Լսե՛ք, բաքվեցիներ, այս անգամ ձեզ փրկություն չի՛ լինի
ԵՊՀ պատվիրակությունն այցելեց Արցախ ու տեղի պետական համալսարանի ուսանողների հետ կազմակերպվեց գիտաժողով՝ նվիրված Լեռնահայաստանի 90 եւ Գարեգին Նժդեհի 125-ամյակներին: Զեկույցներով հանդես եկան 11 ուսանողներ, 8-ը՝ ԵՊՀ-ից, 3-ը՝ ԱրՊՀ-ից:
Այդ ժամանակ էլ Ադրբեջանի իշխանություններին ուղղված համատեղ հայտարարություն արվեց՝ կապված սահմանի վրա հրադադարի հաճախակի խախտման հետ: Գիտաժողովում հայտարարվեց. «Մենք՝ արցախցիներս, լինելով առաջին գծում, շատ լավ իմանալով մեր ժողովրդին, հայտարարում ենք. «Լս-ե՛ք, բաքվեցիներ, չփորձե՛ք մեզ հունից հանել. այս անգամ ձեզ փրկություն չի՛ լինի»:
Գիտաժողովից հետո համալսարանականներն ուղեւորվել են «Մենք ենք, մեր սարերը» արձանի շրջակայք՝ ծառատունկի, որից հետո ԵՊՀ ուսանող-ներից եւ ղեկավարությունից կազմված փոքրիկ պատվիրակությանը հյուրընկալել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Համալսարանականներն Արցախի ղեկավարին առաջարկեցին մի շարք ծրագրեր: Հատկապես կարեւորվեց այս տարի Քարվաճառում համահայկական ուսանողական հավաքի կազմակերպումը, որի մասնակիցների թիվը կհասնի մի քանի հարյուրի: Բ. Սահակյանը խոստացավ ընթացք տալ այդ ծրագրին: Նախագահը պա-տասխանեց նաեւ համալսարանականների հարցերին, որոնք վերաբերում էին ազատագրված տարածքների բնակեցմանը, նորակառույց օդանավակայանի բաց-մանը եւն:
Ուսանողները ծառատունկ կազմակերպեցին Քաշաթաղում, սոսիներ ու ընկուզենիներ տնկեցին արցախյան պատերազմի հերոս Մոնթեի հուշար-ձանին կից պուրակում:
Արտակ Հայոցյան
* * *
«Չեզոքության են դիմում թույլերը»
Ժողովուրդների պատմությունն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց հաղթությունների եւ պարտությունների պատմություն:
Պատերազմներն են օրորել մարդկության պատմությունը, ոչ թե խաղաղությունը, որը բնական վիճակ չի եղել, այլ պատերազմների կարճատեւ դադար միայն:
Աշխարհը կառավարում է հակամարտության օրենքը:
«Մի զինվոր սպանում է Արքիմեդին»: Հաղթում է ուժե՛ղը, եւ ո՛չ արդարը:
Վա՜յ թույլերին:
Բոլոր ժողովուրդները՝ լուսավորյալ թե վայրենի ձգտում են արեւի տակ կայուն տեղ գրավել: Նրանք զենքի են դիմում երբեմն ռազմասի-րությունից, երբեմն մրցակցությունից, երբեմն կույր ատելությունից մղված:
Պատերազմում են, երբ պետք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տեր դառնալ, երբ պետք է պաշտպանվել կամ ապահովել այս կամ այն երկրի ան-կախությունը:
Պատերազմի համար են աշխատում եվրոպական իմպերիալիզմը, անգլիական ծովատիրությունը, ամերիկյան դոլարապաշտությունը, համիսլամակա-նությունը, դեղին վտանգը, պանիսլամիզմը եւ այլն:
Պատերազմ է անվերջ, եւ եթե ժողովուրդները կռվադաշտում չեն, ապա զորանոցներում են, ուր խելահեղորեն պատրաստվում են նորանոր բախում-ների:
Չեզոքության են դիմում թույլերը միայն, հաճախ բաժանելով պարտվածների ճակատագիրը: Էապես չկան չեզոքներ: Եթե երկուսն այսօր բարե-կամ են՝ նշանակում է նրանք զինակցել են մի երրորդի դեմ:
Ամեն մի պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում, որովհետեւ կռվող կողմերից ոչ ոք իրեն վերջնականապես պարտված կամ հաղթած չի համա-րում: Եվ միշտ էլ պարտված կողմը, դեռ իր նահանջի ճանապարհին, մշակում է փոխվրեժի ծրագիր:
Մեկը հարձակվում է, մյուսը պաշտպանվում, այդ երկուսից ո՞րն է մեղավոր:
– Ո՛չ մեկը. իրավունք ունեն երկուսն էլ, պատերազմն արդար է երկուսի համար էլ, – ասում է ֆրանսիացին:
– Ես սիրում եմ թղթախաղում տանողին, ինչպես եւ կռվում հաղթողին, – ասում է անգլիացին:
– Եթե մեզ համար օգտակար է, ուրեմն կարելի է, – ասում է ամերիկացին:
Եվ որովհետեւ հնարավոր չէ բոլորի բարեկամը լինել, նա գործնականում մնում է բոլորի թշնամին:
Պատերազմի դեմ մոգական խանդով ու զայրույթով խոսել են մարդկության ամենաընտիր ներկայացուցիչները, բայց եւ այնպես նա շարունա-կում է գոյություն ունենալ՝ հեգնելով իմաստուններին: «Գազանների խնջույք», «ազգամիջյան սպանդ», «խելագար իրականություն», «մարդկությունը կրծող սեւ վերք», «օրինականացած կողոպուտ» եւ այլն… ահա՛ պատերազմն իր թշնամիների համար: «Ոչ,- ասել է Հյուգոն,- կյանքը չի կարող աշխատել մահվան համար: Սպանությունը մնում է սպանություն, միեւնույն է թե ի՞նչ ես կրում՝ ոճրագործի գլխա՞րկ, թե՞ ֆրանսիական կայսեր թագը»: «Ոչ, նրանք բնավ կիսաստվածներ չեն, նրանք մարդ էլ չեն»,- աշխարհակալների մասին ասել է Ֆենելոնը:
«Լուսավոր ազգերը նման են որսկան շների: Մի անբարոյական բնազդ գրգռում է նրանց ոչնչացնելու իրար, առանց օգուտի եւ իմաստի», – ասում է Անատոլ Ֆրանսը:
«Նա, – ասում է Լակտենցին, – ով սպանել է միայն մեկին, դատապարտվում է որպես հանցագործ: Բայց մորթեցե՛ք հազար հոգի, արյունով հեղհե-ղեք երկիրը, դիակներով վարակեք գետերը եւ ձեզ տեղ կտան փառքի Օլիմպոսի վրա…»:
Գարեգին Նժդեհ
Կազմակերպվել է այցելություն` Գարեգին Նժդեհի մոր շիրիմին
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանի հետ համատեղ մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ նախօրեին կազմակերպել են այցելություն ք. Դիլիջան` Գարեգին Նժդեհի մոր շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու հայ կնոջ եւ մոր կերպար հանդիսացող Տիրուհի Տեր-Հարությունյանին:
Այցելության ընթացքում իրականացվել են գերեզմանի բարեկարգման աշխատանքներ, որից հետո երիտասարդները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել: Այցելության ավարտին մասնակից երիտասարդները ներկայացրել են նաեւ Գարեգին Նժդեհի կենսագրական տվյալների, ինչպես նաեւ ազա-տազրկման տարիներին կատարված նամակագրության մասին զեկույցներ:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



