Պահարանը բե՛ր
Արեւմտահայերը փոստային ծրարին անվանում են պահարան: Հիմնարկի պետ արեւմտահայ բոսը 2-րդ հարկի իր աշխատասենյակից զանգահարում է 1-ին հարկ եւ բանվոր Համիկին կարգադրում. «Դղաս, անկյունում պահարան կա, բարձրացուր ինձ»:
Համիկը ընկերոջ հետ, քաֆ-քրտինք մտած, անկյունում եղած պահարանը բարձրացնում են բոսի աշխատասենյակ: Բավականին ուշացումով սենյակ մտցրած պահարանը տեսնելով՝ բոսը զայրանում է:
– Սա ի՞նչ է:
– Պահարան,- պատասխանում է Համիկը…
Հայաստանի մի անկյունում հնագիտական պեղումներին մասնակցում է նաեւ արեւմտահայ խոշոր գիտնական: Պեղումները հաջող են ընթանում, հայտնաբերված են զգալի հնություններ, որոնց թվում նաեւ մեկ խոշոր կավե աման, կարաս: Այն փոսից վերեւ բարձրացնելու նպատակով ամուր պա-րան է իջեցվում: Ամենայն ուշադրությամբ եւ լրջությամբ երեւանցի գիտնականը հնագետների հետ կարասը կապում, կապռտում են եւ վերեւում կանգնած արեւմտահայ գիտնականին ձայն տալիս, որ քաշեն, բարձրացնեն:
Երբ գտածոն հասցվում է հողի երեսին մոտ, արեւմտահայ գիտնականը մի պահ կանգնում, շունչ է առնում:
– Եղբայր, ձգե, ձգե կարասը:
Արեւմտահայ գիտնականը «ձգեն» կարծում է գցիր, բաց թող, եւ… այդպես էլ կատարում է երեւանցիների հրամանը՝ պարանը բաց է թողնում, արժե-քավոր գտածոն ընկնում, ջարդուփշուր է լինում…
Գրի առավ Սերգեյ Ավագյանը
* * *
Հայկական խոհանոց –
(Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Սալորաչրով սիսեռապուր
Բաղադրությունը
350 գ սիսեռ
250 գ գլուխ
40 գ ալյուր
75 գր բուսական յուղ
1 կգ կարտոֆիլ
100 գ չորացրած սալոր
աղ, պղպես, մաղադանոս
Պատրաստման եղանակը
Սիսեռը նախապես՝ մեկ օր առաջ թրջել, եփելուց առաջ լվանալ ու եփել սառը ջրով կաթսայում:
Ավելացնել կտրատած կարտոֆիլը: Հետո սոխառած պատրաստել, բոված ալյուրը լցնել սոխառածի վրա, մի քիչ էլ սիսեռաջրից ավելացնել: Խառնել, խյուսը լցնել ճաշի մեջ:
Թրջված սալորաչիրը երկու կես անել, գցել ճաշի մեջ, աղ ու պղպեղ անել, մատուցելուց առաջ լցնել կանաչին:
Ասեմ, որ եթե այս համեղ կերակուրի նույնը կուզեք կրեմ ապուրի տեսքով, ապա պետք է խառնիչով խփել եւ ավելացնել 150 գ կաթի սեր:
Մե՜ծ ախորժակով վայելում Ձեզ: Առողջ եղեք: Հիշեք, սիսեռը շատ սննդարար է:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Հայաստանի կանանց հավաքականը 1-ինն է
Մալթայում կայացած ընտրական մրցաշարի 3-րդ փուլում մեր ֆուտբոլիստուհիները ոչ-ոքի խաղացին դաշտի տերերի թիմի հետ՝ 1:1: 3 խա-ղում վաստակելով 5 միավոր՝ մեր հավաքականը զբաղեցրեց 1-ին տեղը: Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը հաղթահարեց 2013թ. Եվրոպայի ա-ռաջնության որակավորման առաջին արգելքը եւ մտավ 2-րդ փուլ՝ նվաճելով միակ ուղեգիրը:
Հայաստանի ընտրանին մինչ այդ հաղթել էր Վրաստանի հավաքականիբն՝ 1:0 եւ ոչ-ոքի՝ 0:0 էր ավարտել հանդիպումը Ֆարերների հետ: Մեր ֆուտ-բոլիստուհիները իրենք իրենց՝ մարտի 8-ի կապակցությամբ հրաշալի նվեր մատուցեցին: Մրցաշարային աղյուսակը.
