Անկարան փոխու՞մ է մարտավարությունը
Ամերիկայի Հայկական Համագումարի ներկայացուցիչները ԱՄՆ կոնգրեսական Էնգելի խոսքից մեջբերում են արել, որտեղ նշվում է Թուրքիա-յի «թշնամական վերաբերմունքը» Իսրայելի նկատմամբ, ինչը բացահայտում է Անկարայի բազմաթիվ երկակի չափօրինակները՝ ներառյալ Թել Ավի-վից ներողություն ստանալու պահանջն այն ժամանակ, երբ «Վաշինգտոնը չի կարողանում Թուրքիային համոզել ներողություն խնդրել Հա-յոց ցեղասպանության համար»:
Հիշեցնենք, որ հարց ու պատասխանի ժամանակ կոնգրեսականը Եվրոպայի ու Եվրասիայի հետ հարաբերությունների գծով պետքարտուղարի օգնական Ֆի-լիպ Գորդոնի հետ միասին իր դիտողություններն է արել: Իսկ ՀՀ եւ ԼՂՀ վերաբերյալ իր գրավոր մեկնաբանություններում Գորդոնը նշել է. «Կովկասում մենք կշարունակենք եվրոպացիների հետ միասին քաջալերել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավումը եւ Մինսկի Խմբի միջոցով կընդարձակենք մեր ազդեցությունը՝ օգնելով Հայաստանին ու Ադրբեջանին գտնել ԼՂ-ի հակամարտութ-յան խաղաղ լուծումը»: Օգնականը կարեւորում է ԱՄՆ-ի ու Եվրոպայի միասին աշխատելը, որպեսզի բացառվեն Եվրոպայում հետագա հակամարտութ-յունների բռնկումները եւ «համատեղ օգնեն տարածաշրջանի երկրներին շարժվել առաջ դեպի խաղաղ ու ավելի բարեկեցիկ ժողովրդավարական ապագա»:
Ապրիլի 24-ին Թուրքիայի 6 քաղաքներում կազմակերպվելու են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ, ո-րոնք իրականացնելու են ժամանակին «Ներողություն ենք խնդրում հայերից» միջոցառման նախաձեռնածները: Այս մասին հայտնել է թուր-քագետ Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ պետք չէ ոգեւորվել այն հանգամանքից, որ ապրիլի 24-ին ոգեշնչման միջոցառումներ տեղի կու-նենան նաեւ Թուրքիայում:
Նմանատիպ գործողություններ իրականացնողները, նախեւառաջ, նպաստում են Թուրքիայի շահերին: Պատահական չէ, որ «Ներողություն ենք խնդրում հայերից» միջոցառման կազմակերպիչներից մեկը հայտարարել էր, թե այդ նախաձեռնությունը նպաստում է հենց Թուրքիայի շա-հերին: Այսպես, որոշ թուրք մտավորականներ կարող են թուլացնել միջազգային հանրության զգոնությունը՝ ներկայացնելով, թե Թուր-քիայում եւս ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ հետ պահելով մյուս երկրներին ցեղասպանության ճանաչումից եւ դատապարտումից:
Անկարայի կողմից ցեղասպանության քողարկումը սառեցրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին խոսակցությունները, ինչը դատապարտվում է միջազգային հանրության կողմից եւ նպաստում խնդրի արծարծմանը, իսկ այդ առումով ցուցադրական «տաքացումները» միայն առիթ կտան այդ նույն միջազգային հանրությանը՝ խուսափելու Հայ դատի համապարփակ լուծումից… Նույնիսկ սառեցված հայ-թուրքական արձանագրութ-յուններն են ինչ- որ տեղ օգուտ բերում Հայաստանին՝ հե՛նց այդ վիճակում, այլապես ստորագրված արձանագրությունները առավելապես մեր դեմ կաշխատեն…
Իսկ ինչ մնում է թուրքամարդասիրական հերթական մղմանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը, ապա միայն հետեւելով Դինքի սպանությանը եւ դատավարական ընթացքին, կհասկանանք, որ թուրքը նույն ոճրագործն է եւ նույն նենգն ու խաբեբան…
