Երեւանում արշալույսները դեռ խաղաղ են
Շուրջ 1 դար առաջ սիոնա-մասոնական «հեղափոխական ալիք»-ը Ռուսաստանին եւ աշխարհին պարտադրվեց. «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»-ով, իսկ այժմ ԱՄՆ-ին եւ աշխարհին այն պարտադրվում է. «Ժողովրդավարներ բոլոր երկրների, միացե՛ք»-ով… Որեւէ տարբերություն չկա:
Այն ժամանակ սոված պրոլետարիատը (բանվորա-գյուղացիական դասակարգը) իբր ձերբազատվեց անխիղճ հարուստներից, տապալեց ցարին… բայց իրականում ներդրված մասոն հեղափոխականներին բերեց իշխանության (որոշ պրոլետարներ գուցեեւ հարստացան ըստ նպատակահարմարության): Իսկ հիմա, տար-բեր երկրների սոված ժողովուրդը պայքարում է իշխանափոխությունների եւ հասարակարգերի փոփոխման համար… բայց իրականում էլի ներդր-վածներին իշխանության բերելու հարցն է լուծվում, որից հետո սոված պրոլետարիատի նման սոված ժողովրդական զանգվածները պիտի բողոքեն, որ միեւնույնն է բան չի փոխվում…
Բայց ինչպես պնդում են շատ ամերիկահայեր (ովքեր բնակվել են ԽՍՀՄ-ում), ԱՄՆ-ում օրենքների հընթացս փոփոխությունները (սարսափած են ահաբեկչական վտանգներից) արդեն սովետականացնում են ամերիկյան հասարակարգը՝ փորձելով կտրուկ ու խիստ օրենսդրական քայլերը «ժողովրդավարա-բար» տեղավորել համաշխարհային ահաբեկչության դեմ պատերազմ հայտարարելով…
* * *
Վերջին շրջանում պարբերաբար հրապարակումներ են լինում այն մասին, թե «արաբական հեղափոխական ալիք»-ը ինչ շարունակություն կարող է ունենալ: Այս հարցը հուզում է հատկապես այն երկրների իշխանություններին, որոնք հակված են քիչ թե շատ, լավ թե վատ՝ անկախ քաղաքականութ-յուն վարելուն…
«Լուսանցք»-ն էլ վերջին թողարկումներում անդրադառնում է «արաբական հեղափոխական ալիք»-ի ձեւին ու բովանդակությանը… Մեր թերթի նա-խորդ համարում ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը չակերտները բացած վերլուծել էր այդ խնդիրը՝ «Արաբական ալիքի ոչ արաբական վերջնակետը» հոդվա-ծում, որում եւս մեկ անգամ անդրադարձել էր իսրայելա-ամերիկյան «Նոր Մերձավոր Արեւելք» ծրագրի հերթական փուլին:
Թերթի ընթերցողներին տեղեկացրել էինք նաեւ, որ արաբական աշխարհի վերաձեւումներից առաջ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մոտ խորհրդակցություն էր հրավիրվել, որին մասնակցել էին ԱՄՆ դեսպաններ եւ դիվանագիտական ներկայացուցիչներ շուրջ 180 պետություննե-րից: Դրանց թիվը հետագայում հստակեցվեց՝ 260.- դիվանագիտական առաքելությունների բարձրաստիճան աշխատակիցներ՝ դեսպաններ, հյուպատոսներ եւ պետդեպի տարբեր կառույցներում աշխատողներ:
Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ ավելի քան 20 արաբական երկրների հարցերը լուծելուց հետո Վաշինգտոնը, ըստ ամենայնի, կանց-նի մոտ 7-8 տասնյակ իսլամական երկրների «ժողովրդավարացման գործընթացին»: Սակայն, աշխարհի ավելի քան 200 պետություններից երեւի միայն ինքը՝ ԱՄՆ-ն, եւ եվրոպական ու այլ մի 2-3 տասնյակ համարժեքակիր երկրներ են «պլստացել» ամերիկյան «հեղափոխական բարեփոխում-ներ»-ից…
