Քառամյա ամեն ժամվա մաքառում – «Լուսանցք»-ը 4 տարեկան է – թերթի գլխ. խմբագիր Արմենուհի Մելքոնյան

Քառամյա ամեն ժամվա մաքառում

Չորս տարի առաջ՝ 2007թ., ճիշտ այս օրերին լույս տեսավ «Լուսանցք» շաբաթաթերթը: Չորս տարի անց հետադարձ հայացք ենք ձգում ու տես-նում ենք մաքառում, կռիվ, պայքար՝ ֆինանսական սուղ, բավականին սուղ միջոցներով:
Մաքառումը սկսվեց, երբ դեռ չէինք էլ հրատարակվել՝ ինչ անել, ինչպես, ինչ տանք հանրությանը, որի պակասը այդքան կա: Դժվար էր, մեր հան-րությունն այնքա՜ն բան չուներ: Բայց պահ եկավ, ու քննարկումներն այլ հարթություն բերեցին՝ ի՞նչ է պակասում մեր պետությանը, որ հզոր երկիր դառնա, որ ժողովուրդը պարզապես պետությունում ապրող, թեկուզ լավ ապրող հանրույթի չվերածվի, այլ՝ ազգ մնա: Ազգայ-նականության պակաս կա, շա՜տ պակաս: Սա էր հարցի պատասխանը: Պատասխան, որ միակն էր, բայց ինչից եւ սկսվեցին մեր դժվարությունները: Իրա-պես բարդ է ազգայնականության քարոզչությունը, երբ շուրջ բոլորը ընտրությունից ընտրություն հաշվվող կեղծ հայրենասերներ են, հայրենիքի հանդեպ պարտք տալու դիմաց մեդալի սպասողներ, ազգայնականությունը ազգայնամոլության հետ «շփոթողներ», Հայաստանը միայն Հայաստանի Հանրապետություն հասկացողներ, քաոսի բերող «ժողովրդավարության» քարոզիչներ, եվրոպական ու ամերիկյան արժեք-ները առանց հասկանալու կապկողներ…

Ցայսօր էլ՝ չորս տարի անց գործընկերներիցս շատերն ինձ, որպես գլխավոր խմբագրի եւ թերթը հրատարակող ընկերության տնօրենի, հարց են տալիս, թե արդյո՞ք շահութաբեր է թերթի որդեգրած քաղաքականությունը: Առաջին անգամ եմ բարձրաձայնում մտքումս բազմիցս կրկնած պատասխանս. «Իսկ ձեզ համար շահութաբե՞ր է հայ ծնողներ ունենալը»…
Չորս տարի անց էլ չեմ ափսոսում: Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ հուսահատվում եմ, ուսերս երբեմն կորանում են, շատ է լինում, երբ ոչ մի ելք չեմ ունենում, բայց՝ չեմ ափսոսում: Չէ, թունելից եկող լույսին չեմ սպասում: Ինքս եմ գնում դեպի այդ լույսը: Եվ ամե-նայն անկեղծությամբ՝ գնում եմ ընթերցողիս հետ ձեռք-ձեռքի տված: Ընթերցողներս տանում են ինձ: Նրանք, իրենք էլ չգիտակցելով, ա-ներեւակայական մի զգացումով, ինձ միշտ զանգահարում են հենց ամենադժվարին պահերին:
Իսկ դրանք այնքա՜ն շատ են: Ասենք՝ մեզնից հաճախ են բողոքում մեր երկրում գործող որոշ դեսպանատներ: Պատկերացնում եք չէ՞, թե դրան ինչպես կվերաբերեն մեր որոշ իշխանավորներ: Մի զրույցի ընթացքում մեր իշխանավորներից մեկին հարցնում եմ՝ ինչու՞ են բո-ղոքում, մեր միակ «մեղքն» այն է, որ մենք աշխարհի բոլոր մայրերից առավել մեր մո՞րն ենք սիրում: Պարզունակ այս բացատրութ-յունս շուտ ընկալեց, բայց խորհուրդ տվեց զգույշ մնալ: Հակադարձեցի՝ «հայ լինելն ընդհանրապես վտանգավոր է, հրաժարվե՞նք ազգութ-յունից»: Ձայն չհանեց…
Ինչեւէ, կրկնում եմ, չեմ ափսոսում: Թերթն անում է այն, ինչ ճիշտ է համարում:
Իսկ ճիշտ է համարում միացյալ Հայաստանին ձգտելը, նախնյաց հավատը ու սեփական Աստվածներին չուրանալը, ազգը հզորացնելուն նպաստելը, հանուն նրա բարեկեցության թեկուզ մեկ քար դնելը, սեփական տատ ու պապուն մորթողին չմոռանալը, թշնամուն պատժել սովորելը եւ արդա-րացի պատիժը ոչ թե թուլություն, այլ՝ անհրաժեշտություն համարելը: Անհրաժեշտություն, որ բնական օրենքով է:
Ուրեմն՝ հաջողություն մեզ ու մեր բռնած գործին: Մեզ՝ խմբագրական խորհրդին, աշխատակազմին, արտերկրից մեզ թղթակցողներին, ըն-թերցողներին, ազգին: Իսկ այսօր, շնորհավորանքի փոխարեն իբրեւ մեր գնահատական, կընդունենք մեր գործի մասին մեր երկրի ու ազգի թշնամու՝ թուրքի ասածը: Տեղի սղության պատճառով ընթերցողին ուղղակի կուղղորդեմ թուրքական ու ադրբեջանական կայքեր:
Պի՛նդ մնանք:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 10 (186), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.