Հայաստանում 2011թ. ընթացքում գազի գնի բարձրացում չի լինելու: Այս մասին հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ընկերության վարչութ-յան նախագահ, գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը:
Ավելին՝ նա միաժամանակ ավելացրեց, որ սոցիալապես անապահով խավի համար սպասվում է գազի սակագնի զեղչ:
«Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ գազ օգտագործող սոցիալապես անապահով ընտանիքների համար ապրիլի 1-ից սպասվում է գազի սակագ-նի նվազեցում: Ըստ նախնական տվյալների՝ այս ընտանիքների թիվը 49.500 է, սակայն ցուցակներում որոշակի ճշտումներ են կատարվում եւ, հնարավոր է, առաջիկայում այդ թիվն ավելանա»,–նշեց Վ. Հարությունյանը:
Վ. Հարությունյանը նշեց, որ սակագնի զեղչը «ՀայՌուսգազարդ»-ի ռեսուրսների հաշվին չի լինելու:
Բանն այն է, որ «Երեւանի ՋԷԿ»-ի արդիականացման շնորհիվ խնայված միջոցներ են առաջացել, որոնք կուղղվեն անապահով խավի համար սակագնում զեղչ կատարելուն:
Վերջում հավելենք, որ սա ապրիլմեկյան կատակ չէ:
Աստղինե Քարամյան
Համագործակցություն 2 հայկական պետությունների միջեւ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձ-նաժողովի նախագահ Գրիգորի Ամալյանին: Հանդիպմանը քննարկվել են 2 հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցութ-յանն առնչվող հարցեր: Բ. Սահակյանը ողջունել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ու ԱՀ հանրային ծառա-յությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրումը՝ այն համարելով կարեւոր հիմք հետագա փոխգործակցության զարգացման համար:
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ, հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայութ-յունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը:
Կարեն Բալյան
«Boom-boom»-ը «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում
Արդեն հայտնի է, որ մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայանալիք «Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչու-հի Էմմին հանդես կգա «Boom-boom» երգով: Երգն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հիշեցնենք, որ Հանրա-յին հեռուստաընկերության գեղարվեստական խորհուրդը 70 երգերից ընտրել էր լավագույն 4-ը: «Boom-boom» երգի երաժշտության հեղի-նակներն են Հայկ Հարությունյանը եւ Հայկ Հովհաննիսյանը, խոսքերը գրել է Սոսի Խանիկյանը:
Մյուս երգերը, որոնց միջեւ պետք է ընտրություն կատարվեր, «Good-byeե-ն» էր (հեղ. Մարթին Կեսիչի. Գերմանիա), «Ayo»-ն (հեղ. ԴերՀո-վա. Հայաստան) ԵՒ «Hi» երգը (հեղ. Վահրամ Պետրոսյան/Մարիամ /Lazzaro. Հայաստան):
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տեղի ունեցած երգի ընտրությանը Էմմիին իրենց զորակցությունը հայտնեցին նախորդ տարիներին «Եվրատեսիլ» երգի մրցույթներում Հայաստանը ներկայացրած երգիչները` Սիրուշոն, Անդրեն ԵՒ Հայկոն: Նրանց թվում, սակայն, չկար «Եվրատեսիլ 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Եվա Ռիվասը: Որպես հրավիրված ելույթ ունեցավ նաԵՒ Աբրահամ Ռու-սոն: Ելույթից հետո նա շնորհավորեց Էմմիին` հույս հայտնելով, որ նա Հայաստանին հաղթանակ կբերի մրցույթում:
* * *
Տարվա լավագույն երգիչ է ճանաչվել Գոռ Սուջյանը, տարվա լավագույն երգչուհի` Սոֆի Մխեյանը: Սա պարզվել է Ազգային երաժշտական մրցանակաբաշ-խությոան ժամանակ: Տարվա հիթ է ճանաչվել Սիրուշոյի «Հավատում եմ» երգը:
«Լավագույն զուգերգ» մրցանակին արժանացան Արման Հովհաննիսյանն ու Լուսինան:
Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը կազմակերպել էին Մշակույթի նախարարությունն ու Հանրային Հեռուստաընկերությունը:
Անի Մարության
ՄԻՊ-ը արագ դանդաղում է