Արաբական «ժողովրդավարացման գործընթաց»-ը զարմանալիորեն չհասավ Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, ԱՄԷ եւ նմանատիպ մի քանի արաբական երկրներ, ո-րոնք ԱՄՆ-ի շահերի պաշտպաններն են տարածաշրջանում: Ավելին՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն ու Օմանը կարող են հեռու մնալ «արաբական հեղափոխա-կան ալիք»-ից, քանի որ հնարավոր է հետագայում գործածվեն Իրանի դեմ: Նույնիսկ ԱՄԷ-ի միջոցով տարածքային պահանջներ կարող են ներկայացվել պաշտոնական Թեհրանին, ինչպես դա այսօր Ադրբեջանն է անում… Իսկ ահա, Սիրիայում, Լիբանանում եւ Հորդանանում այդ գործընթացը «սառեց-վեց» (կարծում ենք՝ առժամանակ, ըստ երեւույթին այս պահին Իսրայելի հետ առճակատում չստեղծելու նպատակով): Իսկ այն, ինչ եղավ Սուդանում եւ Եգիպտոսում, անհամեմատելի էր, նույնիսկ քննարկվում էր այդ երկրներ զորքեր մտցնելու հարցը եւ այժմ էլ նույնը Լիբիայի նկատմամբ է կիրառվում՝ նույնպես փորձում են պատճառներ գտնել՝ ՆԱՏՕ-ի օժանդակությամբ գործընթացն ավարտին հասցնելու համար:
Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին այս անգամ էլ արաբական աշխարհի խառնակչության մեջ մեղադրեց աշխարհի թիվ 1 ահաբեկիչ հռչակված Ուսամա Բեն լադենին: Նա ելույթում հայտարարել է, թե ցուցարարները «չունեն իրական պահանջներ ու գործում են բացառապես «Ալ Քաիդա»-ի թելադրան-քով», նաեւ հավելել է, թե Լիբիան Թունիս կամ Եգիպտոս չէ, եւ լիբիացիներն իրենք կարող են փոխել իրենց երկիրը… Մենք թերթի էջե-րում այս ահաբեկչական կառույցին էլի ենք անդրադարձել՝ նկատելով, որ ժամանակին ԱՄՆ-ի ստեղծած «Ալ-Քաիդա»-ն եւ նրա ղեկավար Բեն Լադենը անմ-ռունչ պայքարում էին ԽՍՀՄ-ի դեմ Աֆղանստանում՝ կատարելով ամերիկյան բոլոր հրահանգները… եւ հանկարծ մի օր «թարսվեցին» ու դարձան ԱՄՆ-ի ու Արեւմուտքի թիվ 1 թշնամին: Սակայն, առ այսօր, ԱՄՆ-ում (նյույորքյան երկնաքերերի ահաբեկչությունը դեռ կասկածներ ու տարբեր վարկածներ ունի, ընդհուպ՝ իսրայելական հետքի մասին է խոսքը), նաեւ Եվրոպայում ու Իսրայելում այնքան էլ չի թնդում բենլադենյան ահա-բեկչության որոտը, բայց ահա մի շարք արաբական եւ իսլամական երկրների իշխանություններ պարբերաբար դժգոհում են նշյալ ահաբեկչի՝ Արեւ-մուտքի հետ գործակցելուց… Նաեւ զարմանալի է, որ «Ալ-Քաիդա»-ի կազմից պարբերաբար հայտնաբերվում եւ ոչնչացվում են այն ահաբեկիչները (մասնավորապես՝ Բեն Լադենի տեղակալները, եթե կարելի է այսպես ձեւակերպել), ովքեր սկսում են որոշակի ինքնուրույնություն դրսեւորել եւ առավել կտրուկ լինել, իսկ «անորսալի Ուսաման» այդպես էլ չի հայտնաբերվում:
Գուցե վատ օրինակ բերենք, բայց սա նման է մեր իմացած այն ձեւին, որ ձերբակալված մեկին քննում են լավ եւ վատ քննիչները, եւ վատից խուսափե-լու համար «մեղադրյալները» լավին են լսում ու ենթարկվում… Հասկանալի է արդեն, որ այսօր աշխարհի «լավ ոստիկանը» ԱՄՆ-ն է, իսկ վատը՝ «Ալ-Քաիդան» կամ նման այլ կառույցները…
Իզուր չէ, որ արաբական վահաբականները (հատկապես Սաուդյան Արաբիայի, որտեղից է նաեւ Բեն Լադենը), ովքեր կռվեցին Չեչնիայում՝ Ռուսաստանի դեմ, ըստ հավաստի լուրերի, Բեն Լադենից անկախ են գործում եւ առավելապես իսլամական աշխարհի խնդիրներ են փորձում լուծել: Ուստի մենք՝ հայերս, նույնպես պետք է զգոն լինենք, քանի որ «ժողովրդավարացման գործընթաց»-ը կարող է Հայաստան էլ հասնել (թեկուզ՝ Արցախի հարցով) ինչպես «լավ ոստիկան»-ԱՄՆ-ի, այնպես էլ «վատ ոստիկան»-բենլադենյան կամ վահաբական, թե այլ ահաբեկչության «քննչական գործողությունների» պատճառով…
