Ներքին քաղաքական խնդիրները ազդակ՝ արտաքին ուժերի համար
Մենք պարբերաբար անդրադարձել ենք ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականությանը, նաեւ վերջին ամիսների՝ նրա դրսեւորած մոտեցումնե-րին, որոնցում նախագահ Սարգսյանը Արցախի, մեր պատմության ու պատմական տարածքների, համազգային մի շարք հիմնախնդիրների առումով հայամետ լուրջ հայտարարություններ արեց եւ բարձր մակարդակով այդ հարցերը հնչեցրեց: Մեր վերլուծականներում հաճախ էլ ողջունել ենք նման մոտեցումները՝ հուսալով, որ կշարունակվեն հայկական շահերի հստակ արծարծումները, ազգային արժեքների կարեւորումն ու հա-մահայկական խնդիրների միջազգայնորեն արծարծումները:
Բայց ահա, տնտեսական քաղաքականության հարցերով հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են վարչապետը, փոխվարչապետը, նախագա-հի աշխատակազմի ղեկավարը, ինչպես նաեւ ոլորտը համակարգող գերատեսչությունների ղեկավարները, ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը նշել է, որ տարվա արդյունքներով լուրջ աճ է ակնկալում հատկապես շինարարության ոլորտից. «Այս տարի ակնկալում եմ նաեւ աճ շինարարության բնագավա-ռում: Այն ծրագրերը, որ մենք սկսել ենք եւ սկսելու ենք, լավ հիմք են, որպեսզի աշխուժություն լինի շինարարության բանագավա-ռում: Արդեն իսկ նախատեսված միջոցները բավարար են, որպեսզի մեր շինարարության բանագավառն այս տարի ունենա լուրջ աճ: Քաղաքաշինութ-յան նախարարն ու տրանսպորտի եւ կապի նախարարը պետք է այստեղ հանդես գան այս ծրագրերը արագացնողի դերում»: Դիմելով կառավարության ան-դամներին՝ Ս. Սարգսյանը պահանջել է, որպեսզի ընդունված որոշումների մասին պատշաճ տեղեկատվություն տրվի հանրությանն ու շահագր-գիռ կողմերին. «Պետք է նայել, թե արդյո՞ք այն փոփոխությունները, որ մենք անում ենք՝ տարբեր լիցենզիաներ, թույլտվություն-ներ փոփոխելով, դրանք օգուտ են բերում, թե՝ ոչ: Վերջիվերջո, մարդիկ պետք է մեկ դաշտ ունենան, այդ դաշտին հարմարվեն եւ աշխատեն: Կամ եթե այդ փոփոխություններն անհրաժեշտ են, ուրեմն զլմ-ներով պետք է բացատրել, թե ինչի համար ենք այս փոփոխություններն անում՝ այդ մասին պետք է իմանան բոլորը»:
Նախագահն ասել է, որ գործունեության օրակարգում առաջնային տեղ են ունենալու գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը: Նա խորհրդակցության մասնակիցներին հորդորել է պատասխան գտնել տարօրինակ այն հարցին, թե ինչու հող ունենալով, գյուղացիներն այնո-ւամենայնիվ աղքատ են:
«Շատ օրինաչափ է, որ մարդիկ փոփոխություններ են ուզում, խնդիրները շատ են ու պետք է լուծվեն»,- արդեն Ծաղկաձորում, «Գյուղատնտե-սության զարգացման 2011թ. ծրագրերը եւ խնդիրները» թեմայով խորհրդաժողովից հետո ասել է երկրի ղեկավարը: Իսկ գարնանը ներքաղաքա-կան զարգացումների ակնկալիքների վերաբերյալ նշել է. «Խնդիրների լուծման համար արդեն կան ծրագրեր, որոնք նախատեսում են բազմաթիվ փոփոխություններ: Դրանք պետք է արդյունք տան, տեսանելի լինեն… մարդիկ փոփոխություններ են ուզում, եւ օրինչափ է մեր ցան-կությունը, այդ փոփոխություններն արագացնել: Եթե ցանկությամբ ու կամքով սկսում ենք մի բան անել, արդյունքները տեսանելի են լինում»:
Նախագահի կարծիքով՝ փոփոխությունների արդյունքում ունենալու ենք ժողովրդավար երկիր, եւ իշխանությունները պատրաստ են «լսել քննադատություններ, առաջարկություններ, միայն թե դրանք միտված լինեն կոնկրետ խնդրի լուծմանը, իրատեսական լինեն, այլ ոչ թե արվեն, որպեսզի դրանցով շահարկեն ու ընտրազանգված ձեռք բերեն»:
