Կերակրատաշտը ժողովրդին ծառայելու գաղափարատա՞շտ. Ընդդիմություն-իշխանություն նոր խաղերը…

Կերակրատաշտը՝ ժողովրդին ծառայելու գաղափարատա՞շտ

ՀՀ ներքաղաքական պայքարը մտավ նոր փուլ: Մի այնպիսի իրավիճակ է, երբ բոլորը կասկածում են բոլորին: Իշխանական, թե ընդդիմադիր ուժե-րը միահամուռ ինչ-որ բանի են պատրաստվում: Եվ այդ ինչ-որ բանը ուղղակի կամ անուղղակի առնչվում է ԱԺ ընտրություններին:…
Իրեն արմատական ընդդիմադիր համարող Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) այլեւս չի բարձրացնում «ազգադավ եւ հանցագործ» իշխանություննե-րի հրաժարականը եւ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը չի պահանջում: Այս ընդդիմության ղեկավար ՀՀ նախկին նախագահ Լեւոն Տեր -Պետ-րոսյանի վերջին ելույթները հավաստում են, որ նա այլ բան է պահանջում (իհարկե՝ ոչ բացահայտ), որ ԱԺ հերթական կամ անհերթ (դե արտա-հերթ) ընտրություններում ՀԱԿ-ը պետք է ունենա խորհրդարանական խմբակցություն…

Շատերն են զարմացած, թե ինչու ՀՀ 1-ին նախագահը Ազատության հրապարակ մտնելիս եւ հանրահավաք անելիս չմոտեցավ «Ժառանգություն» կուսակ-ցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Լ. Տեր-Պետրոսյանի համար հաստատ դժվար չէր լինի մոտենալը, դա նույնիսկ դրական բացականչությունների տեղիք կտար հրապարակում հավաքված-ների շրջանում, սակայն նա այդ քայլով ցույց տվեց իշխանությանը, որ ՀԱԿ-ը ԱԺ գնալու է ի՛ր ցուցակով եւ հանկարծ իշխանություններն այդ ցուցակում խառը ընդդիմություն չպարտադրեն… Սա «կուժ ասեմ՝ կուլա դու հասկացիր» տարբերակով՝ նաեւ եվրո-ամերիկյան շահագրգիռ աջա-կիցներին է վերաբերում:
Սրան, կարծես որպես արձագանք, բայց անհղում, խոսեցին Արեւմուտքի ներկայացուցիչները…
ՀՀ կատարած այցից հետո ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ակսել Ֆիշերը հայտարարություն են արել: Ողջունելով 2008թ. մարտյան իրադարձություններից հետո իշխանությունների իրականացրած բարեփոխումները, նրանք միաժամանակ շեշտել են, որ այդ քայլերը պետք է օրենսդրական ձեւակերպում ստանան: Նաեւ նշել են, որ դեռ կալանավորվածներ կան ու «նրանց առկայությունը, ինչպես նաեւ 10 սպանություննե-րի բացահայտված չլինելը, շարունակում են թունավորել ՀՀ քաղաքական միջավայրը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ հաջորդ ընտրութ-յունների վրա»: ՀՀ հարցը կդրվի քննարկման՝ ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում:
Մի շարք կալանավորվածներ արդեն ազատ են արձակվել եւ, ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում խոսելով 2008թ. մարտի 1-ի դեպքերի մասին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը դա արձանագրել է. «ԱՄՆ-ն ջերմորեն ողջունում է ՀՀ-ում ներքաղաքական լարվածության նվազումը: Թե ինչ-պես են ներքին քաղաքական գործընթացներն ընթանում, ՀՀ-ն ինքը պետք է որոշի: Չեմ կարծում, թե ԱՄՆ-ն այդ հարցում դերակատարում ու-նի»… Ինչ վերաբերում է տարածված տեսակետին, թե ԱՄՆ-ն սատարում է ՀՀ ընդդիմությանը, Յովանովիչը նկատել է, որ հասարակությունը պետք է մասնակցի կառավարության առջեւ որոշակի հարցերի բարձրացման գործընթացին. «Ոչ մի կառավարություն չի կարող հարցերին լուծումներ տալ՝ առանց հասարակության մասնակցության: Մենք աջակցում ենք սկզբունքներին: Անձանց կամ քաղաքական կուսակցություններին աջակցություն չենք ցուցաբերում»:
Սա էր առայժմ պատասխանը ՀՀ իշխանության եւ իրեն արմատական հռչակած ընդդիմության հաջորդական քայլերին…
Իսկ ՀՀ 1-ին նախագահն այդ օրը նաեւ ասաց՝ մենք շտապելու խնդիր չունենք…
Այսինքն՝ մինչ այդ ավելի քան մեկ տասնյակ հարցեր պարունակող առաջարկներն ու տարիների պայքարը թողած (նաեւ զոհերի հանգեցրած) հիմա պահանջում են այլեւս չշտապե՞լ: Ի՞նչ փոխվեց… «ազգադավ եւ հանցագործ» իշխանությունը դարձավ ազգային եւ արդարադա՞տ… Թե՞ ամեն բան այնքան էլ վատ չէր, պարզապես շահարկելու խնդիր կար: Ինչեւէ: Միայն մի քանի տողեր հիշեցնենք «վերջնագրից». «Թե՛ ներքաղաքական մթնոլորտի շիկացման, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրների կուտակվածության, եւ թե՛ իշխանությունների կատարյալ ապիկարության դրսեւորման տեսակետից ՀՀ-ում առաջացել է աննախադեպ պայթյունավտանգ իրավիճակ, որը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում:
Բոլորի համար պարզ է արդեն, որ անհնար է որեւէ հույս կապել այս իշխանությունների հետ, քանի որ նրանք մի կողմից՝ ակներեւաբար մտադիր չեն հրաժարվել երկիրը մինչեւ վերջ թալանելու իրենց քաղաքականությունից, մյուս կողմից՝ անկարող են զարգացնելու տնտե-սությունը, կրճատելու գործազրկությունը, բարձրացնելու աշխատավարձերն ու թոշակները, զսպելու մոլեգնող գնաճը, պահպանելու դրամի կայունությունը եւ վերացնելու, կամ թեկուզ, դանդաղեցնելու արտագաղթը: Ուստի ակնհայտ է, որ միանգամայն հասունացել է երկրում արմատա-կան փոփոխությունների իրականացման, կամ այլ կերպ ասած, ավազակապետական համակարգի վերջնական կազմաքանդման պահը»…
Ըստ այս արմատական ընդդիմության, «վերջին հանրահավաքների արտակարգ մարդաշատությունը ցույց էր տալիս, որ հասարակությունը լիովին գի-տակցում է այս իրողությունը եւ վճռել է տեր կանգնել իր իրավունքներին ու արդարացի պահանջներին… դատելով մարտի 1-ի հայտարարության հանդեպ ցուցաբերած արձագանքից, կամ ավելի ճիշտ, արձագանքի բացակայությունից, դեռեւս բոլորովին չի ընկալվել իրավիճակի լրջությունն ու դրանից ելք փնտրելու հրատապ անհրաժեշտությունը: Համառորեն շարունակվում է չտեսնելու տալը ոչ միայն ժողովրդի տրամադրությու-նը, այլեւ ներքաղաքական լարվածության սրման հարաճուն միտումները… Իշխանությունը, սակայն, վերջապես պետք է հասկանա, որ հասարակութ-յան արդարացի պահանջներին ընդառաջելը ոչ թե անպատվություն է, այլ՝ առաքինություն»:
Կարծում ենք՝ այսքանը բավական է հասկանալու, որ «իրավիճակի լրջությունն ու դրանից ելք փնտրելու հրատապ անհրաժեշտությունը» հասկացած մարդկային հոծ բազմությունը, նաեւ դա «չհասկացած իշխանությունը» արդեն իրապես ու վերջապես հասկացան, թե ինչն ինչոց է, ով ով է եւ այսպես շարունակ… Նույնիսկ հանրահավաքներում մարդիկ բարձրաձայնում էին այլեւս, թե «Լ. Տեր-Պետրոսյանը այն անձը չէ, որ բարոյա-կան իրավունք ունի խոսելու թոշակների, նպաստների կամ աշխատավարձերի մասին: Նրա եւ նրա հետեւորդների հիշողությունը հավանաբար բթացել է: Հայտնի է, թե ինչ չնչին աշխատավարձեր ու կենսաթոշակներ էին ստանում մարդիկ 90-ականներին, որոնք ուշացվում էին ամիսներով եւ տարիներով… Եթե այդ տարիներին ոմանց ձեռքերն ու ոտքերը ցրտահարվեցին, ապա մյուսների՝ ուղեղները: Այլապես կհասկանային, թե ի-րենց հոգսերը ո՜ւր, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու՜ր»……