Պետք է միշտ հիշել, որ սիոնիստական, համաիսլամական կամ համաթուրքական առաջխաղացումները պայմանավորված են եւ՛ ներկայիս ՀՀ տարածքի, եւ՛ առհասարակ Հայկական լեռնաշխարհի (ամբողջական-միացյալ Հայաստանի)՝ հայերից օտարմամբ, այլ ազգերի եւ այլ մշակույթների ներդրմամբ, ինչին դիմագրավելու մեծ համահայկական կամք է անհրաժեշտ:
Վերջերս «The Wall Street Journal»-ի հեղինակներից Ալեն Մատիչն էլ է անդրադարձել «հեղափոխական ալիք»-ին՝ «հեղափոխականության ցուցի-չ» հրապարակումով, որով փորձում է պարզել, թե որտեղ են հնարավոր իշխանափոխության հանգեցնող նոր բախումներ: Նա նշել է, որ հետազո-տությունն անցկացրել է հյուսիսաֆրիկյան տարածաշրջանի զարգացումների ազդեցության արդյունքում եւ կարծում է, որ ցուցիչը պետք չէ համարել փորձագիտական զեկույց, որի հիման վրա կարելի է ինչ-ինչ կանխատեսումներ անել:
Մատիչը պարզաբանում է, որ «ցուցիչ»-ը կազմելիս հաշվի չի առել, ասենք, միջցեղային տարաձայնությունները, որոնք դեր են կատարում ա-րաբական որոշ երկրներում, անտեսել է բջջային կապի եւ հեռուստատեսության տարածվածությունը, ինչպես նաեւ արեւմտյան արժեքների հանդեպ այս կամ այն երկրի վերաբերմունքը: Նա հետազոտության հիմքում դրել է 3 գործոններ:
1. Սոցիալական անարդարությունը, որը կազմելիս վերլուծաբանն օգտագործել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի Կոռուպցիայի ընկալման եւ ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ցուցիչները:
2. Տվյալ երկրի բնակչության միջին տարիքը, գործազրկության եւ համախառն ներքին արդյունքի վիճակագրությունը, որը վերցված է ԱՄՆ-ի Կենտ-րոնական հետախուզական վարչության տեղեկատուից («աղքատ երկրները, որտեղ ապրում են մեծ թվով երիտասարդներ, կարող են ավելի արագ բռնկվել, քան ծերացող բուրժուական Եվրոպան»,- նշել է հեղինակը):
3. Ընտանեկան բյուջեներում պարենին հատկացվող բաժինը: Որքան այն բարձր է, այնքան մեծ է ընդվզումների վտանգը:
Եվ ըստ Ալեն Մատիչի կազմած ցուցիչի, առավել կայուն եւ հեղափոխական ընդվզումներից ապահովագրված են Շվեդիան, Ավստրիան, Կանադան, Դանիան, Գերմա-նիան, Շվեյցարիան, Նորվեգիան, Հոլանդիան, Ֆինլանդիան, Ավստրալիան եւ բարեկեցիկ համարվող մնացյալ պետությունները:
Առավել վտանգված երկրների թվում են Քենիան, Կամերունը, Պակիստանը, Նիգերիան, Ինդոնեզիան, Ֆիլիպինները, Գվատեմալան, Մարոկկոն, Հորդա-նանը եւ Ադրբեջանը: Վրաստանը 18-րդն է, Իրանը՝ 27-րդը, Թուրքիան՝ 36-րդը, Հայաստանի դաշնակից Ռուսաստանը՝ 40-րդը: Ցանկում կա 85 պետութ-յուն: Տասնյակ այլ երկրներ, դրանց թվում՝ Հայաստանը, այս ցանկում ընդհանրապես ընդգրկված չեն, ինչը կարծես թե չի վկայում ո՛չ վտանգի եւ ո՛չ էլ վտանգից պաշտպանված լինելու մասին:
Բայց մեր՝ իրեն արմատական կոչած ընդդիմությունը՝ ՀԱԿ-ը, այս վերլուծությանը երեւի չի հավատում եւ այս ընդդիմադիրներն ասում են՝ «Ոչ թե հեղաշրջում, այլ՝ իշխանափոխություն»: Մարտի 1-ի ողբերգությունից 3 տարի անց կարծես նոր հեղաշրջման ծրագիր չի առաջադրվում: Ընդ-հակառակը՝ ընդդիմության տեսակետով ռազմական հեղաշրջում կատարել է իշխանությունը՝ «ապօրինի կիրառվել է բանակը, զինված ուժերը, որն ար-գելված է Սահմանադրությամբ»… Նույնիսկ Հաագայի դատարան դիմելու հեռանկար է փայփայում ՀԱԿ-ՀՀՇ ընդդիմությունը:
