Կառավարությունը որոշել է սուբսիդավորել գյուղացիների վարկերը
Ապրիլի 1-ից առեւտրային բանկերը սկսել են գյուղատնտեսության ոլորտի վարկավորումը. այս մասին երեկ տեղեկացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Կառավարությունը պարտավորություն է ստանձնել տոկոսադրույքները սուբսիդավորել:
Նպատակը մեկն է, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 10 տոկոսով: Գյուղացիները վարկը ստանալուց հետո 6 ամիս կարող են օգտվել ար-տոնյալ պայմաններից. կարող են չսպասարկել ոչ տոկոսը, ոչ էլ մայր գումարը: Այս ամենը կկիրառվի առեւտրային այն բանկերի նկատմամբ, ո-րոնք գյուղացիներին վարկեր կտրամադրեն 14 տոկոսի շրջանակներում: 4 տոկոսի բեռը ստանձնելով՝ կառավարությունը գյուղացուն հնարավո-րություն կտա վարկ ստանալ հենց 10 տոկոսով:
Ի դեպ, խոսքը 3 առեւտրային բանկերի մասին է՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ», «Արդշինինվեստբանկ» եւ «Կոնվերսբանկ»:
Իսկ սուբսիդիան կհատկացվի անմիջապես գյուղացուն: Բայց դոլարով տրամադրվող վարկերի նկատմամբ այս սուբսիդիան չի գործի:
Սուբսիդավորման գումարը բյուջեում 250 մլն դրամ է, թեեւ չի բացառվում, որ ավելանա:
Ֆինանսների նախարարը հայտնեց նաեւ, որ վարկերի գումարային չափը փոքր կլինի՝ ընդամենը 2-3 մլն դրամի սահմաններում, 1 տարի մար-ման ժամկետով:
Վաչե Գաբրիելյանը ենթադրեց, որ այս ծրագրով գյուղացիությունը 6-10 մլրդ դրամի վարկ կստանա:
Աստղինե Քարամյան
Մեր փոստից –
Գյուղը գյուղի՛ հոգսերով ապրող իշխանությունների կարիքն ունի
Իսկ խորհրդատվությամբ հարց չի՛ լուծվի
Փոքր տարիքում հեքիաթ կարդալիս կամ լսելիս ու՞մ չի բարկացրել հայկական հեքիաթների այն դրվագը, որ վիշապը ջրի ճանապարհը փակում է ու թույլ չի տալիս մարդկանց կենաց ջրից օգտվել: Եվ նա իր այդ՝ մարդկանց ու հողին ծարավ պահող վճիռը փոխում է այն ժամանակ միայն, երբ թա-գավորը իր ամենագեղեցիկ աղջկան տալիս է նրան:
Հեքիաթին տրվելով՝ բարկանում էինք վիշապի ու թագավորի վրա, բայց միաժամանակ մեր տեսած իրականությունից ելնելով (խմելու ջրի պակաս չկար, հողը ջրելու ջուրն էլ առուներով գլգլալով հոսում էր) մտածում էինք, որ դա հեքիաթ ստեղծողի երեւակայության արդյունքն է զուտ:
Տարիներ անցան:
Հայաստանն անկախացավ:
Թվում էր՝ ջրային նույն իրականությանն ենք դարձյալ ականատես լինելու: Դեռ մի բան էլ ավելի. չէ՞ որ խորհրդային կապանքներից ազատ-վել էինք:…Թեեւ… արդեն իսկ հհշ-ական իշխանությունների ժամանակ տարօրինակ բան տեսանք. երբեմն-երբեմն առուների ջուրը սկսեց կտրվել, ընդ որում՝ դա հենց այն ժամանակ, երբ բույսը ջրի կարիքը հատկապես ուներ՝ ցանքսի ժամանակ եւ ամառվա շոգ օրերին: Դա ավելի հաճախակի դարձավ հաջորդ իշխանության ժամանակ: Իսկ մերօրյա իշխանության ժամանակ բանը հասավ նրան, որ ջուր չլինելու պատճառով ՀՀ-ի հողերի զգալի մասը՝ մոտ 40-50 տոկոսը, մնում է անօգտագործելի՝ դրա ողբերգական հետեւանքներով հանդերձ:
Հողագործին զարմանքը պատեց:
Ինչպե՞ս կարելի է հողը, այն էլ՝ տեսակ-տեսակ բարիքներ տվող, ամլացնել:
Հիմա էլ տված քիչ ջուրը մեկ էլ, բույսը ջրելու ամենաանհրաժեշտ պահին, կտրվում է, եւ վարուցանքի համար հսկայական ծախսեր արած գյուղա-ցու ջանքերը զուր են անցնում. նա սպասվելիք բերքը չի ստանում:
Այս իրականությանն ականատես լինելով՝ ակամայից մեր
հեքիաթների վիշապի խորհուրդը նորովի ես ընկալում…
Եղել է ժամանակ, երբ օտարները, հատկապես վիշապազունները, Հայաստանը նվաճել են եւ իրենց դժնյա մարդատեսակը բուծելու նպատակով, հայոց գե-ղատեսիլ աղջիկներին տիրելու համար հայի ջուրը կտրել են, եւ հայ ազնվականությունը, ի ողբերգություն՝ հատկապես հայոց արքաները, ստիպված գնացել են վիշապի ցանկություններին ընդառաջ…
Հայոց գյուղը հողով է ապրում: Եվ ապրեցնում է նաեւ քաղաքին:
Բայց գյուղացին, չկարողանալով ապրել իր միակ ապավեն հողով, աչքը տնկում է արտասահմաններին (նույնը քաղաքացու պարագայում էլ է):
