Ներքին հարցեր ու խնդիրներ

Հայերը միայն կե՞ղծ ամուսնություններ են ունենում Թուրքիայում…

Ըստ ponarama.am-ի, վերջին տարիներին թրաֆիքինգի դեմ պայքարը ՀՀ-ում առավել արդյունավետ է ընթանում, եւ այս մասին վստահեց-նում են նաեւ ոստիկանությունից: Հիմնականում Հայաստանը թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր է, սակայն արձանագրվել են նաեւ ներքին թրաֆիքինգի եզակի դեպքեր, ինչպեսեւ դեպքեր՝ երբ ՀՀ-ն հանցավոր տարրերի կողմից օգտագործվել է, որպես տարանցիկ կամ նպատակակետ երկիր:
Հայաստանի համար աշխատանքային թրաֆիքինգի առումով հիմնական նպատակակետ երկիրն է Ռուսաստանը, իսկ սեռական շահագործման առումով նպատակա-կետ երկիր են շարունակվում մնալ Արաբական Միացյալ Էմիրություններն ու Թուրքիան: Դեպի Թուրքիա ՀՀ քաղաքացիները փոխադրվում են Վրաստանով, իսկ դեպի ԱՄԷ՝ ուղիղ չվերթով կամ ՌԴ-ով:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ հավաքագրման եւ փոխադրման ընթացքում չեն կիրառվում բռնության այն դաժան ձեւերը, որոնք տեղ են գտել սկզբնաղբյուր հանդիսացող այլ երկրներում: ՀՀ-ում չեն առեւանգում մարդկանց, նրանց նկատմամբ չի իրականացվում բռնություն կամ սպառնալիք եւ հիմնական դեպքերում հավաքագրումն ու հետագա փոխադրումը կատարվում է արտերկրում մեծ գումարներ վաստակելու գայթակ-ղության ազդեցության ներքո, ինչը փաստացի խաբեություն է: Հիմնական բռնությունը, ըստ կայքի տեղեկատվության, կիրառվում է արդեն բուն շահագործման ընթացքում: Թուրքիայի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, եւ այս երկրի իրավապահ մարմին-ների հետ փոխհամագործակցությունը իրականացվում է միայն Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով:
Ոստիկանության կարծիքով՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մի շարք բարդություններ է ստեղ-ծում «զոհերի ռեպատրիացիայի, հետախուզման մեջ գտնվող թրաֆիքինգի կազմակերպիչների հայտնաբերման եւ էքստրադիցիայի միջոցա-ռուների իրականացման համար»: Հանցավոր տարրերն էլ օգտվելով այս իրավիճակից՝ Թուրքիայում գրանցում են կեղծ ամուսնություն, ստա-նում այդ երկրի քաղաքացիություն, այդպիսով անհասանելի դառնալով հայ իրավապահների համար… Օպերատիվ տեղեկատվության վերլուծութ-յունը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքերը գնալով նվազում են, բայց հետեւո-ղական պայքարը թրաֆիքինգով զբաղվողների նկատմամբ շարունակվում է:
Անի Մարության

Ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց

Կառավարությունը մեր գյուղացիներին գոնե փո՜քր ինչ ուրախացնել է ուզում:
Հաշվի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքները մեղմելու անհրաժեշտությունը եւ նպատակ ունենալով աջակ-ցել գյուղացիական տնտեսություններին՝ գործադիրը երեկ որոշեց թույլատրել «Սեւան-Հրազդանյան-ջրառ», «Դեբեդ-Աղստեւ-ջրառ» եւ «Ա-խուրյան-Արաքս-ջրառ» ընկերություններին՝ մինչեւ 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալված հողերի լվացման եւ խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձեւավորելու:  
Որոշվեց նաեւ, որ գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով ջուրը ջրօգտագործողների ընկերություններին կմատակարարվի առանց հասույթ ձեւավորելու:
Գործադիրը որոշեց նաեւ (հիշյալ երկու կետերով), որ մինչեւ 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին  (բացառությամբ մեխանիկա-կան եղանակով մատակարարվող ջրի) ոռոգման ջուրը կմատակարարվի անհատույց:

Աստղինե Քարամյան

Առաջ աստված

Կառավարության երեկվա նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախ՝ փառք տվեց աստծուն, որ երեկ գիշեր ցրտահարություն չի եղել, ու ծիրանն ու դեղձը չեն վնասվել, հետո մանրամասնեց գործադիրի ընդունած որոշումը, որով հաստատվեց մեր երկրում արոտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը:
Տեղեկացնենք, որ այդ կարգով սահմանվում են պետական սեփականությա հողերի վրա գտնվող արոտավայրերի եւ խոտհարքների կառավարման ու արդյու-նավետ օգտագործման պայմանները: «Մեր նպատակը գյուղացուն աջակցելն է, արոտավայրերի եւ խոտհարքների պահպանության ու կայուն եւ արդ-յունավետ օգտագործման գործընթացներին նպաստելը, արոտավայրերի եւ խոտհարքների բերքատվությունը բարձրացնելը, դրանք վերականգնելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելը, բնապահպանական վիճակի վատթարացումը կանխելը»,- վստահեցրեց գյուղնախարարը:
Կարգով անգամ որոշվել է, որ  արոտային շրջանի սկիզբը եւ ավարտը կսահմանվի յուրաքանչյուր տարի՝ ելնելով տվյալ տարվա կլիմայական պայման-ներից: Արոտային շրջանի տեւողությունը հանրապետության ցածրադիր, հարթավայրային եւ նախալեռնային գոտիներում կկազմի՝ խո
շոր եղջերավոր կենդանիների համար՝ 210-240 օր, մանր եղջերավոր կենդանիների համար՝ 270-300 օր, իսկ բարձրլեռնային գոտիներում  հա-մապատասխանաբար՝ 150-170 օր եւ 180-210 օր:

Կենդանիների արածեցման  համար հատկացվող արոտատարածքի մակերեսը կսահմանվի՝ ելնելով արոտային թույլատրելի բեռնվածությունից:
Կարգի համաձայն, արոտավայրերում կենդանիների մակատեղերը (գիշերավայրը) պետք է կառուցել. 1) ջրելատեղերից 300-500 մ հեռավորութ-յան վրա: Ջրելատեղերի հեռավորությունն արոտավայրից պետք է լինի հետեւյալ հեռավորության վրա՝ 1) կթու կովերի համար՝ 1-1,5 կմ-ից ոչ ավելի, 2) բտվող խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների համար՝ 1,5-2,5 կմ-ից ոչ ավելի:
Ինչու՞ առաջացավ որոշման ընդունման անհրաժեշտությունը: Ըստ գյուղնախարարի, գույքագրման տվյալների համաձայն՝ մեր երկրի վեց գո-տիների բնական կերահանդակների ընդհանուր տարածքը կազմում է 1245,8 հազար հեկտար, որից 127,5-ը  խոտհարքներ են, իսկ 1118,3 հազարը՝ արոտավայրեր: Հանրապետության գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների կողմից ներկայումս օգտագործվում է արոտավայ-րերի շուրջ 30-35%-ը: Մի շարք տարածաշրջաններում ընդհանրապես չեն օգտագործվում լեռնային եւ հատկապես բարձրլեռնային արոտավայրե-րը, մինչդեռ բնակավայրերին մերձակա սահմանափակ արոտավայրերն օգտագործվում են գերծանրաբեռնվածությամբ:

Աստղինե Քարամյան

Վարորդները այլեւս «փսիխո»-ի կարիք չունե՞ն

Գործադիրը երեկվա նիստում որոշեց 2008թ. ընդունված՝ վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման կարգում փոփոխություններ կատարել:
Որոշման ընդունման անհրաժեշտությունը, ըստ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, պայմանավորված է վարորդական վկայական ստանալու քննութ-յուններ ընդունելու եւ վկայական ստանալու կարգը հնարավորինս պարզեցնելով, թափանցիկ դարձնելով:  
Բանն այն է, որ 2008թ. որոշման համաձայն, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերի ցանկում ներառված է նաեւ բժշկական հավատարմագրման տեղեկանքը: Իսկ կառավարության 2006թ. որոշմամբ կարգավորված են վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանց պարտադիր բժշկական հավատարմագրման պարբերականության եւ դրա իրականացման կարգի հետ կապված հարաբերությունները: Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձը բժշկական հավատարմագրման տեղեկանք ստանալու համար պոլիկլինիկական բժշկական հաստատություն է ներկայացնում հոգեբուժական եւ նարկոլոգիական բժշկական հաստատութ-յուններից ստացած տեղեկանքները: Քանի որ  կառավարությունը որդեգրել է «մեկ պատուհան» համակարգին անցնելու քաղաքականությունը, ուստի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետ, թափանցիկ, արագ իրականացնելու եւ քաղաքացիների համար առանց ավելորդ ծանրա-բեռնվածության կազմակերպելու նպատակով նախատեսվում է բժշկական հավատարմագրման գործընթացի պարզեցում:  Նախագծով նախատեսվում է վարորդական վկայական տրամադրելու համար վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաեւ վարորդի թեկնածու համարվող անձանցից չպահանջել բժշկական հավատարմագրման տեղեկանք (վարորդները դրան «փսիխո» են ասում):
Փոխարենը յուրաքանչյուր ամսվա 1-ին եւ 16-ին հոգեբուժական ու նարկոլոգիական բժշկական հաստատությունները Ճանապարհային ոստիկա-նությանը էլեկտրոնային եւ թղթային կրիչների միջոցով պետք է տրամադրեն տեղեկատվություն նշված բժշկական հաստատություններում հաշվառված անձանց մասին: Բժշկական հավատարմագրումն իրականացվելու է միայն ճանապարհային ոստիկանության պահանջի հիման վրա, այն դեպ-քում, երբ քննական մարմինը վարորդական վկայական ստանալու (վարորդական վկայականը փոխանակելու կամ կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու) հա-մար դիմած անձի մոտ հայտնաբերի, ասենք, դաuտակի կամ ոտնաթաթի ձեւախախտում, ինչպեu նաեւ ձեռքերի մատների ձեւախախտումներ եւ արատ-ներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիuտ խանգարման):

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 14 (190), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.