Արտաքին լուրեր եւ խնդիրներ… Վաշինգտոնը պարտվում է… Մինսկի խումբն առաջարկում է…

«Ակօս»-ը՝ Թուրքիայի խորհրդարանում

Ստամբուլում հրատարակվող «Ակօս» երկլեզու (թուրքերեն, հայերեն) շաբաթաթերթը, որի հիմնադիր-խմբագրապետը եղել է պոլսահայ հայտ-նի գործիչ Հրանտ Դինքը, սկսել է արդեն մուտքագրվել Թուրքիայի ազգային մեծ ժողովի գրապահոց: Դա հնարավոր է դարձել քրդամետ «Խաղա-ղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Ուֆուք Ուրասի նախաձեռնության շնորհիվ: «Ակօս»-ը հրատարակվում է 1996թ.-ից եւ շաբաթաթերթի տպաքանակը արդեն հասնում է 5 հազարի:
«Միլիեթ»-ի տեղեկացմամբ՝ «Ակօս»-ն ամենապահանջված պարբերականն է Ստամբուլի հայկական համայնքում եւ ԱՄԺ-ի գրապահոցում թերթի՝ 2006թ.-ից այս կողմ հրապարակված համարներն արխիվացնում են ամբողջությամբ: Ներկայումս շաբաթաթերթի խմբագրապետի աշխատանքներն ի-րականացնում է Ռոբեր Քոփթաշը:

Գոհար Վանեսյան

Կարսի հուշարձանը՝ դատարանում

Ըստ «Վաթան» պարբերականի՝ Էրզրումի վարչական դատարանի որոշմամբ հետաձգվել է մարդասիրություն խորհրդանշող Կարսի հուշարձանի ապա-մոնտաժումը: «Ապամոնտաժումը ժամանակավորապես կհետաձգվի: Որոշման համաձայն՝ հուշարձանի քանդման աշխատանքները կկասեցվեն այնքան ժամա-նակ, մինչեւ դատարանը վերջնական որոշում կայացնի»,- հայտնել է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն:
Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի անդամներ Թուրգութ Քազանը եւ Ասլը Քազան հայց էին ներկայացրել՝ ավելի վաղ Կարսի քաղաքապետարա-նի՝ հուշարձանն ապամոնտաժելու մասին ընդունած որոշումը չեղյալ հայտարարելու նպատակով:
ՀՀ սահմանից 40 կմ հեռավորության վրա գտնվող այդ հուշարձանի նախնական անվանումը եղել է «Հայաստանի հետ բարեկամության եւ հաշտութ-յան հուշարձան», բայց հետո, կտրուկ արձագանքների պատճառով, անվանափոխվել է «Մարդկայնության հուշարձան»-ի: Տարեսկզբին Կարս կատարած այցե-լության ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անճոռնի ու այլանդակ էր  բնութագրել այդ հուշարձանը եւ նպատակահարմար էր գտել ապամոնտաժել այն:
Բայց ներքաղաքական կրքերը այս «բարեկամության» կամ «մարդկայնության» հուշարձանի շուրջ դեռ բորբոքվում են…

Կարեն Բալյան

Վաշինգտոնը պարտվում է

Ամերիկյան կոնգրեսում լսումների ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «ԱՄՆ-ն պարտ-վում է տեղեկատվական պատերազմում «Ալ Ջազիրա»-ին, ինչպես նաեւ Ռուսաստանին ու Չինաստանին: «Սառը պատերազմի տարիներին մենք գերա-զանց աշխատանք կատարեցինք ամերիկյան քարոզչության տարածման գործում: Սակայն բեռլինյան պատի փլուզումից հետո, ինքներս մեզ ասա-ցինք. գերազանց է, ամեն ինչ արված է: Իսկ հիմա բարձր գին ենք վճարում դրա դիմաց»,- ահազանգել է Հ. Քլինթոնը, ում խոսքերով, մասնավոր զլմ-ներն ի զօրու չեն լրացնելու առկա բացը, քանի որ դրանք, մասնավորապես դրանց մշակութային հաղորդումները, ուղղված են այնպիսի արդյունքների նվաճմանը, որոնք հակասում են ամերիկյան արժեքներին: Որպես օրինակ, պետքարտուղարը վերհիշել է իր զրույցը աֆղան գեներալներից մեկի հետ: Վերջինս ամերիկացիներին բնութագրել է որպես «մկաններ ձգող ու բիկինիով շրջող մարդկանց»: Պետքարտուղարի խոսքով, այդ պատկերացումը գեներալի մոտ ձեւավորվել էր հեռուստատեսության միջոցով:
«Մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմում ու պարտվում ենք: «Ալ Ջազիրա»-ն հաղթում է: Չինաստանը ստեղծել է տարբեր լեզուներով հե-ռարձակվող հեռուստատեսային գլոբալ ցանց… Ռուսները ստեղծել են անգլալեզու հեռուստաընկերություն: Ես հանդիպել եմ այն մի քանի երկրներում եւ դա բավականին ուսանելի է: Մեր ազդեցությունը կրճատվում է»,- զգուշացրել է Հ. Քլինթոնը:
Թերեւս առաջին անգամն է, որ աշխարհը ամերիկանիզմով (նաեւ ապազգային քարոզներով) ողողած ԱՄՆ-ն այսքան «աղեկտուր» վիճակ է արձանագ-րում:

Նարե Մշեցյան

Մինսկի խմբի հերթական առաջարկը

ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ասել է« «Մենք ողջու-նում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այս նախաձեռնությունը, որտեղ կոչ է արվում անհապաղ դիտարկում անցկացնել ադրբեջանա-արցախյան շփման գծում՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի հետ»:
Ըստ ԱԳՆի, ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն բազմիցս դրական են արձագանքել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահների կոչերին՝ շփման գծից դիպուկահարների դուրս բերման վերաբերյալ, ինչը թույլ կտա խուսափել մահացու միջադեպերից եւ բա-րենպաստ մթնոլորտ կստեղծի հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pre
ssinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.