Զորքերը մտել են Բաքու – Հայկական կողմը պետք է ուժեղացնի միջազգային ճնշումները

Զորքերը մտել են Բաքու
Հայկական կողմը պետք է ուժգնացնի միջազգային ճնշումները

Ադրբեջանում հանրային բողոքներ, հեղափոխական գործընթացներ սկսվելու հավանականությունն արդեն վերածվել է առկա իրականության: Բաքվում լրջորեն անհանգստացել է իշխանությունը:
Զանգվածային ցույցերի դեմն առնելու համար իշխանավորները տարբեր ուղղությամբ կանխարգելիչ ծրագրեր են իրականացնում: Որպես նման ծրագրերի բաղկացուցիչ մաս՝ մայրաքաղաքում մեծացվել է զինված ուժերի ու ռազմական տեխնիկայի թվաքանակը, նոր զինվորական ստորաբաժա-նումներ նույնպես պատրաստ վիճակում են: Այս մասին գրել է «Ենի Մուսավաթ»-ը՝ նշելով, որ փաստորեն իշխանությունը մարտական պատրաստվա-ծության վիճակի է բերում պաշտպանության եւ արդարադատության նախարարությունների, ներքին զորքերի, ազգային անվտանգության նախարա-րության, նախագահական գվարդիայի ու ռազմաօդային ուժերի՝ Բաքվում գտնվող մոտ 30 զորամիավորումները:

Այդ մասին թերթին տեղեկացրած հավաստի աղբյուրը հայտնել է, որ հիմնականում Բաքվում գտնվող զորամիավորումներում, այդ թվում՝ նաեւ ներքին զորքերում, դադարեցվել են զինվորականներին արձակուրդ ուղարկելու գործընթացները:
Արաբական հեղափոխությունների ալիքի՝ Ադրբեջան թափանցելու հավանականությունից տագնապի մեջ հայտնված Իլհամ Ալիեւը խիստ անհանգստա-ցած է նաեւ այն բանով, որ «Facebook»-յան միջազգային հեղափոխական քարոզը Բաքվի կենտրոնում «բազմահազարանոց ակցիաներ է նշանակում»… Բացի այդ, նաեւ ընդդիմադիրներն են սկսել հանրահավաքներ կազմակերպել:
Բաքվում զորքեր կուտակելու իշխանությունների գործողությունը գնահատվում է որպես հնարավոր ապստամբությունը կանխելու պատրաս-տություն: Ադրբեջանում պարբերաբար եւ նախազգուշական ձերբակալվում են լրագրողներ ու քաղաքական գործիչներ…
Ձերբակալվել են նաեւ արմատական խմբավորման 4 անդամներ, ովքեր զինված հարձակում էին իրականացրել Ադրբեջանի զինված ուժերի զորամասե-րից մեկի մարտական դիրքի վրա… Սա արդեն հունից հանել է իշխանավորներին: Երկրի կառավարության կողմից խորհրդարանում ներկայացված զե-կույցից պարզ է դառնում, որ Ադրբեջանում առկա է ահաբեկչության ու ծայրահեղական խմբավորումների վտանգը, ինչի նպատակով երկրում «մեծա-մասշտաբ հակաահաբեկչական օպերացիաներ են իրականացվել»:
Ներքին ըմբոստացումները քիչ էին… Ծայրահեղականներն էլ ընդդեմ ադրբեջանական բանակի են հանդես գալիս:
Թուրքական իրավապահներն էլ դուրս են եկել «Էրգենեքոն»-ի գործով կասկածյալի հետքի վրա. հայտնել է «Ազե.ազ» էլեկտրոնային պարբերականը՝ հղում անելով թուրքական «Սաբահ» օրաթերթին: Կասկածյալը՝ Թուրքիայի Ազգային հետախուզության աշխատակից Կաշիֆ Կոզինօղլուն է, ով Թուրքիայից մեկնել է Ադրբեջան ու այժմ գտնվում է այնտեղ:
«Էրգենեքոն»-ի գործով անցնում են մոտ 400 մարդ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ, բուհերի ներկայացու-ցիչներ, պաշտոնաթող եւ գործող ոստիկաններ ու զինվորականներ, որոնց դատավարությունը սկսվել է 2007թ. ու շարունակվում է մինչ օրս:
Այսպես Թուրքիայի եղբայրական պետություն համարվող Ադրբեջանն ապաստան է ծառայել հեղաշրջում իրականացնելու գործով անցնող կասկածյա-լի թաքնվելու համար: Եվ սա թուրք-ադրբեջանական միակ «եղբայրական» դրսեւորումը չէ: Հիշեցնենք, որ Թուրքիայում էլ ահաբեկում եւ դրա-մաշորթում են ադրբեջանական գործարարներին, որոշ հարցերում վատ են վերաբերվում Ադրբեջանից ժամանած մարզիկներին ու զբոսաշրջիկնե-րին եւ այլն:
Ադրբեջանին պատժելու եւ պատասխանատվության ենթարկելու հարցում, իհարկե, շահագրգռված են նաեւ հայերը: Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամներն իրենց հերթին փորձել են իրազեկել բոլոր այն երկրների ղեկավարներին, որոնց հետ ՀՀ-ն ունի դիվանագիտական կապեր՝ կոչ անելով Ադրբեջանում գտնվելու ժամանակ չայցելել «շահիդների» պուրակ: «Աշխարհը պետք է ի-մանա, որ «շահիդների» պուրակում թաղված են ոչ թե Ադրբեջանի անկախության եւ ազատության համար զոհվածները, այլ 1990թ. հունվարին հա-յերին զանգվածաբար սպանողները՝ հայերի ցեղասպանությունն իրագործողները:
«Տարիներ շարունակ կեղծարարությամբ զբաղվելով՝ Բաքուն ուզում է աշխարհին ապացուցել, որ ինքն անմեղ է»,- ասել են Ադրբեջանից մազա-պուրծ փախած հայերը: Այսօր էլ Բաքվի իշխանությունները պատրաստ են ցեղասպանել սեփական ժողովրդին՝ հանուն իրենց իշխանության պահ-պանման:
Ադրբեջանահայության լիազոր ներկայացուցիչները նշում են, թե Բաքվի կեղծարարության գագաթնակետն այն է, որ այս՝ մարդասպանների պուրակ այցի մասնակից են դարձնում համարյա բոլոր պետությունների ղեկավարներին. Ադրբեջանում գտնվելու ժամանակ արարողակարգի շրջանակնե-րում երկրների ղեկավարներին տանում են այդ պուրակ՝ ծաղկեպսակ դնելու համար: Երկրների ղեկավարները չպետք է այցելեն այնտեղ:
Ադրբեջանի կեղծարարությունների հետ կապված հետաքննություն է սկսվել եւ չի բացառվում, որ Բաքվի կեղծարարությունների դեմ պայքարը հասնի մինչեւ անգամ Հաագայի դատարան: Հավաքվել են բազմաթիվ վկայագրեր ու փաստաթղթեր, այժմ էլ շարունակվում է այդ գործընթացը:
Այս պահին պետք է համերաշխորեն գործեն նաեւ ՀՀ ու ԼՂՀ իշխանությունները (սփյուռքահայության ուժերով նաեւ)՝ Ադրբեջանի նկատ-մամբ արտաքին ճնշումներն ուժգնացնելու եւ մի շարք անավարտ հայկական խնդիրներին եւ հայերի նկատմամբ կատարված անարդարություններին վերջնական լուծում տալու համար…

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.