Բանաստեղծը խնդիր ունի՝ վերադարձնել բառը դեպի Արարչական ակունքը
Լույս է տեսել ամերիկաբնակ հայ բանաստեղծ Սոնա Վանի միայն նոր գործերից կազմված ծավալուն 4-րդ ժողովածուն՝ «Զառա անունով թռչունը»: Գրականագետները դեռ կասեն իրենց խոսքը, իսկ եթե առաջին տպավորությամբ, ապա գրքի էջերից վերստին հառնում է առավել լուսավոր, իմաստա-բանական խորհրդավոր պատկերներով հարստացած ապրումների անթաքույց երեւումներով ընթերցողի աչքերին մշտապես շիտակ նայող Սոնա Վան անհատը:
– Հետաքրքիր է իմանալ կին պոետիդ կարծիքը կնոջ գերիշխանությամբ կառավարվող աշխարհի մասին: Եթե ոչ իրական թագուհու, ապա գոնե քաղաքա-կան գործչի դերում ինչպե՞ս ես քեզ պատկերացնում: Կոմպոզիտոր Մերուժան Սիմոնյանը մի առիթով քեզ ներկայացրել է որպես կնոջ ամ-բողջական կերպար, որի կարիքը շատ ունի մեր հասարակությունը՝ համարելով քեզ «ճակատագրական կնոջ» կերպարի կրող:
– Սկսեմ իմ էությանը ամենից անհարիր երեւույթից՝ ֆեմինիզմից, որն իր մեջ պարունակված, թող զարմանալի չթվա, ագրեսիայի պատճա-ռով ինձ վրա հակառակ ազդեցություն է թողնում: Ֆեմինիզմը ոչ թե կնոջը առանձնացնող, տղամարդուն հավասարազոր դարձնելու միտում ունի, այլ անհավասարության նոր բանաձեւ ներկայացնելու «կոդեքս» է (վարքականոն), որտեղ կինը պիտի գերակայի տղամարդուն: Արարչական նժա-րի վրա կինը եւ տղամարդը տարաբնույթ են, բայց միմյանց լրացնող: Այստեղ առավել կարեւոր կողմ գոյություն չունի: Ֆեմինիզմը կնոջը տղամարդկայնացնելու, առավել անկախ դարձնելու խնդիր է դնում, մինչդեռ չկա ավելի դյութիչ վիճակ կնոջ համար, քան հաճելի կախյա-լությունը իր սիրած տղամարդուց: Ես ավելի բնական կեցվածք չեմ պատկերացնում կնոջ համար, քան թեթեւակի հենվածությունը ապահով մի ու-սի, մի ոտքը թույլ, համարյա օդի մեջ: Քաղաքական դաշտում ես կցանկանայի տեսնել ավելի մեծ թվով կանանց, բայց ոչ՝ ֆեմինիստ, այլ հենց կա-նացի կանանց, ովքեր ընդունակ են բանավեճերի, նույնիսկ կռվազան լինելու, բայցեւ պատրաստ ճկվելու, նաեւ ուսումնասիրված է, որ ամուր ըն-տանիքներում գերիշխողը կինն է, բայց սա չի վերաբերում ցանկացած կնոջ, (դոգմատիպ բնույթ չկրելու համար): Իշխում է նա, ով առավել հա-սու է դրան, ում որոշումների ճշգրտությունը հաստատված է կենսափորձով եւ իմաստությամբ: Սովորաբար հավասար մտային կարողություն-ների դեպքում կինը առավել ճիշտ որոշումներ է կայացնում, երբ ժամանակը սահմանափակ է, իսկ երբ կա իրողությունը ծանր ու թեթեւ անե-լու ավելի երկար ժամանակի պահանջ, տղամարդու վճիռը առավել ճիշտ է դուրս գալիս: Լավ կլինի, որ ընտանիքում զույգերը արդարացիորեն տեղյակ լինեն միմյանց թերություններին եւ առավելություններին միաձայնությամբ:
