Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան

Հայկական տեսանկյուն –

Մենք բնածին ազգ ենք, բայց մեզ ժողովրդի են վերածում…

Բազմիցս ենք նշել, որ մեզանում ազգայնականության մեկնաբանումը կամ թերի է (գուցե նաեւ միտումնավոր թերասված), կամ էլ բացարձակա-պես չի համապատասխանում իրականությանը:
Այն, որ ազգայնականությունը (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլությունը (շովինիզմ), որպես գաղափարա-քաղաքական ուղղություններ, չեն տարբերում բազմապիսի քաղաքական գործիչներն անգամ, այլեւս գաղտնիք չէ, ուր մնաց՝ «սովորական մահկանացու» քաղաքացիները տարբերա-կեն… Ազգայնական տեսությունն էլ, շատերի կարծիքով, միայն ազգային նեղ գաղափարախոսական (ծայրահեղական բնութագրով) եզր ունի, իբր կյանքի այլ բնագավառների հետ չի առնչվում եւ այլն, ուստի՝ նման գաղափարաբանության շուրջ կարող են համախմբվել միմիայն ծայրահե-ղականները…

Ազգայնական ուժերը, ովքեր առավել շահագրգիռ են հայության հիմնախնդիրների եւ միասնական հոգեւոր-հավատամքային, գաղափարա-քաղաքա-կան սկզբունքների պահպանմամբ, ազգապահպանության ընդգծված գործելակերպով իրապես ծայրահեղորեն առանձնանում են մյուս քաղաքական ուղղություններից: Բայց միայն դրական իմաստով, քանզի ազգային հիմնախնդիրների գերադասումն այլ հարցերից (հատկապես այժմ՝ օտարների կողմից հրահրվող) չի կարող բացասական դիտվել, եթե ազգն ազգ է մնացել (ինչ-որ ժողովրդի չի վերածվել) եւ երկիրն էլ երկիր է մնացել (ինչ-որ պետության չի վերածվել)…
Նշյալ տարբերակումներն ինքնանպատակ կամ կամայական չեն ասված, չնայած մերօրյա ժողովրդավար «գիտակցությամբ» կամ ոչ մի բանի հետաքրք-րություն չունեցեղ հայրենակիցների համար նույնարժեք (թերեւս՝ անարժեք) բառեր են:
Բայց ազգը արարչական ծագում ունի, խոսքն իհարկե, միայն բնական ազգերի մասին է, ովքեր նաեւ Աստվածներ ունեն: Իսկ ժողովուրդը մի խառ-նամբոխ է, ժողովված հանրույթ, որն ազգություն չի ճանաչում, քանզի պարտական իր ստեղծմանը՝ ազգերի կլանիչ ձուլարան է հանդիսա-նում…
Ժողովուրդ տերմինն առաջ են քաշել անբնական «ազգերը», որոնք, որպես ինքնուրույն բնածին տեսակ, գոյություն չունեն, արհեստական են, եւ առ այսօր սարսափով փախչում են ազգ արմատից… Նույնիսկ փորձում են «հիմնավորել», թե նախ ցեղն է եղել, հետո այն ազգի է վերած-վել, հետո՝ ժողովրդի, եւ ահա ժողովուրդը «բարձրագույն» ձեռքբերում է… Սրանց մի թեթեւ պատասխան կտանք միայն՝ եթե այդպես է, ապա նմանների նախնիք իսկապես կապիկից են առաջացել (ոմանցն էլ՝ կարծես թե կովից կամ մեկ այլ անասունից), իսկ բնական ազգերը արարչական սերմ ունեն ու այդպես էլ արարվել են՝ եւ մարդն էլ արարչական ծագում ունի ու հաջորդիվ ծնված մարդիկ էլ են մարդուց առաջացել: Իսկ կապիկից առ այսօր էլ միայն կապիկներ են ծնվում…