Խ Հ Ո Պ Գ Մ
1. Հայաստան 3 1 2 0 2:1 5
2. Մալթա 3 1 1 1 2:3 4
3. Վրաստան 3 1 1 1 1:1 4
4. Ֆարերներ 3 1 0 2 2:2 3
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հաղթանակին
ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մրցաշարում առաջինը քառորդ եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Բարսելոնա»-ն եւ Դոնեցկի «Շախտյոր»-ը: Ուկրաինայի չեմպիոնը Հռոմի «Ռոմա»-ի հետ 2-րդ խաղում կրկին առավելության հասավ, այս անգամ «Շախտյոր»-ը մրցակցի դարպասը խփեցին 3 անպատասխան գոլ: Հանդիպմանը մասնակցեց մեր հավաքականի ֆուտբոլիստ, լեգեոնական Հենրիխ Մխիթարյանը:
Մի փոքր անկում
ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում Հայաստանի ընտրանին 65-րդ տեղում է: Նախորդ ամսվա համեմատ մեր հավաքականը վարկանիշը նվազեցրել է 13-ով եւ 3 հորիզոնականով նահանջել է:
Վրաստանի հավաքականը 72-րդ տեղում է, Ադրբեջանինը՝ 100-րդ, իսկ Ռուսաստանի թիմը 13-րդն է: Ցուցակը գլխավորում է Իսպանիան: Հոլանդիան ու Գերմանիան առաջին եռյակում են, իսկ 4-5-րդ տեղերում լատինամերիկյան հավաքականներն են՝ Արգենտինան եւ Բրազիլիան: Տասնյակում են նաեւ Անգլիան, Ուրուգվայը, Խորվաթիան, Պորտուգալիան եւ Հունաստանը:
Մեկնարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի հոբելյանական` 20-րդ խաղարկությունը
Անցած տարվա առաջնության բրոնզե մեդալակիր «Ուլիս»-ը 1/4 եզրափակիչի առաջին խաղում կհյուրընկալի քառակի գավաթակիր «Արարատ»-ին: Մյուս զույգերն են՝ «Բանանց»-«Գանձասար», «Շիրակ»-«Փյունիկ» «Միկան»-«Իմպուլս»:
Հայաստանի գավաթի նախորդ 19 խաղարկություններում միայն 5 թիմի է հաջողվել նվաճել մրցանակը: «Արարատ»-ը, «Փյունիկ»-ը եւ «Միկա»-ն 5-ական անգամ են դարձել գավաթակիր, «Ցեմենտ»-ն ու «Բանանց»-ը` 2-ական:
Հայ շախմատիստուհու հաջողությունը
Քաթարում կայացած շախմատի կանանց «Գրան պրի»-ի խաղարկությանը հրաշալի հանդես եկավ մեր ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյա-նը: Վերջին փուլում նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոնուհի, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ եւ վաստակեց 8 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ հնդկուհի Հումպի Կոներուն, բայց լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող ճանաչվեց հենց նա, իսկ Էլինան, ով առաջին փուլից մինչեւ վերջինը միանձնյա գլխավորում էր աղյուսակը՝ բավարարվեց 2-րդ տեղով:
Այդ հաջողությունից հետո Հումպի Կոներուն ընդհանուր հաշվարկով առաջ անցավ Նանա Ձագնիձեից եւ իրավունք ստացավ մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտին:
Մեր մյուս մասնակից Լիլիթ Մկրտչյանը 4,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը:
Հայ շախմատիստուհիները` Եվրոպայի առաջնությունում
Արդեն հայտնի է, որ Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գա-լոյանը, Նելլի Աղինյանը եւ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրիասյանը կմասնակցեն մայիսի 6-19-ը Թբիլիսիում անցկացվելիք Եվրո-պայի կանանց 12-րդ անհատական առաջնությանը:
Արթուր Ավակովի նորամուտը
Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգում իր նորամուտը նշեց միջինքաշային կար-գը ներկայացնող Արթուր Ավակովը: Նրա մրցակիցն Անդրեյ Կորժենեւսկին էր: Մենամարտից հետո, որը բաղկացած էր 4 ռաունդից, մրցավարները միաձայն հաղթող ճանաչեցին հայազգի բռնցքամարտիկին:
Ձյուդոիստները նախապատրաստվում են
ՀՀ ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Դավթյանը, Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը եւ Հակոբ Առաքելյանը հավաքականի մար-զիչներ Ադրիան Կրոիտուրուի եւ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ այսօր մեկնեցին Չեխիա:
Նրանք մասնակցելու են մարտի 10-19-ը Նիմբուրգում կազմակերպվող միջազգային օլիմպիական հավաքին: Հավաքին մասնակցելու են Եվրոպա-յի ուժեղագույն բոլոր ձյուդոիստները, նրանք օրեկան անց են կացնելու 20-30 մրցակցական գոտեմարտեր:
* * *
Գյումրիում տեղի կունենան սամբո ըմբշամարտի Հայաստանի 2011թ. առաջնություններ` երիտասարդների եւ պատանիների միջեւ: Մարտի 12-ին մրցագորգ դուրս կգան 1993-1994թթ. ծնված պատանիները, մարտի 13-ին` 1991-1992թթ. ծնված երիտասարդները:
Առաջնությունների արդյունքում կձեւավորվեն Հայաստանի սամբոյի պատանեկան ու երիտասարդական հավաքականները, որոնք էլ կմասնակցեն ապրի-լի 14-ից 18-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում կայանալիք սամբոյի եվրոպայի առաջնությանը:
Բրոնզ՝ այն էլ ՌԴ-ից
Իտալիայի Բրեշիա քաղաքում ավարտվեց գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Հայ մարզիկները մեծ հաջողությունների չհա-սան եւ լավագույն արդյունքը Նորայր Բախտամյանինն էր՝ 7-րդ տեղը՝ 61 մասնակիցների մեջ:
ՌԴ հավաքականի կազմում հանդես եկող Կիրիլ Գրիգորյանը նվաճեց բրոնզե մեդալ՝ երիտասարդների թիմային հաշվարկով:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



