Ապրիլի 4-ին News.am-ը լուր թողարկեց, թե «Ստամբուլահայ համայնքն իրականացրել է իր ամենամյա Մեծ Պահքի ուխտագնացությունը Կայսերի եւ Հաթայ նահանգներ՝ տեղի հայկական եկեղեցիներում պատարագներ մատուցելով:
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել ուխտագնացությունը ղեկավարող Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանի՝ Թուրքիայի համար ուղղված աղոթքը: Թուրքական լրատվամիջոցներն այս տեղեկությունը հայտ-նում են‘«Հայկական համայնքը աղոթում է Թուրքիայի համար» վերնագրերով: Ինչպես տեղեկացնում է թուրքական Cihan գործակալությու-նը, Հաթայ նահանգի (Կիլիկիա) Իսքենդերունի Քառասուն մանկաց եկեղեցում իր խոսքում հետեւյալն է ասել. «Աստված, Թուրքիայի միաս-նությունն ու ամբողջականությունը թող չխախտվի: Թող երկրի երջանկությունն ու բարեբերությունն ավելանա եւ շարունակվի»»:
– Ո՜վ է խելքդ առել, զավակս ու երանի՜ քեզ, որ անմիտ ես, ու քանի որ խնդրանքդ անկեղծ է, պիտի կատարեմ: Յան-իդ հողի վրա ստեղծված Թուր-քիան պիտի ամբողջացնեմ ու շարունակեմ դեպի յան-իդ մնացած մյուս՝ փոքրիկ մասը, որ միասնությունն ապահովեմ: Ու երջանիկ կլինի, որովհետեւ այդ միասնությունից հետո, աղոթքիդ համաձայն, բարեբերությունը կավելանա ու, աղոթքիդ համաձայն, կշարունակվի վայրի հոտը նրա: Ուղղակիորե՛ն կշարունակվի՝ քո ու քեզ պես անուշի, քո ու քեզ պես անուշ քույրերի, քո ու քեզ պես անուշ եղբայրների, քո ու քեզ պես անուշ հայրերի ու մայրերի հաշվի՛ն ու վրա՛:
Հետո աստված տեսնելով, որ իր քմծիծաղը անուշյան «հոգեւորականը» իբրեւ գովասանք է ընկալել, կզայրանա, կպայթի, շանթ ու որոտ կարձակի, աստ-վածային բառապաշարն ու համբերությունը մի կողմ կթողնի ու կհորդա.
– Տո ա՛յ հոգով աղքատ, այդ ո՜ր մի տխմարն է ազգանվանդ մեջ տառասխալ արել ու երկրորդ տառը «ն» գրել, այդ ո՜ր մի անգրագետն է այդ տառասխալով էությունդ ծածկել»:
անուշյանը կկծկվի, կպուճուրանա, կվախենա՝ այդ ո՜վ է, մի՞թե աստված, եթե այո, ապա բարկության պատճա՞ռը որն է, չէ՞ որ իր խնդրանքը բարի է, հա-նուն երջանկության է ու հանուն բարեբերության:
Աստված «հոգեւորականի» մտքերը կկարդա ու կապշահարվի:
Ուշքի գալուց հետո կրկին կպայթի.