Եվ հստակ է, որ չկա՛ ու չի՛ կարող լինել ամերիկացի (ԱՄՆ-ացի) ազգ, չի՛ եղել եւ չի՛ կարող հետայսու լինել սովետա(կան)ցի ազգ… Աշխար-հում սփռված «ազգերի» մեծ մասը տեղանուններով (կամ ինչ-որ հայտնագործություններով) անվանակոչվելու հետեւանք են: Այս կամ այն տարա-ծաշրջանից եկած-եկվորներ, հաճախ՝ հենց արհեստական ազգերի ներկայացուցիչներ եւ դրանք էլ ազգեր չեն… Չկա՛ն եւ չե՛ն կարող լինել բրազիլացի, չիլիացի, կոստառիկացի, կանադացի, կուբացի, ալժիրցի, անգոլացի, պակիստանցի, կամբոջացի, ավստրալացի… ազգեր: Դա նույնն է, թե Անտարկտիդայում ապրողը կոչվի անտարկտիդացի ազգ կամ Արկտիկայում եւ Գրենլանդիայում բնակվողները դառնան արկտիկացի ու գրենլանդացի ազգեր……
…Տիեզերքում կան 7 աստվածություններ եւ դրա «հայելային» արտացոլանքով էլ Երկրում կան 7 բնածին ազգեր: Մնացյալն արհեստական ազգեր են՝ այս 7 ազգերից սերված, խառնված ու տարածված… Ներկայիս հզոր կարգավիճակ ունենալը կամ բազմաքանակ լինելը ոչինչ չի բնորոշում (Եր-կիր մոլորակն ինքը Չարի տիրույթում է հայտնվել…):
«Լուսանցք»-ի էջերում արդեն մեկ-երկու անգամ անդրադարձել եմ, որ բնական ազգեր են հայերը, հնդիկները, հույները, պարսիկները, հրեաները, եգիպտացիները (որեւէ կապ չունեն այսօրվա արաբների հետ) եւ շեղաչյաները (հիմնականում ընդունված է ասել՝ չինացիները): Ահա, այսպիսի 7 աստվածություններ էլ կան Տիեզերքում: Աստվածային համակարգերն էլ տարբեր են եւ՛ բնույթով եւ՛ էությամբ (եւ դա Արարչի կամքն է) այնպես, ինչպես նրանց մարդիկ (ազգերն) են տարբեր՝ ինքնությամբ, ավանդույթներով եւ կեցությամբ: Անգամ քանակով են տարբեր-վում աստվածային համակարգերը՝ ըստ առաքելությունների եւ գործառույթների…
Ահա, սա է այն արմատական (կամ ինչպես ազգայնականներին են բնորոշում՝ ծայրահեղական) իրականությունը, որը հայ ազգայնականներին նա-խեւառաջ հոգեւոր-հավատամքային եւ գաղափարա-քաղաքական եզրույթներ է մղում… Բայց կրկնենք, որ սա չի նշանակում, թե ազգայնականներին այլ բնագավառների տեսությունները չի հետաքրքրում, ավելին՝ չունեն ու չեն առաջադրում (մինչդեռ դրանք բազմիցս ներկայացվել են ու դեռ կներկայացվեն):
Պարզապես մի բան հստակ է՝ եթե Հայկական լեռնաշխարհի մի անկյունում ծվարած Հայաստանի Հանրապետությունը (Արցախի Հանրապետության հետ միասին) բնույթով հայկական երկիր չէ, բնակչությամբ ազգ չէ ու հավատով արիադավան չէ, ուրեմն այն որպես (ազգային) պետություն չի ծառայելու հայության շահերին ու նպատակներին, դեմ է լինելու հայկական մտածողությանը, Հայ Աստվածներին (Արա, Անահիտ, Վահագն, Աստղիկ, Նանե, Միհր, Տիր եւ Վանատուր)… Այստեղից էլ հետեւություն՝ եթե անգամ ֆինանսապես ու տնտեսապես հզորանա այդօրինակ պետությունը, միեւնույնն է՝ «Հայաստանի Հանրապետություն» կոչվածի հարստությունները Երկրում կծառայեն տեղային մութ, գաղտնի ու չար ուժերին, տիեզերքում էլ՝ երկնային չար ուժերին: Առ այսօր այդպես էլ լինում է… (բայց այժմ Տիեզերական Գարնան հերթական փուլն է, եւ ճշմարիտ հավատը կարող է այլ իրականություն ստեղծել)…
