Մեր թերթի խմբագրությունը երբ «Լուսանցք»-ի նախորդ համարում տպագրում էր պատմ. գիտ. թեկնածու Գեւորգ Յազըճյանի «Գիտական բարո-յականության եւ գիտության մեջ պատեհապաշտության մասին» անդրադարձը ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն, պատմ. գիտ. թեկ-նածու Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը եւ Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածին, ակնկալում էր գիտական ու կիրթ բանավեճ՝ պատրաստակա-մություն հայտնելով տպել նաեւ պր. Դեմոյանի կարծիքը պր. Յազըճյանի հրապարակումին:
«Լուսանցք»-ի խմբագրությունն ավելի քան բավարար չափով ճանաչում է Հ. Դեմոյանի թիրախ դարձած երկու գիտնականներին (առավելապես Գ. Յա-զըճյանին), եւ նրանց վերագրվածները համարում է կիրթ մարդուն, գիտնականին ու ակադեմիական ինստիտուտի տնօրենին ոչ վայել:
Մենք ընդհանրապես մեկ անգամ եւս շեշտում ենք. «Լուսանցք»-ը իրապե՛ս պատրաստ է յուրաքանչյուր թեմայով բանավեճ հրավիրել, իրապե՛ս ազատ կարծիքի ամբիոն է, բայց ոչ՝ հայհոյանքների տարածման բուծարան:
Ու երկրորդում ենք՝ բանավեճը առո՛ղջ քննադատություն է ենթադրում:
«Լուսանցք»
Հ.Գ. – Հայ ազգայնականների համախմբման խորհրդի ներկայացուցիչը երեկ խմբագրություն հայտարարություն էր բերել՝ արձագանքելով Գեւորգ Յազըճյանի հասցեին արված՝ Հայկ Դեմոյանի որակումներին:
Հայտարարությունը տե՛ս կից: Այն տպագրում ենք ամբողջությամբ, առանց խմբագրումների:
* * *
Հայ ազգայնականների հայտարարությունը «գիտական խեղվածության» դեմ
Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) իր վճռական բողոքն է հայտնում ՀՀ իշխանություններին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ պատմական գիտությունների թեկնածու, ՀԱՀ խորհրդի անդամ Գեւորգ Յազըճյանի նկատմամբ հրապարակավ արված «ափրցփրությունների» առիթով, եւ պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան:
ՀԱՀ խորհրդի անդամն իր «Գիտական բարոյականության ու գիտության մեջ պատեհապաշտության մասին» վերլուծական հոդվածով բանավեճի էր հրա-վիրել վերոնշյալ՝ «գիտական խեղվածությամբ» տառապող գիտնականին, ով սակայն, փախչելով գիտական բանավեճից, «հիվանդ» (իր պատասխան խոսքի բնորոշումներից մեկն է) բերանը բացել է փողոցային տղամարդուն եւ սուրճի բաժակին հետեող կնոջը վայել բառապաշար-անեծքներով…
«Գիտական խեղվածությամբ» տառապող Հ. Դեմոյանին էլ առայժմ միայն կոչ ենք անում ներողություն խնդրել, եւ անցնել գիտական բանավեճի մակարդակի:
Եթե ՀՀ իշխանություններն իրենց «պալատական աշուղ-գիտնականին» կարգի չհրավիրեն, ապա մենք ստիպված ենք լինելու ինքներս դա անելու:
Հայ Ազգայնականների Համախմբման խորհուրդ
14.04.2011թ.
Հայ ազգայնականների համախմբան խորհուրդը եւ Հայ Արիական միաբանության հոգեւոր խորհրդի քրմական դասը երեկ երեկոյան համատեղ նիստ են հրավիրել:
Մեր տեղեկություններով, քննարկվել են հայ-թուրքական կոչված արձանագրությունների հետկանչմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու պահանջատիրությանը նպաստելուն եւ Հայոց հավատի հարցը դպրոցներում արծարծելուն առնչվող խնդիրներ:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 14 (190), 2011թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում www.pressinfo.am -ի «Բեռնում» բաժնում



