Ներքին լուրեր եւ հարցեր… Ոստիկանը լիցքաթափման գործիք չէ…

Ներքին վերահսկողություն –

Վաղուց պիտի աներ
Ամեն ուշ քայլ չէ, որ նուշ է լինում

Գործադիրը երեկվա նիստում հավանություն է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերա-բերյալ» օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին:
Միանգամից տեղեկացնենք, որ այս փաթեթով նախատեսվում է առեւտրի ոլորտում գնային քաղաքականության պետական կարգավորում այն դեպքում, ե-թե սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության առանձին տեսակների պարենային ապրանքների ցանկին համապատասխան ապրանքների մանրածախ  գների աճը 30 օրացուցային օրերի ընթացքում կկազմի 30 եւ ավելի տոկոս:


Առաջարկվող փոփոխության համաձայն, այսուհետ կառավարությունն իրավունք կունենա կառավարության լիազորած պետական մարմնի ներկայացրած ա-ռաջարկի հիման վրա այդ ապրանքների մանրածախ գների կայունացման նպատակով դրանց վրա սահմանել թույլատրելի մանրածախ գների վերին շեմի կամ առեւտրային վերադրի չափը: Բայց ոչ ավելի, քան 90 օրացուցային օր ժամկետով:
Տեղեկացնենք նաեւ, որ մեր օրենսդրությունը մինչեւ այժմ չի ունեցել նման գործիք, մինչդեռ դրա անհրաժեշտությունն զգացվում է:
Վաղուց էր զգացվում:
Ի դեպ, երբ «Լուսանցք»-ը խնդրո առարկայի շուրջ խոսել էր մի անգամ, մեզ պատասխանել էին, թե ազատական տնտեսահարաբերություններում պետությունը մասնավորի գործերին միջամտություն չի անում: Մենք, իհարկե, չէինք համաձայնել՝ բազմաթիվ այլ հակափաստարկներ բե-րելով ազատ շուկա ունեցող այլ երկրների օրինակներով: Ինչեւէ, այսօր կառավարությունն ինքը խոստովանում է, որ միջազգային փոր-ձում ընդունված է մանրածախ գների կարգավորումը:
Իսկ փոփոխությունը, եթե իրապես կիրառվի (29% թանկացումն էլ մեր ձեռներեցներին հերիք է..), ապա կարող է գնաճի զսպման դեր խա-ղալ:
Փաթեթով նաեւ սահմանվում է, որ ազգային վիճակագրական ծառայությունը յուրաքանչյուր տասնօրյակ առեւտրի եւ ծառայությունների ոլոր-տում պետական կառավարում իրականացնող՝ կառավարության լիազորած պետական մարմնին պետք է ներկայացնի որոշակի ապրանքների մանրածախ գների վերաբերյալ տեղեկատվություն:  
Ներկայացնենք այդ ապրանքների ցանկը, որ վերաբերում է սոցիալական նշանակության առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներին՝ տավա-րի միս, հավ, կենդանի ձուկ, կաթ (ոչ խտացրած), կարագ, պանիր, ձու, կարտոֆիլ, սոխ, գազար, թեյ, ցորեն, բրինձ, հնդկաձավար, ցորենի ալյուր, արե-ւածաղկի ձեթ, մարգարին, շաքար, հաց, կերակրի աղ:
Մի խոսքով, փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է առեւտրի ոլորտում ապրանքային շարժի մեծածախ- մանրածախ շղթայում սպառողական ապրանքների գնագոյացման կարգավորման, բարենպաստ եւ հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովման արդի պահանջով եւ բխում է մանրածախ շուկայում գնագոյացման դժվար կառավարելիությունից:  Համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճը իր որոշակի ազդեցությունն է թողնում հանրապետության սպառողական շուկայում գնագոյացման վրա: Դա տեղիք է տալիս մեր երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների գների չհիմնավորված բարձրացմանը, իսկ որոշ դեպքերում ավելի բարձր, քան միջազգային շուկայում գնա-յին տատանումները: Արդյունքում՝ հանրապետության մանրածախ շուկայում թելադրվում է առաջարկ-պահանջարկ շղթայում չհիմնավորված գնային քաղաքականություն: Խնդրի լուծումը համաշխարհային շուկայում պարենային ապրանքների գների աճի պարագայում թելադրվող եւ չհիմնա-վորված գնաճի կանխումն է՝ մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների մասով:
Կառավարությունը քայլը, ճիշտ է, արեց, բայց բավականին ուշացումով: Մինչդեռ միշտ չէ, որ ամեն ուշացած բան նուշ է լինում:
Բացի այդ՝ որոշ խնդիրներ հարկ է արագ կարգավորել, օրինակ՝ հենց առաջին անհրաժեշտության ապրանքների չհիմնավորված գնաճը: Եվ կարգավորելու համար էլ միշտ չէ, որ օրենսդրական փոփոխություններ են հարկավոր: Ով ով, մենք լավ գիտենք, թե ներքին վերահսկողական գործառույթով ինչ խնդիրներ եւ ինչքան արագ կարելի է կարգավորել:
Ինչպես եւ հակառակը… որն արվում է ցայսօր:

Աստղինե Քարամյան

Խոսք՝ առանց մեկնաբանության –

Ոստիկանը լիցքաթափման գործիք չէ
«Ծառայողական քննություն կատարում եմ այն դեպքում, երբ արդեն հանգամանքները տանում են դրան, երբ խախտում է կատարվել, որը պատժելի ա-րարք ենք համարում: Իսկ այն դեպքում, երբ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ ոստիկանների գործողությունները օ-րինաչափ են եղել եւ նրանք որեւիցե խախտում թույլ չեն տվել, քննություն չի կատարվում: Երբ մեզ ներկայացվեց ամբողջ տեսագրությու-նը, կոլեգիայով քննարկել ենք, ուսումնասիրե
լ ենք եւ գտել, որ ոստիկանները նման վերաբերմունքի պարագայում նույնիսկ ոչ իրավաչափ ո-րեւէ գործողություն չեն կատարել: Չի կարելի ոստիկանին վիրավորել,  թույլ չեմ տա ոչ մեկին՝ անկախ ձեր պատգամավորական մանդատներից: Ձեր մանդատները այլ նպատակի ծառայեցրեք, ոչ թե երկրի զինանշանը գլխարկի վրա կրող մարդուն էս տիպի խոսքեր ու այլանդակ վերաբերմունք  ցույց տվեք… Հանգիստ թողեք ոստիկաններին, քանի որ նրանք քավության նոխազ չեն ձեր համար, եւ ոչ էլ լիցքաթափման գործիք, որ ձեր նյարդերը բերեք թափեք ոստիկանի վրա… Եթե դուք նյարդայնացած եք, ձեր վերաբերմունքը պիտի անպայման ոստիկանով ցույց տա՞ք մարդկանց նկատ-մամբ, ոստիկանը ձեր համար լիցքաթման գործիք չի եւ չի կարող դառնալ: Խնդրում եմ, ոստիկաններին հանգիստ թողեք եւ մի վիրավորեք, ա-մենակարեւորը…»:

Այսպես ասաց ՀՀ ոստիկանապետը երեկ կառավարության նիստից հետո պատգամավոր Զ. Փոստանջյանի եւ լրագրողների հարցերին ի պատասխան՝ մարտի 3-ի դեպքերի կապակցությամբ:

Ոչ դես, ոչ դեն, ոչ հա, ոչ չէ
«2011թ. մարտի 3-ին ՄԻՊ գրասենյակը հաղորդում է ստացել ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի արգելքի դեմ բողոքող ան-ձանց եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների եւ ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ: Հանրապետության հրապարակ է մեկնել  ՄԻՊ Կարեն Անդրեասյանը եւ արագ արձագանքման խումբը: Նրանք չեն տեսել անօրինական որեւէ գործողության կատարում ոչ ոստիկանների, ոչ էլ քաղաքացի-ների կողմից: Պատգամավորները տեղեկացրել են ՄԻՊ-ին, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների՝ խաղաղ ցույց անցկացնելու իրա-վունքի իրականացմանը, …բռնություն կիրառել բողոքող քաղաքացիների եւ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ:
Հայտնում ենք, որ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավորների կողմից ՄԻՊ-ին հասցեագրված բանավոր հաղորդման ընթացքում դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, հետեւաբար ՄԻՊ-ը չի կարող տրամադրել ոստիկանությանը վերը նշվածից բացի այլ տվյալներ: ՄԻՊ-ը ոստիկանապետին խնդրել է հետամուտ լինել տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ եւ բազմակողմանի վերհանմանը, …առաջար-կել է քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլեւ ականատեսների վկայությունները»:
Այսպես ասված է ՄԻՊ գրասենյակի մամլո հաղորդագրությունում:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.