Իսկ ներկայիս հայն իր երկիր-պետությունում այլի օրենքներով է ապրում, անգամ այլի թելադրանքով է աշխատում ու սնվում, այլի շա-հերն ու բարքերն է պաշտպանում (ու ոչ միայն իր հայրենիքում), այլի աստծուն-աստվածներին է իր աղոթքներն ու սրտակեզ մաղթանքնե-րը հղում… Դրա համար էլ հայի մտքի ու աշխատանքի հաշվին այլերն են Երկրում հզորանում, բարգավաճում եւ վերստին իրենց կամքը թե-լադրում, Երկնքում էլ՝ այլի Աստվածներն են ըստ Արարչակարգի ազդեցության տիրույթներ (մարդկանց, հոգիների եւ այլ արարածների) հավե-լում եւ իրենց ազգերին տարաբնույթ ազդակներով սնում…
Հայի աղոթքը Երկնքում իր իսկական Տիրոջը չի գտնում: Հրեական, հունական, հնդկական, թե  այլ Աստվածնե՞րը պիտի հայերին սփոփեն կամ ձեռք մեկնեն… Տիեզերքը տալիս է այն, ինչի արժանանում է դիմողը, իսկ եթե դիմողը չի հասկանում, թե ումից ի՞նչ է ուզում կամ խնդրում, ապա դա միայն իր մեղավորությունն է: Չիմանալն էլ պատժի է արժանանում…
Իսկ ում համար սրանք հեքիաթներ են, ապա հիշեցնեմ, որ աշխարհի ներկայիս ամենալավ հեքիաթասացները հայության ուղեղները վա-ղուց լցոնել են այլերի հաշվին առ այսօր սնվող ամերիկանիզմով ու եվրոպիզմով, սիոնիզմով ու մասոնիզմով… Բայց սրանց հավա-տում են:
Մարդկային իրավունքներն ու ազատությունները դարձրել են հակաբնական, սանձարձակ ու տեղ-տեղ անասնական (տեղ-տեղ էլ՝ ավելի ցածր) ար-ժեքներ, հայոց ծագումն ու պատմությունը սվաղել են այլերի ու մեր դավադիրների բանսարկություններով: Սրանց էլ են հավատում:
Հայր Արայի, Մայր Անահիտի եւ մյուս Աստվածների փոխարեն աղոթում ու փառաբանում են անհայտ մի Եհովայի, անգամ՝ մարդուն են աստվածաց-րել… Իսկ սրանց նույնիսկ աներկբա են հավատում: Եվ անհասկանալի է, թե ինչու՞ են կարողանում հավատալ, թե կա Եհովա, բայց Հայր Արա չկա…, ինչու՞, հրեա մարգարեներն այդպես են ուզե՞լ): Եվ այդ ո՞վ է տեսել, թե Եհովան է արարել աշխարհը (իմա՝ Տիեզերքը), ոչ թե Արարիչը՝ հայ արիադավանների Արարչակարգով ու Տիեզերակարգով:
Իսկ գոնե ուշադիր հետեւե՞լ են, թե ովքեր են «հիմնավորում», որ մարդ-անհատի սանձարձակությունը վեր է ազգ-ընդհանրության կեցակար-գից ու ավանդույթ-սովորույթներից, ժողովուրդ-հանրույթի «առաջացումը» վեր է բնական ազգ լինելու իրականությունից… Ովքե՞ր են նրանք, նրանց ասածներն այդ ինչպե՞ս «դոգմայի» ուժ ստացան: Ավելին, այդ ո՞վ է տեսել Եհովային, համոզվել, թե նա ՆԱ է, որ հիմնավորում է նրա իրական լինելը եւ նույն վստահությամբ էլ բացառում է Հայ (նաեւ՝ այլ) Աստվածների գոյությունը… Ինչու՞ մարդկության Օրրան եւ Փրկատեղի Արարատյան աշխարհը հայության հոգում փոխարինվեց հրեական Սիոնով, եւ ինչու՞ մարդկության Օրրանի բնիկները՝ հայերը (ուրեմնեւ՝ ընտրյալ ազգը) իրենց հայրենիքում «դարձան» եկվորներ, իսկ հրեաները՝ «աստծո ընտրյալներ» (եթե միայն խոսքը հրեա Աստ-ծո մասին է, ապա հոգ չէ) եւ «սուրբ երկրի» բնակիչներ… Ինչու՞ են մեռած հայի հոգուն էլ աղոթքներով «ի վերին Երուսաղեմ» ուղար-կում, այլ՝ ոչ թե Հայկական լեռնաշխարհ, դեպի Մեծ ու Փոքր Մասիսները… Մի օր հայը ինքն իրեն կտա՞ այս հարցերը: Թե՞ կշարունակի ապ-րել այլի օրենքներով, իսկ մահից հետո էլ հոգուն կխեղի ու կշեղի…
