Ի՞նչ է ասում Պղատոնի հիշատակած Արայի մասին առասպելը

Ինչ է ասում Պղատոնի հիշատակած Արայի մասին առասպելը

Հին հույն մեծ իմաստասեր Պղատոնի (Պլատոնի) (այս թ.ա. 5-4 դդ.) գործերում կան մի շարք թաքնատեսական՝ կամ իր՝ հեղինակի կողմից այդպես ներկայացված կամ էլ՝ հետագայում այդպիսին դարձված դրվագներ:
Դրանցից մեկը ուղղակիորեն հային վերաբերող է: Խոսքը «Պետություն» ստեղծագործության մեջ արծարծված «Արմենիայի զավակ Էրի» մասին առասպելին է վերաբերում: Առասպելում, մասնավորապես, պատմվում է հետեւյալի մասին. «Ես քեզ կպատմեմ ոչ թե Ալկինոսյան հեքիաթը*, այլ մի քաջ մարդու պատմածը, Էր անունով՝ Արմենիայի զավակը, Պամֆիլյան տոհմից: Պատերազմում նա սպանվում է:

Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության –

Եվ երբ 10 օր անց պատե-րազմում սպանվածների արդեն նեխած դիակները հավաքում են՝ նրա մարմինը լինում է ամբողջական վիճակում (այսինքն՝ մյուսների պես նեխած չի լինում, – հեղ.): Նրան բերում են տուն, եւ երբ 12-րդ օրում ուզում են նրան դիակիզել՝ նա հանկարծ վերակենդանանում է եւ պատ-մում, թե ինչ է տեսել այն աշխարհում: Նա պատմում է, որ երբ իր հոգին բաժանվեց մարմնից՝ հոգիների մի բազմության հետ սկսեց ճանապարհորդել, բոլորի հետ գնալով-հասնելով մի ինչ-որ աստվածային տեղ, որտեղ երկրում միմյանց կողք կողքի երկու ճեղքվածներ կա-յին, նույնը նաեւ երկնքում, ճիշտ դրանց դիմացը: Դրանց միջեւ բազմել էին դատավորները (աստվածները, -հեղ.): Նրանք դատավարությունից հետո արդարներին հրամայում էին գնալ դեպի աջ՝ երկնքի կողմը, իրենց առջեւից փակցված ունենալով արդարության դատակնիքը, իսկ անարդար-ներին հրամայում էին գնալ դեպի ձախ՝ ներքեւ, որոնք էլ իրենց մեջքին կրում էին դատակնիքը բոլոր այն անարդար գործերի, որ նրանք արել էին: Եվ երբ հերթը հասնում է իրեն՝ Էրին, դատավորներն ասում են, որ ինքը մարդկանց համար պետք է լինի պատգամախոս՝ այն բոլոր բաների համար, ինչ նա այդտեղ տեսել է: Եվ նրան հորդորում են ամեն ինչ լսել ու ամեն ինչ դիտել» (ընդգծումներն իմն են, – հեղ.): Այնուհետեւ պատմվում է Էրի այդ լսած-տեսածների մասին:
Ո՞վ է Պղատոնի հիշատակած Էրը: Ասվում է, որ նա «Արմենիայի զավակ» է եղել: Որից միանշանակ հետեւում է, որ նա հայ է եղել, քանզի «Ար-մենիայի զավակը» Արմենիայի կամ Հայաստանի բնիկը՝ հայը միայն կարող էր լինել: Այդ պարզ բանը նկատել է Պղատոնի լավագույն հետազո-տողներից մեկը՝ Գ. Գոմպերցը, ով ուղղակի գրում է, թե Պղատոնի հիշատակած Էրը «հայ է եղել» (դա միտումնավոր չնկատողներ էլ, իհարկե, կան. դրանցից մեկի համաձայն, օրինակ, «Էրը տիպիկ ջհուդական անուն է»,-զարմանալի է չէ՞): Իսկ Խորենացու «Պատմություն»-ից Արա Գեղե-ցիկի մեռնում-հառնումին ծանոթի համար էլ դժվար չէ կոնկրետացնել, որ Պղատոնի Էրը հենց Արա Գեղեցիկն է (Արա-ն հունարենին անցնե-լով՝ դարձել է Էր): Ենթադրելի է՝ Պղատոնի ապրած ժամանակներից 2-3 դար առաջ Հայաստանում հյուսված առասպելը եկել-հասել է նրան, որը եւ նա իր գործում, իր փիլիսոփայության գլխավոր դրույթներից մեկի՝ հոգու անմահության կապակցությամբ, հիշում է:
Ի՞նչ է ասում Պղատոնի հիշատակած (պարզ է, յուրովի հիշատակած ու յուրովի մեկնաբանած) հայոց առասպելը: Ըստ փիլիսոփայի, դուրս է գա-լիս, հայն անմահ է: Նրա հոգին աստվածային դատ-դատաստանից դուրս է, քանզի նա ի բնե անմեղսունակ է ու անմեղսագործ, նա աստվածներին հարա-զատ՝ աստվածամարդ է, նա է ի զորու աստվածայինը տեսնել-ընկալել, դրանով ապրել, ու իր այդ զգացած-ապրածը սոսկական մարդկանց փոխանցել (աստվածնե-րի եւ մարդկանց միջեւ միջնորդ լինել), լինել աստվածներին պատգամախոսը մարդկանց համար:
Եվ դա ասում է շատերի մտքերը գերած ականավոր փիլիսոփան՝ դրանով իսկ անուղղակիորեն խոստովանելով, որ Հայի առաքելությունը իրեն՝ ա-րիական ակունքներից հեռացածին տրված չէ:
Պղատոնի հիշատակած առասպելը մի կարեւոր բան էլ է ասում. մեր նախնիների մեջ ընդունված է եղել դիակիզման ավանդույթը:

Սերգեյ Մանուկյան
ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի դոցենտ

* Խոսքը Հոմերոսի էպոսում Ոդիսեւսի՝ Ալկինիոս թագավորի հետ անցկացրած խնջույքի մասին շուրջ 3 օր պատմածին է վերաբերում:

«Լուսանցք» թիվ 11 (187), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.