(ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Ձուկ՝ ընկույզի թանձրուկով
Բաղադրությունը
Իշխան – 400 գ
ջուր – 100 գ
ընկույզ – 60 գ
քացախ – 20 գ
շաքարավազ – 2 գ
սխտոր – 15 գ
թարխուն՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Նախապես մաքրած ձուկը գցել եռման ջրի մեջ (ջրի մեջ նաեւ թարխուն լինի), մարմանդ կրակով եփել՝ 15-20 րոպե:
Ընկույզի վրա լցնել եռացրած ջուր, վրայից մաքրել բարակ շերտով կեղեւը, խառնիչով խփել:
Ավելացնել սխտորը, համեմունքները, շաքարավազը, քացախը, վրան լցնել ձկան արգանակը՝ 100 գրամի չափով:
Հետո այս թանձրուկը լցնել ձկան վրա եւ մատուցել սառը վիճակում:
Եթե մեկ անգամ ճաշակեք այս ուտեստը, ապա այն արդեն կդառնա Ձեր խոհանոցի մշտական «էջերից» մեկը:
Անու՛շ լինի:
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Անսպասելի առաջատար
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 3-րդ մրցափուլից հետո փոխվեց առաջնության առաջատարը: 3 խաղից հետո 1-ի տեղում «Ուլիս»-ն է՝ 7 միավորով: Հաջորդում են «Գանձասար»-ն ու «Միկա»-ն՝ 5-ական միավոր, «Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը՝ 4-ական միավոր, «Իմպուլս»-ը՝ 3, «Բա-նանց»-ը՝ 2 եւ «Արարատ»-ը՝ 1 միավոր:
* * *
Իջեւանում կայացավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ 2-րդ խաղը: Գյումրիի «Շիրակ»-ը 0:1 հաշվով պարտվեց Երեւա-նի «Ուլիս»-ին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 27-ին, «Հրազդան» մարզադաշտում: Հիշեցնենք, որ այս փուլի 1-ին խաղում «Միկա»-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի էր խաղացել «Բանանց»-ի հետ՝ 3:3:
Պատրաստվում են ծանրամարտիկները
Ծանրամարտի ՀՀ հավաքականը նախապատրաստվում է Եվրոպայի 2011թ. առաջնությանը, որը տեղի կունենա Թաթարստանի մայրաքաղաք Կազանում (ՌԴ), ապ-րիլի 11-18-ը: Նշենք, որ առաջնությանը մեր հավաքականը հանդես կգա 11 հոգով:
Կանանց մրցումներին պատրաստվում են 3 մարզուհիներ՝ Էլեն Գրիգորյանը (53 կգ քաշային կարգ), Մելինե Դալուզյանը (69 կգ) եւ Հռիփսի-մե Խուրշուդյանը (+75 կգ): Ըստ որոշ աղբյուրների, Մելինե Դալուզյանը հնարավոր է բաց թողնի սույն մրցաշարը՝ աշխարհի առաջնութ-յանը ավելի լավ պատրաստվելու համար:
Տղամարդկանց մրցումներում մեր թիմը կհայտավորի 8 մարզիկ. Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան, Սամվել Գրիգորյան (երկուսն էլ 69 կգ), Արայիկ Միրզոյան (77 կգ), Էդգար Գեւորգյան (85 կգ), Գեւորիկ Պողոսյան (94 կգ), Արթուր Բաբայան (105 կգ), Հայկ Հակոբյան (+105 կգ): Որպես պահեստայիններ հավաքականի կազմում ընդգրկված են նաեւ Աղասի Աղասյանը (77 կգ) եւ Վարդան Դավթյանը (94 կգ):
Ուսանողական բազկամարտ
Նորաստեղծ բազկամարտի երիտասարդական միությունը իր գործունեությունը սկսեց ՀՀ ուսանողական առաջնության անցկացումով: Մասնակցե-ցին 25 պետական եւ ոչ պետական բուհերի ներկայացուցիչներ: Հաղթող ճանաչվեց Երեւանի պետական համալսարանի թիմը: «Բազկամարտը աշխարհի ամենահին եւ ամենադիտարժան սպորտաձեւերից է: Այն բնորոշ է մեր ազգին, այդ իսկ պատճառով մենք այս տարի նախատեսել ենք մի շարք սպորտա-յին միջոցառումներ»,- ասել են կազմակերպիչները:
Կազմվել է մրցումների ժամանակացույցը: Մասնավորապես՝ մայիսին Նինոծմինդայում (Վրաստան) կանցկացվի «Ջավախքի գավաթ» միջազգային մրցաշարը:
Նախատեսված է կազմակերպել առաջնություններ ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում:
Հայ ըմբիշների ավարը
Դորտմունդում (Գերմանիա) կայացավ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը:
Գերազանց հանդես եկան հայ ըմբիշները: 55 կգ քաշային կարգում փայլուն մրցելույթներ ունեցավ Ռոման Ամոյանը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Արթուր Շահինյանն ու Յուրի Պատրիկեեւն արժանացան բրոնզե մեդալների: Հայտնություն էր 20-ամյա գյումրեցի Արթուր Ա-լեքսանյանի ելույթը: Հայ ըմբիշը, գերազանց անցկացնելով բոլոր մենամարտերը, մտավ եզրափակիչ, բայց վճռորոշ գոտեմարտում նվազագույն հաշվով զիջեց Բելառուսի ներկայացուցչին:
Հիշեցնենք, Եվրոպայի առաջնությունում 1 արծաթե մեդալ էլ շահել էին ազատ ոճայինները: Այդ պատվին արժանացել էր հավաքականի նորեկ Մուսա Մուրթազալիեւը:
Այսպիսով՝ հայ ըմբիշները Դորտմունդում շահեցին 5 մրցանակ՝ 1 ոսկե, 2 արծաթե եւ 2 բրոնզե մեդալներ, ընդ որում 4-ը՝ հունահռոմեա-կան, 1-ը՝ ազատ ոճում:
Գեննադի Մարտիրոսյանը ռինգ կվերադառնա
Միջինքաշային կարգում Ռուսաստանը ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «WBO European»-ի կոչման տիրակալ Գեննադի Մարտի-րոսյանը ռինգ կվերադառնա ապրիլի 16-ին: Ինչպես հայտնում է «Pro-Box»-ը, նա Սանկտ Պետերբուրգում կմենամարտի արգենտինացի Անտոնիո Օ-չոայի հետ:
Ավելացնենք, որ Մարտիրոսյանը 2010թ. հոկտեմբերից հետո ոչ մի մենամարտ չի անցկացրել:
Վանես Մարտիրոսյանը չի կարողանա ռինգ դուրս գալ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի մարզիկ Վանես Մարտիրոսյանը ապրիլի 23-ին չի կարողանա ռինգ դուրս գալ: Պլանավորված էր, որ այդ օրը ԱՄՆ-ում նա պետք է մենամարտի Սաուլ Ռոմանի հետ:
Ինչպես հաղորդում է «Boxingsceneե-ն, Վանես Մարտիրոսյանը հիվանդացել է ու չի կարողանա նախապատրաստվել այդ մարտին:
Խորեն Գեւոր. «Մի քանի տհաճ դեպքեր են եղել մրցավարների հետ»
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Խորեն Գեւորը մեկնաբանել է WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ ապրիլի 9-ին Գերմանիայում կայանալիք մենամարտի շուրջ ստեղծված իրավիճակը: Հիշեցնենք, որ նրա թիմը ցանկանում է փոխել մրցավարներին:
«Իհարկե, շատ լավ կլինի, որ նոկաուտի ենթարկեմ Շտիգլիցին: Այդ դեպքում ոչ մի հարց չի առաջանա: Կարող էի ասել, որ կհաղթեմ նաեւ մրցա-վարների որոշմամբ, բայց նման բաների հետ պետք է հաշվի նստել: Ցավոք, մի քանի տհաճ դեպքեր են եղել մրցավարների հետ, ուստի մենք ու-շադիր ուսումնասիրում ենք այդ հարցը»,- Գեւորի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
Սերգեյ Կասպարովը գրավեց 2-րդ տեղը
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Գերմանիայի Բադ Վորիշոֆեն քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ գրոսմայստեր Ալեքսանդր Զուբարեւի (Ուկրաինա) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Կասպարովին շնորհվեց 2-րդ մրցա-նակը:
Ինչպես հայտնում է armchess.am-ը, մրցաշարին մասնակցել են 201 շախմատիստներ:
Արոնյանի եզրափակիչ մարզումները` Հայաստանում
Լեւոն Արոնյանը Կազանում անցկացվելիք աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերից առաջ ապրիլ ամսվա ընթացքում եւս մեկ նախապատրաստական հավաք է անցկացնում Երեւանում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
1-ին տեղի համար մի փոքր չհերիքեց
ՌԴ Սուդակ քաղաքի «Բուֆալո» ակումբում կայացած բիլիարդի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող հանդես եկավ Լիպեցկում բնակվող Ար-մեն Գաբրիելյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:
«Ազատ բուրգ» մրցաձեւում նա վստահ հասավ եզրափակիչ: Բայց վճռորոշ մրցախաղում մեր հայրենակիցը լրացուցիչ խաղում պարտություն կրեց ռուսաստանցի Սերգեյ Գորիսլավեցից: Նա սկզբում հաղթում էր 6:2 հաշվով, բայց հետո մի քանի սխալ թույլ տվեց եւ բաց թողեց 1-ին տեղը գրավելու հնարավորությունը, դրա հետ միասին Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Առաջնությանը մասնակցեցին 7 երկրների 68 բիլիարդիստներ` 46 տղա եւ 22 աղջիկ:
Հայաստանը ներկայացնող Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի 3 լողորդները հիանալի հանդես եկան ՌԴ Ձերժինսկ քաղա-քում մեկնարկած հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՌԴ 2011թ. լողի բաց առաջնությանը: Մրցումների առաջին օրը մեր մարզիկները մասնակցել են 50 մ ազատ լողաոճի եւ 100 մ բրասի մրցումներին: Նրանք նվաճել են 4 մեդալ` 1 ոսկե, 2 արծաթե եւ 1 բրոնզե պարգեւ:
Մեր մարզիկները կմրցեն նաեւ 50 մ թիկնալողում եւ 400 մ ազատ լողաոճում:
Արսեն Պետրոսյան
«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