Ըստ Ս. Սարգսյանի, քաղաքական գործընթացները ճիշտ ճանապարհով են գնում, «չհաշված, իհարկե, թերությունները», նշվել է, թե վերջին 1-2 տա-րիների ընթացքում «որոշակի գործընթացներ մտել են բնականոն հուն, անցկացվում են հանրահավաքներ կոռեկտության սահմաններում, եւ ճիշտ ճանապարհը դա է… եւ՛ իշխանությունները, եւ՛ ընդդիմությունը պետք է ճիշտ հետեւություններ անեն, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն»:
Թերեւս առաջին անգամ ՀՀ նախագահը այն միտքը հայտնեց, որ իշխանության ու ընդդիմության մեջ կան մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ, ով-քեր գիտեն, թե ինչ է նշանակում պետություն եւ պետականություն, ովքեր կարող են տեսնել այն սահմանը, որը կա հայրենիքի, պետականութ-յան, ազգային խնդիրների ու քաղաքական նկրտումների միջեւ: «Կարծում եմ, որ մեզնից յուրաքանչյուրի համար քաղաքական նպատակները չպետք է լինեն գերխնդիր: Իհարկե, այդպիսի նպատակներ պետք է լինեն, հակառակ պարագայում տարօրինակ կլինի ներքաղաքական գործունեութ-յունը, բայց նորից եմ կրկնում, պետք է հստակ տեսնենք այդ սահմանը, յուրաքանչյուրս պետք է անենք ամեն ինչ, որ անցյալի սխալները չկրկնվեն»,- ընդգծեց երկրի ղեկավարը եւ նկատեց, որ փոփոխությունները միշտ խնդրահարույց ու ցավոտ են լինում, «եւ, իհարկե, ցանկացած քա-ղաքական ուժ փորձում է այդ խնդիրները ծառայեցնել իր նպատակին, բայց մյուս կողմից էլ պետք է ասել, որ մենք շարունակելու ենք փո-փոխությունները, նոր զարգացումներ են լինելու ոստիկանությունում, դատաիրավական համակարգում, հարկային, մաքսային համակարգում եւ դրանք, ի վերջո, պիտի բերեն նրան, որ քաղաքական մեծ կամպանիաների՝ ընտրությունների ժամանակ ժողովուրդը կարողանա կողմնորշվել՝ ում է իր քվեն տալու»:
Դե ինչ, Ս. Սարգսյանը համոզված է, որ մեր երկրում զարգացումները լինելու են շարունակական, տեւական, ու դրանց արդյունքում ունենա-լու ենք բարեկեցիկ երկիր: Սա նաեւ մեր (վստահաբար՝ համայն հայության) նպատակն է, եւ մեր նպատակին հասնելու համար պետք է բոլորս լի-նենք հաստատակամ:
Իսկ մեր նպատակներից շեղվելու պարագայում նույնպես բոլորս պետք է լինենք հաստատակամ՝ նոր փոփոխությունների համար: Կյանքն է ամենամեծ արժեքը, եւ հայը Հայաստանում պիտի կյանք ունենա ու ապագա…
Հայկ Թորգոմյան
* * *
Պատառիկներ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ոստիկանության կոլեգիայի նիստում ասված խոսքից –
Ոստիկանը քաղաքական դիրքորոշման հետ կապ չունի
Ոստիկանին վերապահելով կարեւորագույն լիազորություններ, օրենքը սահմանափակումներ եւ պահանջներ է ներկայացնում իրավապահին: Որեւէ հարցի կամ երեւույթի նկատմամբ ձեր անձնական դիրքորոշումը որեւէ կերպ չպետք է խանգարի այդ խստագույն պահանջների կատարմա-նը: Սա, իրավամբ, բարդագույն խնդիր է: Սակայն առանց այդ խնդրի հաղթահարման լավ ոստիկան լինել հնարավոր չէ: Իսկ լավ ոստիկանները մեզ շատ են անհրաժեշտ: Բժիշկը չի կարող վերապահումով մոտենալ քաղաքական կամ քաղաքացիական այլ դիրքորոշում ունեցող հիվանդին: Ոստիկանը՝ նույնպես:
Ձեր փոխարեն նախագահն է ամաչում
