րը, առանց հրապարակվող տեղեկատվության հասարակական նշանակությունը եւ պատասխանողի ֆինանսական դրությունը հաշվի առնելու, կամայական վճիռներ կայացնելու հնարավորություն են ստանում՝ օրինագծերի քննարկման ընթացքում բազմիցս մատնացույց է արվել լրագրողական հան-րության ներկայացուցիչների կողմից: Այս ամենի հետեւանքով այսօր ավելի է ճնշվում առանց այն էլ սահմանափակ խոսքի ազատությունը երկրում:
Փորձը ցույց տվեց, որ ընդունված օրենսդրական փոփոխությունները, չնայած դրանց կողմնակիցների փաստարկներին, բոլորովին էլ ՀՀ քաղա-քացիների ճնշող մեծամասնության պատվի եւ արժանապատվության պաշտպանության միջոցներ չեն: Օրենքի «ուժից» բացառապես օգտվում են «այս աշխարհի ուժեղները»՝ քաղաքական եւ գործարար վերնախավի ներկայացուցիչները՝ հաշիվներ մաքրելով իրենց համար ոչ ցանկալի զլմ–ների եւ լրագրողների հետ: Հետեւելով համաքաղաքացիների իրավունքները ոտնահարելու եւ անձեռնմխելի զգալու իրենց սովորույ-թին՝ հանրային բնական հետաքրքրություն ներկայացնող այդ անձինք արհամարհում են ԶԼՄ-ների նկատմամբ հանդուրժողականության՝ քաղա-քակիրթ աշխարհում ընդունված սկզբունքը: Իսկ դատական վերջին գործերն էլ վկայում են, որ դատարանները պատրաստ են աջակցել լրագրողների դեմ ծավալվող «խաչակրաց արշավանքին»:
Մենք ամենեւին չենք պնդում, որ հայկական լրատվամիջոցներն անմեղ են եւ դժգոհությունների առիթ չեն տալիս: Այնուամենայնիվ, հաղ-թահարել հայրենական լրագրության թերությունները՝ փակելով վերջինիս բերանը (հենց այդպիսին է լինելու այսօր կիրառվող ֆինանսա-կան ճնշման հետեւանքը), նշանակում է վերջնականապես արժեզրկել լրատվամիջոցների դերը մեր հասարակության մի շարք բացասական երեւույթ-ների, առաջին հերթին՝ կոռուպցիայի տարբեր դրսեւորումների եւ դրա ամենավտանագավոր ձեւի՝ պետության զավթման դեմ պայքարում:
Կոչ ենք անում ՀՀ ԱԺ-ին՝ հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Մշակել համապատասխան պարզաբանումներ՝ ձեւակերպելով բարոյական վնասի փոխհատուցման բանական եւ հիմնավոր սահմաններ՝ այդպիսով ապահովե-լով յուրաքանչյուր գործով դրա կոնկրետ հանգամանքները հաշվի առնելու հնարավորություն: Կոչ ենք անում դատարաններին՝ տուրք չտալ ազդեցիկ հայցվորների անսանձ հավակնություններին եւ անհագուրդ ախորժակին, ավելի շատ կիրառել օրենսդրությամբ նախատեսված՝ պատասխանի եւ հերք-ման հնարավորությունը: Կոչ ենք անում զլմ-ներին՝ զարգացնել ինքնակարգավորման եւ հասարակության առջեւ հաշվետվողականության մեխա-նիզմները, իսկ ՀՀ քաղաքացիներին՝ առավել ակտիվ օգտվել այդ արտադատական մեխանիզմներից՝ իրենց տեղեկատվական իրավունքները պաշտպանելու համար:

Երեւանի մամուլի ակումբ
Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Սեփ. լրատվություն