Թուրքիայի ոստիկանությունը, ինչպես միջազգային դատարանում, այնպես էլ Թուրքիայում մեղադրվեց այդ սպանության մասին իմանալու եւ նպաստելու համար: Արդեն գրվում է, որ Ստամբուլի անվտանգության վարչությունն էլ էր տեղյակ Դինքին սպառնացող վտանգից: Վերջերս ի հայտ է եկել փաստաթուղթ, որից էլ պարզ է դարձել, որ նշյալ վարչությունը իրազեկ է եղել պոլսահայ հայտնի գործիչ, «Ագօս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի կյանքին սպառնացող վտանգի մասին: Տեղյակ է եղել ու չի ապահովել նրա անվտանգությունը: Այս մասին հայտնում է թուրքական «Էրմենիհաբեր» լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստամբուլի անվտանգության վարչությունը Դինքի սպանության գործի վերաբերյալ մի գրություն էր ուղարկել դատա-րան՝ մերժելով, որ հայորդին պարբերաբար հեռախոսային ահաբեկումների է ենթարկվել, ու ասելով, թե «Հրանտ Դինքին ուղղված մահվան սպառնա-լիք չի եղել»…
Արման դավթյան
Թուրքիան միշտ է խաբեբա
Ըստ tert.am-ի, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշման իրականացմա
ն համար, որի մեջ է մտնում նաեւ Լիբիայի դեմ ծովա-յին էմբարգոյի կիրառումը, ՆԱՏՕ–ի անդամ պետությունները, այդ թվում եւ Թուրքիան, ուղարկում են 16 ռազմանավեր:
Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՆԱՏՕ–ի տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ Թուրքիան գործողությանը մասնակցելու է 5 ռազմանավով եւ մեկ սուզանավով:
Հիշեցնենք, որ դեռ մարտի 22-ին, ըստ tert.am-ի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բոցաշունչ ճառով էր հանդես եկել «Արդարութ-յուն եւ զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստին՝ հայտարարելով, որ Թուրքիան «երբեք զենք չի ուղղի Լիբիայի ժողովրդի դեմ»:
Թուրքիայի այսպիսի կեցվածքը տարօրինակ չէ. նա միշտ է «Լ Րօոց պրՑՖ, Ռ վՈ …. րպրՑՖ» սկզբունքով քարշ եկել:
Նարե Մշեցյան
* * *
Թղթակցում են ուսանողները. հպանցիկ հայացք՝ ապրիլի 24-ից առաջ –
Դեկորատիվ դեմոկրատիան 1915-ը թեկուզ դեկորատիվ էլ չի ճանաչում
Ճշմարտությունը եղել է այն հիմնահարցերից մեկը, որը մշտապես ուսումնասիրվել է տարբեր գիտությունների կողմից, որոնցից կարե-լի է առանձնացնել փիլիսոփայությունը: Մարդիկ միշտ էլ ձգտել են հասնել այդ ճշմարտությանը, վերջինիս ճանաչմանը, որոշները, շնոր-հիվ բարենպաստ քաղաքական պայմանների, հասել են դրան, իսկ մյուսները դեռեւս այդ ճանապարհին են: Այսօր ամենուրեք լսում ենք ժողովրդա-վարության ամպագոռգոռ խոստումները: Ասում են՝ ժողովրդավարությունը ապահովում է տարրական ազատությունների իրականացումը: Եթե այդպես է, ապա ինչու տարբեր ժողովուրդներին «շոկի մատնած» հայոց ցեղասպանության փաստերը դեռեւս չեն գտել իրենց պետական դատապարտում-ընդունու-մը:
Հասկանալի է, որ Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական կարգավիճակը հնարավորություն չի տալիս արագացնելու Հայոց ցեղասպանության ճանաչ-ման հիմնահարցը: Թեեւ արտերկրում հետաքրքիր ծավալումներ են արձանագրվում: Վերջերս Գերմանիայի հրեաների Կենտրոնական խորհրդի գլխա-վոր քարտուղար Ստեֆան Կրամերը հայկական համայնքի ներկայացուցիչներին տված իր հարցազրույցում 1915թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն: «Ինձ հայտնի փաստերից ելնելով՝ ես