Եվ պարզ է, որ հասկանալով, թե պահն ինչքան է լրջացել, իրենց դեռ արմատական ընդդիմադիր համարողները նորից հայտարարում են, թե «հու-սանք, որ հաջորդ հանրահավաքում, որը տեղի կունենա ապրիլի 8-ին, մենք ստիպված չենք լինի իշխանության հետ խոսել հիրավի վերջնագ-րի լեզվով, թեեւ նրա անհաղորդության պարագայում դա բացառված չէ»: Այսպես մի վերջին «ահազանգ» է ուղարկվել, եւ հաջորդ քայլը իշխա-նություններինն է… թե քանի տոկոս եւ երբ դա կունենա ՀԱԿ-ը հաջորդ ԱԺ-ում:
Իսկ մինչ այդ մի հետաքրքիր բան էլ եղավ: Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Լիտվայի ու Էստոնիայի քաղաքացիներին արգելվեց մուտք գործել ՀՀ տարածք: ԱԱԾ-ից այս առնչությամբ «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են, որ մուտքի արտոնագրեր չտրամադրելու որո-շումը մեկնաբանությունների ենթակա չէ: Գործակալության աղբյուրները նաեւ հայտնել են, որ ժամանած լրագրողները Ադրբեջանի գործըն-կերներն են: Հրապարակումներ եղան, որ նրանց թույլ չեն տվել ՀՀ մուտք գործել, քանի որ նրանք պայմանավորվածություն են ունեցել հար-ցազրույց ունենալ ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի հետ: Նրանք գալիս էին ՀՀ, իրենց խոսքով՝ Կովկասում զինված հակամարտությունների մասին փաստագրական ֆիլմ նկարահանելու նպատակով… Այս առումով ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանը ասել է. «Ես ոչ մի պայմանավորվածության մա-սին տեղյակ չեմ»:
Միեւնույն ժամանակ ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ ԱԳՆ-ն մուտքի արտոնագրեր տրամադրելու հարցերով չի զբաղվում եւ «ըստ ամենայնի, օտարերկրյա քաղաքացիները որոշակի խնդիրներ են ունեցել այն երկրների հետ, որոնք Հայաստանի հետ ընդգրկված են սահմանային հսկողության միասնական համակարգում»:
Որպես ընդդիմություն՝ աշխուժանալու փորձեր է անում նաեւ ՀՅԴ-ն: Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը վերջերս արագ արձագանքեց ՀՀ ոստիկանապետի մի ելույթի, որում Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը հեղափոխությունը նորմալ երեւույթ չի համարում, քանի որ բոլոր հեղափոխություններից հետո այդ երկրները կործանվում են առնվազն 10, 20, 30, 50 տարի: Նաեւ նշել էր, որ հեղափոխութ-յան նկատմամբ «առանձնապես սիմպատիա չունի», քանի որ հեղափոխությունը զինված ճանապարհով իշխանության բռնազավթում է, որը քաղաքա-կիրթ տարբերակ չէ…
«Հեղափոխությունը քրեական հանցանք չէ եւ քրեորեն էլ պատժելի չէ, կարծում եմ, որ այստեղ լեզվաբանական չիմացություն կա: Հավանաբար ոստիկանապետը նկատի է ունեցել հեղաշրջում, քանի որ հեղաշրջումը հանցագործություն է, եւ բնականաբար, մեր օրենսդրությունն էլ նա-խատեսում է սանկցիաներ բռնի կերպով իշխանության գալու փորձերի նկատմամբ: Հեղաշրջումը, թերեւս, բայց հեղափոխությունը բոլո-րովին քրեական հանցանք չէ եւ հեղափոխությունը մարդկության շարժիչ ուժերից մեկն է, ճիշտ այնպես, ինչպես էվոլյուցիան: Էվոլ-յուցիան եւ ռեվոլյուցիան օրենքով արգելված չեն, եւ ես կարծում եմ, որ այստեղ լեզվի սայթաքում է եղել: Հեղաշրջում է հավանաբար նկա-տի ունեցել հարգարժան պարոն ոստիկանապետը»,- «լեզվաբանական» դաս է տվել դաշնակցական գործիչը: Իսկ եթե հանկարծ ոստիկանապետը հենց հեղափո-խություն է նկատի ունեցել իր հայտարարության մեջ, ապա դա, Վ. Հովհաննիսյանի կարծիքով, լուրջ խնդիր է:  