Այդպես հայ տեսակը պահող գլխավոր օջախը՝ գյուղը, դատարկվում է: Ստացվում է՝ մերօրյա վիշապը (վիշապազունը) հասնում է իր ուզածին՝ ա-ռանց ջանքեր անգամ թափելու: Ավելին՝ կուլ է տալիս ոչ միայն հայոց գեղատեսիլ աղջիկներին……
Վերջերս ՀՀ նախագահը իշխանությունների առաջ գյուղ գնալու խնդիրը դրեց, որպեսզի գյուղի հոգսերն ու խնդիրները ավելի լավ ընկա-լեն ու դրա
նք լուծելու քայլեր ձեռնարկեն:
Եվ իշխանությունները գնում են:
Բայց… այդ ամենից թատրոն դուրս եկավ:
Խորհրդատվությամբ (ասենք՝ ինչպես կով կթել,-ծիծաղելի է չէ՞), մի քանի պարկ սերմացու տալով, գյուղի դպրոցին մի քանի համակարգիչ ցու-ցադրաբար նվիրելով՝ հա՞րց կլուծվի:
Ոռոգման ջրի խնդիրը, – քանի դեռ մեր իշխանությունները սա չեն լուծել՝ հայ գյուղը չի վերականգնի իր դեմք-դիմագիծը: Իսկ լուծելու համար պետք է ջրի կառավարումից օտարին հեռացնել, ոռոգման ջրի հարցում զուտ բիզնեսային մոտեցումը վերացնել, ջրի գները նվազեց-նել:
Գյուղը գործունյա ու բանիմաց, գյուղի հոգսերով ապրող իշխանությունների կարիքն ունի:
Պարզապես սովորական հոգածության կարիք ունի մեր գյուղը:
Այլ ոչ թե թատրոնի ու «շոուի», որ միայն քմծիծաղ է առաջացնում: Լավագույն դեպքում:
Սերգեյ Լ. Մանուկյան
Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ
Հացի խնդիր –
Ինչքան գումար կստանան սահմանամերձ նպաստառուները
«Լուսանցք»-ին հաճախ են դիմում նպաստառու այս կամ այն խմբերի ներկայացուցիչներ՝ որոշակի իմանալու՝ թե ինչքան գումար իրենք պետք է ստանան, արդյո՞ք իրենց չեն խաբում տարածքային սոցծառայությունները: Նպաստառուներին օգնելու նպատակով ներկայացնում ենք գու-մարի չափերը՝ երանի տալով, իհարկե, այն օրվան, երբ մեր երկիրն այնքան հզոր ու ամուր կլինի, որ ոչ ոք պետության տված նպաստի կարիքը չի ունենա:
«Պետական նպաստների մասին» օրենքի համաձայն, ամեն տարի կառավարությունը պետք է սահմանի պետական նպաստների չափերը: Ամեն տարի պետական բյուջեի ընդունումից հետո կառավարության կողմից հունվար ամսվա ընթացքում սահմանվում են պետական նպաստների չափերը, որպեսզի ապա-հովվի պետական նպաստների վճարման բնականոն ընթացքը: Այսպիսով, հստակ սահմանված են ընտանեկան նպաuտի եւ միանվագ դրամական oգնության համար հատկացված միջոցները, ընտանեկան նպաստի բազային մասի, երեխաներին տրվող հավելումների, միանվագ դրամական օգնությունների, մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի, զոհված՝ Հայաստանի ազգային հերոսի կամ Մարտական խաչ շքանշանով հետմահու պարգեւատրված անձանց ընտանիքի նպաստի չափերը:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2011թ. համար ընտանիքի անապահովության uահմանային միավորի մեծությունը 30.00 միավոր է, ընտանեկան նպաuտի բազային մաuը՝ 13500 դրամ:
30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 5500 դրամ է, բ. չորu եւ ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ՝ բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդա-մին տրվող հավելումը 6500 դրամ է, գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6000 դրամ է, դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 7000 դրամ է:
35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6000 դրամ է, բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 7000 դրամ է, գ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6500 դրամ է, դ. բարձր լեռնային կամ uահմանա-մերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 7500 դրամ է:
39.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների՝ ա. յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6500 դրամ է, բ. բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 7500 դրամ է, գ. բարձր լեռնային կամ uահմա-նամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 7000 դրամ է, դ. բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 8000 դրամ է:
Ինչ վերաբերում է միանվագ դրամական oգնության չափերին՝ ընտանեկան նպաuտի իրավունք ունեցող ընտանիքում, ապա՝
