Հայկական խոհանոց եւ… Շաբաթվա մարզական կյանքից

Հայկական խոհանոց –

Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028)
(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Հարսանեկան փլավ
Բաղադրությունը

բրինձ – 400 գ
հալած յուղ – 120 գ
ծիրանի չիր – 125 գ
չամիչ – 125 գ
սեւ սալոր – 125 գ

նուշ – 75 գ
մեղր – 100 գ

Պատրաստման եղանակը

Պատրաստել քամովի փլավ:
Նուշը եռման ջրի մեջ գցել, կեղեւը հեռացնել:
Չիրը, չամիչը լվանալ:
Մեղրը ջրով բացել 1/1 հարաբերակցությամբ:
Նուշը եւ չորացրած միրգը յուղով տապակել, վրան լցնել բաց արած մեղրը:
Թողնել մի քիչ եռա եւ մատուցելու ժամանակ լցնել բրգաձեւ փլավի վրա (աղով համեմել՝ ըստ ճաշակի):
Փլավը վայելելուց առաջ նորապսակներին կարող ենք մաղթել իրենց ճաշակելիք ուտեստի պես անուշ կյանք:
Թող Աստղիկ աստվածուհու սիրո ուժը անպակաս լինի նրանցից:

*  *  *

Շաբաթվա մարզական կյանքից –

Տարբեր ոչ-ոքիներ
Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության ընտրական Հայաստան-Ռուսաստան խաղի նախօրեին հանդիպեցին 2 երկրների վետերան ֆուտբոլիստնե-րը: Ընկերական խաղն անցավ հանդարտ, բայց գոլառատ եւ ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4:
Ազգային հավաքականի ընտրական հանդիպումն ավելի անզիջում անցավ եւ ավարտվեց առանց գոլերի՝ 0:0: Մեր հավաքականը վաստակեց  8-րդ միավորը եւ դեռ շարունակում է հավակնել եզրափակիչ ուղեգրին:
ՀՀ ֆուտբոլի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ 1-ին խաղում  «Միկա»-ն ու «Բանանց»-ը նույնպես ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտեցին հանդի-պումը:

Սուպերգավաթի 1 արծաթը
Մոսկվայում ավարտվեց սամբո մարզաձեւի հիմնադիրներից՝ Անատոլի Խառլամպիեւի հիշատակին նվիրված սամբոյի աշխարհի սուպերգավաթի խա-ղարկությունը: Մեր թիմը մասնակցեց 4 մարզիկով՝ Աշոտ Դանիելյան, Վաչիկ Վարդանյան, Մարտին Միրզոյան եւ Արտակ Ծատինյան: Բոլորից հաջող ելույթ ունեցավ 2010թ. աշխարհի չեմպիոն, 74 կգ քաշային, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը, ով եզրափակիչում հանդիպեց ՌԴ ներկայացու-ցիչ Իլյա Լեբեդեւին եւ պարտվեց 1 միավորի տարբերությամբ ու արժանացավ արծաթե մեդալի:

*  *  *
Մարտի 19-ին Երեւանի սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում կայացան սամբոյի Հայաստանի 2011թ. կանանց եւ աղջիկների առաջնությունները՝ մասնակցությամբ շուրջ 5 տասնյակ մարզուհիների:
Հիշեցնենք, որ սամբոյի պատանիների ու երիտասարդների առաջնություններն անցկացվել են մարտի 11-13-ը՝ Գյումրիում, իսկ տղամարդ-կանց առաջնությունը տեղի կունենա ապրիլի 22-23-ը՝ Վանաձորում:

Ազատ ոճայինները՝ 1 արծաթ
Գերմանիայի Դորտմունդ քաղաքում ավարտվեց Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը: ՀՀ-ն ներկայացնող դաղստանցի ըմբիշ Մուսա Մուրթազալիեւը զբաղեցրեց 2-րդ տեղը՝ արժանանալով արծաթե մեդալի: Մեր մյուս ըմբիշները ժամանակից շուտ ավարտեցին ելույթները, իրավունք չստացան մասնակցելու անգամ սփոփիչ մրցամարտերին:
Հայազգի ըմբիշներ կան նաեւ այլ երկրների հավաքականներում: Ուկրաինայի ազատ ոճի թիմում հանդես եկավ Նիկոլայ Այվազյանը (55 կգ), Մոլդովայի հունահռոմեական թիմում հանդես կգան Էդվարդ Բարսեղյանը (60 կգ) եւ Էդգար Մելքումովը (66 կգ):
Ապրիլի 2-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Յուրահատուկ չեմպիոն
Արտառոց փաստ է արձանագրվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԱՄՆ-ի ուսանողական առաջնության ժամանակ: 60 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել ի ծնե ձախ ոտք չունեցող Էնտոնի Ռոբլեսը: Եզրափակիչ մրցամարտում նա իր մրցակցին հաղթել է 7:1 հաշվով: Այն փաստը, որ հանդես է գալու մեկ ոտք չունեցող ըմբիշ, Ֆիլադելֆիայի մարզադահլիճում հավաքել էր մոտ 20 հազար հանդիսական: Է. Ռոբլեսը մարտից հետո հայտարարել է, որ իրեն լավ է զգում մրցագորգի վրա եւ անհարմարություն չի զգում, որ մեկ ոտքով զիջում է մրցակիցներին:
 
Բրոնզե մասնակցություն
Չեխիայում ավարտված բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 3 մրցանակ նվաճեցին: 60 կգ քաշային Արա Պլուզյանը, 66 կգ քաշային Հրաչյա Ջավախյանը եւ 75 կգ քաշային Տիգրան Արմենակյանը կիսաեզրափակիչ մարտերում պարտություն կրեցին եւ բավարարվեցին բրոնզե մեդալներով:

*  *  *

Կրասնոդարի երկրամասում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշարում հաջող հանդես եկան հայազգի մարզիկներ Ռզգան Ամարյանը եւ Դա-վիթ Ավանեսյանը: 18-ամյա Ռ. Ամարյանը լարված պայքարում միավորներով հաղթեց փորձառու բռնցք
ամարտիկ Բայրամ Մուհամեդովին: Կիսամի-ջին քաշային Դ. Ավանեսյանը մրցեց Մովսար Կոտիեւի հետ եւ հաղթեց նոկաուտվ:

Համեստ արդյունքներով
Ֆրանսիայում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում մեր շախմատիստները համեստ տեղերում են: 8 փուլից հետո 6 շախմատիստները՝ Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Վլա-դիմիր Հակոբյանը՝ վաստակելով 5-ական միավոր, բաժանում են 56-115-րդ տեղերը: Նրանք մրցաշարի 6 առաջատարներից հետ են մնում 1,5 միավո-րով:

Հ.Գ.- 9-րդ փուլում Արման Փաշիկյանը հաղթեց հույն Աթանասիոս Մաստրովասիլիսին եւ վաստակելով 6 միավոր` բարձրացավ 50-րդ հորիզոնական: Նա այժմ ընդամենը 1 միավորով է ետ մնում մրցաշարի 12 առաջատարներից: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստը վերջին 2 խաղերում պարտադիր պետք է հաղթանակներ տանի: Իսկ ահա նրան համաքայլ ընթացող մեր մնացած մասնակիցները` Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց խաղերը եւ դուրս մնացին մրցանակային տեղերի համար պայքարից:
 
Դուբայի մրցաշարում
Հայտնի է ապրիլի 9-19-ը Դուբայում անցկացվելիք խոշոր օփենին մասնակցող ՀՀ շախմատիստների ցուցակը: Նրանք են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Տիգրան Քո-թանջյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Կարեն Հ. Գրիգորյանը:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.