– Բա ինչու՞ ես ինձ դիմում, քանի դեռ քո յան-ի ցեղը քեզ պես հոգեւոր առաջնորդներ ունի, աղոթելու պետք չունի: Առանց աղոթքի էլ թուրքը շատանում է ու բարգավաճում, ամբողջականանում է ու երջանկանում: Քանի դեռ քո յան-ի ցեղը քեզ պես «հոգեւոր» «առաջնորդներ» ունի, ապրելու… իրավունք չունի: Իսկ դրա համար աղոթք պետք չէ:
«Հոգեւորականը» վախից ջուր կկտրի՝ է՜, բարի աղոթք չէ՞ր իր աղոթքը:
– Տխմար, – ահավոր ամպրոպ կիջնի վերեւից,- բայց ու՞մ աստծուն ես դու դիմում:
Ու վերեւ կելնի՝ ձեռքը հուսահատ թափ տալով:
Արմենուհի Մելքոնյան
Հ.Գ. – Եկեղեցիներուն զանգերը ու բոլոր օրհներգները,
Հեգնանք մը եղան ինծի համար,
Ու ամբոխին ծնրադրումը՝
Հսկայ խելագարութիւն…
Գուրգեն Մահարի
* * *
Պատմություն եւ կրկնություն –
Ո՞վ է Հայաստանի ու հայի տերն իրապես…
301 թվականին սկսվածը շարունակվու՞մ է այսօր
Հնագիտական տարածք է ոչնչացվում մայրաքաղաքի կենտրոնում: Մի քանի օր է արդեն՝ «Երեւանի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում շինարարական աշխատանքներ են սկսվել: Մայր աթոռի նախաձեռնությամբ այստեղ կառուցվելու է Սուրբ Աննա եկեղեցին, որը ծառայելու է նաեւ որպես կաթողիկոսի երեւանյան նստավայր»,- գրել է «Հրապարակ»-ը:
«Նման տեխնիկայով մտնել եւ ավերել այդ տարածքը՝ բառիս բուն իմաստով հանցագործություն է, այդտեղ պետք է ձեռքերով եւ սանրերով աշխա-տել, այսինքն՝ պեղել ամբողջ տարածքը»,- նշված թերթի հետ զրույցում ասել է Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Համլետ Խաչատրյանը: Նա նաեւ շեշտել է, որ եկեղեցիների կառուցման նախագծերն ընդունվում են մրցութային կարգով, ինչն այս դեպքում չի արվել:
Նշվել է նաեւ, որ այս մասին ահազանգում են մասնագետները եւ պնդում, որ «հայկական եկեղեցիները որպես կանոն կառուցված են նախկին սրբավայրերի, հեթանոսական տաճարների հիմքերի վրա, եւ այս տարածքը եւս բացառություն չէ, այն բնագիտական հետաքրքրություն է ներկա-յացնում իրենից»…
Այս մասին արձագանքել են հայկական այլ զլմ-ներ, կայքէջեր նույնպես, սակայն դեռ պետական մակարդակով արձագանք չկա:
Մնում է եւս մեկ անգամ հիշել մեծ աղմուկ հանած՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ տեղում եւս մեկ եկեղեցի կա-ռուցելու Մայր աթոռի նախկին ցանկությունը, ինչին
առանց մասնագետների հետ խորհրդակցելու համաձայնել էր ՀՀ կառավարությունը:
Հանրային, մասնագիտական եւ քաղաքական աղմուկը միայն կասեցրեց եկեղեցականների՝ այդ ճարտարապետական կոթողը քանդելու մղումը եւ ահա, հիմա էլ մի նոր՝ գրեթե նույնատիպ վերաբերմունք՝ այս անգամ արդեն հին սրբավայրի նկատմամբ:
Հիշելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի խնդրով Հայ Արիական միաբանության հայտարարությունը, ակամա մտածում ես, որ 301թ. հայարիականհեթանոսական տաճարների եւ մատյանների ավերումն ու այրումը կարծես շարունակվում է մեր օրերում…
Ո՞վ է ի վերջո կանգնեցնելու այս գործելաոճը, ո՞վ է հայոց երկրում պաշտպանելու հայոց արժեքներն ու սրբությունները: Ինչ է, քի՞չ են եկեղեցիները, չեն բավարարու՞մ մարդկանց եկեղեցիներ մտնելու «կիլոմետրանոց հերթերը»… Թե՞ իրենց համար կրոնական սրբություն համարվող կառույցը կարելի է ազգային սրբավայրն ավերելով կառուցել… Իսկ թուրքից, ադրբեջանցուց կամ վրացուց ինչու՞ ենք բողոքում, թե քանդում ու ավերում են մեր հնավայրերը…
Ի վերջո կհասկանա՞նք, որ հայը 1700 տարեկան չէ միայն (այլ տասնյակ հազարամյակների պատմություն ու արժեքային համակարգ ունի), Հա-յաստանն էլ մի 2000 տարի առաջ չի ստեղծվել եւ բազում հազարամյակներ շարունակ աշխարհակալ թագավորներ է ունեցել…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 13 (189), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