Ոստիկանության որեւէ գործողություն, հասարակության հիմնարար եւ համընդհանուր արժեքների տեսանկյունից քննելիս, տարմեկնաբա-նության տեղիք չպետք է տա: Կնճռոտ հարցեր այստեղ կան եւ կմնան: Սակայն միշտ եւ ամենուր ոստիկանի գործողությունները պիտի դիմանան այդ արժեքների քննությանը: Սա՛ է ոստիկանության, իրավապահ համակարգի հանդեպ վստահության բարձրացման բանալին: Տեսեք, եթե քաղաքա-ցիները փողոցում տեսնում են, որ կատարվում է իրավախախտում, եւ ոստիկանը մեջքով է շրջվում դեպի այդ իրավախախտում կատարողը, այս դեպ-քում ինչպիսի՞ հարգանք կամ ինչպիսի՞ վստահություն կարող է լինել ոստիկանի հանդեպ: Ավելի վատ օրինակներ բերեմ. ամբողջ հասարա-կությունը տեղյակ է, որ տեղի է ունեցել մարդասպանություն, գիտեն՝ ով է կատարել մարդասպանությունը, եւ ոստիկաններն այդ գործը շրջում են այնպես, որ իբր հանցագործությունը կատարել է մեկ ուրիշը, եւ իրական հանցագործությունը մնում է դրսում: Ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ այդպիսի ոստիկանին, ինչպիսի՞ գնահատական կարելի է տալ ամբողջ համակարգին: Բոլորդ գիտեք, որ այդպիսի դեպք տե-ղի ունեցավ Արաբկիրի տարածքում: Ես ձեր փոխարեն ինքս ամաչում եմ: Եթե դուք համակարգի նկատմամբ լուրջ վերաբերմունք ունեք, ին-չում ես վստահ եմ, համակարգի պատիվը համարում եք ձեր պատիվը, ինքներդ պետք է անձնական վիրավորանք զգաք եւ ինքներդ առաջինը պետք է գա-յիք ու այդ բարձր պաշտոն ունեցող ոստիկանին ասեիք՝ ա՛յ անբարոյական, ինչո՞ւ ես խայտառակում մեր համակարգը:
Է՛շ, մի՛ սատկիր, գարուն կգա
Վստահ եմ, որ հեռու չէ այն օրը, երբ յուրաքանչյուր հայաստանցի ոստիկանին ընկալելու է որպես պետության ու պետականության, ապահո-վության ու բարեկեցիկ կյանքի, ուժի ու արդարության, իրավունքի ու օրինականության խորհրդանիշ, մարդու իրավունքների պաշտպան: Ձեր ուսերին մեծ բեռ է դրված: Այդ բեռը հաճախ ծանրանում է: Ես այդ մասին շատ լավ գիտեմ եւ ոչ միայն ուրիշների պատմելով: Գիտեք, այս համակարգում ես աշխատել եմ եւ գիտեմ, թե ի՞նչ է նշանակում ժամանակ առ ժամանակ ոստիկանության ուսերին ընկնող բեռը: Շատ լավ գիտակցում եմ: Երբեմն կքել եք այդ ծանրության տակ, սակայն երբեք չեք կոտրվել դժվարության բեռից: Սա շատ կարեւոր հանգամանք է: Կատարել եք ձեր կարե-ւոր գործը պարտքի գիտակցությամբ: Հավատացեք, իրոք, սա շատ մեծ առաքելություն է:
* * *
Պատառիկ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարզպետներին ուղղված խոսքից –
Գլխիս իշխանիկ չխաղաք
Երբ ես ասում եմ տեղական իշխանիկների մասին, ես նաեւ ուզում եմ ասել, որ ձեզնից էլ որեւէ մեկը չպետք է դառնա տեղական իշխանիկ: Այդ հոգեբանությունը պետք է բացառվի: Դուք պետք է դրա համար օրինակ հանդիսանաք: Դուք եւ մենք ժողովրդին սպասարկողներն ենք: Եվ մենք մեր աշխատանքը լավ պետք է կատարենք, մանավանդ՝ հիմա, երբ եղած դժվարություններին գումարվել են նորերը, որոնք կապված են, ինչու չէ, նաեւ գնաճի հետ, համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բարդ զարգացումների հետ: Եթե մենք հիմա մեր գյուղացինե-րին, մեր գործարարներին թողնենք մենակ այդ խնդիրների հետ, մենք ուղղակի աններելի սխալ կատարած կլինենք, որովհետեւ հիմա ու-նենք բոլոր հնարավորությունները անելու այնպես, որպեսզի այս տարին դառնա բեկումնային մեր տնտեսության համար եւ, իհարկե, գյուղատնտեսության համար: Գյուղատնտեսությունն ընդգծում եմ, որովհետեւ մարզերում հիմնական աշխատանքը հենց կապված է այդ ոլորտի հետ, մանավանդ որ, արդեն ունենք բազմաթիվ ծրագրեր: Այդ ծրագրերին այս տարի ավելացան նորերը, եւ հիմա էլի նոր ծրագրեր են ավելանալու: Անհրաժեշտ է, որ մարդիկ տեղյակ լինեն եւ օգտվեն այդ ծրագրերից:
«Լուսանցք» թիվ 10 (186), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