ՄԻՊ-ը տեղեկացրել է, որ անարդյունավետության եւ արագ արձագանքման իրական գործառույթ իրականացնելու հնարավորություն չունենալու պատ-ճառով, այլեւս չի գործելու «Արագ արձագանքման» ծառայությունը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրամանով այժմ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ արագ արձագանքման նոր ծառայության կառուցվածքը, գործառույթներն ու լիազորությունները հստակեցնելու նպատակով, քանի որ արագ արձագանքման ծառայությունը չլինելով օ-րենքի պահանջ՝ չունի օրենսդրական կարգավորում:
Բայց, այս գաղափարը գնահատելով խիստ կարեւոր ու անհրաժեշտ, նաեւ գործունեությունը չընդհատելու նպատակով, մինչ այժմ գործող՝ 091 008 817 հեռախոսահամարը դեռեւս կշարունակի ընդունել զանգեր՝ աշխատանքային ժամերին հրատապ բողոքներին ընթացք տալու նպատակով:
Գոհար Վանեսյան
Այսօրվանից՝ անվճա՞ր մանկապարտեզ
Այսօրվանից Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզները բոլոր երխաների համար գործելու են անվճար: Այժմ Երեւա-նում մանկապարտեզ է հաճախում շուրջ 25. 200 երեխա: Քաղաքապետարանում կանխատեսում են, որ երեխաների հաճախումն ամբողջությամբ անվ-ճար դարձնելու դեպքում միայն այս տարվա ընթացքում երեխաների թիվը 2%-ով կավելանա:
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ըստ տարիքային խմբերի, մինչեւ 3 տարեկանների խմբում պետք է լինի 15-20 երեխա, իսկ 3-6 տարեկանների խմբում՝ 25-30 երեխա: Եթե խմբերում երեխաների թիվը կրկնապատկվի, ապա մանկապարտեզներում կավելանա նոր խումբ՝ աշ-խատողներով:
Հիշեցնենք, որ ներկայումս Երեւանի տարբեր մանկապարտեզներում երեխաների հաճախման համար վարձերը տարբեր էին՝ մինչեւ 8.000 դրամ: Ապրիլի 1-ից մանկապարտեզներում երեխաների հաճախումն ամբողջությամբ անվճար դարձնելու դեպքում 9 ամսվա սուբսիդիայի չափը կկազ-մի 3 մլրդ 760,5 մլն դրամ (1 երեխայի հաշվով՝ 18,0 հազ. դրամ + 500,0 հազ. դրամ պահպանման ծախս): Այս պարագայում 2011թ.-ին բյուջեից նախատեսված ավելացումը կկազմի 1 մլրդ 129.4 մլն. դրամ: Ի դեպ, մայրաքաղաքի 2011թ. բյուջեով «Նախադպրոցական ուսուցում» ծրագրով նախա-տեսված էր 3 մլրդ 590,6 մլն. դրամ սուբսիդիայի հատկացում:
Քանի որ մանկապարտեզներում աշխատողների աշխատավարձերը չեն ավելանում, հարց է ծագում՝ ինչքանով այդ անվճարը որակյալ կլինի: Համենայն-դեպս, քաղաքապետարանի այս քայլը ողջունելի է, մնում է, որ ծնողներն իրենք նաեւ հետեւեն, որպեսզի մանկապարտեզներում անվճարը ա-նորակության չվերածվի:
Անի Մարության
Աղքատությունը Հայաստանում 71,5%
«Մեր պետությունը չունի պաշարներ: Այն երկրները, որտեղից ՀՀ-ն ներկրում է ապրանքներ, երբ ինչ-ինչ պատճառներով դադարեցնում են արտահանումը, մեր երկրում անմիջապես պաշարների պակասի պատճառով սկսում է գնաճ»,- երկրում շարունակական գնաճի մասին իր տեսակետն է ներկա-յացրել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Գների կարգավորման համար, փորձագետի գնահատմամբ, նախ պետք է կիրառվեն պետական կառա-վարման համապատասխան միջոցները, ապա պետությունը իր լիազորությունները գործադրելով` «պետք է ջարդի մենաշնորհները եւ ունենա պա-շարներ առնվազն 12 ամսվա համար»:
Փորձագետը անդրադարձել է նաեւ նախորդ տարի կառավարության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ճգնաժամը արդեն հաղթահարված է ու փաստերով ցույց տվել, որ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում այն շարունակվում է, եւ դրա գլխավոր ցուցիչներից մեկը ոսկու շուկայում շարունակվող գնաճն է: Ճգնաժամի պատճառով մարդիկ խուսափում են այլ բնագավառներում ներդրումներ կատարելուց ու ոսկին համարելով կայուն մետաղ` իրենց միջոցները այդ տեսքով են պահում:
Փորձագետն խոսեց նաեւ ՀՀ ԿԲ գլխավոր գործառույթի մասին, համարելով, որ կառույցի գործառույթը ոչ թե պետք է լինի ոչ միայն գների կա-յունացումը, այլ ամբողջ ֆինանսական համակարգի կառավարումը:
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նկատել է, թե կան երկրներ, որոնք ունեն մեծ գումարներ, սակայն չեն կարողանում պայքարել աղքատության դեմ, եւ այդ հիմնականում սխալ կառավարման հետեւանք է: Նա տեղեկացրել է նաեւ, որ ճգնաժամի հետեւանքով ՄԱԿ-ի հաղորդած տեղեկությունների համաձայն աղքատության մակարդակը ՀՀ-ում կազմում է 71,5% եւ սա ցածր է անգամ ՄԱԿ-ի սահմանած ստանդարտներից:
Ա. Ադիբեկյանը նշել է, որ մենք` հայերս, սովոր են փորձությունների, այս հանգամանքը իշխանություններն օգտագործում են, սակայն այս վիճակը երկար շարունակվելու դեպքում լարվածությունը երկրում կավելանա:
Նարե Մշեցյան
Եկեղեցին դեմ է շների ոչնչացմանը
Մուղնի գյուղի Ս. Գեւորգ եկեղեցին շների ոչնչացման նպատակով չի նախաձեռնել ստորագրահավաք: Արագածոտնի Թեմի Դիվանը հերքում է Կեն-դանիների հիմնախնդիրներով զբաղվող «Փրկենք կենդանիներին», «ԴավՕս ստուդիո», «Փրո Փոուզ» ՀԿ-ների հայտարարությունն այդ մասին:
«Հայ Առաքելական Եկեղեցին եւ Արագածոտնի թեմը ոչ միայն առնչություն չունեն հիշյալ ստորագրահավաքին, այլեւ անընդունելի են նկա-տում Աստծո արարչագործության դեմ որեւէ նման արարք»,- ասված է Դիվանի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ըստ ՀԿ-ների հաղորդագրության` ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ տարածաշրջանի Մուղնի գյուղի Ս. Գեւորգ եկեղեցու մոմավաճառը շների ոչնչացման նպատակով ստորագրահավաք է կազ-մակերպել եկեղեցու պատերի ներքո:
Գայլեր են սպանվում
«Մինչ օրս հանձնաժողովին սահմանված կարգով հանձնվել է մի քանի տասնյակ գայլի մորթի, որոնց վճարումները կիրականացվի օրենքով սահ-մանված կարգով»,- այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը: ՀՀ բնապահպա-նության նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ ավարտվել է 2010-11թթ. որսաշրջանը եւ այն որսորդները, ովքեր ցանկություն կունե-նան որսաշրջանից դուրս գայլի որս իրականացնել պետք է ստանան հանձնաժողովի կողմից տրված անվանական թույլտվութուն, որտեղ նշվում է որ-սի իրականացման տարածքը, ժամկետը եւ ձեւը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 10, N123-Ն որոշման համաձայն, նախարար Ա. Հարությունյանի հրամանով ստեղծվել է «Գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումների ապահովման» հանձնաժողով: Հանձնաժողովի գործունեության նպատակն է գայլերի թվաքանա-կի կարգավորման միջոցառումների ապահովման, գայլերի որսն իրականացնող անձանց գրանցման (որսորդական վկայականի եւ սահմանված կարգով տրված զենք պահելու եւ կրելու թույլտվության առկայության դեպքում) եւ նրանց կողմից որսված գայլերի մորթիների դիմաց սահմանված կարգով ընդունման գործընթացի ապահովումն է:
Արտակ Հայոցյան
Ծաղկաձորում կայացավ ԱՊՀ միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության խորհրդի 2-րդ նիստը
Աշխատանքներին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Ռուսաստանի Դաշնության տարածքային զար-գացման նախարարի տեղակալ Մաքսիմ Տրավնիկովը, Ղազախստանն ու Բելառուսը ներկայացված էին Հայաստանում հավատարմագրված դիվանագետների մակարդա-կով: Ներկա են եղել նաեւ Մոլդովայի տարածքային զարգացման եւ շինարարության փոխնախարար Վյաչեսլավ Գուցուցույը (Մոլդովան խորհրդում դիտորդի կարգավիճակ ունի), ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կրոտովը, ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացու-ցիչներ, պաշտոնատար այլ անձինք:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, խորհրդի նիստում քննարկվել են մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ մասնակից-պետությունների միջռեգիոնալ եւ մերձսահմանային համագործակցության հայեցակարգի նա-խագծի եւ միջոցառումների ծրագրի մշակման հարցեր: Որոշվեց նախագծի մշակման համար ստեղծել աշխատանքային խումբ` խորհրդում ՌԴ ներկա-յացուցչի նախագահությամբ: Հայեցակարգի նախագիծը կներկայացվի խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:
Խորհուրդը հավանությանն է արժանացրել ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից ներկայացված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի ո-րոշման նախագիծը` ԱՊՀ ռեգիոնների իշխանությունների ղեկավարների համաժողովի վերաբերյալ: Փաստաթուղթը սահմանված կարգով կքննարկվի ԱՊՀ գործադիր կոմիտեում: Միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ներկայացվել է ԱՊՀ մասնակից-պետությունների մերձսահմանային հա-մագործակցության կազմակերպման հարցերի վերաբերյալ տիպային համաձայնագրերի նախագծերի մասին տեղեկատվություն, որն ընդունվել է ի գիտություն: Նիստում խորհրդի նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Հայաստանին: Խորհրդի մասնակիցների հետ հանդիպել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Հանդիպմանն անդրադարձել են խորհրդի նիստի օրակարգային հարցերին, քննարկվել ԱՊՀ շրջանակում միջռեգիոնալ եւ մերձսահմանային գործակցության ընդլայնման, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների ռեգիոնների միջեւ կապերի հաստատման ու խորացման հեռանկարները: Նշենք, որ քննարկվել են նաեւ խորհրդի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպ-ման հարցեր:
Արման Դավթյան
Երեւանի ու գործընկեր քաղաքների միջեւ ձևավորված հարաբերությունները պետք է լինեն առարկայական
Երեւանի ու Մոնրեալի միջեւ հետագա համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման եւ մասնագետների վերապատրաստման վերաբերյալ հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ Կանադայում հայկական թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հանդիպ-ման ժամանակ: Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը քաղաքապետին է փոխանցել Մոնրեալի քաղաքապետի պատրաստակամությունը` Երեւանի ու Մոնրեալի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում 2 քաղաքների միջեւ փոխշահավետ գործակցություն ծավալելու առումով, ավելացնելով, որ ա-ռաջնորդարանը եւս հետաքրքրված է եւ ակտիվ մասնակցություն ունի այս հարաբերություններում:
Կ. Կարապետյանն ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանի եւ գործընկեր քաղաքների միջեւ ձեւավորված հարաբերությունները պետք է լինեն ա-ռարկայական եւ ստանան համագործակցության նոր որակ ու ընթացք:
Կ. Կարապետյանը հյուրին է ներկայացրել քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերջերս ներդրված «Օգնիր դպրոցիդ» էլեկտրոնային կայքի նպատակ-ները. «Այս նախաձեռնության միջոցով մենք ցանկություն ունենք, որ յուրաքանչյուր անհատ Երեւանում, թե Երեւանի սահմաններից դուրս իր կարողությունների չափով օգնի իր դպրոցին: Դպրոցը այսօր կարիքներ ունի եւ ցանկացած օգնություն կարող է զգալի օգուտ տալ ու արմատապես փոխել վիճակը: Ցանկացած կամավոր վճարում պետք է նպատակային ծախսվի եւ այդ ամենը կայքի միջոցով թափանցիկ ու հասկանալի պետք է լինի բոլորի համար»,- շեշտել է Կ. Կարապետյանը:
Կանադայում հայկական թեմի առաջնորդը ողջունել է քաղաքապետի այս ձեռնարկը. «Ես այս քաղաքի զավակն եմ եւ ես մեծ ուրախությամբ կկատարեմ իմ հանգանակությունը` օգնելու իմ հարազատ դպրոցին»,- նշել է Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, խոստանալով, որ այս նախաձեռնության մա-սին կտեղեկացնի նաեւ Կանադայի հայ համայնքին:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Երեւանում Մոնրեալի այգի ստեղծելու ծրագրի հետ կապված հարցեր: Առաջիկայում Երեւանի քաղաքապետարանը կպատրաստի ու կանադական կողմին կներկայացնի համապատասխան նախագիծ:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