Ընդդիմադիր ճակատ մտնող մյուս ուժերը նույնպես կողմնորոշվում են՝ թե ինչ ու երբ ասեն: Ժողովրդական կուսակցության (ԺԿ) նախագահ Տիգ-րան Կարապետյանն անգամ ժամանակ է տվել իշխանություններին… Կարծում ենք՝ էլի ԱԺ ընտրությունների մասով: Րաֆֆի Հովհաննիսյանի հա-ցադուլը եւ վերջերս «Ժառանգության» ներկայացուցիչների «մարտերը» ոստիկանության հետ գալիս են հավաստելու, որ այս խորհրդարանական ընդդիմությունը հասկանում է, որ օրեցօր կորցնում է վերընտրվելու հնարավորությունը, ուստի՝ գնում է նման քայլերի… պայքարը հենց ԱԺ-ում շարունակելու փոխարեն: Վերջին նիստերից մեկում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարցերով դիմելու հա-մար գրանցվեցին պատգամավորները, դահլիճում ներկաներն անգամ զարմացան: Նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ի պատասխան նկատեց. «Ընդդիմությունից մարդ չկա»: Այդ պահին ԱԺ նիստերի դահլիճում ներկա էին ՀՅԴ խմբակցությունից 4 պատգամավոր, եւ պատգամավոր-ներ կային նաեւ «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՀԿ խմբակցություններից:
Եվ ահա, «Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե անվամբ կազմավորումը ԱԺ-ից դժգոհելով հայտարարել է, թե «տպավորութ-յուն է ստեղծվում, որ Ընտրական օրենսգրքի քննարկումները ծաղրի են ենթարկում, եւ մնում է միայն արձանագրել, թե՝ ում»:
Քննարկվող նախագիծը, ըստ այդ կոմիտեի, չի անցել խոստացած ժողովրդավարական քննարկումները, կիսատ-պռատ, քննարկում է կազմակերպվել եվրոպական կառույցների հայաստանյան ներկայացուցիչների գլխավորությամբ եւ «ժողովրդավարությունը» համարվել ավարտված:
Նշել են նաեւ, որ առ այսօր, հայտնի չէ ԱԺ ՊԻ հանձնաժողովի դիրքորոշումը ԸՕ նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկների մասին, չնայած նրան, որ վերջիններս «ժողովրդաբար» տեղադրվեցին այդ հանձնաժողովի պաշտոնական կայքում, որ արդարադատության նախարարությունը հրաժարվում է լուծարել «Պետական ռեգիստրում գրանցված եւ օրենքի պահանջներին չհամապատասխանող բազմաթիվ «կուսակցությունների», ո-րոնց ապօրինի մասնակցությունը ընտրություններին 10-15% ձայներ է բերում կոալիցիոն կուսակցություններին» եւ այլն:
 Միաժամանակ հայտնել են, թե «Սփյուռքի պոտենցիալն ԱԺ-ում օգտագործելու փոխարեն, դժվարամարս գաղափար է առաջարկվում երկպալատանի պառլա-մենտի մասին: Եթե այս բոլորին ավելացնենք նաեւ եվրոպական իրավասու կառույցների որոշ պաշտոնյաների անհիմն գովասանքները հայաստան-յան ժողովրդավարության վերաբերյալ, ապա հարց է ծագում՝ մի՞թե մեր հասարակությունն է ծաղրի ենթարկվում»:
Իսկ հասարակության պաշտպանների դերը ոչ մեկին չզիջող ՀԱԿ-ականներն այլ խնդիրներ են լուծում: Բայց ուզում են նաեւ արդարանալ նույն հասարակության առջեւ: Ըստ ՀԱԿ համակարգող Լ. Զուրաբյանի, քաղաքական գործարքի մասին Լ. Տեր-Պետրոսյանի ասածի էությունը սխալ են հասկացել՝ «Իշխանությունները համարելով Ազատության հրապարակի բացումը մարտավարական զիջում, կարծես հույս ունեն, որ ձգձգելով ժողովրդի պահանջների կատարումը, կկարողանան աստիճանաբար հաղթահարել համաժողովրդական ընդվզման ալիքը: Դրա մասին է վկայում այն լայնա-ծավալ քարոզչական արշավը, որ նրանք սկսել են անցկացնել պետական եւ իշխանության ազդեցության տակ գտնվող երեւութաբար անկախ զլմ-ներով, ըստ որի իշխանությունների ու ընդդիմության միջեւ իբր սկսել է երկխոսություն, եւ առճակատման վտանգը այլեւս հաղթահարված է»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ առաջնորդի այն հայտարարությանը, թե իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ առկա է քաղաքական գործարք, Զուրաբյանն ասել է. «Սխալ եք հասկացել իր ասածի էությունը… ՀԱԿ-ը իշխանությունների հետ կգնա միայն այնպիսի երկխոսության, որը ժողովրդի համար է հարցեր լուծելու, այլ ոչ թե իշխանությունների»:
Ահա, նախկինում իշխանություններին ոչ մի զիջում չանողները, բայց ներկայումս ժողովրդին հանրահավաքից հետո այլեւս տուն ուղարկած քաղաքական ուժը, ի վերջո այսպես խոսեց:
(Իհարկե լավ է, երբ ընդդիմություն-իշխանություն հասկացողության եւ համագործակցության եզրեր լինում են, անգամ ողջունելի է, բայց ՀԱԿ-ի պարագայում դա խիստ կասկածելի է եւ այս գործելաոճը, կարծում ենք, միայն նախընտրական տարաբնույթ շահեր եւ իրապես գործարքներ հաջողելու քայլ է…):
Ինչ վերաբերում է ընդդիմության գործունեությանը, ապա ՀԱԿ համակարգողը կարծում է, որ ընդդիմությունն այլեւս միավորված է. «Բոլոր այն ուժերը, որոնք ընդունում են, որ Ս. Սարգսյանի ռեժիմը պետք է հեռանա եւ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, արդեն միա-վորված են, բոլոր նրանք, որոնք եւս դա կընդունեն, նրանց համար եւս դուռը բացված է»:
Ա՜յ քեզ մեծահոգություն…
Լ Զուրաբյանի ասելով՝ եթե 1 տարի առաջ միայն ՀԱԿ-ն ուներ այդ դիրքորոշումը, այժմ դրա մասին խոսում է ԺԿ ղեկավար Տ. Կարապետյանը, «Ժա-ռանգություն»-ը եւ այլ ուժեր: Միակ տարբերությունն, ըստ նրա, պայքարի մեթոդներն են. «Մի ուժը պայքարում է 100 հազարանոց հանրա-հավաքով, մյուսը՝ ծոմապահությամբ, մյուսն էլ՝ կարմիր քարտ ցույց տալով: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում, սա համատեղ պայքար է»:
Խնդիրն ակնհայտ երեւում է: Զարմանալի համատեղ պայքար է, երբ Տ. Կարապետյանը նպատակահարմար չի գտնում համագործակցել Լ. Տեր-Պետրոսյանի հետ, իսկ վերջինս էլ հացադուլի մեջ գտնվող Ր. Հովհաննիսյանին անգամ չի բարեւում մի քանի քայլ հեռու հանրահավաք անելիս…
Այս ամենը կրկին նկատելով, նորից ու նորից բարձրաձայնում ենք հիրավի ազգային ընդդիմադիր ճակատի անհրաժեշտության մասին:
Ազգային, ավելին՝ ազգայնական ճակատի, որ կամ կարողանա իր զորությամբ կարգավորել իշխանություն-ժողովուրդ կապն ու հարաբերություն-ները, կամ հեռացնել այն իշխանությանը, որը հրաժարվում է նշյալ կապից ու հարաբերություններից…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 11 (187), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.