Ու երբ սկսի տալ այդ հարցերը, ապա կհամոզվի, որ հայ ազգի ներկայացուցիչը չի կարող խառնարյուն լինել (պղծել գենը), այլ հավատ դավա-նել (այլոց Աստվածներին պաշտել), այլ պետությունները հայրենիք կոչել (թեկուզեւ՝ երկրորդ հայրենիք), այլազգիների հետ ընտա-նիք կազմել, ավանդական արժեքներն ինչ-որ ապազգային ձեւակերպումներով տեսությունների առաջ ստորադասել, ազգահալած իրավական, տնտեսա-կան, սոցիալական, լեզվա-կրթական եւ այլ քաղաքականություն վարել հայոց երկրում… Մի խոսքով այլեւս չի՛ հասկանա, թե ինչպես կարելի է մեր ազգային շահերը ստորաբար կամ քծնողաբար միջազգային շահերին զոհաբերել…
Իսկ հայ ժողովրդի արդի ներկայացուցիչը, հանուն ժողովրդավարություն կոչված սին տեսության, ամեն ոչ հայկական բան ստորադասում է հայկական շահերի առաջ, նաեւ օտարի բարքերն ու կարգերը սիրով ընդունում է որպես «ազատություն, առաջադիմության եւ գերզարգացվածութ-յան» նշան… Քաղքենին իրեն քաղաքակիրթ է կարծում: Նա չի էլ պատկերացնում, որ հայարիադավանության մեջ (իմա՝ Տիեզերակարգում, Տիե-զերքում) կյանքը, սերը, հավատն ու ամեն բան ավելի մաքուր ու ազատ են, քան իր «հասկացած» ազատությունները, որոնք սանձարձակություն անգամ որակելն այլեւս թույլ է հնչում, քանզի մոլագարություն է, ինքնաոչնչացման մոլուցք…
Վերոնշյալ երկիր ձեւակերպումն էլ տարբերվում է այսօրվա պետություն հասկացությունից: Հայոց երկիր ասելով հայը հոգու ներ-սում հայոց աշխարհն է տեսնում՝ Հայկական լեռնաշխարհը, հոգեաշխարհը, մշակույթը, կացութաձեւն ու այլ առանձնահատկությունները: Իսկ հայկական պետություն ասելով նույն հայը միայն ներկայիս վարչաձեւն ու վարչակարգն է պատկերացնում, ինչն ամենեւին հայաբնույթ չէ՝ սկսած պետության Սահմանադրությունից, վերջացրած ամենապարզունակ օրենքն ու կեցակարգը… Սա է պատճառը, որ հասարակ մարդու համար նույնանում են հայրենիք-պետություն եւ ազգ-հանրություն հասկացությունները: Եվ այդ մարդը պետությունից նեղանալով՝ հավա-սարապես, բայց անիրավացի նեղանում է հայրենիքից, հանրային դրսեւորումներից դժգոհ՝ նեղսրտում է նաեւ ազգից: Սա նույնն է, թե մարդն իր անհաջողությունների կամ այլոց անարդարությունների համար նեղանա իր ծննդավայրից կամ ծննդից…
Իսկ այսօր հայ ժողովուրդը ազգ չէ… Հայկական պետականությունն էլ բնույթով Հայոց երկիր չէ… Դեռ: Ուստի՝ հայ ազգայնականներն էլ դեռ ծայրահեղականներ կկոչվեն իրենց հայրենիքում, այնինչ՝ բառիս ճշմարիտ ձեւակերպմամբ՝ ծայրահեղականները այլասերներն ու այլա-սերվածներն են՝ եւ՛ բնույթով, եւ՛ սեռով, եւ՛ հավատով… Քանզի հենց նրանք են դեմ իրականին՝ բնականին:

Արմեն Ավետիսյան
Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 10 (186), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.