Կարծում ենք՝ արդեն ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի համար մեկ անգամ ընդվզած, նաեւ իսրայելական դրոշները երեւանյան հանրահավաքներում խրոխտ ծածա-նած (իհարկե, մի քանի երկրների դրոշներ էլ կային, ասենք՝ «գունավոր հեղափոխություններ»-ով անցած Վրաստանի կամ Ուկրաինայի, նաեւ Եվրա-միության…) այս ընդդիմությունը «լավ կամ բարի ոստիկան»-ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում կարող է դեռ հայտնվել, իսկ «վատ կամ չար ոստի-կան»-ահաբեկչական խմբավորումները դա կարող են նախաձեռնել «վատ հարեւան»-Ադրբեջանի միջոցով՝ Արցախում…
Ցավոք, մարտիմեկյան իրադարձությունների մեկ տասնյակ զոհերը մեր երկրում ուշքի չեն բերել ոմանց, եւ արտաքին ուժերի հրահրման դեպքում վերստին չի բացառվում նոր զոհերի գնով «հեղափոխական ալիք»-ի ներմուծումը՝ «գունավոր հեղափոխության» չհաջողված փորձը, իհարկե, հաշվի առած…
Մեր երկրում տնտեսական վիճակը շատ բարդ է, եւ նրանք, ովքեր ասում են, որ Հայաստանում «սոցիալական բունտեր չեն լինի», պարզապես թյուրիմա-ցության մեջ են: Հայերը նույնպես սովոր են դուրս գալ փողոց, հանրահավաքների, սակայն հայտնի է նաեւ, որ երբ ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում առա-վել լուրջ մարտահրավերներ են առաջանում, ապա ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց… արդեն դրանք պաշտպանելու համար: Իհարկե, չմոռանալով առժամանակ հետաձգել սոցիալականը:
Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եթե տեւական ժամանակ սոցիալական խնդիրները չեն լուծվում, ապա ժողովուրդը ներկայացնում է քա-ղաքական պահանջ՝ իշխանության հեռացման, եւ եթե միայն դրանից հետո է իշխանությունը պատրաստ լինում սոցիալական պահանջը լուծելու, ա-պա միեւնույն է՝ ուշ է լինում, ժողովուրդը քաղաքական պահանջից արդեն չի հրաժարվում, քանզի այստեղ էլ հենց հայտնվում են «ազգային հեղափոխականները» եւ «միջազգային բարեգործները»:
Հիմա Հայաստանը կարծես չի մտնում «հեղափոխական ալիք»-ի ցուցակի մեջ, գոնե այսպես է ներկայացվում, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Իսկ Երեւանում հանրահավաքային տրամադրությունները մտնում են մի նոր փուլ: Նույնիսկ ընդդիմադիրները կարծես մրցակցում են այս առումով:
ՀԱԿ-ՀՀՇ-ն հավաստում է, թե պայքարը շարունակելու են ՀՀ-ում օրինական կարգերի հաստատման համար, հասնելու են այն իրավիճակին, որ երկ-րում արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ անցկացվեն: Իսկ այդ իրավիճակը հենց «հեղափոխական ալիք» է ակնկալում:
Իսկ ՀՀԿ ներկայացուցիչներն էլ նշում են, որ եթե ոմանց անհրաժեշտ են ուժեղ ցնցումներ, ապա մեր հասարակությանը պետք է միայն ու միայն ուժեղ Հայաստան: «Երեք տարի առաջ Երեւանում տեղի ունեցան ցավալի, անընդունելի ու խիստ վտանգավոր իրադարձություններ, որոնք իս-կական փորձություն էին մեր հասարակության համար: Դրանք երեւան հանեցին վրեժխնդրության եւ քաղաքական նիհիլիզմի այնպիսի չափաբա-ժին, որը հասարակությանը կանգնեցրեց պառակտման եզրին»,- 2008թ. մարտիմեկյան արյունալի դեպքերի մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ իշխանավորների, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ միասին հնարավոր եղավ չխորացնել կործանարար բաժանարարը՝ վերջնականապես չան-ցնելով պառակտման գիծը, եւ կարեւոր անելիք կա՝ հասարակության միավորումը՝ երկխոսելու եւ հանդուրժելու մշակույթ ձեւավորելու ճանապար-հով:
Մինչ Հայաստանում տարբեր ուժեր տարբեր ձգտումներ են դրսեւորում, Ադրբեջանում հստակեցվում է ապստամբության ալիք բարձրացնելու հնա-րավորությունը:
ԱՄՆ «The Newsweek» հանդեսը Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում մոլեգնած ապստամբության կամ հեղափոխական ալիքի մասին հոդված է հրապարակել: Հետաքրքիրն այն է, որ հոդվածը սկսվում է Եգիպտոսի տապալված առաջնորդ Հուսնի Մուբարաքի՝ Բաքվում գտնվող արձանի մասին հիշատակումով: Ըստ «Ազադլիգ» թերթի՝ «The Newsweek»-ն ընդգծում է, որ Թունիսում, Եգիպտոսում եւ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները 1990-ականներին արեւելյան Եվրոպայի ժողովրդական շարժումների կրկնությունն են, եւ «շատ մեծ հավանականություն -կա, որ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում բռնկված ապստամբության ալիքը չի սահմանափակվի միայն այդ աշխարհագրութ-յամբ… որ իշխանափոխությանն ուղղված գործողություններ կիրականացվեն Ադրբեջանից մինչեւ Զիմբաբվե ընկած տարածքում»:
Ադրբեջանի իշխանությունը հակահեղափոխական լուրջ քարոզարշավ է սկսել, հատկապես ուսանողության շրջանում եւ պետական հիմնարկություն-ներում: Ցուցում է տրվել, որ արաբական հեղափոխությունների դեմ հավաքներ անցկացնեն: Ուսանողներին ասվում է, որ ԱՄՆ-ն ցանկանում է «խառնել» Ադրբեջանը եւս, ու չի կարելի երկրի ազգային շահերը զոհել… հանձնարարվել է սոցիալական ցանցերում չընկնել «ԱՄՆ-ի մարդկան-ց» թակարդը: Սպառնացել են, որ հեղափոխական գործընթացներին մասնակցելու դեպքում ուսանողները կհեռացվեն բուհերից, աշխատողները՝ հիմնարկներից:
«Ազադլիգ»-ը գրում է նաեւ, թե «ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից դատապարտված Լիբիայի նախագահ Քադաֆին եղել է Ադրբեջանի իշխանության թանկագին ժառանգորդների ցուցակում»: Ճիշտ է, Ադրբեջանի իշխանությունը ժամանակ չի ունեցել Մուբարաքի նման նրա հուշարձանն էլ կանգ-նեցնել Բաքվում, բայց «Քադաֆին մշտապես գտնվել է Ադրբեջանի իշխանության սրտում»:
Շատերը կարծում էին, թե Ադրբեջանի քաղաքական համակարգի հիմնադիր հանգուցյալ Հեյդար Ալիեւը միայն Թուրքիայի նախկին նախագահ Սու-լեյման Դեմիրելի հետ է «բարեկամ եւ եղբայր» եղել: Բայց դեռ 2000թ. լիբիական պատվիրակության ընդունելության ժամանակ նա ասել է, որ հիացած է իր «բարեկամ եւ եղբայր» Քադաֆիի՝ Աֆրիկյան միություն ստեղծելու ջանքերով, որը պետք է միավորի 700 մլն. մահմեդականների…
Հետաքրքիր մի լուր է հրապարակվել վերջերս, ըստ որի Իլհամ Ալիեւը Բելառուսի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է: Իսկ նման կոչման 2 պետության ղեկավար են արժանացել՝ մեկն Ալիեւն է, մյուսը՝ Քադաֆին…
Ըստ երեւույթին «հեղափոխական ալիք» արտահանող Վաշինգտոնին նույնպես հուզում է այս հարցը, որ եթե Մուամար Քադաֆին եղել է Հեյդար Ալիեւի բարեկամն ու եղբայրը, ապա ի՞նչն է միավորում Իլհամ Ալիեւին ու Լիբիայի ղեկավարին…
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 8 (184), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