կարող եմ Օսմանյան կայսրութ-յունում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերը անվանել ցեղասպանություն: Բայց ավելի կարեւոր է այն, որ այդ իրադարձությունների իրավական ամբողջ պատասխանատվությունը դրվում է թուրքակական կառավարության վրա: Արդեն 1998թ. ԵԽ-ն այդ իրադարձությունները որակել է որպես ցեղասպանություն: Նույնը տեղի ունեցավ նաեւ ԱՄՆ-ում, երբ Կոնգրեսը ընդունեց համապատասխան որոշում: Նշենք նաեւ, որ եվրոպացի գիտնա-կանների մեծամասնության կարծիքը համընկնում է այս որոշումների հետ»,- նշել է Կրամերը: Վերջինիս խոսքերով՝ թուրքական կառավարութ-յունը, վաղ թե ուշ, պետք է սկսի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: «Այս ոճրագործությունների պատասխանատվությունը ընկած է մեզնից յուրաքանչյուրի վրա… Ցավոք, այս հարցը լռում է խոշոր տերությունների եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործընկերների քաղաքա-կան շահերից ելնելով»,- եզրափակեց Գերմանիայում հրեաների Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Ստեֆան Կարմերը:
Այսօր ցեղասպանության ճանաչման հիմնահարցը կարեւորագույններից է մեր արտաքին քաղաքականության մեջ: Բոլորիս էլ միշտ հետաքրքրել է, թե որ երկրներն են ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը: 1915թ. մայիսի 25-ին դաշնակից երկրների համատեղ հայտարարութ-յամբ Օսմանյան կայսրությունում նույն թվականին իրականացվող քաղաքականությունը որակվեց որպես ցեղասպանություն: Վերջիններիս կար-ծիքով՝ ամբողջ պատասխանատվությունը դրվում է Օսմանյան կայսրության վրա: Հայոց ցեղասպանության 50-ամյակին ընդառաջ,1965թ. Ուրուգվայը դատապարտեց եւ ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Այս գործընթացը շարունակվեց, եւ 1982թ. Կիպրոսը կատարեց նույն քայլը: Ճանաչման եւ դատա-պարտման գործընթացը շարունակվեց 1987թ.՝ ԵՄ-ի կողմից, 1993թ.՝ Արգենտինայի,1995թ.՝ ՌԴ պետդումայի կողմից: 1996թ. համարյա միաժամանակ հայոց ցեղասպանությունը դատապարտեցին Կանադան եւ Հունաստանը, 1998թ.՝ Բելգիան եւ Ֆրանսիան: 20-րդ դարի ավարտին՝ 2000թ. այս երկրների շարքին դասվեցին Շվեդիան, Վատիկանը եւ Իտալիան: Իսկ 21-րդ դարում Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկիրն էր Շվեյցարիան: Վեր-ջինիս հաջորդեցին 2004թ.՝ Սլովակիան, Նիդերլանդները եւ Լեհաստանը: Հայոց Եղեռնը ճանաչած երկրների ցուցակը 2005թ. հարստացավ եւս 3 երկրների՝ Վենեսուելայի, Գերմանիայի եւ Լիտվայի անուններով: Ցուցակում ընդգրկված են ընդամենը 20 պետություն, մինչդեռ աշխարհում գոյություն ունեն 200-ից ավելի անկախ պետություններ:
Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ մարդկային խիղճը, ցավոք, բայց քաղաքական որոշումներ չի ընդունում: Այնուամենայնիվ հուսանք, որ այն գոնե իր ազդեցությու
նը կունենա 1915-ը դատապարտելու որոշումների ձեւավորման գործում: Իսկ առայժմ, երբ մենք «դեկորատիվ դեմոկրատաց-ման» ժամանակաշրջանի արդյունքների ականատեսն ենք, չենք դառնում Հայոց Եղեռնի, թեկուզեւ, «դեկորատիվ» ճանաչման վկաներ…
Մարիամ Առաքելյան
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի
«Լուսանցք» թիվ 11 (187), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