Նոր ՄԻՊ. առայժմ սայթաքումնե՞ր, թե՞…

ՀՀ մարդու իրավունքների նորընտիր պաշտպանը Կարեն Անդրեասյանն է: Նա «Արմենիա» հեռուստաալիքի իրավաբանն էր եւ «Իրականում» հաղորդ-ման հեղինակը: Անցած տարեվերջին հեռացել էր հեռուստաընկերությունից եւ զբաղվում էր իրավաբանական գործունեությամբ:
Նորընտիր պաշտպանն անցել է աշխատանքի եւ արդեն հանդիպել աշխատակազմի հետ: Կ. Անդրեասյանը հայտարարել է, որ, ընդունված 100-օրյա ժամկետի փոխարեն, կպահպանի 50-օրյա լռություն: Լռությունը կխախտվի, ամենայն հավանականությամբ, ապրիլի 25-ին. «Կարծում եմ՝ կարող եմ ինձ նման բան թույլ տալ, քանի որ ոլորտն ինձ բավական հայտնի է, իսկ կոնկրետ գործերի ուսումնասիրության համար կօգտագործեմ լռության այս ընթացքը: Ես գիտեմ, որ «կոնկրետություն» վերացական գոյականի հետեւում կոնկրետ մարդիկ են, որոնց համար սպասման յուրաքանչյուր օրը ժա-մկետ է, իսկ ես ուզում եմ ոչ թե երկարացնել, այլ կրճատել այդ ժամկետը»:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին ԱԺ-ում տեղի ունեցած ընտրություններում 83 կողմ եւ 13 դեմ ձայների հարաբերակցությամբ Կարեն Անդ-րեասյանն ընտրվել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: ԱԺ-ում նրա թեկնածությանը դեմ էր հանդես եկել ՀՅԴ խմբակցությունը, իսկ «Ժա-ռանգություն»-ը չէր մասնակցել ԱԺ նիստերին:
Ըստ դեմ պատգամավորների՝ նորընտիր ՄԻՊ-ը կապված է իշխանությունների հետ եւ կդառնա նրանց խամաճիկը, ինչի հետ չեն համաձայնել 83 պատ-գամավորներ:
Այս աշխույժ քննարկումների մեջ էլ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պաշտպան Կարեն Անդրեասյանի այն հայտարարությունը, թե «Մարդու ի-րավունքների պաշտպանությունը ծառայություն է, սերվիս է», համարել է անհաջող: «Որքան ինձ հայտնի է, Անդրեասյանն աշխատել է իրավաբա-նական գրասենյակում, որը ծառայություն է մատուցել: Այստեղ վուլգարացվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է առաքելության զգացողություն ունենա, այլ ոչ թե ծառայություն մատուցելու»: Իրավապաշտպանը նշել է, որ եթե նորընտիր պաշտպանի մոտ այդ զգացողությունը զարթնի աշխատանքի ընթացքում եւ նա աշխատի որպես ծառայություն մատուցող, ապա «Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը կվերածվի մի չինովնիկական կազմակերպության»:
Մի շարք իրավապաշտպանների ավելի շատ մտահոգել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպանի անձը, այլ նրա ընտրության ձեւը, եւ նրանք նույնպես կարծում են, որ Կարեն Անդրեասյանը չի կարող անկախ լինել:
Իսկ մենք գնահատական կհնչեցնենք ՄԻՊ-ի գործունեությանը հետեւելուց հետո միայն:

Անի Մարության

Կազակական դեսպանական ստանիցա՞

Ռուսաստանյան միջտարածաշրջանային «Կենտրոնական կազակական զորք» կազակական զորական կազմակերպությունը դիմել է ՀՀ արդարադատության նախարա-րությանը՝ ՀՀ տարածքում դեսպանական ստանիցա (ներկայացուցչություն) գրանցելու խնդրանքով: Նման կառույց առաջարկվում է գրանցել Հայ-կա-զակական բարեկամության եւ համագործակցության միավորմանը (ՀԿ ԲՀՄՄ) կից: «Չենք կասկածում, որ դեսպանական ստանիցայի ստեղծումը զգալի ա-վանդ կհանդիսանա Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության կազակական կազմակերպությունների միջեւ բարեկամական կապերի ամ-րապնդման գործում: Իսկ մեծ հաշվով՝ նաեւ ռուս եւ հայ ժողովուրդների միջեւ»,- նշել է ՀԿ ԲՀՄՄ նախագահ, կազակական գեներալ-լեյտենանտ Կարա-պետ Զադոյանը:
Կենտրոնական կազակական զորքը (ԿԿԶ) ՌԴ 11 ցուցակագրված կազակական զորքերից մեկն է: Այդ կառույցներում ընդգրկված կազակները ստանձնել են պետական ծառայություն տանելու պարտականությունները: ԿԿԶ զորական ատաման Վալերի Նալիմովը ՌԴ Նախագահին կից Կազակության հարցերով խորհրդի ան-դամ է:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.