ա. երեխայի ծննդյան դեպքում 50 հազար դրամ է,
բ. երեխայի՝ առաջին դաuարան ընդունվելու դեպքում 25 հազար դրամ է,
գ. ընտանիքի անդամի մահվան դեպքում 50 հազար դրամ է:
Իսկ ընդհանրապես երեխայի ծննդյան միանվագ նպաuտի չափը 50 հազար դրամ է, իuկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպեu նաեւ հաջորդ յուրաքանչ-յուր երեխայի համար 430 հազար դրամ է:
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաuտի չափը 18 հազար դրամ է:
Հայաuտանի ազգային հերոuի (եթե զոհված է) ընտանիքի
նպաuտի չափը 250 հազար դրամ է:
Զոհված՝ առաջին աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաuտի չափը 150 հազար դրամ է:
Զոհված՝ երկրորդ աuտիճանի Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաuտի չափը 100 հազար դրամ է:
Ի դեպ, կառավարության ընդունած այս որոշման գործողությունը տարածվում է 2011թ. հունվարի 1-ից հետո ծագած հաաբերությունների վրա:
Ընդհանուր առմամբ, այս տարվա պետական բյուջեով նախատեսված 35,497,081.0 հազ. դրամը կբաշխվի՝ հաշվի առնելով բազային նպաստի, հավելումնե-րի, ինչպես նաեւ միանվագ դրամական օգնության չափերը եւ ընտանիքների թիվը (110159): Երեխայի ծննդյան միանվագ նպաստի գումարը 4675020.2 հազ դրամ է (44260 երեխա, այդ թվում առաջին եւ երկրորդ 37781 երեխա՝ 50 հազար դրամ, իսկ երրորդ եւ հաջորդ երեխա 6479՝ 430 հազար դրամ):
Մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը 2.340,000.0 հազ. դրամ է (ամսական 10000 երեխա՝ ամսական 18 հազար դրամ):
Զոհված՝ Հայաստանի ազգային հերոսի, ինչպես նաեւ Մարտական Խաչի առաջին կամ երկրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստի գումարը 154.800.0 հազ. դրամ է (98 նպաստառու ընտանիք, այդ թվում՝ 9 ՀՀ Ազգային Հերոս՝‘250 հազար դրամ, 35 Մարտական առաջին աս-տիճանի խաչ շքանշանով պարգեւատրված՝ 150 հազար դրամ եւ 54 Մարտական երկրորդ աստիճանի խաչ շքանշանով պարգեւատրված՝ 100 հազար դրամ) բաշխու-մը:
Աստղինե Քարամյան
Գարի տամ՝ գարի տուր
Գյուղատնտեսության նախարարությունը նախատեսում է այս տարի արտերկրում գրանցված, երաշխավորված կայուն եւ բարձր բերքատվություն ապահո-վող գարու սորտերից ներմուծել 1073.08 տոննա էլիտային վերարտադրության սերմացու եւ հատկացնել մարզերի հացահատիկային մշակաբույ-սերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին, բերքահավաքից հետո՝ տրված քանակությանը համարժեք (1:2) քանակությամբ, հաջորդ՝ առաջին վերարտադրության գարնանացան գարու սերմացու վերադարձնելու պայմանով: Նախարարությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնելուց հետո՝ տնտեսավարողների մոտ մնացած սերմացուն կտնօրինվի վերջիններիս հայեցողությամբ: Սերմացուն տնտեսավարողներին կհատկացվի գյու-ղատնտեսության նախարարության համակարգի «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի, համայնքի ղեկավարի եւ տնտեսավարողի միջեւ կնքված եռա-կողմ պայմանագրի հիմամբ:
Նկատի ունենալով մարզերում որակյալ սերմացուի նկատմամբ պահանջարկը, խոշոր հողատարածքների առկայությունը, սերմնաբուծության զար-գացումը, նկատի ունենալով նաեւ 2010թ. ցորենի սերմնաբուծության եւ սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում մարզերին հատկացված աշնանացան ցորենի էլիտային սերմացուների քանակները, ներկրված էլիտային սերմացուները կբաշխվեն հետեւյալ չափաբաժիններով:
Արագածոտնի մարզին կհատկացվի 150 տոննա, Արարատին՝ 66, Արմավիրին՝ նույնպես 66, Գեղարքունիքին՝ 187, Լոռիին՝ 170, Կոտայքին՝ 66, Շի-րակին՝ 155, Սյունիքին՝ 88, Վայոց ձորին՝ 44, Տավուշին՝ 44,38 տոննա: Առաջնությունը կտրվի 1. մեկ տարուց ավելի չմշակված վարելահող ունե-ցող շահառուներին, 2. ավելի մեծ հողատարածք ունեցող շահառուներին, 3. սահմանամերձ համայնքների շահառուներին:
Գյուղատնտեսության նախարարությունը դիտարկում կիրականացնի սերմացուի բաշխման պահից մինչեւ բերքահավաք:
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



