Հայկական Ջավախքում ազգային հիմնախնդիրները ոչ մի կերպ լուծում չեն գտնում, ինչը հետզհետե նպաստում է Ջավախքի հայաթափմանը… Սա էլ հենց պաշտոնական Թբիլիսիի նպատակն է:
Վրաստանի իշխանությունները շարունակում են ջավախքահայության նկատմամբ վարել հալածական քաղաքականություն…
Պարբերաբար տեղի ունեցող հայ-վրացական (իբր՝ եղբայրական, բարեկամական կամ հարեւանական) բարձրաստիճան հանդիպումներն անգամ չեն կարգավո-րում բազմաբնույթ հարցերը:
Վրացական կողմից միայն խոստումներ են հնչում… իսկ հակահայկական դրսեւորումները ոչ մի ձեւով չեն դադարում:
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի անդամները տեղեկացրել են, որ համակարգող խորհրդի անդամ կազմա-կերպությունները միանում են ջավախահայության իրավունքների պաշտպանությանն ուղղված՝ մի քանի շաբաթ առաջ համացանցում սկսված պայ-քարին:
Իսկ համացանցում տեղադրված հայտարարությամբ հայկական բլոգ-շրջանակների ներկայացուցիչները պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղ-բանտրկյալ Վահագն Չախալյանին, դադարեցնել քաղաքական ու քրեական հետապնդումները ջավախահայ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ, տարա-ծաշրջանային լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին, իրավական կարգավիճակ տրամադրել Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին, վերացնել հայ-վրացական սահմանի անցակետում ի հայտ եկող խնդիրները (հատկապես՝ հայկական թերթերն ու գրքերը արգելելու մասով), կասեցնել Վրաստանի հայկական դպրոցների վրացականացման քաղաքականությունն ու վերացնել Ջավախքի հիմնախնդիրներով զբաղվող մի խումբ հայաստանյան գոր-ծիչների՝ Վրաստան մուտք գործելու արգելքը:
Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի անդամները պաշտոնապես հայտարարեցին, որ միանում են այս գործըն-թացին եւ նպաստելու են այս նամակի տակ դրվող ստորագրությունների քանակի ավելացմանը:
Պետք է ամեն ինչ անել, որ դրանք մեծ թիվ կազմեն, որից հետո անհրաժեշտ է այդ ստորագրությունները ներկայացնել Եվրահանձնաժողովի, Եվրա-խորհրդի եւ ՄԱԿ-ի ղեկավարներին, այդ մարմինների հայաստանյան եւ վրաստանյան ներկայացուցչություններին: Պետք է առաջարկել, որ այդ հա-զարավոր ստորագրություններով նամակներին, դրանցում ամրագրված ջավախահայության առջեւ ծառացած խնդիրներին համարժեք պատասխան տրվի…
Համացանցային ստորագրահավաքից բացի նախատեսված է ՀՀ տարբեր քաղաքներում եւս ստորագրահավաք անցկացնել՝ օգտագործելով բոլոր հնարավոր մի-ջոցները: Նամակներիի պատճենները կներկայացվեն նաեւ աշխարհի հայաշատ երկրների համայնքներին, որպեսզի նրանք էլ դա ներկայացնեն տվյալ երկրների պատկան մարմիններին, միջազգային այլ կառույցներին:
Ջավախահայության իրավունքների հարցի վերաբերյալ հայությունը պետք է ունենա մեկ միասնական կարծիք: Շատերն են վստահ, որ եթե հզոր ստորագրահավաք լինի, վրացական կողմն այլեւս չի կարողանա շահարկել այն միտքը, թե ջավախահայության խնդիրների հարցում հայերը միակամ չեն, առավել եւս չի կարող հիմնավորել, որ Վրաստանում չեն ոտնահարվում հայերի ազգային ու մարդկային իրավունքները……
Եթե այս պայքարը հաջողություն չունենա, ապա համացանցից պետք է տեղափոխվել այլ հարթություն՝ ժողովրդական պայքարի ալիք բարձրաց-նելով («արաբական ալիքի» տեսքով գուցե):
Այս հարցում պայքարին առավել կազմակերպված կմիանան հայ քաղաքական ուժերը՝ Հայաստանից եւ Սփյուռքից: Հատկապես հայ ազգայնականները իբրեւ նման պայքարի կողմնակից են հանդես եկել վաղուց…
Հայ Արիական միաբանությունը եւ Հայ ազգայնականների համախմբումը մեկ անգամ չէ, որ հայտարարել են այդ մասին՝ Ջավախքը Արցախի եւ Նախիջեւանի հետ (իհարկե նաեւ Արեւմտյան Հայաստանը) համարելով ՀՀ անբաժան մաս…
Վահագն Նանյան
Նախիջեւանի հիմնահարցը պետք է հասունացնել
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի «Նախիջեւանի հիմնահարցը 1920-1921թթ.» աշխատության շնորհանդե-սը: Գիրքը հեղինակի՝ Նախիջեւանի հիմնահարցին նվիրված եռամաս ուսումնասիրության 3-րդ՝ վերջին հատորն է, որտեղ համակողմանի ներկայացվում են Ադրբեջանի խորհրդայնացումից հետո նախիջեւանյան հիմնահարցում տեղի ունեցած զարգացումները, խնդրի լուծման ուղղությամբ ծավալած ռազմական ու դիվանագիտական գործընթացները: Է. Զոհրաբյանը ներկայացնում է նախիջեւանյան հարցի տեղն ու դերը հայ-ադրբեջանական, հայ-ռուսական եւ հայ-թուրքական հարաբերություններում, անդրադառնում այն հարցին, թե ինչպես եւ ինչու հիմնա-հարցը փոխադրվեց ռուս-թուրքական հարաբերությունների ոլորտ, իսկ խորհրդայնացված Հայաստանը դուրս մղվեց դրա լուծման դիվանագիտական գործընթացից:
«Լուսանցք»-ը հրապարակումներում բազմիցս անդրադարձել է մեր զավթված տարածքների խնդրին, այդ թվում՝ Նախիջեւանի, եւ այժմ էլ հա-մոզված ենք, որ արցախյան խնդրի հետ զուգահեռ պետք է արծարծել Նախիջեւանի հարցը: Առավել եւս, որ երբ Արցախի՝ Ադրբեջանին նվիրումը կա-տարվել է Կովկասի կոմունիստների բյուրոյի կողմից, ապա Նախիջեւանի՝ Ադրբեջանին նվիրումը կատարվել է Ադրբեջանի կոմունիստների ո-րոշմամբ… Այս ծաղրուծանակ որոշումները «միջազգային հանրություն» կոչվածը համարում է տարածքային անձեռնմխելիության իրավուն-քի առարկա… երբ դեռ ԽՍՀՄ գոյության տարիներին այդ երկիրը համարում էին «չարի կայսրություն»…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 9 (185), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