Իսկ քաղաքականությունը… ինձ չի հմայում. այն ավելի շուտ վերածվել է շոուի, որն արտահայտվում է քաղաքական այրերի կողմից անդադար, կարմիր գորգի վրայով ցուցադրաբար քայլելու տարածքի գրավումով, բարձրախոսի առջեւ հայտնվելու աստղային տենդով եւ ինչ-որ սին ու անկապ
խոստումներ իրագործելու նրանց հնարավորությունների անհամապատասխանությամբ: Քաղաքական դաշտում բառը կորցրել է իր արարչական ի-մաստը, ու սա չի վերաբերում միայն հայրենի քաղաքական գործիչներին: Վերընտրվելու կիրքը, առաջադրված թեկնածուի դրսեւորած ամբիցիանե-րը ստիպում են նրան խեղել բառը՝ այն հեռացնելով ճշմարիտ իմաստից: Բանաստեղծի համար դրանից ավելի մեծ ողբերգություն լինել չի կարող, երբ ականատեսն ենք լինում, թե ինչպես է քո պաշտամունքի առարկա բառը տառապում ու ձեւախեղվում: Բանաստեղծը ակամա հայտնվել է մի այլ խնդրի առջեւ՝ վերադարձնել բառը դեպի իրական ակունքը…
– Ո՞րն է բանաստեղծի վերջնական երազը (եւ արդյոք կա՞ առհասարակ վերջնական որեւէ բան): Եվ որպես բժիշկ-հոգեբան, ասա խնդրեմ՝ ի՞նչ դեր ու-նի այստեղ միստիցիզմը (խորհրդամոլություն, գաղտնիք, առեղծված) եւ ո՞րն է արվեստագետի հիմնական ֆունկցիան:
– Եթե միստիցիզմի կտրվածքով բնութագրելու լինենք հարցերի խումբը, ապա դա կլինի նաեւ ընդհանուր գծերով ամբողջական պատասխան: Եվ, քա-նի որ խոր հնադարում առաջ եկած միստիկան միատեսակ չէ՝ սոցիալական, կնշանակի նաեւ մշակութային, գաղափարային, սրանցից էլ բխող արվեստի ճյուղերի առանձնահատկությունների նշանակությամբ, ուստի երկար տարիներ ապրելով ԱՄՆ-ում, որպես նաեւ հոգեբան խոսեմ իմ ու-սումնասիրած ուղղվածության կրողներ կաթոլիկների հանդեպ միստիցիզմ երեւույթի մեկնակետից:
– Կարեւոր այդ միտքը շարունակեմ՝ մեջբերելով ռազմի եւ իմաստասիրության 20-րդ դարի կեսերի տիտան Գարեգին Նժդեհի միստիկա սուբս-տանցիայի նշանակությամբ նպատատակայնորեն կարեւորվող կոչ-պատգամը՝ ուղղված ոչ միայն հայ մարդուն. «Հաւասարապէս արդար եւ անհրաժեշտ է, որ ժողովուրդը գիտակցօրէն եւ միստիքաբար ենթարկուի ցեղին, եթէ չի ուզում դատապարտեուել հոգեւոր ամլութեան ու կորչել»:
– Իրապես հանճարեղ է ասված՝ հակադիր շեշտադրում հանգուցային խոշոր անհատի կողմից վերջերս արված մի հայտարարության:
– Այդ իսկ առումով վերն ընդգծումները հատուկ արվեցին ապացուցելու, որ այսօր հայոց ներքաղաքական կյանքում ցնցող ու անսպասելի խիստ անպատասխանատու մի հայտարարություն ընդհանրապես չպետք է հնչեր՝ անհարկի դառնալով 2 հակադիր ուժերի՝ Նժդեհի անվան շահարկու-մով միմյանց հարված հասցնելու միջոց: Նախ՝ սադրիչ հայտարարության հեղինակին վայել չէր ընտրել նոր «զինատեսակ» եւ բարդացնել ի-րավիճակը եւ երկրորդ՝ դա ոչ մի օգուտ չբերեց թե հայտարարողին եւ՛ թե իրեն սատարող համակիրներին: Մեծ հայի գործունեության, մեղմ ասած, կասկածելի չիմացության հանգամանքը հիմք է տալիս կարծելու, որ սա եւս դրսեկ ծագում ունի՝ մեր թշնամիների ներմուծումը առանց այդ էլ հասարակական խճողված գիտակցության դեռեւս առողջ շերտերը:
– Միայն սա էր պակասում մեզ…
– Եվ սակայն զրույցի շրջանակը թույլ չի տալիս ծավալվելու, ուստի…
– Ինչեւէ: Այսպիսով, կաթոլիկ միստիցիզմը եւ բանաստեղծությունը 2 տարբեր ճանապարհներով են հասնում հոգու վեհացմանը: Առաջինը առաջարկում է դատարկվել մտասեւեռ ցանկություններից, իմացության քարացած ստույգությունից՝ տեղ բացելով Աստծո լույսին ընդառաջ, իսկ պոեզիան դրան հասնում է առավել անճիգ՝ «ոչինչ չանելու», բերկրալիության ճանապարհով: Օժտված բանաստեղծը անմտորեն (հասկանալ անմիջակա-նությամբ) թափառելով խոսքի եւ լռության, հիշողության եւ մոռացության, իմացության եւ չիմացության միջեւ, ընթերցողին կարող է դնել հոգու վեհացման աուրայի մեջ՝ փրկելով նրան մենության կապանքներից: Պոեմը հյուսվում է գրողի գաղափարից, ձայնից եւ տեսիլքի ներըմբռնման զգացողությունից: Ռիթմի եւ ներքին երաժշտականության շնորհիվ բանաստեղծական տողը հաղթահարում է ցավը եւ դուրս է գալիս մի այլ տարածք՝ միստիկ (առեղծվածային) մի տեղ, բաց օդի եւ լույսի մեջ: Բանաստեղծությունը մեր հոգիները փրկում է տաղտուկից, զգայարանները՝ ժանգից, ծառայելով մարդ մնալու համար որպես անհրաժեշտ մկանունք, այն մեզ վեր է բարձրացնում ա-նասնականության բնազդի տիղմից: Լավ գրողը ընթերցողին տանում է դեպի կյանք, եթե անգամ նա գրում է մահվան մասին: Մարդը տիեզերքի եւ հողի ձգողականության միջեւ գտնվող էակ է, տրանսֆորմացիայի կրող, որը հողի էներգիան փոխանցում է տիեզերքին, Աստծո լույսը՝ հոգուն: Արվեստը հակված է այդ երկվությունը հասկանալուն, տոնելուն: Ընդունելով, որ մարդը կիսով չափ հոգի է եւ ֆիզիկական մարմին, նա իր արվեստով փորձում է ընդգծել մեր հոգեւոր ներկայությունը ֆիզիկական աշխարհում: Արվեստագետի հիմնական ուժը նրա գաղափարն է, նրա փիլիսոփայությունը, անկեղծությունը եւ սեփական ոճը: Ամեն ինչի հիմքում ընկած է միտքը: Պիկասոն ասում էր. «Ես չեմ նկարում այն, ինչ տեսնում եմ, ես նկարում եմ այն, ինչ մտածում եմ»: Արվեստի ուժը ոչ թե նրա նպատակայնության մեջ է, այլ նրա մեջ առկա ճիգի լարման, խզման եւ բացասական էներգիաների բացասման, որոնք ինքնին ծնում են մտքի վիճակ: Լավ արվեստագետի մոտ այն վերածվում է ճշգրիտ է-մոցիայի, նյարդի, որոնք առանց միջնորդությա
ն են հարստացնում ընթերցողի կամ դիտողի էմոցիոնալ աշխարհը: Արվեստագետը մյուսից տարբերվում է մտային աշխատանքի յուրահատկությամբ, հոգու աշխատանքի մեխանիզմով, հիշողությունը փորփրելու ձեւով: Գրողը դի-տում է արտաքին աշխարհը եւ միաժամանակ պեղում է իր ներաշխարհը՝ փորձելով դրանք համադրել բոլոր զգայարանների միջոցով՝ մեկ այլ չափման մեջ:
– Ընթերցողը վերջնականորեն չի կարողանում գտնել ստեղծագործական հավատամքիդ իրական արմատների «արեալը»: Հեշտ չէ հասկանալ, թե նաեւ ին-չի վրա է կառուցված քո պոետական գաղափարային հիմնակետը եւ, որպես ընթերցող, ինչպիսի՞ բանաստեղծություն է քեզ ավելի հոգեհարազատ:
– Նախ «արեալը գտնելու» մասին: Ինչքան խորն է պոետի միստիկական մտածողությունը, այնքան խորն է նրա արմատների արեալը: Բառի, դարձ-վածքի բազմիմաստության ոլորապտույտում է մարում ընթերցողի հետաքրքրությունները հասնելու արմատների խորքը: Հենց սա է ար-դի պոեզիայի հմայքը, գաղտնիք ու առեղծված պարունակող բառի հաղթանակը պրիմիտիվի՝ պարզունակի հանդեպ: Հարցադրումներդ ունեն հե-տեւյալ պատասխանները՝ նախ եւ առաջ խոնարհումի: Բացառապես խոնարհումի՝ հանդեպ անճանաչելին եւ անիմանալին, հանդեպ այն ամենը, ինչ ես, որպես մարդ, ի զորու չեմ փորձարկելու իմ՝ եւս մեկ զուտ բանաստեղծական զգայարանով որպես բանաստեղծ: Ինձ երջանիկ եմ զգում, երբ հաջողվում է ստեղծել այնպիսի աուրա, որում զգացվում-նշմարվում է խոնարհումի ծիսականացմանը ծառայող խոհեր կրող իմ տողը: Իմ չիմացությանը, իմ մարդկային, բայց ինձ սիրելի սահմանափակությանը ապավինելով, գծում եմ այն սահմանի փառաբանութ-յան եզրը, որով առանձնանում ենք ես եւ Արարիչը՝ ամենամեծ առեղծվածը՝ սկիզբն ու ընթացքը այն ամենի, ինչ առկա է մեր շուրջը: Նպատակս է բառերով ստեղծել մի տարածք, մի վիրտուալ իրավիճակ, որտեղ Աստծո գոյությունը թվում է հնարավոր եւ իրական: Իսկ, որպես ընթերցող, ինձ հետաքրքրում է բանաստեղծության մատուցած անկանխատեսելիությունը, անակնկալ իրավիճակների ալեգորիկ դրվագների պատկերներով այն բանաստեղծությունը, որը գալիս է ընդլայնելու, վերանայելու վերաբերմունքս, հանդեպ կյանքը, մարդը, եւ առհասարակ հանդեպ բանաստեղ-ծության ֆենոմենը, դրա հնարավորությունների սահմանն ու պոտենցիալը: Նաեւ այն բանի համար, որ ի զորու է անել մարդը իր հոգու եւ ճանաչողության շնորհիվ: Ինձ առավել հետաքրքրում են այն բանաստեղծությունները, որոնք գալիս են ոչ թե հաստատելու, այլ ընդ-հակառակը՝ խարխլելու իմ ներկա հավատամքը պոեզիայի՝ ինչպիսին լինելու մասին: Վերջապես, անձամբ «ոչ պոետիկ» տողի եմ գնում, հաս-կանալու նրա ներուժը, տեսնելու՝ դրանից ինչ դուրս կգա՝ բացարձակ անտարբերություն ցուցաբերելով բանաստեղծության այսրոպեական ընկալ-ման ձեւի, ոճի կառուցիկության վրա: Այս խնդրում ինձ օգնում է իմ՝ ոչ պրոֆեսիոնալ գրող լինելը, որ փոխլրացվում է բժիշկ-հո-գեբան՝ իմ մասնագիտությամբ:
Զրուցեց Սամվել Սմբատյանը
«Լուսանցք» թիվ 12 (188), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



